Երևան, 19.Սեպտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի գործող իշխանության և Եկեղեցու միջև հարաբերություններում խզումը գնալով խորանում է. «Փաստ» Ոչ թե առանձին ընդդիմադիր ուժերի նախաձեռնություն է, այլ իշխանությունների վարած կուրսի դրսևորում. «Փաստ» «Իմ գրքում ոչ թե պարտություն, այլ առողջացնող նահանջ ու դադար կա, այն մեզ թույլ է տալիս մեկ անգամ էլ վերանայել մեր անցած ճանապարհը». լույս է տեսել Հովիկ Չարխչյանի «Երկիր անավարտ» վեպը. «Փաստ» Մակերեսային դիվանագիտության հետևանքները. «Փաստ» Ի՞նչ սինդրոմներ են «շրջում» մեր շուրջ, և ինչի՞ց է պետք եզրակացություններ անել. «Փաստ» «Թնջուկը «Զանգեզուրի միջանցքի» շուրջ է, այստեղ երևում է խաղացողների հակադրությունը, բոլորը ցանկանում են ինչ-որ բան ստանալ». «Փաստ» Արդեն պատրաստի «մեղավորներ» էլ կունենա. ի՞նչ սպասել «անմիջնորդ» գործընթացներից. «Փաստ» Կընդլայնվեն կառավարության լիազորությունները. նախագիծ. «Փաստ» Ի՞նչ է հանձնել Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին. «Փաստ» Հեծանիվացավը հասավ դպրո՞ց. «Փաստ»


Էլ ի՞նչ «խաղեր» կամ «խաղիկներ» է պատրաստել. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ասել, թե վերջին օրերին կտրուկ սրվել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, կնշանակի՝ ընդհանրապես ոչինչ չասել: Կոշտ ու կարելի է ասել նաև՝ կոպիտ հայտարարությունները, ցուցադրական դեմարշային քայլերը հաջորդում են մեկը մյուսին: Ու սա՝ հայտնի անձնավորության բառամթերքով ասած՝ աննախադեպ է, ու այդ աննախադեպությունը միանշանակ է ու աներկբա: Ըստ որում, ՀՀ «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման հերթական ալիքի նախաձեռնությունը վերստին Երևանից է գալիս, ավելի կոնկրետ՝ կառավարության թիվ 1 շենքից: Նիկոլ Փաշինյանը իտալական «Լա Ռեպուբլիկային» տված հարցազրույցում Ռուսաստանի հետ կապված արեց մի շարք, այդ թվում՝ մեղադրական բնույթի աներկիմաստ հայտարարություններ:

Հիշեցնենք. Փաշինյանը Ռուսաստանին մեղադրեց 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած առաքելությունը չիրականացնելու մեջ, ինչպես նաև հայտարարեց, թե Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից, ինչի մասին վկայում են ՌԴ գործողությունները: Ի լրումն, Փաշինյանը նաև նշել էր, որ Ռուսաստանն ինքը զենքի կարիք ունի և, եթե ցանկանա էլ, չի կարողանա Հայաստանի պահանջները բավարարել: Սա՝ եթե հակիրճ ու դեռ չհաշված փաշինյանական իշխանության այլ ներկայացուցիչների «նվագակցող» հայտարարությունները: Բնականաբար, Ռուսաստանի արձագանքները երկար սպասել չտվեցին: Նախ՝ «ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարել...» խորհրդային հայտնի տեսաֆիլմի ոգով հիշատակված գործակալության հրապարակումը հայտնվեց առ այն, որ Կրեմլում չափազանց դժգոհ են Փաշինյանի հայտարարություններից: Այնուհետև արդեն կոնկրետ ներկայացուցիչների հայտարարություններն ու բնորոշումները հնչեցին: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հակադարձեց, թե՝ «հնարավոր չէ համաձայնել Նիկոլ Փաշինյանի թեզերի հետ՝ ռուս խաղաղապահների առաքելության ձախողման մասին»։ Նա նաև հայտարարեց. «Ռուսաստանը այս տարածաշրջանի անբաժանելի մասն է, ուստի չի կարող որևէ տեղ հեռանալ, Ռուսաստանը չի կարող լքել Հայաստանը»:

Ի լրումն՝ «դիվանագիտորեն» թեթևակի «ապտակեց», թե՝ այսօր Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում: Բայց դա քիչ համարվեց, ու «ապտակման» գործընթացին միացավ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ամփոփելով Փաշինյանի հիշյալ հայտարարությունները՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մասնավորապես ընդգծեց. «Պետք է պատասխանատվություն կրել սեփական արարքների համար, այլ ոչ թե մեղավորների փնտրել՝ դա անելով անվերջ ու ամեն առիթով: Պետք է պատասխանատվություն կրել և մեղքը կամ պատասխանատվությունն ուրիշի վրա չգցել: Հենց սա է քաղաքական գործչի, պետական գործչի և երկրի շահի մասին չմտածող անցողիկ մարդու տարբերությունը: Պետք է սովորել պատասխանատվություն կրել սեփական քայլերի համար: Այլապես սա մի քիչ նման է վատ պարողի մասին պատմությանը»: Ինքնին հասկանալի է, որ անպատասխանատու, երկրի շահի մասին չմտածող անցողիկի, վատ պարողի ու նրան խանգարող հանգամանքների մասին ակնարկները, առանց որևէ «դիվանագիտության», հասցեագրված են անմիջականորեն Նիկոլ Փաշինյանին:

Դրանից հետո երևի մնում է, որ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողի հասցեին Երևանում հակափաշինյանական ակցիաների ժամանակ հնչած կարգախոսներն ու վանկարկումները մեջբերի: Հայ-ռուսական հարաբերությունների հետևողական վատացման ընթացիկ վիճակի պատկերի ամբողջացմանը մեկ-երկու «բոմբ» էր պակասում, որը լրացնելու եկավ նախ այն հաղորդագրությունը, որ... «սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը: Սա «հենց այն է, ինչ պետք է», հատկապես այն խորապատկերում, որ վերջին ժամանակաշրջանում Հայաստանը հետևողականորեն ու հնարավորինս ցուցադրաբար հրաժարվել է ՀԱՊԿ շրջանակում անցկացվող զորավարժություններին մասնակցելուց: Այդ կոնտեքստում ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելն «ամեն ինչ իր տեղն է դնում»:

Ի դեպ, նույն այս օրերին նաև հետ է կանչվում ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ու լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն ու նշանակվում է դեսպան Նիդեռլանդների Թագավորությունում: Իսկ թե ով է նրան փոխարինելու ՀԱՊԿ-ում, տակավին անհայտ է: Եվ «բոմբերի բոմբը». Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, մեկնել է Կիև և մասնակցում է Ուկրաինայի նախագահ Զելենսկու կնոջ նախաձեռնած, սեպտեմբերի 6-ին մեկնարկած «առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթաժողովին»: Ավելին, զուգահեռաբար լուր տարածվեց, որ Հայաստանը... օգնություն է ուղարկել Ուկրաինա: Ի դեպ, հիշեցնենք, որ Ուկրաինան, Զելենսկին էլ՝ հետը, սրտանց ու ջերմորեն շնորհավորել էին Ադրբեջանին՝ Հայաստանին, Արցախին պարտության մատնելու, հազարավոր հայերի սպանելու կապակցությամբ:

Բնականաբար, էլ ո՞ւր պիտի օգնություն ուղարկեին, եթե ոչ՝ «իրենց սրտի Ուկրաինա»: Այս ամենը առկա իրավիճակում ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների փչացմանը նպատակաուղղված միտումնավոր քայլերի շարք է, այլև ամենաիսկական դեմարշ: Բայց ամենակարևո՛րը: Այս ամենը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ թշնամին, ի դեմս Ադրբեջանի, հասկանալի է՝ Թուրքիայի որոշակի ու բացահայտ ներգրավմամբ, ռազմաքաղաքական ակտիվ խորհրդակցությունների ու պատերազմական պատրաստությունների մեջ է: Ադրբեջանն անթաքույց, առանց նույնիսկ որևէ քողարկման մասին մտածելու, ռազմական տեխնիկա և լրացուցիչ ուժեր է կուտակում Հայաստանի հետ սահմանին ու շրջափակված Արցախի շուրջ: Պարզ ասած՝ Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ պատրաստվում է լայնածավալ ռազմական ագրեսիայի դիմել Հայաստանի Հանրապետության դեմ:

Համացանցում անգամ շրջանառվում են թշնամական ագրեսիայի «հիմնական հարվածի» ուղղության վերաբերյալ տվյալներ ու քարտեզներ: Ու նման պայմաններում, այսինքն՝ «պատերազմից 5 պակաս» Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի թշնամանա Ռուսաստանի հետ: Հնարավոր է՝ դրա նպատակներից մեկն էլ հետագայում նույն Ռուսաստանին մեղադրելն է կամ «Հայաստանը մենակ էր մնացել»-ի կարգի արդարացումներ թոթովելը, չնայած ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի վերոմեջբերյալ հայտարարությունը վկայում է, որ այդ «խաղն» արդեն «վառված» է: Թե է՛լ ինչ «խաղեր» կամ «խաղիկներ» է պատրաստել Փաշինյանը, այս պահին արդեն էական չէ: Էականն այն է, որ գործարկված է Հայաստանը ծվեն-ծվեն անելու և ոչնչացնելու թշնամական ծրագիրը, իսկ այս պահին Հայաստանի իշխանություն համարվող գործիչն ու նրա «թիմը», առկա փաստերի ձևավորած տպավորությամբ, զբաղված են այդ ծրագրի սպասարկմամբ, այլ ոչ թե այդ սպառնալիքը չեզոքացնելով կամ դրան դիմագրավելուն ուղղված գործունեությամբ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել Փաշինյանը սեփական թիկնապահներից է վախենո՞ւմ «Փյունիկը» վաճառում են. ՀՖՖ-ն հասավ իր ուզածին Արցախի հայաթափման մեկ տարին. վարչախումբը տեղեկատվական տեռոր է իրականացնում Այդ ճանապարհի նկատմամբ Հայաստանի իրավազորությունը կարմիր գիծ է. Սոնա Ղազարյան Ունիվերսալ սանրվածք, որն ունի երկրպագուների հսկայական բանակ արդեն հարյուր տարուց ավելի. «Փաստ»«Ապրելու երկիր» կուսակցության ուղերձը՝ Արցախը ագրեսոր Ադրբեջանի կողմից բռնազավթելու մասին 2018-ին տեղի ունեցածն իսկապես հեղափոխություն է, քանի որ հեղափոխական ձևով փոխվում են արժեքները. Մենուա ՍողոմոնյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Անցկացվել է առաջին գեղեցկության մրցույթը, առաջին անգամ կանայք ընտրելու իրավունք են ստացել. «Փաստ»Հայաստանի գործող իշխանության և Եկեղեցու միջև հարաբերություններում խզումը գնալով խորանում է. «Փաստ»Ոչ թե առանձին ընդդիմադիր ուժերի նախաձեռնություն է, այլ իշխանությունների վարած կուրսի դրսևորում. «Փաստ»Արցախը կռվե՛լ է․ հիշենք անվանապես Արցախի անկումը մեր կյանքի օրոք տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է. Ավետիք ՉալաբյանԱվելի քան 6000 ոչխար կուղարկվեն արևային էլեկտրակայանների խնամքի համար. կենդանիներն արածելու են հենց դրանց տարածքներում «Իմ գրքում ոչ թե պարտություն, այլ առողջացնող նահանջ ու դադար կա, այն մեզ թույլ է տալիս մեկ անգամ էլ վերանայել մեր անցած ճանապարհը». լույս է տեսել Հովիկ Չարխչյանի «Երկիր անավարտ» վեպը. «Փաստ»Մակերեսային դիվանագիտության հետևանքները. «Փաստ»Ի՞նչ սինդրոմներ են «շրջում» մեր շուրջ, և ինչի՞ց է պետք եզրակացություններ անել. «Փաստ»«Թնջուկը «Զանգեզուրի միջանցքի» շուրջ է, այստեղ երևում է խաղացողների հակադրությունը, բոլորը ցանկանում են ինչ-որ բան ստանալ». «Փաստ»Արդեն պատրաստի «մեղավորներ» էլ կունենա. ի՞նչ սպասել «անմիջնորդ» գործընթացներից. «Փաստ»Կընդլայնվեն կառավարության լիազորությունները. նախագիծ. «Փաստ»Ի՞նչ է հանձնել Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին. «Փաստ»Հեծանիվացավը հասավ դպրո՞ց. «Փաստ»Երբ բնապահպանական փորձանք դարձած երկիրն է բնապահպանական համաժողով անցկացնելու. «Փաստ»Քարոզչական ընդգծված շեշտադրումներ. կարևորը՝ նշվեն «ռուբլի», «Ռուսաստան», «արցախցի» բառերը. «Փաստ»Ջուր չի լինիՆիկոլ Փաշինյանը՝ Բաքվի COP29 գագաթնաժողովին մասնակցելու հրավերի մասին «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգով մեկնարկեց Սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան առաջին միջազգային փառատոնըԹուրքական բանկերը սկսել են մերժել Ռուսաստանից Եվրոպա կատարվող վճարումները Բորելը Վրաստանին կոչ է արել չեղարկել ԼԳԲՏ քարոզչության արգելքի մասին օրենքը ՀԱՕԿ արտահերթ գործկոմի նիստի շրջանակներում պարգևատրվեցին Փարիզ-2024-ի օլիմպիական խաղերի մեդալակիրները և նրանց մարզիչներըՆազիկ Ավդալյանն ու որդին չեն կարողացել զսպել արցունքները «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի Գյումրու պրեմիերայի ժամանակ Գերեզմանատներում մաքրման ու բարեկարգման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում «Ռեալը» երկարաձգել է պայմանագրի ժամկետը Լունինի հետ. պաշտոնական Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 17-18-ը Երևանի կենդանաբանական այգու տարածքը կընդլայնվի (տեսանյութ) ՀԱՊԿ-ը շարունակում է դիտարկել Հայաստանին որպես իրավահավասար գործընկեր. Իմանգալի Տասմագամբետով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ է ստեղծվել Լրանում է Արցախի ամբողջական բռնազավթման և հայաթափման առաջին տարելիցը․ ՀայաքվեԲա եթե իրական Հայաստանը հայրենիք չէ, այլ պետություն՝ Սփյուռքի հայրենակիցներին հավաքել եք, որ ի՞նչ անեք… Ա. ԶաքարյանԹեժ աշունը սկսվել է, բայց գործող վարչախմբի կատարմամբ Եկեղեցին արեց իր քայլը, իսկ իշխանությունը համառում է Փաշինյանի քնձռոտ «բալանսավորումը» և վախից բխած շրջադարձը Գիտնականները հայտնագործել են տեխնոլոգիա, որը բարձրացնում է արևային վահանակների արդյունավետությունը Թուղթ, պլաստիկ, ապակի. Երևանի բոլոր վարչական շրջաններում տեղադրվել են հատուկ թափոնամաններ Հայկական մուրաբայից մինչև ղազախական շոկոլադ. Մոսկվայում բացվել է «Եվրասիա» առաջին ցանցային խանութըԱրամ Օրբելյանը` Միհրան Պողոսյանի դատապաշտպանՀայկական սփյուռքի հիմնական գործառույթները ժամանակակից փուլում և Սփյուռքի նկատմամբ պետական հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձևավորված խաղային լիգան կանցկացնի ինտելեկտուալ առաջին խաղը Թրամփը Բայդենի զանգի մասին՝ հավանական մահափորձից հետո. շատ հաճելի խոսակցություն Հայաստանի 19 դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցում կլինի. Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը հուշագիր են ստորագրել