Երևան, 29.Նոյեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինքն իրեն թակարդն է գցել տխրահռչակ «երեք սկզբունքով». «Փաստ» Կողմերը դեռ չեն համարձակվում գնալ արմատական քայլերի. «Փաստ» «Ինձ հերոս պետք չէր, ինձ Դավիթս էր պետք, որ չոր աչքով ու ժպիտը դեմքիս ապրեի». 44-օրյա պատերազմ վերապրած Դավիթ Վարդանյանը զոհվել է խաղաղ պայմաններում՝ թշնամու կրակոցից. «Փաստ» Նոր նախագիծը կառաջացնի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի ընդհանուր չափը տարեկան կարող է կազմել մինչև 6 մլրդ դրամ. «Փաստ» Միևնույնն է՝ դասեր չեն քաղում․ «Փաստ» Երթևեկության կանոնների «գորդյան հանգույցն» ու միանգամյա «խստության» հետևանքները․ «Փաստ» Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են «Խաղաղության խաչմերուկի» իդեաֆիքսը․ «Փաստ» Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ» «Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են»․ «Փաստ»


Հայ բնապահպանները մտահոգված են հանքարդյունաբերության ոլորտում ՎԶԵԲ-ի ներդրումային քաղաքականությամբ․ Իսկ Արցա՞խը

Հասարակություն

Մի շարք երկրների բնապահպաններ միացել են սեպտեմբերի 15-ին CEE Bankwatch Network-ի՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին ուղղված նամակին, որում կոչ են անում վերանայել հանքարդյունաբերության ոլորտում 2024-28 թվականների ներդրումային ռազմավարությունը։ 

Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Մոնղոլիայի, Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ուզբեկստանի և Ուգանդայի բնապահպանական ՀԿ-ները ՎԶԵԲ-ին կոչ են անում նախապաետվություն տալ փակ արտադրական ցիկլով աշխատող տնտեսություններին, ուշադրություն դարձնել արդյունաբերկան թափոնների կրճատմանն ու դրանց հնարավոր վերամշակմանը, բացառել հանքարդյունաբերական ներդրումներն այնպիսի երկրներում, որոնք չեն պահպանում միջազգային բնապահպանական օրենքները, սահմանել արգելված տարածքներ և արգելված տեխնոլոգիաներ, երաշխավորել բնակչության իրազեկվածությունն ու համաձայնությունը։ 

Նամակին, որի վերաբերյալ հրապարակման մեջ Bankwatch-ը օգտագործել է Հայաստանի հանքերից մեկի համայնապատկերը, հայ բնապահպանական կազմակերպություններից միացել են «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն, «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն և «Կանաչ Հայաստան» կրթական, բնապահպանական ՀԿ-ն:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը մշտապես, իսկ վերջին տարիներին առավել լայնամասշտաբ տեղեկատվական գրոհներ է իրականացնում Հայաստանի տնտեսության և հատկապես հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ։ Այս համատեքստում հայաստանյան ՀԿ-ների՝ այս նամակին միանալը ոչ միանշանակ է ընկալվում։ Հատկապես, որ վերջիններս խուսափում են Արցախի հարցով դիրքորոշում հայտնելուց, թեկուզ ադրբեջանցի «էկոակտիվիստների» հակամարդկային գործողության տեսանկյունից։

Հայ բնապահպանական համայնքի մոտեցումներն ու առաջնահերթությունները պարզելու նպատակով NEWS.am-ը փորձեց կապ հաստատել նամակին միացած ՀԿ-ների ներկայացուցիչների հետ։

«ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանն ասաց, որ իրենք ՎԶԵԲ-ի ռազմավարությունները դիտարկում են 2008 թվականից և մեկնաբանություններ անում․ «Այս նամակով մենք պաշտպանում ենք մեր երկրի շահերը, որպեսզի ներդրումներ չլինեն հանքարդունաբերության, մասնավորապես՝ նավթի և գազի ոլորտում, որոնք հիմնականում ստանում են Ադրբեջանն ու Ռուսաստանը։ Հայաստանն այս նամակում շատ քիչ մասնաբաժին ունի»։

Նկատենք, որ նամակում նավթի ու գազի արդյունահանման մասին որևէ առանձին կետ չկա, խոսքը գնում է ընդհանուր հանքարդյունաբերության ոլորտի մասին։ Բացի այդ, ինչպես արդեն նշեցինք, Bankwatch-ը նամակի մասին հրապարակման մեջ օգտագործում է հայաստանյան հանքի համայնապատկեր, ավելին, նյութում բերված մի քանի օրինակներից մեկը վերաբերում է հենց այդ հանքին․ Ադրբեջանի, և առհասարակ նավթի ու գազի մասին ոչ մի խոսք։

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության ղեկավար Ելենա Մանվելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց ստորագրությունը նամակին դեռ ամիսներ առաջ են ուղարկել․ «Մենք այսօր չենք միացել նախաձեռնությանը։ Իհարկե այսօր այլ առաջնահերթություններ կան»։

Անդրադառնալով հարցին, թե ինչու են միացել նամակին՝ Մակարյանը նշեց․ «Մեր կազմակերպության անդամները հիմնականում բնապահպան-բժիշկներ են, հաճախ ենք երթևեկում Սևանի մայրուղով դեպի եր թիրախային գյուղեր, տեսնում ենք, թե ինչ փոշի է այնտեղ բարձրանում, որը վնասում է տեղի բնակչությանը։ Բացի այդ, մեզ բավականին մտահոգում է մեր երկրի լանդշաֆտի սպանությունը»։

Կրկին նշենք, որ Հայաստանում «բնապահպանական խնդիրների» հարցը ոչ թե 7 շաբաթ է, 3 ամիս է կամ 1 տարի, այլ առնվազն 3 տարի ակտիվ շահարկվում է Ադրբեջանի կողմից և օգտագործվում որպես հնարավոր ագրեսիայի հիմնական առիթներից մեկը։ Այս առումով նամակը «ամիսներ առաջ» ստորագրած լինելու փաստարկը որևէ կերպ չի արդարացնում Ադրբեջանի օրակարգն առաջ տանող այս քայլը։

«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության ներկայացուցիչը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ իրենք ոչինչ չեն որոշել, պարզապես միացել են նամակին։ Լրագրողի նկատառմանը, որ նախաձեռնությունը միացել է, հետևաբար համակարծիք է, ներկայացուցիչը պատասխանեց․ «Ես չեմ կարող պատասխանել, կազմակերպիչներին դիմեք այդ հարցերով»։

Որպես ամփոփում նշենք, որ նամակին հատկապես ակտիվ միացել են հայ (4 կազմակերպություն) և ուկրաինացի (6) բնապահպանները։ Ադրբեջանական կողմից ստորագրել է միայն 1 ՀԿ, այն էլ աշխատողների իրավունքներով զբաղվող։

