«Հայաքվեն» մինչև վերջ հետամուտ է լինելու. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես հայտնի է, «Հայաքվե» քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնության կազմակերպած ստորագրահավաքի արդյունքում անհրաժեշտ 50 հազարի փոխարեն հավաքվել էր 58 հազար ստորագրություն: Նախաձեռնությունն առաջարկում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող ցանկացած գործողություն:
Ստորագրությունները ԿԸՀ են ներկայացվելու օգոստոսի 31-ին, ժամը 11։00ին, և «Հայաքվեն» այդ օրը հրավիրում է նախաձեռնությանն աջակցած մեր բոլոր համաքաղաքացիներին միանալ՝ «միասին հանձնելու մեր համատեղ որոշման արդյունքները ԿԸՀ, և տեր կանգնելու մեր բոլորի ստորագրություններին»։ «Փաստ» թերթի տեղեկություններով, «Հայաքվեն» նախատեսում է հարցը ԱԺ տանելուց հետո էլ մարդաշատ հավաքներ կազմակերպել խորհրդարանի մոտ՝ հետամուտ լինելու օրենքի ընդունմանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում