Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»


«Վտանգված է մեր գոյապայքարը, որը վերջին 30 տարում ավելի մեծ թափ էր առել». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի Կարմիր մահիկը Բաքվից Ստեփանակերտ 40 տոննա ալ յուրով բեռնված 2 բեռնատար է ուղարկել: Այս տեղեկության հրապարակումից հետո Արցախից նախ հավաստիացրեցին, թե որևէ պայմանավորվածություն չկա Ադրբեջանի հետ այս մասով, իսկ հետո քաղաքացիները փակեցին Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը՝ կանխելով «հումանիտար» կոչվող բեռի մուտքը: Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանն ասում է՝ ամեն ինչ շատ պարզ է այն առումով, որ Ադրբեջանը շարունակում է իր հանցագործ քաղաքականությունը:

«120 հազար հայի պահելով սովի մեջ՝ փորձում է իրագործել իր նպատակները, այն է՝ բռնակցել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին և վերացնել Արցախի Հանրապետությունը՝ որպես այդպիսին, իսկ 120 հազար հայի ենթարկել ցեղասպանության:Այս քայլերը միտված են դրան, և կարծում եմ, որ այս դեպքում հումանիտար բեռի մասին խոսելն ավելորդ է: Սա նախօրոք ծրագրված և 2020 թ. սեպտեմբերից սկսած հանցագործ քաղաքականության շարունակությունն է: Այստեղ որևէ այլ կարծիք չկա: Թյուր է նաև մտածելը՝ Աղդամի ճանապարհի բացումը մեզ վնասելո՞ւ է, թե՞ ոչ: Դրա մասին խոսելն ու քննարկելն անգամ ավելորդ է, որովհետև դա այդ հանցագործ քաղաքականության հերթական քայլերից մեկն է»,-նշում է մեր զրուցակիցը:

Շատ է քննարկվում նաև այն հարցը, որ «այլընտրանքային» տարբերակով, ինչպիսին անվանում են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը, բեռների ներկրման մերժման դեպքում միջազգային հանրությունը կարող է «ճիշտ չհասկանալ» Արցախին, թե՝ «ի՞նչ տարբերություն՝ որ ճանապարհով»: «Արդարություն» կուսակցության համանախագահն այս հարցի վերաբերյալ հետևյալ կարծիքն է հայտնում. «Իսկ միջազգային հանրությունն ուզո՞ւմ է ճիշտ հասկանալ, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, թե ինչ է կատարվում 120 հազար հայի հետ: Կարծում եմ՝ շատ մեծ տրամաբանություն պետք չէ հասկանալու համար, թե ինչո՞ւ է Ադրբեջանն ընդհանրապես խոսում հումանիտար բեռ ներկրելու մասին, և թե ինչո՞ւ է այդ հումանիտար աղետն առաջացել Լեռնային Ղարաբաղում: Միջազգային հանրությունը շատ պարզ հասկանում է, թե ինչ է կատարվում, իսկ մնացածը զուտ սեփական անգործությունը կոծկելու, քողարկելու քաղաքականություն է: Անկախ նրանից, թե միջազգային հանրությունն ինչպես կհասկանա արցախցիների հրաժարումն այդ մեքենաների՝ Արցախ մուտք գործելուց, կարծում եմ, որ իրենից հետաքրքրություն չի ներկայացնում, որովհետև մի բան պարզ է՝ Արցախում հումանիտար աղետ է, իսկ այդ աղետն այն պատճառով է, որ Ադրբեջանն ուղղակի պաշարել է Լեռնային Ղարաբաղը»,-հավելում է նա:

Արցախում վիճակն օրհասական է, բայց անգամ այս պարագայում արցախցիները հատկապես շեշտում են՝ «սա ստամոքսի հարց չէ, սա սովից մեռնել-չմեռնելու հարց չէ»՝ այս կերպ բարձրաձայնելով, որ Արցախում տիրող հումանիտար ճգնաժամը չդիտարկվի միայն այս կոնտեքստում, հարցն ավելի խորքային է: Հակոբյանը կարծում է՝ այդ մեսիջը պետք է առաջին հերթին Հայաստանի Հանրապետության իշխանություններին և Հայաստանի մեր հայրենակիցներին հղել: «Արցախում բնակվող յուրաքանչյուր անձ շատ լավ հասկանում է, որ այս պայքարը սովի դեմ պայքար չէ, այլ Արցախում տեղի ունեցող այս հումանիտար աղետը հետևանք է այն համահայկական, ազատագրական պայքարի, որը շարունակվում է մինչ օրս: Հայաստանի Հանրապետության բնակչությունը և իշխանությունը պետք է հասկանան, որ այսօր արցախցին, ապրելով սովի պայմաններում, պայքարում է ոչ միայն Արցախի Հանրապետության և Արցախը հայկական մնալու, այլ համայն հայության և ընդհանրապես Հայկական հարցը չփակելու համար: Վտանգված է մեր գոյապայքարը, որը վերջին 30 տարում ավելի մեծ թափ էր առել: Վտանգ կա, որ հարցը միանգամից կփակվի, և այլևս մեր սերունդները չեն կարողանալու այս պայքարի մեջ մտնել: Կարծում եմ, որ այդ հասկացվածությունը ՀՀ մեր հայրենակիցների և իշխանությունների մեջ պետք է արթնանա:

ՀՀ իշխանությունները պետք է հասկանան, որ եթե այստեղ արցախցին չկարողացավ դիմադրել, շարունակել իր պայքարը, ապա նրանք վաղն ուղղակի զրկված են լինելու իշխանություն ունենալու հնարավորությունից: Ստացվում է, որ Ստեփանակերտում արցախցին պայքարում է Երևանում ապրող հայ բնակչության համար և առհասարակ Հայաստանի Հանրապետության լինելիության համար: Բազմիցս ասվել է՝ միամտություն է կարծել, որ առանց Արցախ հնարավոր է փրկել Հայաստանը, և հակառակը՝ առանց Հայաստան փրկել Արցախը»,-եզրափակում է Հակոբ Հակոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է