Երևան, 25.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տրանսպորտի փոխադրավարձը որոշ դեպքերում կարող է սահմանվել առանց մրցույթի. «Փաստ» Ի՞նչ են ցույց տալիս փաստաբանների հաղթանակները դատարաններում. «Փաստ» «Հասարակության բևեռացվածությունը միշտ խնդիր է եղել, բայց 2018-ից հետո այն հասել է խայտառակ ծավալների». «Փաստ» Արևմուտքն անցնում է բաց «խաղի՞». «Փաստ» Աստղագուշակներն անվանել են կենդանակերպի նշանները, որոնք ամենահաջողակն են կարիերայում Դիարբեքիրի հայկական Սբ․ Սարգիս եկեղեցին կվերականգնվի Իսրայելական զորքը շարժվում է դեպի Ռաֆահի կենտրոն, ևս երեք պատանդի դի է հայտնաբերվել Ստամբուլում հրաձգության հետևանքով` երեք մարդ է մահացել Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է «One Run – First Run» միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին


«Ոչ ոք չի կարողանում այդ բացը լրացնել». Վարդան Պողոսյանը զոհվել է հոկտեմբերի 2-ին «Բոգոլի» կոչվող բարձունքում․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեք քույրերի կրտսեր եղբայրն է Վարդանը: Նրա մասին զրուցել ենք կնոջ՝ Աննայի հետ: «Ծնունդով ես էլ եմ Վարդենիսից, ինչպես և Վարդանը, բայց երկար ժամանակ էր, ինչ քաղաքում էինք բնակվում: Այնպես ստացվեց, որ ամռանը եկել էի պապիկիս տուն, իրենք էլ հարևաններ էին: Ծանոթացանք, սիրահարվեցինք, ընտանիք կազմեցինք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աննան:

Վարդանի և Աննայի ընտանիքում երեք աղջիկ է ծնվում: «Մեր մեծ աղջկա ծնունդից մի քանի տարի անց ծնվեցին մեր զույգ աղջիկները: Շատ էր հպարտանում նրանցով, ամեն տեղ ասում էր՝ զույգ աղջիկ եմ ունեցել: Նվիրված հայրիկ էր, չափից դուրս ուշադիր ու հոգատար ամուսին: Բարի ու կամեցող էր Վարդանը, անասելի աշխատասեր: Երբ ինչ-որ առիթի պիտի մասնակցեր, պարտադիր իր զինվորական հագուստն էր հագնում, այն շատ էր սիրում, հպարտանում էր իր ծառայությամբ»,-նշում է մեր զրուցակիցը:

Վարդանի ժամկետային զինծառայությունը 2005-2007 թթ. անցել է Արցախի Հանրապետությունում՝ Հադրութում: 2014 թ.-ին պայմանագրային զինծառայության է անցել ՀՀ ԶՈւ սահմանապահ զորքերում, ծառայել է Վարդենիսի տարածաշրջանի զորամասերում, Աննայի խոսքով՝ Արտանիշում, Կարճաղբյուրում, Զոդում: Վարդանը մասնակցել է Քառօրյա պատերազմին, ստացել է ենթասպայի կոչում, արժանացել է պատվոգրերի: «Նախքան ծառայության անցնելը, իրեն ասում էի՝ արի տեղափոխվենք Երևան, այնտեղ գործ գտնելն ավելի հեշտ կլինի, բայց չէր համաձայնում՝ ես իմ գյուղն ու տունը չեմ թողնի: Այդպես էլ արեց, անցավ պայմանագրային զինծառայության, սկզբում 15 օրով դիրքեր էր բարձրանում: Երբ տեղափոխվեց Զոդ, արդեն ամեն երեկո վերադառնում էր տուն: Մի տեսակ ավելի հանգիստ էինք, որ տանն է գիշերում: Նա զորամասի հրետանային դիվիզիոնի տեխնիկն էր»:

