Երևան, 29.Նոյեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինքն իրեն թակարդն է գցել տխրահռչակ «երեք սկզբունքով». «Փաստ» Կողմերը դեռ չեն համարձակվում գնալ արմատական քայլերի. «Փաստ» «Ինձ հերոս պետք չէր, ինձ Դավիթս էր պետք, որ չոր աչքով ու ժպիտը դեմքիս ապրեի». 44-օրյա պատերազմ վերապրած Դավիթ Վարդանյանը զոհվել է խաղաղ պայմաններում՝ թշնամու կրակոցից. «Փաստ» Նոր նախագիծը կառաջացնի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի ընդհանուր չափը տարեկան կարող է կազմել մինչև 6 մլրդ դրամ. «Փաստ» Միևնույնն է՝ դասեր չեն քաղում․ «Փաստ» Երթևեկության կանոնների «գորդյան հանգույցն» ու միանգամյա «խստության» հետևանքները․ «Փաստ» Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են «Խաղաղության խաչմերուկի» իդեաֆիքսը․ «Փաստ» Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ» «Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են»․ «Փաստ»


Ղարաբաղը չի ներում դավաճանությունը․ «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

novorosinform.org-ը «Ղարաբաղը չի ներում դավաճանությունը. Փաշինյանի փոխարեն «Պուտինը» կգա Հայաստան» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի բնակչության համար Ղարաբաղի կորուստն իսկական ողբերգություն է, և ժողովուրդն անմիջապես դուրս է եկել հանրահավաքների՝ պահանջելով «դավաճան վարչապետ» Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը կոչ է արել ցուցարարներին շուրջօրյա բողոքի ցույցեր սկսել։ Սկսվող «մայդանն» անմիջապես սկսել են ցրել ոստիկանության հատուկ ստորաբաժանումները, որոնք նաև բերման են ենթարկել առանձնապես ակտիվ ցուցարարներին։ Բայց իրավիճակը շարունակում է լարված մնալ, ընդդիմախոսներից ոմանք կառավարության շենքի վրա հարձակում իրականացնելու կոչեր են հնչեցնում: Ըստ ցուցարարների, ճգնաժամը սրվել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու Փաշինյանի հայտարարություններից հետո։

Երկրի ղեկավարին դա չեն կարող ներել, բայց հնարամիտ Փաշինյանը սողանցք է գտել՝ ասելով, որ «Հայաստանը չի մասնակցել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ստորագրված տեքստի պատրաստմանը և չի եղել քննարկումների կողմ»։ Նման կերպ նա փաստորեն հրաժարվել է կատարվածի պատասխանատվությունից և հայտարարել, որ մտադիր չէ լքել իր պաշտոնը։ Շատերը կարծում են, որ ոստիկանությունը դրանից հետո է սկսել հատուկ միջոցներ կիրառել ցուցարարներին ցրելու համար։ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականը քննարկելիս պետք է առաջին հերթին նշել, որ ոստիկանությունը, զինվորականները և հատուկ ծառայությունները դեռևս գտնվում են վարչապետի ենթակայության տակ, հետևաբար իրականացնում են պետական կառույցների և պետության բարձրաստիճան պաշտոնյաների պաշտպանության խնդիրները։ Ուստի, դժվար թե ցուցարարները կարողանան ուժով հասնել իրենց նպատակներին։

Բացի այդ, ժողովրդական բողոքը միշտ էլ սահմանափակ է միջոցների և հնարավորությունների առումով։ Այստեղ կարելի է հիշել հեղափոխական, մարքսիստ տեսաբան և խորհրդային պետության ղեկավարներից մեկի՝ Վլադիմիր Լենինի խոսքերը. «Ցանկացած հեղափոխություն ինչ-որ բան արժե միայն այն դեպքում, եթե այն գիտի՝ ինչպես պաշտպանվել»։ «Ամբոխը, հավանաբար, կարող է ներխուժել կառավարության շենքը: Բայց հետո՞: Նրանք պետք է ճանաչվեն, և եթե հիշում եք, Կիևում «մայդան» տեխնոլոգիան հենց այն էր, որ ցուցարարների բոլոր գործողությունները անմիջապես ճանաչվում էին Արևմուտքի կողմից: Դա այստեղ տեղի չի ունենա, և, հետևաբար, Փաշինյանը չի հեռացվի։ Նա տանիք ունի։ Ժամանակին Յանուկովիչը տարօրինակ կերպով տանիք չուներ, բայց Փաշինյանը ունի։ Եվ, հետևաբար, այստեղ, ինչպես նման դեպքերում է միշտ լինում, իրավիճակի զարգացումը կախված կլինի ուժերի հարաբերակցությունից»,- ասել է Հումանիտար և քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի քաղաքագետ Վլադիմիր Բրուտերը։

