Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել


«Մեր աղջիկները սպասում ու կարոտում են հայրիկին, իսկ ես ապրելու ուժ եմ ստանում նրանցից». Հայկազ Խաչատրյանը զոհվել է նոյեմբերի 1-ին անօդաչուի հարվածից. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայկազը ծնվել է Երևանում: Մայրաքաղաքում դպրոց է հաճախել, զուգահեռ՝ նաև պարի, կարատեի խմբակների: 2004-2006 թթ. ծառայել է Հայկական բանակում: Հայկազի կնոջ՝ Անիի խոսքով, եղել է խիզախ և հայրենիքին նվիրված զինվոր: 2007 թ.-ին ընդունվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքեր՝ որպես վաշտի ավագ։ Անին ասում է՝ սիրում էր իր աշխատանքը, մեծ նվիրումով էր ծառայում։ Պարգևատրվել է մի շարք շքանշաններով և պատվոգրերով: 2012 թ.-ին կազմվել է Հայկազի և Անիի ընտանիքը, որտեղ երկու դուստր է ծնվել՝ Մանեն և Սուսաննան։ Նրանք ծանոթացել են Անիի բարեկամներից մեկի միջոցով, որն աշխատում էր Հայկազի հետ: «Մեր ամուսնությունից մեկ տարի առաջ էինք ծանոթացել: Մեկ տարում մեր ծանոթությունը կայացավ, նշանվեցինք, հետո ամուսնացանք: 2013 թ.-ին ծնվեց մեր մեծ աղջիկը, իսկ 2016 թ.-ին՝ մեր երկրորդ դուստրը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Անին:

Նշում է՝ ամեն ինչից առավել Հայկազը սիրել և պաշտել է ընտանիքն ու երեխաներին. «Հայկազը սիրում էր կյանքն ուրախ և տխուր պահերով։ Սիրում էր հավաքվել հարազատների ու ընկերների հետ և ամենասովորական օրը դարձնել ուրախ ու հիշարժան: Նա հիասքանչ մարդ էր, բարի էր, որևէ բացասական հատկանիշ չուներ, որ ձեզ հետ զրույցում ասեմ: Ես իր հետ իմ կյանքի լավագույն տարիներն եմ անցկացրել»: 2020 թ. սեպտեմբերի 27-ից Հայկազը մասնակցել է 44-օրյա պատերազմին։ «Այսպես ասենք, իրեն առաջին օրը կանչեցին, և սեպտեմբերի 28-ից նա ուղևորվել է Արցախ: Մեկ ամիս եղել է մարտի դաշտում, մասնակցել է Ջրականի, Հորադիզի և Մարտունու թեժ մարտերին։ Այդ օրերին իր հետ կապի մեջ ենք եղել: Մեկ ամիս անց վերադարձավ տուն, երկու օր հետո հրաման եկավ, իրեն նորից կանչեցին: Ոչ մեկս չէր ցանկանում, որ գնա: Արդեն անցել էինք այդ դժվարությունների միջով, հասկանում էինք, թե իրականում ինչ է տեղի ունենում մարտի դաշտում, բայց Հայկազը ոչ մեկիս չլսեց: Նորից ուղևորվեց մարտադաշտ: Այդ ընթացքում կային տղաներ, որոնք հրաժարվեցին կրկին մեկնել Արցախ»: Հայկազը զոհվել է 2020 թ. նոյեմբերի 1-ին Սրխավենդ գյուղի տարածքում՝ ԱԹՍ-ի հարվածից։

«Չորս մեքենայով են եղել: Անօդաչուն հարվածել է երկրորդ մեքենային, այնտեղ նաև Հայկազն էր: Այդ օրն առավոտյան էինք իր հետ խոսել, դեպքը ցերեկն է եղել: Ամբողջ գիշեր անհանգիստ էինք, քանի որ իր հետ կապ չկար: Հաջորդ առավոտյան արդեն իմացանք, թե ինչ է տեղի ունեցել: Էլի երկար ճանապարհ անցանք, ծնողները ԴՆԹ անալիզ հանձնեցին, ուզում էինք հաստատ համոզվել: Չնայած իր հետ եղած տղաներից ասում էին, որ նա այդ մեքենայի մեջ է եղել, բայց մեր հանգստության համար սպասեցինք ԴՆԹ-ի պատասխանին: Նոյեմբերի կեսերին արդեն հստակ գիտեինք, որ Հայկազը զոհվել է»: Հայկազի ամենակարևոր երազանքն իր աղջիկներին մեծացնելը և իրենց նպատակներին հասցնելն էր, որն, ավաղ, այժմ իրականացնել չի կարող:

«Մեր աղջիկները մինչև հիմա սպասում են հայրիկին: Մեծ աղջիկս փոխվեց հինգերորդ դասարան, փոքրս՝ երկրորդ: Ժամանակը բոլորովին էլ չի բուժում վերքերը, հետո ավելի դժվար է լինում: Հայկազից հետո կյանքի շարժիչ ուժը մեր աղջիկներն են դարձել: Հիմա իրենցից ենք ուժ ստանում, իրենց համար ապրում, որ այն, ինչ Հայկազը չհասցրեց իրագործել, կարողանանք կյանքի կոչել: Պահ է գալիս, որ թուլանում ես, բայց հետո ինքդ քեզ ասում՝ չի կարելի, աղջիկները քեզ են նայում: Մեծ աղջիկս ներս է գցում, չի արտահայտվում, իսկ փոքրս անընդհատ հիշում է, խոսում հայրիկից: Դեռ սպասում են: Մենք, որ մեծ ենք, հասկանում ենք ամեն ինչ, հոգու խորքում սպասում ենք, իրենց սպասելն այնքան բնական է»:

Հ. Գ. - Ավագ ենթասպա Հայկազ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և ԱԱԾ «Արաքսի պահապան» կրծքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտան