Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»


Հայկական պղինձն ու էլէկտրամոբիլները. հանքարդյունաբերությունը նոր մարտահրավերների առաջ է

Հարցազրույց

Հայաստանի ընդերքի հարստությունը կարող է օգտագործվել էլեկտրամոբիլների, արևային վահանակների համաշխարհային արտադրության մեջ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱՊՀ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյանը։

«Այսօր ամբողջ աշխարհում լիթիումի, կոբալտի, պղնձի մեծ պահանջարկ կա։ Գիտեք, որ էլեկտրամոբիլները պղինձ են օգտագործում։ Արեգակնային վահանակներում լիթիում են օգտագործում։ Այսօր ամբողջ աշխարհը տարված է այս արտադրություններով։ Իսկ մենք պինդ օգտակար հանածոների` պղնձի, ցինկի, արծաթի, ոսկու, կապարի բավական լուրջ պաշարներ ունենք»,– ասաց Հովհաննիսյանը։

Գիտնականի համոզմամբ, բնական ռեսուրսները, սակայն, բավական չեն համաշխարհային շուկայում դիրք գրավելու ու նաև` սեփական տնտեսությունը զարգացնելու համար։

Մեր զրուցակցի խոսքով` Հայաստանում հանքարդյունաբերությունն արդիականցման կարիք ունի։ Ոլորտը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, որոնք այսօր չլուծելու դեպքում՝ վաղը ավելի լուրջ խնդիրների կարող ենք բախվել։

Կարևորագույն խնդիրներից մեկը հանքանյութի մշակման ամբողջական շղթայի բացակայությունն է։ Հայաստանը, հանդիսանալով հանքարդյունաբերող երկիր, չի հանդիսանում վերջնական արտադրանք վաճառող։

«Առաջնային խնդիրներից մեկն այսօր մաքուր պղնձի արտադրության խնդիրն է։ Մենք ընդերքից արտահանում ենք հանքաքար, որը հարստացվում է, և այդ հարստացված հումքը` խտանյութը, վաճառվում է։ Մենք ընդհանրապես պղնձի որևէ վերջնական արտադրանք չունենք։ Որոշ քանակ կա մոլիբդենի, որը «Մաքուր  երկաթ», «Մոլիբդեն Փրոդաքշն» ընկերություններն են տալիս, բայց պղինձ ընդհանրապես չունենք»,– նկատում է Հովհաննիսյանը։

Գիտնականի հաշվարկով՝ մեր երկրում հնարավոր է տարեկան նվազագույնը 100 000 տոննա մաքուր պղինձ արտադրել, իսկ պղնձի արտադրական շղթայի ներդրումը ՀՀ տնտեսությունում թռիչքային աճ կապահովի։

Խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել է նաև ՀՀ կառավարությունը` վարչապետի մակարդակով։ Բայց գործնական քայլեր առայժմ չեն ձեռնարկվել։

Մեր զրուցակցի համոզմամբ` խոսքից գործի չանցնելու հիմնական պատճառը արտադրական հզորությունների ավելացման հետևանքով հնարավոր էկոլոգիական խնդիրների առաջացումն է։ Հետևաբար, ըստ նրա, նախ հարկավոր է լուծել էկոլոգիապես անվտանգ արտադրության հարցը, հետո՝ արդեն դրանց հիման վրա, զարգացնել արտադրությունը։

«Ես հասկանում եմ, որ բնապահպանական հարցերը կարևոր են, բայց պետք է չմոռանանք նաև տնտեսական բաղադրիչը։ Կշեռքի նժարին պետք է դնենք, տեսնենք որն է ծանր, որը` թեթև։ Այսօր ամեն մարդ դրա մասին խոսում է»,– ասում է Հովհաննիսյանը` հավելելով, որ խնդիրներ կան։ Բայց կա նաև արհեստականորեն թելադրված օրակարգ։ Հատկապես, երբ Հայաստանի բնապահպանական խնդիրների մասին «անհանգստանում են» Ադրբեջանի ներկայացուցիչները։

«Ադրբեջանի բարձրացրած աղմուկի ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ խոչընդոտի ՀՀ տնտեսության զարգացմանը»,– համոզված է մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է մասնագիտական ռեսուրսին, Արմեն Հովհաննիսյանը վստահեցնում է` Հայաստանում այսօր կան բարձր որակավորման մասնագետներ, որոնք ընդունակ են ընդերքշահագործման ու հետագա արտադրական շղթայի համար նորագույն տեխնոլոգիաներ մշակել։ Մնում է ցանկություն և գումար։

Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