Իսկ ընդհանրապես, այդ քաղաքական գործչին աջակցում են իր պատգամավորներն ու «հայկական վերնախավի» զգալի մասը, որոնք իրենց առաջնորդի հետ բացահայտ արևմտամետ կուրս են բռնել և հրաժարվել Ռուսաստանից օգնություն խնդրել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում։ «Դա մի տեսակ խորամանկ գազար է, որը տրվում է հերթական էշին (տեղական էլիտա) հոտոտելու, նա հոտոտում է ու հավատում, որ կստանա այդ քաղցրավենիքը: Բայց իրականում կենդանուն խաբում են, և շուտով մենք կտեսնենք Ադրբեջանական պետությանը Ղարաբաղի աստիճանական ինտեգրման գործընթացը»,- իր կարծիքն է հայտնել անկախ քաղաքական վերլուծաբան Ռոման Ռոմանովը։ Հայաստանը վաղուց համարվում էր Ռուսաստանի գլխավոր դաշնակիցը Անդրկովկասյան տարածաշրջանում։ Երկու երկրների դիրքորոշումները համընկել են համաշխարհային կարևորագույն հարցերի շուրջ, կար համագործակցություն ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակներում։

Ուստի շտապ պետք է անենք հնարավորը, որպեսզի Երևանը մնա բարեկամ։ Բայց դրան, ըստ ամենայնի, հնարավոր չի լինի հասնել ներկայիս վարչապետի հետ։ «Փաշինյանի փոխարեն կարող է գալ տեղի Պուտինը՝ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քանի որ նա Ղարաբաղյան պատերազմի վետերան է, հասկացող մարդ է, գիտի, թե ինչ է քաղաքականությունը, մարդ, ով հասկանում է, թե ինչ են դաշնակցային պարտավորությունները, և նա ուղղակի Ռուսաստանի բարեկամն է, ինձ թվում է, դա սպառիչ նկարագրություն է: Հայաստանում այլ քաղաքական գործիչներ չկան, եթե այնտեղ լինեին քաղաքական գործիչներ, նրանք թույլ չէին տա դավաճանել ազգային շահերը, բայց կան տարբեր նմանակողներ, իսկ Քոչարյանն այն մարդն է, որը մեզ պետք է, այո»,- ասել է ռադիոհաղորդավար, հրապարակախոս և քաղաքական վերլուծաբան Արմեն Գասպարյանը։ Եթե որևէ մեկը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի առճակատումն ավարտվել է, ապա շտապենք վստահեցնել, որ ամեն ինչ վկայում է իրավիճակի դեպի էլ ավելի մեծ քաոսի աստիճանական անցման մասին։

Անդրկովկասյան տարածաշրջանում հիմնարար հակասությունները չեն լուծվել, այնտեղ պարզապես չկա գերիշխող ուժ։ Պետք է հասկանալ, որ դա միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ չէ, դա ավելին է՝ վեճ յուրաքանչյուր պետության գոյության համար: «Ե՛վ հայկական կողմը, և՛ ադրբեջանական կողմը պարբերաբար պնդում են, որ պատմականորեն մինչև իր ի հայտ գալու պահը մյուս պետությունը գոյություն չի ունեցել, հետևաբար այդ հողերը պետք է պատկանեն իրեն։ Եվ այդ ամենը կարող է հանգուցալուծվել միայն պետություններից մեկի լուծարմամբ»,- վստահ է Ռոման Ռոմանովը։ Ուստի, կանցնեն տարիներ, իսկ գուցե տասնամյակներ, և երկու պետությունների բանակները մարտի դաշտերում կրկին կատաղիորեն կբախվեն։