Տեղափոխվում ենք պատերազմի օրեր: «Վարդանը մեկ ամսով գնացել էր դասերի՝ Արմավիր, վերադառնալուց հետո պետք է սերժանտի կոչում ստանար: Սեպտեմբերի 26-ի ժամը 11-12-ի կողմերը տղաներին հետ բերեցին Վարդենիս, բայց դեռ պատերազմի մասին խոսք չկար: Այդ գիշերը տանը քնեց, առավոտյան արդեն լսեցինք, որ Վարդենիսում խառը վիճակ է: Իրեն չէին կանչել, բայց գնաց՝ իմ վաշտը հիմա զորամասում է, ես ո՞նց չգնամ: Իհարկե, համոզում էինք իրեն, որ չգնա՝ դու մի ամիս տանը չես եղել, գոնե թող կանչեն, հետո գնա: Չհամաձայնեց՝ ես ազգի դավաճան չեմ: Շորերը հագավ ու գնաց, մեզ չլսեց, անգամ մեծ աղջկաս մնալու խնդրանքը մերժեց: Ինձ էլ ասաց՝ երեխեքին վերցրու ու գնա Երևան՝ ձերոնց տուն: Իրենից խոստում պահանջեցի՝ ամեն երկու ժամը մեկ պիտի զանգես, թեկուզ մեկ րոպե ձայնդ լսեմ, որ իմանանք՝ քո հետ ամեն ինչ նորմալ է: Երդվեց զանգել: Մի քանի օր քաղաքում էինք, հոկտեմբերի 1-ին արթնացա, սկեսուրիս ասացի՝ մա՛մ, սիրտս այնքան վատ է, արի գնանք գյուղ, բայց Վարդանին չասենք: Սկեսուրս էլ պատմեց՝ վատ երազ եմ տեսել:

Հասցրեցինք Վարդանի հետ խոսել, այդ ժամանակ Զոդում էր, մի երկու րոպե զրույցից հետո խոսքի մեջ ասաց՝ մեզ տարան վերև: Հարս ու սկեսուր մեր երեխաների հետ ճանապարհ ընկանք տուն: Տրանսպորտի մեջ էինք, նորից Վարդանը զանգեց, իրեն խաբել չէի կարող, ասացի, որ վերադառնում ենք տուն: Բարկացավ՝ լավ, գոնե գնացեք քրոջս տուն: Այդ օրը նաև մեր աղջիկների հետ խոսեց»: Նույն օրը երեկոյան Վարդանը նորից զանգում է Աննային՝ երկնքում ինչ-որ բան է երևում, ուղղությունը Վարդենիսի կողմն է, տանից դուրս չգաք: «Գիշերն անօդաչուն հարվածեց մի վայրի, որը մեզ մոտ չէր, բայց կրակը, բոցը տեսնում էինք: Առավոտյան զանգեց՝ հո չե՞ք վախեցել: Խոսեցինք, անջատեց, ժամը 8-ին զանգեց՝ երեխեքն արթո՞ւն ես, ասացի չէ, արթնացնե՞մ: «Չէ, ժամը 11-ի կողմերը կզանգեմ»: Ժամը 11-ը մեզ համար չեկավ: Այնքան եմ փոշմանել, որ աղջիկներիս քնից չհանեցի: Երբ իր խոստացած ժամին չզանգեց, սկսեցի անհանգստանալ: Մի քանի ժամ հետո զանգեցի իր հրամանատարին, մի քանի անգամ անջատեց, այլ համարով զանգեցի, ձայնս լսեց ու անջատեց:

Այնքան մարդիկ էին ինձ զանգում, անգամ զարմանում էի, իսկ տալս հանգստացնում էր՝ մարդիկ անհանգստանում են: Կարողացա իր հրամանատարի հետ կապվել, ասաց, որ Վարդանը հացի է գնացել: Բայց լարված էի, չէի հանգստանում»: Րոպեներ անց Աննային ասում են, որ ամուսինը ծանր վիրավորվել է, Աննայի՝ հարազատներին ուղղված հեռախոսազանգերն անպատասխան են մնում, ինչը նրա սրտում այլ կասկած է ծնում: Աննան հասնում է տուն և մեքենայից ոտքը դուրս դնելուց անմիջապես հասկանում է՝ Վարդանն էլ չկա… Աննան չի կարողանում ամուսնուն վերջին հրաժեշտը տալ, նրա դեմքը տեսնել, բայց գիտի, որ նա է եղել, ստացած վնասվածքը նրա մարմինն անասելի վնասած է եղել: Հետո Աննային հասնում են ամուսնու հեռախոսը, ժամացույցը, ամուսնական մատանին: «Կասկածներ ունեի, որ գուցե Վարդանը չէր, միգուցե դա նաև իմ հույսն էր, որ նա ողջ է: Բայց հրամանատարն ու զինակից ընկերներն իմ կասկածները փարատեցին»:

Վարդան Պողոսյանը զոհվել է հոկտեմբերի 2-ին՝ Քարվաճառի սահմանային Եղեգնուտ գյուղի հարակից «Բոգոլի» կոչվող բարձունքում՝ հակառակորդի դեմ մղվող հրետանային անհավասար մարտում՝ հրանոթի կրակակետի հենց դիմաց՝ արկի պայթյունից: Վարդանի ֆիզիկական բացակայության օրերին, որոնք Աննային դարեր են թվում, նա սփոփանք է գտնում իր երեխաների մեջ, հոգին բուժում է կիրակնօրյա պատարագներին մասնակցելով, չնայած կար ժամանակ, երբ «նեղացել» էր Աստծուց: Իսկ ո՞ր մեկս հարց չէր տալիս Աստծուն՝ ինչո՞ւ այսպես ստացվեց: «Վարդանը երազներով ինձ ասում է՝ ինչ անեմ կամ ինչն եմ սխալ անում, ինձ ուղղություն է տալիս: Օրինակ՝ գումար կար հավաքված, մտածում էի, որ դա պետք է ինչ-որ նպատակի ծառայի: Որոշեցի բնակարան գնել Երևանում, մեծ աղջիկս շատ լավ է սովորում, հրաշալի ընդունակություններ ունի, մտածեցի՝ երբ տեղափոխվի Երևան սովորելու, թող սեփական տանը ապրի, որևէ մեկին նեղություն չտա: Երազիս եկավ Վարդանը, ասաց՝ ինչ որոշել ես անել, արա՛, ճիշտ ես մտածել, մեր զույգ աղջիկներից մեկը՝ Միլենան, տան կարիք է ունենալու: Այդ բնակարանի հարցն այնքան հեշտությամբ ստացվեց, գնեցինք, և երբ աղջիկս չափահաս դառնա, տունն իրեն կնվիրեմ»:

Վարդանի ընտանիքում տան անդամներն իրար ուժ են տալիս կյանքը շարունակելու: «Հիմա մեր ընտանիքում բոլորս իրար ուժ ենք տալիս: Ես խոստացել եմ, որ Վարդանի ծնողներին միայնակ չեմ թողնելու: Երբ տուն եմ մտնում, ինձ ասում են՝ «Վա՛րդ ջան, եկա՞ր»: Ինձ Վարդանի անունով են դիմում, ինձ հիմա և՛ Վարդանի տեղն են սիրում, և՛ որպես նրա կես: Այդ սերն ու հարգանքն ուրանալ չեմ կարող: Դա ամենակարևորն է, ամենաարժեքավորը: Հիմա ամեն ինչ անում եմ, որ իմ երեխաներն անհոգ ապրեն, ոչ մի բանից հետ չմնան: Վատառողջ էի, ինձ լավ չէի զգում, ասում էին, որ նյարդերից է: Վարդանը հայտնվեց երազիս՝ քեզ պառկած չտեսնեմ, իմ երեխեքի հույսը դու ես: Ես երեք ամիս է, ինչ դեղ չեմ խմում, անգամ հարազատներս են զարմանում: Կարծես Վարդանը գար ու ինձ ուժ տար:

Հիմա էլ չի գալիս երազներիս, խնդրում եմ, աղաչում, որ գա, մի բան ասի, բայց էլ չի գալիս: Երևի դեռ ասելիք չունի: Երբ ունենա, նորից կգա երազիս: Աշխատում եմ չլացել երեխաների մոտ, մեր ծնողների, ընտանիքի անդամների մոտ: Իմ արցունքներից բոլորը նեղվում են, ասում են՝ մեր հույսն ու հավատը դու ես, մի՛ թուլացիր:Արմավիրում արված մի ձայնագրություն կա, որի մեջ իր ձայնն էլ է լսվում: Ուղարկեց ինձ, ասաց՝ տե՛ս, թե մեր դասերն ինչպես են անցնում: Ամեն գիշեր, երբ տան բոլոր անդամները քնում են, միացնում եմ ձայնագրությունը, վերհիշում իր ձայնը ու քնում եմ, առավոտյան արթնանում եմ: Ներսումս ինչ-որ կիսատ բան է մնացել, ոչ ոք չի կարողանում այդ բացը լրացնել՝ ո՛չ երեխան, ո՛չ մեկ ուրիշը: Ուղղակի երեխաներն ուժ են տալիս, որ ապրեմ»:

Հ. Գ. - Վարդան Պողոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տրանսպորտի փոխադրավարձը որոշ դեպքերում կարող է սահմանվել առանց մրցույթի. «Փաստ»Ի՞նչ են ցույց տալիս փաստաբանների հաղթանակները դատարաններում. «Փաստ»«Հասարակության բևեռացվածությունը միշտ խնդիր է եղել, բայց 2018-ից հետո այն հասել է խայտառակ ծավալների». «Փաստ»Արևմուտքն անցնում է բաց «խաղի՞». «Փաստ»Ձերն է Երևանը դեպի լավը փոխելու, զարգացնելու և հզորացնելու ուժը. Ավինյանի ուղերձը՝ շրջանավարտներին Գ.Վ. Պլեխանովի անվան համալսարանի Երեւանի մասնաճյուղում անցկացվել է ՏՏ ոլորտի սթարթափ նախագծերի ուսանողական մրցույթ Աստղագուշակներն անվանել են կենդանակերպի նշանները, որոնք ամենահաջողակն են կարիերայում Դիարբեքիրի հայկական Սբ․ Սարգիս եկեղեցին կվերականգնվի Իսրայելական զորքը շարժվում է դեպի Ռաֆահի կենտրոն, ևս երեք պատանդի դի է հայտնաբերվել Ստամբուլում հրաձգության հետևանքով` երեք մարդ է մահացել Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է «One Run – First Run» միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շնորհավորական ուղերձը շրջանավարտներինԿիրանցում իսկական մարդկային ողբերգություն է ծավալվում Փաշինյանը միտումնավոր այրում է կամուրջները Վարչախումբն անցել է բացահայտ սպառնալիքներ տալուն Չինաստանում ամենամեծ լողացող էլեկտրակայանն են կառուցումԾանրորդ Հովհաննես Հովհաննիսյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի փոխչեմպիոն (լուսանկարներ) ԶՊՄԿ-ն 164 մլն դրամի աջակցություն է տրամադրել բռնի տեղահանված արցախցիներին Եկել է ճշմարտությունը ասելու և իրականությանը բաց աչքերով նայելու ժամանակը. Մհեր ԱվետիսյանԱվելի քան 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ Թուրքիայի հյուսիսում Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ․ Վահե Հովհաննիսյան «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի աջակցությամբ արցախցի Սարգսյանների ընտանիքը բնակարան է ձեռք բերել Կործանված ուղղաթիռի բեկորներում փամփnւշտի հետքեր չեն հայտնաբերվել․ Իրանի ԶՈՒ-ն նախնական զեկույց է հրապարակել Temp. Ֆասթ Բանկն անգրավ բիզնես վարկի նոր առաջարկ է ներկայացնում Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ Լուի Բոնոն կայցելի Բաքու Ուկրաինայի հետախուզությունն անմիջական կապ ունի «Կրոկուսի» ահաբեկչության հետ. Բորտնիկով Ցավակցում եմ բարեկամ Իրանի ժողովրդին՝ մաղթելով ուժ հաղթահարելու այս ծանր փորձությունը. Նաիրի Սարգսյան Տավուշի գյուղերի զիջումը միայն սկիզբն է, գործընթացը կանգ չի առնի. Արմեն ՄանվելյանԿոպեկ առ կոպեկ փոշիացված ֆինանսները ետ են բերվելու. Հրայր Կամենդատյան Սահմանազատման գործընթացում գործող իշխանությունների քաղաքականությունը, հայ ժողովրդից ճշմարտությունը թաքցնելն է, խաբելը և ստելը․ Արշակ Կարապետյան Գագիկ Ծառուկյանն այցելել է ՀՀ-ում Իրանի դեսպանատուն և բացված սգո մատյանում իր ցավակցությունն է հայտնել իրանցի ժողովրդին (տեսանյութ) Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Քեզ համար, Շառլ» ցուցադրության բացումըԱննախադեպ գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը Հիմնադրվել է Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներՊերմի պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները խոսել են արևային մարտկոցների արդյունավետության մասին Ձեռք բերեք ՄՈՆԱ ԼԻԶԱ հյուրասենյակի հավաքածուն՝ մատչելի արժեքով Որպեսզի չգուշակենք, Փաշինյանն ինքը թող հայտարարեր, թե ՀԱՊԿ-ի ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պшտերազմին. Զախարովա Ձե՛ռք բերեք ՄՈՆԱԿՈ հյուրասենյակի կահույք զեղչված գնով 3 ոսկի, 3 արծաթ, 1 բրոնզ. հայ ըմբիշների արդյունքը միջազգային մրցաշարումՄոսկվայի մարզի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով կա 7 զոհ Սահմանագծման համար պետք է միջազգային պայմանագիր ու երկկողմ համաձայնեցված քարտեզ լինի. Ավետիք Չալաբյան«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը երեկվա գործադուլից հետո չի ազատվել աշխատանքից. ԿոստանյանԻնչո՞ւ են սառույցի վրա քարեր սահեցնում. մարզաձև, որ մեծ ճանաչում ստացավ առաջին հերթին օլիմպիական խաղերի շնորհիվ. «Փաստ»Վարչախումբը խտրականություն չի դնում եկեղեցու դեմ պայքարում Եթե մենք չհաղթենք այս պայքարի մեջ, ապա կարող ենք մոռանալ թե՛ Արցախի մասին, թե՛ ապագա Հայաստանի. Վահե Դարբինյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՄԱՅԻՍԻ). Ինքնաթիռների կործանում, օդանավակայանի միջազգային տերմինալի տանիքի փլուզում, ճոպանուղու վթար. «Փաստ»Թուրքիան իր բաժինն է ուզում հարավկովկասյան պատառից