Ռուբեն Վարդանյանը միջազգային ԶԼՄ-ներին է ներկայացնում Արցախի ձայնը
Վերլուծական
Արցախում տեղի ունեցող իրադարձություններին և ռուսական զորքերի ու Ռուսաստանի ընդհանուր քաղաքական վարքի վերաբերյալ քննադատություններ այս օրերին չեն հնչում, թեպետ հարկ է, որ լուրջ արձանագրումներ արվեին այս առումով։
Միակը, որ լրջորեն քննադատել է Ադրբեջանի ռազմական գործողությանը՝ Ռուսաստանի արձագանքը, եղել է Արցախի անվտանգության և զարգացման ճակատի համակարգող, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ «Reuters» գործակալությանը տված հարցազրույցում նախկին պետնախարարը նշել է, թե՝ «Աշխարհն անտեսում է Ղարաբաղի ճակատագիրը, Ռուսաստանը լռում է և հիմնկանում անտեսում է այս ամբողջ ռազմական գործողությունը, բայց լռում է ոչ միայն Ռուսատանը, այլև աշխարհը, ոչ ոք ոչինչ չի անում, բոլորն անտեսում են, Ռուսաստանը լռում է, Արևմուտքը՝ նույնպես»,- նշել է նախկին պետնախարարը։
Տևական ժամանակ Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվեց Արցախ, նրան ինչ պիտակ ասես, որ չկպցրին, սակայն ամենահիմնական և գլխավոր պիտակավորումը կապված է Ռուսաստանի հետ։ Հատկապես փաշինյանական իշխանության սպասարկուները փորձում են ներկայացնել, թե Ռուբեն Վարդանյանն իբր Ռուսատանի գործակալ է, մինչդեռ հենց միայն բացառապես Ռուբեն Վարդանյանն է, որ Արցախից քննադատության ձայն է հնչեցնում Ռուսաստանի հասցեին, արձանագրում, որ այդ երկիրն չի կատարում իր պարտականությունները։
Ինքը՝ նախկին պետնախարարը, նաև օգտագործում է իր հնարավորությունները, այս օրերին հարցազրույցներ տալիս տարբեր առաջատար լրատվամիջոցների և ներկայացնում արցախում կատարվող ողբերգությունը։ Ի տարբերություն շատերի, որոնք մարաղ էին մտել և չեն ցանկանում որևէ կերպ քննադատություն հնչեցնել այս կամ այն կողմի հասցեին, նախկին պետնախարարն այդ առումով բացարձակապես կաշկանդված չէ և կարողանում է ներկայացնել իր դիրքորոշումները, ուստի առնվազն կզարմանանք, եթե նախկին ու ներկա պիտակավորողները ստիպված լինեն ընդունել իրենց սխալը, ընդհակառակը՝ նախկին պետնախարարին քննադատողներն այսօր էլ շարունակում են նույն ոգով՝ կեղծ պիտակներ կպցնում, մինչդեռ նա շարունակում է իր գործունեությունը՝ հանուն այսօր Արցախի բնակիչների անվտանգության։
Նարինե Սահակյան