Երևան, 28.Նոյեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինքն իրեն թակարդն է գցել տխրահռչակ «երեք սկզբունքով». «Փաստ» Կողմերը դեռ չեն համարձակվում գնալ արմատական քայլերի. «Փաստ» «Ինձ հերոս պետք չէր, ինձ Դավիթս էր պետք, որ չոր աչքով ու ժպիտը դեմքիս ապրեի». 44-օրյա պատերազմ վերապրած Դավիթ Վարդանյանը զոհվել է խաղաղ պայմաններում՝ թշնամու կրակոցից. «Փաստ» Նոր նախագիծը կառաջացնի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի ընդհանուր չափը տարեկան կարող է կազմել մինչև 6 մլրդ դրամ. «Փաստ» Միևնույնն է՝ դասեր չեն քաղում․ «Փաստ» Երթևեկության կանոնների «գորդյան հանգույցն» ու միանգամյա «խստության» հետևանքները․ «Փաստ» Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են «Խաղաղության խաչմերուկի» իդեաֆիքսը․ «Փաստ» Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ» «Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են»․ «Փաստ»


Իշխանությունների «իշաոտնուկային» դիվանագիտությունը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը սկսել է հյուրընկալող երկրներում դեսպանատան շենքեր գնել, ու, իշխանությունների հավաստիացմամբ, այս գործընթացը սկսվելու է Լոնդոնում 17 մլն ֆունտ ստեռլինգով անշարժ գույք ձեռքբերելուց։ Խոսքը, ոչ ավել-ոչ պակաս, 5 հարկանի շենքի մասին է: Արդեն օրինաչափություն է դարձել, որ կառավարությունը բավական առատաձեռն է այն ուղղություններում, որոնց անհրաժեշտությունն այնքան էլ չկա, և մեծ գումարներ են ուղղվում հաճախ անկարևոր կամ ժամանակավրեպ ուղղություններով։ Օրինակները չթվարկենք, Սնուփ Դոգի համերգից մինչև պաշտոնյաների ճոխ պարգևավճարներ, հայտնի են մեր հանրությանը: Եթե Հայաստանը շատ լուրջ անվտանգության ու ընդհանրապես գոյատևման խնդիր չունենար, դեռ ինչ-որ տեղ կարող էին ընդունելի լինել շռայլ ծախսերը։

Բայց երբ իշխանություններն ընդունակ չեն բանակին ապահովել սպառազինություններով ու երաշխավորել մարդկանց անվտանգությունը, փոխարենը այլ ուղղություններով մեծ ծախսեր են անում, այս ամենը բազմաթիվ հարցեր է առաջ բերում։ Թերևս այս հարցադրումներին պատասխանելու նպատակով էլ Փաշինյանը կառավարության նիստում Լոնդոնում դեսպանատան շենքի ձեռքբերումը հիմնավորեց հետևյալ կերպ. «Ասում ենք՝ բա ո՞ւր է մեր դիվանագիտությունը. մեր դիվանագիտությունը մի զբոսայգում մի հատ իշաոտնուկ դրած, վրան նստած է՝ դրոշն էլ վերևը կախած, ասում ենք՝ սա մեր դեսպանատունն է»։ Ասել կուզի, թե այդ ծախսը ուղղված է դիվանագիտության մակարդակի բարելավմանը։ Բայց խնդիրն այն է, որ գույքային պայմանները շատ քիչ առնչություն ունեն դիվանագիտական գործունեության արդյունավետության հետ։ Անգամ «տաբուրետկայի», էլ չասած՝ «իշաոտնուկի» վրա էլ ցանկության դեպքում նորմալ դիվանագիտություն կարելի է իրականացնել, եթե դրա համար կա կամք, բայց, միևնույն ժամանակ, կարելի է ճոխ շենքերի մեջ ոչ մի բան չանել։

Այսինքն՝ շենքը չէ, որ կանխորոշում է դիվանագիտության հաջողությունը։ Երբ իշխանությունները կարողանան դիվանագիտական արդյունքներ գրանցել, այդ ժամանակ էլ կարող են շենքերի մասին մտածել։ Մյուս կողմից էլ՝ արդեն 5 տարի Փաշինյանը պաշտոնավարում է, նոր հիշե՞ց, որ պատշաճ մակարդակի դեսպանատներ չունենք։ Հաջորդը. 2018 թվականին Փաշինյանը հայտարարում էր, թե պետք է ձերբազատվել դեսպանների կամ գլխավոր հյուպատոսների պաշտոնում ոչ կադրային դիվանագետների նշանակման պրակտիկայից, բայց, ինչպես իր մյուս խոստումների դեպքում, կարճ ժամանակ անց հենց ինքն էլ խախտեց իր խոստումը։ Արդյունքում ոչ կադրային դիվանագետների՝ դեսպանների ու հյուպատոսների պաշտոնում նշանակելը դարձել է օրինաչափություն։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ դեսպանատները դարձել են քպականների ու իշխանությունների համակիրների աշխատանքի տեղավորման գործակալություն։ Իսկ դրա հաշվին պրոֆեսիոնալ դիվանագետների գործունեության դաշտը փոքրանում է։

Փորձը ցույց է տալիս, որ իշխանությունների համար պրոֆեսիոնալիզմը ինչպես արժեք չունի մյուս ոլորտներում, այնպես էլ դիվանագիտության մեջ։ Իսկ ավելի հստակ՝ իրենց ոչ թե երկրի շահերն են հետաքրքրում, այլ սեփական աթոռը։ Դրա արդյունքում է, որ մի ժամանակ փաբերում ժամանակ անցկացնողները, որոնք դիվանագիտությունից հեռու էին կիլոմետրերով, հանկարծ, բախտի բերմամբ, թե պատահմամբ, հայտնվեցին տարբեր, այդ թվում՝ դիվանագիտական պաշտոններում։ Եթե նույնիսկ այդ մարդիկ աշխատեն աշխարհի լավագույն շենքերում, միևնույնն է, մեր դիվանագիտության էությունը դրանից չի փոխվի։ Մինչև առանձնահատուկ կենտրոնացում չլինի աշխատանքի բովանդակության և պրոֆեսիոնալիզմի բարձրացման վրա, մինչև ցանկություն չլինի պահել սեփական երկրի շահերը, մինչև նորմալ, հայանպաստ, հայրենանպաստ իշխանություն չլինի մեր երկրում, Հայաստանի հետ դրսում հաշվի չեն նստի։ Ստեղծված են բոլոր անհրաժեշտ դիվանագիտական պայմանները, որպեսզի այդ դաշտում որոշակի հաջողություններ գրանցվեն։

Ադրբեջանը միջազգային իրավունքը, դիվանագիտական նորմերն ու մարդու իրավունքների սկզբունքները դարձրել է «պոլի շոր», մեկը մյուսի հետևից հանցագործություններ է իրականացնում՝ շրջափակման արդյունքում Արցախի մեր հայրենակիցներին պահելով պատանդի կարգավիճակում, բայց միջազգային դերակատարների կողմից դատարկ ու ոչինչ չասող կոչերից բացի գործնական քայլեր չեն ձեռնարկվում։ Սա վկայում է դիվանագիտական ձախողման մասին, որից Ադրբեջանն ավելի է ոգևորվում։ Իսկ այս պայմաններում այն դիվանագետները և պաշտոնյաները, որոնք ձախողել են տարբեր գործընկեր պետությունների հետ աշխատելու իրենց առաքելությունը, պետք է լքեին իրենց պաշտոնները։ Այլապես տպավորություն կարող է ստեղծվել, թե այդ մարդիկ պատասխանատվություն չեն կրում իրենց աշխատանքի արդյունքների համար։ Մյուս կարևոր ուղղությունը Սփյուռքի հետ աշխատանքն է, որը պատշաճ կերպով չի իրականացվում։