Ամեն ինչ կախված կլինի արտաքին հանգամանքներից և հիմնական խաղացողների շահերից։ Այնուամենայնիվ, շատ փորձագետներ արդեն խաղադրույք են կատարում, որ Ադրբեջանն ավելի մեծ հնարավորություն ունի կլանելու իր հակառակորդին, քանի որ նրան աջակցում են Թուրքիան, նավթադոլարները և երկրի տարածքով դեպի Եվրոպա լրացուցիչ գազատարներ կառուցելու հնարավորությունը: Իսկ Հայաստանին կարող է փրկել Ռուսաստանը, բայց դա պահանջում է, որ Երևանի առանձին անհատներ ունենան ցանկություն ու հավատարմություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանն անդրադառնում է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի անցկացման մանրամասներինՀայաստանին տնտեսական աղետ է սպառնում, իսկ Փաշինյանի հեչ պետքն էլ չէ Սրանք գնացել են գլուխները պատին են տվել, արդյունքում Լարսում կանգնած տնտեսվարողի գլուխն է ցավում Նիկոլի միակ ընտրությունը Թուրքիան է. Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին Նասիմ Թալեբը այցելում է Հայաստան. Ո՞վ է նա «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին տեղի կունենա «Գլոբալ միտումները և Հայաստանը․Հայացք դեպի ապագա» պանելային քննարկումը Չսխալվելու ինչ-որ մղում կա, որ մեզնից յուրաքանչյուրին պարալիզացնում է. Սուրեն Սահակյան ԽԾԲ-ն և դրա հետևանքներն ապօրինի բիզնեսի վրա Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը կոռուպցիայի դեմ պայքարում Լարսի փակումը տնտեսական կոլապսի կարող է հանգեցնել Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովն ընթացիկ տարվա մասշտաբային միջոցառումներից մեկն էՄենուա Սողոմոնյանը գիտաժողովին հանդես է եկել «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ճարտարապետության և դինամիկայի ուսումնասիրության տեսական-հայեցակարգային հենքը» թեմայով գիտական զեկուցմամբԱլեքսանդր Եսայանը «Գիտության և գործարարության օրեր 2023»-ի բանախոսներից է«Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը մի հարկի տակ էր հավաքել ավելի քան 1000 մասնակիցների Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից«Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովն անցկացվելու է դեկտեմբերի 1-2-ին Դպրոցականների արձակուրդների օրերը հայտնի են Աբսուրդը կայանում է նրանում, որ պետության տարեկան բյուջեն 50%-ից ավելի` մինչեւ 80% թերակատարած կառավարությունը շարունակում է մնալ պետության ղեկին. Կոստանյան Արցախցիները կարող են սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ սեփական տուն կառուցել. փոխնախարար Պերովսկիտների միջոցով հաջորդ սերնդի արևային մարտկոցներ ստեղծելու տեխնոլոգիան ավելի էժան է և էկոլոգիապես մաքուր է Երբ Փաշինյանը խոսում է հայտնի 8 գյուղերի հանձնման մասին, շատերը խորությամբ չեն գիտակցում, թե դրա տակ ինչ սպառնալիքներ են թաքնված. Տիգրան Աբրահամյան Յունիբանկը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր հովանավոր «Համահայկական ճակատ» շարժման անդամները որոշակի ինտրիգ են պահպանում Նիկոլը՝ կիսագրագետ է, իսկ սրա նմանները կարող են գնալ գիտակցված սրիկայության հանուն նոր տերերի. Շարմազանով ԶՊՄԿ շահառուները հայտնի են Հայաստանն անկախություն է հռչակել Արցախի հետ միասին, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանաչված սահման երբեք չի եղել. Արամ Օրբելյան Ucom-ը երկու նոր առաջարկ է պատրաստել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար Քննիչ հանձնաժողովի «քեֆը տեղն է». ի՞նչ է պատմելու Սամվել Բաբայանը Ինչպե՞ս են յուրացրել մանկապարտեզների հացը Փաշինյանի օրոք պետական պարտքը աճում է Նայել եմ Փաշինյանի աչքերի մեջ ու ասել՝ պարտված ղեկավար ես, մեծ անհաջողությունների ես տանելու Ձմեռային լող. իսկապե՞ս դա այդքան օգտակար է առողջության համար. «Փաստ»Պարտքն էլ 6 միլիարդից հասցվել է 12 միլիարդ դոլարի․ Նաիրի Սարգսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Մեկնարկել է Թեհրանի կոնֆերանսը. «Փաստ»Ինքն իրեն թակարդն է գցել տխրահռչակ «երեք սկզբունքով». «Փաստ»Կողմերը դեռ չեն համարձակվում գնալ արմատական քայլերի. «Փաստ»Եթե բանակցային սեղանին դնում ես զրո պահանջ, չես ձևակերպում խնդիրը, դա կարող է բերել նոր զիջումների Հայաստանի տնտեսական աճի տեմպերը գնալով թուլանում են «Ինձ հերոս պետք չէր, ինձ Դավիթս էր պետք, որ չոր աչքով ու ժպիտը դեմքիս ապրեի». 44-օրյա պատերազմ վերապրած Դավիթ Վարդանյանը զոհվել է խաղաղ պայմաններում՝ թշնամու կրակոցից. «Փաստ»Նոր նախագիծը կառաջացնի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի ընդհանուր չափը տարեկան կարող է կազմել մինչև 6 մլրդ դրամ. «Փաստ»Միևնույնն է՝ դասեր չեն քաղում․ «Փաստ»Երթևեկության կանոնների «գորդյան հանգույցն» ու միանգամյա «խստության» հետևանքները․ «Փաստ»Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են «Խաղաղության խաչմերուկի» իդեաֆիքսը․ «Փաստ»Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ»«Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են»․ «Փաստ»Լեռնադահուկային համալիրի կառուցման «ոդիսականը» շարունակվում է․ «Փաստ»Նկատված անճշտությունների ողջ ինֆորմացիան փոխանցվել է ԱԱԾ-ին. մանկապարտեզներում սննդի մատակարարման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքերով բացահայտումների հետքերով․ «Փաստ»«Գոլդեն փելեսի» բացման օրը հայտնի է. ճոխ միջոցառում են նախատեսում․ «Փաստ»««Հայաքվեին» դեմ քվեարկելը նույնականացնում ենք նոր կապիտուլյացիային կողմ քվեարկելուն»․ «Փաստ»