Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եկել են փրկելու Փաշինյանին Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ Եկել են փրկելու Փաշինյանին. «Փաստ» Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ» «Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ» Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ» Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ» «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ» «Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ» «Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»


Ես հասկանում եմ, որ Արցախը ձեզ համար սրբություն չէ, բայց կան ուժեր, որոնց համար Արցախը սրբություն է. թեժ բանավեճ քաղաքապետերի թեկնածուների միջեւ

Քաղաքական

Հ1-ի եթերում քաղաքապետերի թեկնածուների մասնակցությամբ բանավեճի ժամանակ այսօր հարց հնչեց, թե ընտրություններին մասնակից ուժերը հետընտրական փուլում որ ուժի հետ կբացառեն կոալիցիան, ում հետ հավանական կհամարեն համագործակցությունը:

Երբ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը հիշեցրեց, որ արդեն հայտարարել են, որ ՔՊ-ի հետ համագործակցության որեւէ աղերս կամ եզր չունեն, «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Դավիթ Խաժակյանը հիշեցրեց Թանդիլյանի «անցյալը». «Բաներ են հնչում, որ իմ քաղաքական հիշողության մեջ չի տեղավորվում: «Իմ քայլը» դաշինքը բաղկացած է երկու քաղաքական ուժերից՝ «Քաղաքացիական պայմանագրից» եւ «Առաքելություն» կուսակցությունից, յուրաքանչյուր ձախողման համար երկու ուժն էլ պատասխանատու են: Հիմա մեզ հետ է նաեւ վերանվանված «Առաքելություն» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը: Ունեցել եք մասնակցություն, եկել ու ասում են՝ բացառում ենք, սա սխալ է արվել: Ես ուզում եմ հասկանալ՝ խուսափո՞ւմ եք ձեր մաս պատասխանատվությունից»:

Մանե Թանդիլյանը շտապեց ուղղել Խաժակյանին. «Նախ սխալվում եք, չի վերանվանվել, մենք հիմնադրել ենք միասին «Ապրելու երկիր» կուսակցությունը որպես համահիմնադիր: Այն իրավիճակը, որ կար պատերազմից առաջ ու հետո, դուք, ըստ երեւույթին, դրա մեղավորներին ու պատասխանատուներին խառնում եք, դուք պատկերացում անգամ չունեք, թե ով է այլեւս 2020 թվականի պատերազմի արդյունքների պատասխանատուն»:

«Իսկ դրանից հետո ձեր գործընկերը նախարար չդարձա՞վ»,- հարցրեց Խաժակյանը:

«Դուք դրանից հետո եք համագործակցել ՔՊ-ի հետ, ինչը ձեզ պատիվ չի բերում»,- պատասխանեց Թանդիլյանը:

«Իսկ սոցապ նախարար ո՞վ դարձավ, տիկին Թանդիլյան»,- շարունակեց Խաժակյանը:

«Որովհետեւ Արցախի հարցը դուք նորից խառնում եք:

Ես հասկանում եմ, որ Արցախը ձեզ համար սրբություն չէ, բայց կան ուժեր, որոնց համար Արցախը սրբություն է …Այո՛, ես գնացել եմ Արցախ, ստանձնել եմ սոցապ նախարարի պաշտոնը»:

Թանդիլյանի խոսքը կիսատ մնաց, որովհետեւ բանավեճի մյուս թեկնածուները դժգոհեցին, որ բանավեճի համար նախատեսված յոթ րոպեն, կարծես թե, երկու թեկնածուի վեճի համար է օգտագործվում:

ՔՊ-ի թեկնածուն՝ Տիգրան Ավինյանն էլ նկատեց, որ Թանդիլյանին Խաժակյանը բերեց ՔՊ-ի դաշտ, բայց նրանք երկուսն էլ կուսակից են եղել նույն կուսակցությունից՝ «Լուսավոր Հայաստանի» անդամներ:

Խաժակյանն էլ նկատեց, որ քաղաքական պատասխանատվության հարց է:

ՀԱՍԱԿ-ի թեկնածու Արման Ղուկասյանն էլ նկատեց,որ բոլորը խոսում են, թե երեւանցին պետք է ընտրի իշխանություն ընդդիմությունից, բայց բոլոր բանավիճողներն էլ իշխանության հետ աշխատել են, բոլորն էլ կիսում են պատասխանատվություն. «Պարոն Խաժակյան, Էդմոն Մարուքյանը հենց հիմա հատուկ հանձնարարություններով դեսպան է, ուզում եմ հասկանալ՝ ո՞ւմ եք ուզում մոլորեցնել: Մի քանի իրական ընդդիմադիր ուժեր կան այստեղ, մնացածդ կարող եք չվիճել, սաղդ էլ քաղաքական մի ընտանիքից եք»:

Տիգրան Ավինյանն էլ նկատեց, որ երեւանցիներին այս հարցերը ամենավերջին հուզող հարցերից են:

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության թեկնածու Սուրեն Պետրոսյանը շարունակեց՝ ասելով, թե եթե նպատակ չունեն այս խոսակցությունները սարքել ԵԼՔ խմբակցության ներքին խոհանոցային խնդիրների վերհանման ու պարզաբանման հարթակ, ապա պետք է ավելի առարկայական խնդիրներին անդրադառնան:

Մանե Թանդիլյանն էլ հավելեց, որ երեւանցիները պետք է հետեւեն իրական փաստերին , այն է 2021 թվականից «Ապրելու երկիրը» այն ուժն է, որը իշխանազրկել է ՔՊ-ին բազմաթիվ համայնքներում: Ըստ նրա՝ երեք համայնքում ստանձնել են կառավարում եւ որեւէ տեղ ՔՊ-ն չի վերարտադրվել իրենց մասնակցության հետեւանքով:

Տիգրան Ավինյանն էլ հետաքրքրվեց. « Այդ որ ասում եք բազմաթիվ, ուզում եմ այդ համայնքները նշեք, բազմաթիվն ու երեքն այդքան էլ իրար չեն բռնում»:

« Ձեր վարչական ռեսուրսների կիրառման պարագայում երեքը շատ է , քիչ չէ, թե դուք ինչ եք անում ընտրությունների ժամանակ»,- հակադարձեց Թանդիլյանը:

«Այ ես կուզեի՝ կիսվեք»,- հակադարձեց Ավինյանը:

«Ճանապարհները փակել էիք ոստիկաններով, որ «Ապրելու երկրի» անդամները չմասնակցեին Ալավերդու քաղաքապետի ընտրություններին, մենք բացել ենք տվել, ձեզ ինչ է թվում մեզ էդքան հե՞շտ է խանգարել:Մինչեւ այսօր չեք կարողանում Տաթեւ համայնքում մարսել մի ձայնով մեր հաղթանակը ու դեռ դատի եք տալիս»,- թվարկեց Թանդիլյանը:

Ավինյանն էլ ասաց, որ 2018-ի հեղափոխությունն է այդ հնարավորությունը իրենց համար ստեղծել որ կարողանան ժողովրդավարական ճանապարհով ընտրվել տարբեր համայնքներում:

«Իսկ ձեզ համար անչափ վարչական ռեսուրսներն կիրառելու հնարավորություն»,- հավելեց Թանդիլյանը:

Քաղաքապետի ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժից բանավեճին մասնակցում է 12-ուժի քաղաքապետի թեկնածու: Բանավեճի մասնակցությունից հրաժարվել են «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանն ու «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը:


«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ» Եկել են փրկելու Փաշինյանին «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում Մղձավանջը եղելություն դարձավ. Մանուկ Հերգնյան Սխտոր՝ դժոխքի ծնո՞ւնդ, դոպի՞նգ, դե՞ղ, թե՞ անփոխարինելի համեմունք. «Փաստ»Ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգման համար. Ավետիք ՉալաբյանՎթարային ջրանջատումներՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին շուրջերկրյա թռիչքը պլաներով. «Փաստ»Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Եկել են փրկելու Փաշինյանին. «Փաստ»«Պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար»․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրըԿստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ»«Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ» Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ»Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»«Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»«Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ»«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ»Փաստերն այնքան աղաղակող են, որ ոչ մի կեղծարարություն ու սուտ չի կարող թաքցնել այդ ամենը. «Փաստ»«Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՎրդովված եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից և Ղարաբաղում տիրող անօրինությունից. Արա Աբրամյան«Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել Կարապետյան Վարդանյանը պատերազմի ժամանակ միլիոններ ուղարկեց զենքի համար․ Գաբրիելլա ԳալոյանՊարոն Ռուբեն Վարդանյանի կալանքը Ադրբեջանի իշխանության կողմից ապօրինի էՄեղավորը իշխանության քարոզչամեքենա «Հանրային հեռուստատեսությունն» է, որը շարունակում է իր կործանարար հետևանքները Հայաստանի և Արցախի համար. Մեսրոպ Առաքելյան Ադրբեջանը պատերազմի միջոցով Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության խնդիր լուծեց, անցել է էթնիկ զտումներին.Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին կամ ինչու՞ Իժոն չձերբակալվեց. Աբրահամ Գասպարյան Արևային վահանակների գները տապալվել են պատմական նվազագույնի ՀՀ կառավարությունը Ռուբեն Վարդանյանի հարցով դիմել է ՄԻԵԴ Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. Մանե Թանդիլյան Ucom-ը շարժական կապի անվճար ծառայություններ կտրամադրի Արցախից տեղահանված հայրենակիցներին Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հանդես է եկել հայտարարությամբ Քիչ առաջ ադրբեջանցիները ձերբակալել և գերեվարել են Արցախի նախկին պետնախարար, Հայաքվեի աջակից Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանցիների կողմից առևանգվել է Ռուբեն Վարդանյանը. Մեսրոպ Առաքելյան Իլհա՛մ, ծոծրակդ կտեսնես, բայց «Զանգեզուրի միջանցք» երբե՛ք չես տեսնի. Խաչիկ Ասրյան«Ապրելու երկիր» կուսակցությունը արցախցիներին կտրամադրի կացարաններ Ալավերդի և Նոյեմբերյան համայնքներում Հայ բնապահպանները մտահոգված են հանքարդյունաբերության ոլորտում ՎԶԵԲ-ի ներդրումային քաղաքականությամբ․ Իսկ Արցա՞խը Հայաստանի իշխանությունները պետք է երկրում մեկօրյա սուգ հայտարարեն. Արա Աբրահամյան Իշխանությունը շարունակում է իր լկտի քարոզչությունը․ Մեսրոպ ԱռաքելյանՀայաստանի իշխանությունները պարտավոր են բարձրացնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցման հարցը Ազգային կոմիտեի հայտարարությունը հանրահավաքի հետաձգման վերաբերյալԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր աջակցությունն է հայտնում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներինՏարադրամի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 26-ին IDream՝ հատուկ Արցախից բռնի տեղահանված մեր երիտասարդների համարՁՊՎ-ում հանդիպել եմ Դավիթ Սարգսյանին ու Ցոլակ Ակոպյանին. Տիգրան Աբրահամյան