Երևան, 28.Նոյեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինքն իրեն թակարդն է գցել տխրահռչակ «երեք սկզբունքով». «Փաստ» Կողմերը դեռ չեն համարձակվում գնալ արմատական քայլերի. «Փաստ» «Ինձ հերոս պետք չէր, ինձ Դավիթս էր պետք, որ չոր աչքով ու ժպիտը դեմքիս ապրեի». 44-օրյա պատերազմ վերապրած Դավիթ Վարդանյանը զոհվել է խաղաղ պայմաններում՝ թշնամու կրակոցից. «Փաստ» Նոր նախագիծը կառաջացնի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի ընդհանուր չափը տարեկան կարող է կազմել մինչև 6 մլրդ դրամ. «Փաստ» Միևնույնն է՝ դասեր չեն քաղում․ «Փաստ» Երթևեկության կանոնների «գորդյան հանգույցն» ու միանգամյա «խստության» հետևանքները․ «Փաստ» Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են «Խաղաղության խաչմերուկի» իդեաֆիքսը․ «Փաստ» Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ» «Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են»․ «Փաստ»


Սա անամոթություն ու խաբեություն է սեփական ժողովրդի հանդեպ. Նաիրի Սարգսյան

Քաղաքական

Վերջին տարիներին Հայաստանի իշխանություններն ալարել են աշխատել, դրա փոխարեն փորձում են հարցերը կարգավորել օրենքի փոփոխությամբ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով Հայաստան ներկրվող մեքենաների մաքսազերծման մասին օրենքում նոր փոփոխություն մտցնելու կառավարության մտադրությանը։

Հիշեցնենք, որ եթե այժմ Հայաստանի քաղաքացին Վրաստանից ՀՀ տարածք ներմուծված վրացական համարանիշով մեքենայի համար վճարում է մաքսային տուրքի 2-4 տոկոսը (250.000- 500.000 դրամ), ապա փոփոխության ուժի մեջ մտնելու դեպքում կմուծվի մաքսազերծման ամբողջ գումարի 35 տոկոսի չափով։

Պատճառն, ըստ մասնագետի, այն է, որ Արևմուտքն իմանալով ՌԴ նկատմամբ սանկցիաների ֆոնին Հայաստանով ու ԵԱՏՄ այլ երկրներով մեքենաների վերարտահանվումնէ դեպի այդ երկիր, Հայաստանի իշխանություններից պահանջել են արգելել այդ գործընթացը, ինչն էլ, իր խոսքով, առանց քննարկումների ու գլխիկոր իրականացվում է։

«Ընդ որում, շատ դեպքերում, մեր մաքսային շուկայական արժեքները մեքենայի իրական արժեքից էականորեն բարձր է։ Օրինակ, տրանսպորտային միջոցներ կան, որոնց մաքսազերծման արժեքն էականորեն գերազանցում է այդ տրանսպորտային միջոցի ձեռքբերման արժեքը։ Պայմանականորեն, մարդիկ կարող են 15.000 դոլար արժողությամբ տրանսպորտային միջոց ձեռք բերել ու Հայաստանում դրա մաքսազերծման համար պահանջվի 25.000 դոլար»,- ասաց նա։

Մասնագետի խոսքով՝ նախագծերը բավականին շատ են ու դեռևս վերջնական որոշում կայացված չէ, թե, որ տարբերակն է ընդունվելու։ Նախկինում կիրառված մաքսատուրքի բարձրացումն էլ, ըստ նրա, նպատակ ուներ ստուգելու հանրային տրամադրություններն այդ հարցի վերաբերյալ։

«Այն նախատեսված է ընդունել հոկտեմբերին, սակայն, մի դեպքում նախագիծ են շրջանառում, որ ներմուծման դեպքում ԱԱՀ հետվերադարձ չլինի, մյուս դեպքում նախագիծ են շրջանառում, որ ֆիզիկական անձանց միջոցով ներկրելու դեպքում պետությունը սուբսիդավորի մաքսազերծման 50 տոկոս ծախսը։ Մյուս նախագծով ասում են, թե արտահանումն են արգելելու։ Այդպես էլ դեռևս չեն կողմնորոշվում վերջնական տարբերակի հարցում»,- ասաց նա։

«Փաստինֆո»-ի զրուցակցի գնահատմամբ՝ օրենքի ընդունման դեպքում Հայաստանի տնտեսությունն, այնուամենայնիվ, բավականին մեծ վնաս է կրելու։ Սարգսյանը հիշեց, որ այսպիսի գործընթաց տեղի է ունեցել նաև մոտ 15 տարի առաջ, երբ մի օրում որոշում կայացվեց բոլորին պարտադրելու մեկ ամսում մաքսազերծման գործընթացն ավարտին հասցնել։ Սա, ըստ նրա, մեծ ռիսկեր է պարունակում։