Եթե Սփյուռքի ներուժն օգտագործվի, շատ հարցեր կարելի է լուծել ու Հայաստանի միջազգային օրակարգն առաջ տանել։ Չի գործում նաև խորհրդարանական դիվանագիտությունը։ Հիմա իշխանական պատգամավորները պետք է կապեր ձեռք բերած լինեին, հայկական շահերն առաջ տանելու համար համագործակցեին տարբեր կառույցների հետ, բայց դրա փոխարեն անիմաստ գործուղումների են մեկնում պետբյուջեի հաշվին՝ որևէ օգուտ չտալով երկրին։ Այնպես որ, շենքային պայմանները միայն արտաքին տպավորությունն են: Այո, գուցե կարևոր, գուցե էական, բայց ոչ առաջնային նշանակություն ունեցող: Կրկնում ենք՝ ընդամենը ցանկություն է պետք սեփական երկրի շահերն առաջ տանելու և երկրի դիմագիծը պահելու համար: Եթե դա չկա, ոչ մի երկիր մեզանից ավելի հայ չի լինելու: Ուզում եք՝ ճոխ ապարտամենտներում աշխատեք, ուզում եք՝ «իշաոտնուկի» վրա, ուզում եք՝ հենց էշի...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աբսուրդը կայանում է նրանում, որ պետության տարեկան բյուջեն 50%-ից ավելի` մինչեւ 80% թերակատարած կառավարությունը շարունակում է մնալ պետության ղեկին. Կոստանյան Արցախցիները կարող են սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ սեփական տուն կառուցել. փոխնախարար Պերովսկիտների միջոցով հաջորդ սերնդի արևային մարտկոցներ ստեղծելու տեխնոլոգիան ավելի էժան է և էկոլոգիապես մաքուր է Երբ Փաշինյանը խոսում է հայտնի 8 գյուղերի հանձնման մասին, շատերը խորությամբ չեն գիտակցում, թե դրա տակ ինչ սպառնալիքներ են թաքնված. Տիգրան Աբրահամյան Յունիբանկը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր հովանավոր «Համահայկական ճակատ» շարժման անդամները որոշակի ինտրիգ են պահպանում Նիկոլը՝ կիսագրագետ է, իսկ սրա նմանները կարող են գնալ գիտակցված սրիկայության հանուն նոր տերերի. Շարմազանով ԶՊՄԿ շահառուները հայտնի են Հայաստանն անկախություն է հռչակել Արցախի հետ միասին, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանաչված սահման երբեք չի եղել. Արամ Օրբելյան Ucom-ը երկու նոր առաջարկ է պատրաստել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար Քննիչ հանձնաժողովի «քեֆը տեղն է». ի՞նչ է պատմելու Սամվել Բաբայանը Ինչպե՞ս են յուրացրել մանկապարտեզների հացը Փաշինյանի օրոք պետական պարտքը աճում է Նայել եմ Փաշինյանի աչքերի մեջ ու ասել՝ պարտված ղեկավար ես, մեծ անհաջողությունների ես տանելու Ձմեռային լող. իսկապե՞ս դա այդքան օգտակար է առողջության համար. «Փաստ»Պարտքն էլ 6 միլիարդից հասցվել է 12 միլիարդ դոլարի․ Նաիրի Սարգսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Մեկնարկել է Թեհրանի կոնֆերանսը. «Փաստ»Ինքն իրեն թակարդն է գցել տխրահռչակ «երեք սկզբունքով». «Փաստ»Կողմերը դեռ չեն համարձակվում գնալ արմատական քայլերի. «Փաստ»Եթե բանակցային սեղանին դնում ես զրո պահանջ, չես ձևակերպում խնդիրը, դա կարող է բերել նոր զիջումների Հայաստանի տնտեսական աճի տեմպերը գնալով թուլանում են «Ինձ հերոս պետք չէր, ինձ Դավիթս էր պետք, որ չոր աչքով ու ժպիտը դեմքիս ապրեի». 44-օրյա պատերազմ վերապրած Դավիթ Վարդանյանը զոհվել է խաղաղ պայմաններում՝ թշնամու կրակոցից. «Փաստ»Նոր նախագիծը կառաջացնի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի ընդհանուր չափը տարեկան կարող է կազմել մինչև 6 մլրդ դրամ. «Փաստ»Միևնույնն է՝ դասեր չեն քաղում․ «Փաստ»Երթևեկության կանոնների «գորդյան հանգույցն» ու միանգամյա «խստության» հետևանքները․ «Փաստ»Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են «Խաղաղության խաչմերուկի» իդեաֆիքսը․ «Փաստ»Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ»«Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են»․ «Փաստ»Լեռնադահուկային համալիրի կառուցման «ոդիսականը» շարունակվում է․ «Փաստ»Նկատված անճշտությունների ողջ ինֆորմացիան փոխանցվել է ԱԱԾ-ին. մանկապարտեզներում սննդի մատակարարման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքերով բացահայտումների հետքերով․ «Փաստ»«Գոլդեն փելեսի» բացման օրը հայտնի է. ճոխ միջոցառում են նախատեսում․ «Փաստ»««Հայաքվեին» դեմ քվեարկելը նույնականացնում ենք նոր կապիտուլյացիային կողմ քվեարկելուն»․ «Փաստ»Ընտրակաշառքի շինծու դատավարությանը Գ. Ծառուկյանն ու Ս. Առուստամյանը չեն ընդունել մեղադրանքը ՀՀ բյուջեի 6 միլիարդ դոլարից պետք է անհանգստանալ, ոչ թե ուրախանալՉարենցավանում ցանկացած բարեկարգում վերածվում է ծառերի սպանդի․ Անահիտ ԽեչոյանԱյս երկրին ֆեյսբուքյան շոուներն ու պոպուլիզմը կործանեցին ու կործանում են․ Սյուզաննա ԱվետիսյանՈւժգին փոթորիկ է սպասվումԱշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում Ծիծաղելի է գրել նույն տողում և կողք կողքի Փաշինյանի և Պապ թագավորի անունները. Անժելա Հարությունյան Հարաբերությունները խիստ լարված են, որքան էլ Փաշինյանը հղում կատարի Պուտինի հետ հարաբերություններին ու հայտարարություններին. Արթուր Խաչատրյան Նոյեմբերի 27-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով ԱՄՆ-ում արևային սարքերի ծախսերը նվազել են Հերթական ողբերգական դեպքը՝ էլիտար շենքում. 32-ամյա տղամարդը բարձրությունից ընկել և տեղում մահացել է Ալիևը կրկին հիստերիայի մեջ է Տարադրամի փոխարժեքներն այսօր 69 ՏՏ ընկերություն՝ միասին վերցրած, վճարում են գրեթե նույնքան հարկ, որքան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Բաքվում կհանդիպեն Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ՊՆ նախարարները Վրաերթի ենթարկված 22-ամյա աղջիկը մահացել է