Երևան, 02.Հոկտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արևմուտքում ցանկանում են Ռուսաստանը փլուզել ավելի քան 40 մասի. «Փաստ» Փաշինյանը «տրոյական ձի» է, որը գործում է հայ ժողովրդի և պետության շահերին հակառակ Շուռնուխում բնակելի թաղամասի կառուցումը դեռ չի ավարտվել, դրամական օգնության տրամադրումը կշարունակվի. «Փաստ» «Եթե հանկարծ չգամ, մամայի ծննդյան օրը գրածս բանաստեղծությունն իրեն կնվիրես». Շիրակ Գասպարյանն անմահացել է Հադրութում. «Փաստ» Հռոմի ստատուտի վավերացման խութերը. «Փաստ» Իշխանությունների ազգակործան ու երկրակործան քառուղիները Ինչո՞ւ և ինչպե՞ս հասանք այս օրվան. «Փաստ» Հայաստանի իշխանության հակահայկական գործողությունների և տապալված դիվանագիտության հետևանքները. «Փաստ» Անկման հատակից անդին. «Փաստ» Բացառիկ մանրամասներ Լևոն Քոչարյանին կալանավորելու օպերացիայից. «Փաստ»


«Էրիկիս միշտ ասում էի՝ առանց քեզ ու քո ձայնի մեկ րոպե չեմ ապրի, հիմա տղաներիս համար եմ ապրում». Էրիկ Աբրահամյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունի քաղաքը պաշտպանելիս. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կենսուրախ էր, կյանքով լեցուն: Որտեղ Էրիկն էր, այնտեղ ուրախություն, աշխուժություն էր տիրում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հայկուհին՝ Էրիկի մայրիկը:

Երբ հարցնում եմ, թե մանկության տարիներին նույնպես այդպիսի՞ն էր, մայրիկը ժպտալով արձագանքում է՝ Էրիկս այդպիսին է ծնվել: Ասում է՝ որդին այնքան աշխույժ էր, որ ընտանիքը որոշեց՝ պետք է գոնե սպորտի հաճախի էներգիան պարպելու համար: «Բայց անգամ պարապմունքներից վերադառնալուց հետո այնքան շատ էներգիա էր ունենում, որ այն, ինչ սովորում էր սպորտային պարապմունքների վայրում, պետք է փորձարկեր տանը: Հինգ տարեկանից տարբեր սպորտաձևերի է հաճախել՝ կարատեի, բռնցքամարտի և այլն: Տարբեր սպորտաձևերի՝ թեկուզ կարճ ժամանակով, բայց հաճախել է: Ըմբշամարտի մրցումների ժամանակ վնասվածք ստացավ, և թույլ չտվեցինք այլևս մրցումների մասնակցել, բայց մոտ 10-11 տարի սպորտն իր կյանքում մշտապես կար»:

Տիկին Հայկուհին վերհիշում է՝ Էրիկը մանկապարտեզի հանդեսների գլխավոր դերակատարն էր: «Այդ հանդեսների ժամանակ միշտ վերջին շարքերում էի նստում, որ ինձ չտեսնի, հակառակ դեպքում ամեն ինչ թողնում էր ու ինձ մոտ գալիս: Իրեն վստահված դերը խաղում էր, հետո, երբ գալիս էր մյուս երեխայի հերթը, Էրիկը սկսում էր չարություն անել: Երբ նորից իրեն էին խոսք տալիս, լրջանում էր ու շարունակում իր դերը խաղալ: Անգամ բեմի վրա շատ ակտիվ էր, կարծես դերասան լիներ: Դպրոցում լավ էր սովորում, ակտիվ աշակերտ էր, ուսուցիչներն իրեն շատ էին սիրում, իր մասնակցությունը պետք է ունենար նաև միջոցառումների կազմակերպչական հարցերում: Լիդերի հատկություններ ուներ: Շատ սիրում էր «Ռազմագիտություն» առարկան: Մի քանի վայրկյանում քանդում և հավաքում էր զենքը, ուսուցիչը մի քանի անգամ թույլ է տվել, որ նա վարի դասը: Ռազմական արվեստին վերաբերող դասերի էր մասնակցում: Որսորդություն ևս սիրում էր, հագնում էր անգամ չափերով մեծ շորերը և գնում որսորդության: Իր շորերը մինչև հիմա կա, պահել եմ դրանք»: Էրիկը սովորել է Արմավիր քաղաքի 9-րդ հիմնական դպրոցում, 9-րդ դասարանն ավարտելուց հետո՝ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի «Ֆինանսներ, բանկային գործ» բաժնում:

Բարձրագույն կրթությունը շարունակել է Տերնոպոլի ազգային պետական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի «Ֆինանսներ և վարկ, ապահովագրական գործ» բաժնում:Երկրորդ կուրսի ուսանող էր, երբ զորակոչվեց բանակ: «Շատ էր սիրում իր կուրսեցիներին, ասում էր՝ ափսոսում եմ, որ երբ վերադառնամ, իրենք արդեն ավարտած կլինեն: Սիրում էր բանկային գործը, ես էլ կողքից միշտ ասում էի՝ քեզ այդ մասնագիտությունը շատ «կսազի»: Իր բիզնեսն ուներ, մտադիր էր նաև այն զարգացնել: Սովորում էր, զուգահեռ աշխատում: Այդ տարիքում հասցրեց հայրիկին մեքենա նվիրել, տարիքով մեծերից ավելի աշխատասեր էր: Ամեն օր մտածում էր, թե ինչ անի, ինչով զբաղվի՝ խանութ բացեմ, սա գնեմ: Նույնն էլ բանակում ծառայելու ժամանակ: Զանգում էր՝ մա՛մ, երբ վերադառնամ, այսինչ բանն եմ անելու, այս մի գործն եմ նախաձեռնելու»: Էրիկը բանակ է զորակոչվել 2020 թ.ի հունվարի 14-ին, ծառայում էր Մարտունի 3-ում:

«Հայրիկը միշտ ասել է՝ տղա է, թող գնա, ծառայի ու գա: Վնասվածք ուներ, կարող էր ծառայությունից ազատվել, բայց հայրիկն ասաց՝ թող ծառայի: Ուրախ ենք իրեն ճանապարհել բանակ, սիրով է մեկնել, ընկերների հետ մեծ քեֆ կազմակերպեցինք, ասաց՝ զորացրվելուց էլ մեր բոլոր բարեկամներով կհավաքվենք: Ուրախ էր նաև, որ Մարտունի 3-ում է ծառայելու, քանի որ մտերիմ ընկերն այնտեղ էր ծառայում, մի քանի անգամ էլ հասցրել էր իրեն այցի գնալ: Իրեն շատ լավ էր զգում»: Էրիկն ութ ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: «Այդ օրն առավոտյան 7-ին զանգում է ընկերոջը՝ Սա՛մ, պատերազմ է, մեզ դիրքեր են բարձրացնում: Ընկերն էլ ասում է՝ «էլի դու սկսեցիր, թող քնեմ»: Քանի որ Էրիկը շատ կատակասեր էր, ընկերը չի հավատում նրա ասածին, մտածում է, որ հոգու հետ է խաղում, քնից հանում: Տագնապի ժամանակ արագ դիրքեր են բարձրանում, հեռախոսները մնում են զորամասում, ընկերոջ համարն է միայն անգիր հիշում և ուրիշի հեռախոսից նրան է զանգում: Իրենց նախ տանում են Մարտունու համար N դիրքը, 37 օր այդ դիրքում է եղել: Ամեն օր զանգում էր, բոլորիս հետ խոսում, մեզ շատ բան չէր ասում, մի քանի րոպե ենք խոսել: Երբ ինձ ասացին, որ Էրիկը չկա, չէի հավատում: Մեզ հավատացնում էր, որ ամեն ինչ նորմալ է: 37 օր պաշտպանում է իր դիրքը, ասում են, որ թուրքերից 50 մետր էին հեռու: Նոյեմբերի 2-ին՝ իր ծննդյան օրը, երեկոյան ժամի զանգեց՝ մա՛մ, ումից չէի սպասում, ինձ զանգել են: Ես էլ ասացի՝ Է՛ր, ընկերներդ տորթ էին բերել, ծնունդդ նշեցինք:

Զրուցեցինք՝ մա՛մ, գնամ քնեմ, որ գիշերը նորից պիտի դիտարկում անեմ»: Մայրիկի խոսքով, մի կես ժամ քնից հետո Էրիկին և տղաներին տեղափոխում են, ասում են, որ առաջին գծից տանում են երրորդ գիծ: «Հարթ դաշտ է լինում, դանակներով սկսում են խրամատ փորել, որ առավոտյան պատրաստ լինի: Պատմում են՝ սվին դանակով հողը փորելիս Էրիկը ծիծաղելով ասում է՝ մենք մեր տեղը փորում ենք»: Առավոտյան հարձակում է սկսվում: Նոյեմբերի 3-ի առավոտյան ժամը վեցից մինչև ցերեկը երկուսը տղաները կռիվ են տալիս: «Ժամը երկուսին երեխես ոտքից վիրավորվում է, երբ ընկերները ցանկանում են իրեն էլ տեղափոխել, ասում է՝ «փախեք, ձեզ չկպնի, կասեք, ինձ օգնության կգան»: Ընկերները նահանջում են, զեկուցում, որ Էրիկը վիրավոր է, ասում են, որ կգնան օգնության, բայց չեն գնում: Վիրավոր ոտքը բռնած՝ երեխես անօգնական մնում է դաշտում: Զոհվելուց հետո էլ երեք օր մնում է դաշտում, հետո տեղափոխում են Երևան՝ Հերացի: Իրեն 15 օր փնտրել ենք, չէինք գտնում: Պահել էին ֆուռի մեջ, մինչև դիահերձարանները դատարկվի, նոր տեղափոխեն: Տեղ չմնաց, որ իրեն չփնտրեինք: Հետո երեխուս գտանք այդ մեքենայի միջից»:

Էրիկը զոհվել է նոյեմբերի 3-ին՝ Մարտունի քաղաքը պաշտպանելիս: Տիկին Հայկուհու խոսքով, Էրիկի ամբողջ խմբից միայն հրամանատարը և որդին են զոհվել: «Հրամանատարի զոհվելուց հետո Էրիկն ինքն է կարծես սկսում կառավարել, կազմակերպել, կարծում եմ, որ թշնամին ֆիքսում է նրան: Ի դեպ, երբ գիշերը նրան տեղափոխել են, թևին նռնակ է կապել, երևի կանխազգացում է ունեցել ու ինքն իրեն ապահովագրել, որ գերի չընկնի»: Էրիկի զինակից ընկերները շարունակում են ամուր պահել կապն իրենց ընկերոջ ընտանիքի հետ: «Իրենք մեր տանից չեն բացակայում, բոլորն էլ ամեն րոպե մեր կողքին կանգնած են: Մեզ շատ հաճախ են հյուր գալիս, գիտեն, թե Էրիկը տանն է: Ես էլ գիտեմ, թե Էրիկն էլ իրենց հետ մեր տանն է: Իր բոլոր ընկերները շատ լավն են: Էրիկս էլ, Էդգարս էլ հավասարություն են սիրում ընկերության մեջ, շահամոլ չեն»: «Էրիկն իմ կուռքն է եղել, չգիտեմ՝ առաջնեկս էր, գուցե այդ պատճառով: Մեկ-մեկ ասում եմ՝ մեռնեմ, բայց հետո մտածում եմ՝ բա Էդգա՞րս: Երկու տղաներս էլ մենակ կմնան, ամեն օր գնում եմ Էրիկիս մոտ, չգնամ, ուժ չունեմ ես: Իրենց համար եմ ապրում: Չեմ ուզում մտածել, որ Էրիկս չկա: Հակառակը՝ Էրոս ինձ ուժ է տալիս: Իրեն միշտ ասում էի՝ առանց քեզ ու քո ձայնի մեկ րոպե չեմ ապրի: Էրիկն ինձ այնքան ուժ է տվել, որ և՛ ծիծաղում եմ, և՛ ասում-խոսում: Ճիշտ է, իմ ներսում ոչինչ չի փոխվում, բայց իրենից ստացած ուժը ստիպում է կյանքը շարունակել»:

Հ. Գ. - Էրիկ Աբրահամյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Արմավիր քաղաքի պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաքվեն շարունակում է օգնություն ցուցաբերել բռնագաղթած արցախցիներին Հոկտեմբերի տոնական օրերը Ո՛չ ռուսական ռազմաբազան, ո՛չ ֆրանսիական տանկերը, ո՛չ էլ բրիտանական նավերը չեն հասնելու. Դավիթ Սարգսյան Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մբապեն աշխարհի լավագույն խաղացողն է․ Էնրիկե Ով ճանաչում է Ռուբեն Վարդանյանին, գիտի, որ նա հաճախ է խոսում դրա՝ ընտրությամբ հայ լինելու մասին․ Մանե Թանդիլյան100 հազարից ավելի մարդ արդեն էթնիկ զտումների է ենթարկվել, նոր ՄԱԿ-ի առաքելությունը մուտք է գործում Արցախ. պատգամավոր Ցանքատարածությունների համար արևային մարտկոցների ներդրման անվտանգ մեթոդներ են ներդրվում Ուզբեկստանում Տարադրամի փոխարժեքն այսօրԱրտակարգ դեպք Երևանում Ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից. Գարիկ Ղազարյան ՀՀ ՊՆ հայտարարությունըՊուտինը ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանը հայտարարում է արցախահայության նոր ծրագրի մասին, այնինչ արդյունքում բոլոր արցախցիները դարձել են գործող ծրագրի շահառու․ Մեսրոպ Առաքելյան«Թշնամին մեկ հարցում սխալվեց»․ Ավետիք Չալաբյան Ադրբեջանը ձերբակալում է նրանց, ումից վախենում է Նիկոլ Փաշինյանը. Ավետիք Չալաբյան Փաստաբանը Սուրենավանի համայնքապետի՝ արցախցիների վերաբերյալ կատարած գրառման կապակցությամբ հաղորդում է ներկայացրել դատախազություն Երևանի կենտրոնում երթ է՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից առևանգված մեր մյուս հայրենակիցների Համաշխարհային մարդասիրական հանրությունը համերաշխություն է հայտնում Ռուբեն Վարդանյանին Երթ Երեւանում՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի այլ գործիչների. ուղիղ Բեռնատարների արևային մարտկոցները կարող են տարեկան 10000 մղոն լրացուցիչ ընթացք ապահովել Անկարայից սպառնում են Փաշինյանին Հայաստանի իշխանության հակահայկական գործողությունների և տապալված դիվանագիտության հետևանքները Ինչու՞ և ինչպե՞ս հասանք այս օրվան Ժամացույց. ծաղիկներից, ստվերից, կրակից, ավազից մինչև կվարց ու ատոմ. «Փաստ»Մեղավորներ մի փնտրեք, բոլորս էլ մեղավոր ենք. Ալեն Սիմոնյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Գործարկվել է աշխարհի առաջին հիդրոէլեկտրակայանը, մարտական հերթապահության է անցել առաջին ատոմային սուզանավը. «Փաստ»Ո՞վ է նա, ի վերջո Հայությունը կրկին բռունցքվելու, արհավիրքն ու բռնի տեղահանումը համատեղ հաղթահարելու ճանապահին է.Արտակ Զաքարյան Արևմուտքում ցանկանում են Ռուսաստանը փլուզել ավելի քան 40 մասի. «Փաստ»Փաշինյանը «տրոյական ձի» է, որը գործում է հայ ժողովրդի և պետության շահերին հակառակՇուռնուխում բնակելի թաղամասի կառուցումը դեռ չի ավարտվել, դրամական օգնության տրամադրումը կշարունակվի. «Փաստ»«Եթե հանկարծ չգամ, մամայի ծննդյան օրը գրածս բանաստեղծությունն իրեն կնվիրես». Շիրակ Գասպարյանն անմահացել է Հադրութում. «Փաստ»Հռոմի ստատուտի վավերացման խութերը. «Փաստ»Դրված են նաև բանակի կրճատման և զինաթափման, կրթական համակարգի վերանայման վերջնագրային պահանջներ. Դավիթ Սարգսյան Էլինա Ավանեսյանը հաղթեց չինացի Յուֆեյ ՌենինԻշխանությունների ազգակործան ու երկրակործան քառուղիներըԻնչո՞ւ և ինչպե՞ս հասանք այս օրվան. «Փաստ»Հայաստանի իշխանության հակահայկական գործողությունների և տապալված դիվանագիտության հետևանքները. «Փաստ»Անկման հատակից անդին. «Փաստ»Բացառիկ մանրամասներ Լևոն Քոչարյանին կալանավորելու օպերացիայից. «Փաստ»«Կարևորագույն նպատակներից մեկը Նիկոլ Փաշինյանին հնարավորինս անցնցում եղանակով իշխանությունից հեռացնելն է». «Փաստ»ԶՊՄԿ-ն Սյունիքում զգալի աշխատանք է կատարել. ի՞նչ է հայտարարել տնօրենը. «Փաստ»Մեծամասնությունը վաղուց Փաշինյանի հետ չէ. մեղքը ժողովրդի «գրպանը» պետք չէ գցել. «Փաստ»ԿԸՀ-ն հաստատել է «Հայաքվե»-ի ներկայացրած տորագրությունների վավերականությունը 10 տարում արևային էներգիայի արժեքը նվազել է 90 տոկոսով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գործադրում է բոլոր ջանքերը՝ օգնելու Արցախից տեղահանվածներին. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլի Դուբլինում ադրբեջանական պատվիրակությունը Ալեն Սիմոնյանի` ցուցարարներին մոտենալու փաստի առիթով վայնասուն է բարձրացրել Ազգադավը տալու է այն, ինչ արևտմյան երաշխիքներով խոստացել է թուրքերին. Արթուր Հայրապետյան«Ռուբեն, քեզ հետ ենք»․ Երթ՝ Երեւանում