«Ինչ-որ մի շրջան սպասում են, ստանում են տնտեսվարողների մեծ բազա։ Հաշվարկում են, թե դրա մաքսազերծման արդյունքում որքան կմտնի պետական բյուջե, ու միանգամից հանում են Վրաստանից մեքենաների ներկրման թույլտվության որոշումը։ Սա ևս այդ շարքից է։ Իսկ Հայաստանում մեքենայի մաքսազերծումը բավականին թանկ արժե։ Մարդիկ գերադասում են իրենց մեքենաները մաքսազերծել Վրաստանում ու Հայաստանի տարածքում երթևեկել վրացական պետհամարանիշներով։ Այդ դեպքում նրանց ստիպված հետ են տանելու մեքենան, նորից Վրաստանում վաճառելու։ Ձեռք են բերելու ավելի հին ու ոչ բարվոք վիճակում գտնվող տրանսպորտային միջոց»,- ասաց նա։

Մյուս տարբերակն, ըստ Աուդիտորների պալատի նախագահի, կարող է լինել այն, որ ՀՀ քաղաքացիներն օրենքի ընդունումից հետո փորձելու են Վրաստանում բարեկամի անվան ներքո հաշվառել ու գործընթացն իրականացնել լիազորագրով։

«Մի հատվածն էլ բավականին բարձր տոկոսադրույքով վարկեր է վերցնելու, որպեսզի կարողանա հոգալ մաքսազերծման ծախսերը»,- ասաց նա՝ անթույլատրելի համարելով կառավարության նախաձեռնած փոփոխությունը հապշտապ իրականացնելը։ Նրա խոսքով՝ այն պետք է բավականին երկարատև քննարկումներով անցներ ու հիմնված լիներ տնտեսական հստակ քաղաքականության վրա։

«Այս մարդիկ, առանց տնտեսական կայուն հիմքեր ստեղծելու, առանց արդյունաբերական հիմնասյուներն ստեղծելու ինչ-որ սոցիալական անհասկանալի փոփոխություններ են իրականացնում։ Եթե մեր բնակչության ձեռքին փող չկա, եթե մենք չունենք հարստության այդ մակարդակը, ինչո՞ւ ենք ստիպում, որ օրինակ, 2022 թվականի արտադրության տրանսպորտային միջոց շահագործվի։ Չէ՞ որ մենք հնարավորություն չունենք դա ձեռք բերելու։ Զարգացած երկրներն, այո, իրենց թույլ են տալիս դա, կամ էլեկտրոմոբիլներ են շահագործում, որովհետև նրանք ունեն ֆինանսական այդ հնարավորությունները։ Սրանք, առանց հասկանալու, տեսնում են, օրինակ, Գերմանիայում, Ֆրանսիայում ինչպես են վարվում ու նույնը վերցրել- կրկնում են Հայաստանում՝ առանց գիտակցելու, որ Հայաստանը հեռու է այդ երկրների տնտեսական ցուցանիշներից»,- ասաց նա։

Փորձագետը համոզմունք հայտնեց, որ եթե Հայաստանի իշխանությունները չեն ցանկլանում, որ Հայաստանի քաղաքացիները վրացական պետհամարանիշներով մեքենաներ ներկրեն մեր երկիր, ապա պետք է դա արգելեն միանգամից։

«Չի կարելի օրենքով արգելել, 5 տարի թույլատրել որ մարդիկ ներկրեն, հետո մի գիշերվա մեջ նորից բոլորին ստիպեն մաքսազերծում իրականացնել։ Սա անամոթություն է, խաբեություն ու անազնվություն է՝ սեփական ժողովրդի հանդեպ»,- ասաց նա՝ հավելելով, որ ստեղծված խնդիրը լուծում կարող է ստանալ միայն պատկան կառույցների կողմից ցանկություն ունենալու դեպքում։

 

Յունիբանկը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր հովանավոր «Համահայկական ճակատ» շարժման անդամները որոշակի ինտրիգ են պահպանում Նիկոլը՝ կիսագրագետ է, իսկ սրա նմանները կարող են գնալ գիտակցված սրիկայության հանուն նոր տերերի. Շարմազանով ԶՊՄԿ շահառուները հայտնի են Հայաստանն անկախություն է հռչակել Արցախի հետ միասին, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանաչված սահման երբեք չի եղել. Արամ Օրբելյան Ucom-ը երկու նոր առաջարկ է պատրաստել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար Քննիչ հանձնաժողովի «քեֆը տեղն է». ի՞նչ է պատմելու Սամվել Բաբայանը Ինչպե՞ս են յուրացրել մանկապարտեզների հացը Փաշինյանի օրոք պետական պարտքը աճում է Նայել եմ Փաշինյանի աչքերի մեջ ու ասել՝ պարտված ղեկավար ես, մեծ անհաջողությունների ես տանելու Ձմեռային լող. իսկապե՞ս դա այդքան օգտակար է առողջության համար. «Փաստ»Պարտքն էլ 6 միլիարդից հասցվել է 12 միլիարդ դոլարի․ Նաիրի Սարգսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Մեկնարկել է Թեհրանի կոնֆերանսը. «Փաստ»Ինքն իրեն թակարդն է գցել տխրահռչակ «երեք սկզբունքով». «Փաստ»Կողմերը դեռ չեն համարձակվում գնալ արմատական քայլերի. «Փաստ»Եթե բանակցային սեղանին դնում ես զրո պահանջ, չես ձևակերպում խնդիրը, դա կարող է բերել նոր զիջումների Հայաստանի տնտեսական աճի տեմպերը գնալով թուլանում են «Ինձ հերոս պետք չէր, ինձ Դավիթս էր պետք, որ չոր աչքով ու ժպիտը դեմքիս ապրեի». 44-օրյա պատերազմ վերապրած Դավիթ Վարդանյանը զոհվել է խաղաղ պայմաններում՝ թշնամու կրակոցից. «Փաստ»Նոր նախագիծը կառաջացնի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի ընդհանուր չափը տարեկան կարող է կազմել մինչև 6 մլրդ դրամ. «Փաստ»Միևնույնն է՝ դասեր չեն քաղում․ «Փաստ»Երթևեկության կանոնների «գորդյան հանգույցն» ու միանգամյա «խստության» հետևանքները․ «Փաստ»Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են «Խաղաղության խաչմերուկի» իդեաֆիքսը․ «Փաստ»Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ»«Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են»․ «Փաստ»Լեռնադահուկային համալիրի կառուցման «ոդիսականը» շարունակվում է․ «Փաստ»Նկատված անճշտությունների ողջ ինֆորմացիան փոխանցվել է ԱԱԾ-ին. մանկապարտեզներում սննդի մատակարարման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքերով բացահայտումների հետքերով․ «Փաստ»«Գոլդեն փելեսի» բացման օրը հայտնի է. ճոխ միջոցառում են նախատեսում․ «Փաստ»««Հայաքվեին» դեմ քվեարկելը նույնականացնում ենք նոր կապիտուլյացիային կողմ քվեարկելուն»․ «Փաստ»Ընտրակաշառքի շինծու դատավարությանը Գ. Ծառուկյանն ու Ս. Առուստամյանը չեն ընդունել մեղադրանքը ՀՀ բյուջեի 6 միլիարդ դոլարից պետք է անհանգստանալ, ոչ թե ուրախանալՉարենցավանում ցանկացած բարեկարգում վերածվում է ծառերի սպանդի․ Անահիտ ԽեչոյանԱյս երկրին ֆեյսբուքյան շոուներն ու պոպուլիզմը կործանեցին ու կործանում են․ Սյուզաննա ԱվետիսյանՈւժգին փոթորիկ է սպասվումԱշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում Ծիծաղելի է գրել նույն տողում և կողք կողքի Փաշինյանի և Պապ թագավորի անունները. Անժելա Հարությունյան Հարաբերությունները խիստ լարված են, որքան էլ Փաշինյանը հղում կատարի Պուտինի հետ հարաբերություններին ու հայտարարություններին. Արթուր Խաչատրյան Նոյեմբերի 27-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով ԱՄՆ-ում արևային սարքերի ծախսերը նվազել են Հերթական ողբերգական դեպքը՝ էլիտար շենքում. 32-ամյա տղամարդը բարձրությունից ընկել և տեղում մահացել է Ալիևը կրկին հիստերիայի մեջ է Տարադրամի փոխարժեքներն այսօր 69 ՏՏ ընկերություն՝ միասին վերցրած, վճարում են գրեթե նույնքան հարկ, որքան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Բաքվում կհանդիպեն Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ՊՆ նախարարները Վրաերթի ենթարկված 22-ամյա աղջիկը մահացել է Փաշինյանի համար հայրենասեր հայ սպաները թշնամի են՝ 5-րդ շարասյուն. Կարեն Վրթանեսյան Ընդդիմադիր քաղաքական ուժերի ջրերը մի առվով չեն հոսում Կառավարությունում հոսանքի տատանումները կարող են նախարարի պաշտոն արժենալ Սպառված վարչապետը (video)