Նասիմ Թալեբը այցելում է Հայաստան. Ո՞վ է նա «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին տեղի կունենա «Գլոբալ միտումները և Հայաստանը․Հայացք դեպի ապագա» պանելային քննարկումը Չսխալվելու ինչ-որ մղում կա, որ մեզնից յուրաքանչյուրին պարալիզացնում է. Սուրեն Սահակյան ԽԾԲ-ն և դրա հետևանքներն ապօրինի բիզնեսի վրա Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը կոռուպցիայի դեմ պայքարում Լարսի փակումը տնտեսական կոլապսի կարող է հանգեցնել Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովն ընթացիկ տարվա մասշտաբային միջոցառումներից մեկն էՄենուա Սողոմոնյանը գիտաժողովին հանդես է եկել «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ճարտարապետության և դինամիկայի ուսումնասիրության տեսական-հայեցակարգային հենքը» թեմայով գիտական զեկուցմամբԱլեքսանդր Եսայանը «Գիտության և գործարարության օրեր 2023»-ի բանախոսներից է«Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը մի հարկի տակ էր հավաքել ավելի քան 1000 մասնակիցների Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից«Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովն անցկացվելու է դեկտեմբերի 1-2-ին Դպրոցականների արձակուրդների օրերը հայտնի են Աբսուրդը կայանում է նրանում, որ պետության տարեկան բյուջեն 50%-ից ավելի` մինչեւ 80% թերակատարած կառավարությունը շարունակում է մնալ պետության ղեկին. Կոստանյան Արցախցիները կարող են սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ սեփական տուն կառուցել. փոխնախարար Պերովսկիտների միջոցով հաջորդ սերնդի արևային մարտկոցներ ստեղծելու տեխնոլոգիան ավելի էժան է և էկոլոգիապես մաքուր է Երբ Փաշինյանը խոսում է հայտնի 8 գյուղերի հանձնման մասին, շատերը խորությամբ չեն գիտակցում, թե դրա տակ ինչ սպառնալիքներ են թաքնված. Տիգրան Աբրահամյան Յունիբանկը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր հովանավոր «Համահայկական ճակատ» շարժման անդամները որոշակի ինտրիգ են պահպանում Նիկոլը՝ կիսագրագետ է, իսկ սրա նմանները կարող են գնալ գիտակցված սրիկայության հանուն նոր տերերի. Շարմազանով ԶՊՄԿ շահառուները հայտնի են Հայաստանն անկախություն է հռչակել Արցախի հետ միասին, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանաչված սահման երբեք չի եղել. Արամ Օրբելյան Ucom-ը երկու նոր առաջարկ է պատրաստել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար Քննիչ հանձնաժողովի «քեֆը տեղն է». ի՞նչ է պատմելու Սամվել Բաբայանը Ինչպե՞ս են յուրացրել մանկապարտեզների հացը Փաշինյանի օրոք պետական պարտքը աճում է Նայել եմ Փաշինյանի աչքերի մեջ ու ասել՝ պարտված ղեկավար ես, մեծ անհաջողությունների ես տանելու Ձմեռային լող. իսկապե՞ս դա այդքան օգտակար է առողջության համար. «Փաստ»Պարտքն էլ 6 միլիարդից հասցվել է 12 միլիարդ դոլարի․ Նաիրի Սարգսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Մեկնարկել է Թեհրանի կոնֆերանսը. «Փաստ»Ինքն իրեն թակարդն է գցել տխրահռչակ «երեք սկզբունքով». «Փաստ»Կողմերը դեռ չեն համարձակվում գնալ արմատական քայլերի. «Փաստ»Եթե բանակցային սեղանին դնում ես զրո պահանջ, չես ձևակերպում խնդիրը, դա կարող է բերել նոր զիջումների Հայաստանի տնտեսական աճի տեմպերը գնալով թուլանում են «Ինձ հերոս պետք չէր, ինձ Դավիթս էր պետք, որ չոր աչքով ու ժպիտը դեմքիս ապրեի». 44-օրյա պատերազմ վերապրած Դավիթ Վարդանյանը զոհվել է խաղաղ պայմաններում՝ թշնամու կրակոցից. «Փաստ»Նոր նախագիծը կառաջացնի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի ընդհանուր չափը տարեկան կարող է կազմել մինչև 6 մլրդ դրամ. «Փաստ»Միևնույնն է՝ դասեր չեն քաղում․ «Փաստ»Երթևեկության կանոնների «գորդյան հանգույցն» ու միանգամյա «խստության» հետևանքները․ «Փաստ»Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են «Խաղաղության խաչմերուկի» իդեաֆիքսը․ «Փաստ»Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ»«Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են»․ «Փաստ»Լեռնադահուկային համալիրի կառուցման «ոդիսականը» շարունակվում է․ «Փաստ»Նկատված անճշտությունների ողջ ինֆորմացիան փոխանցվել է ԱԱԾ-ին. մանկապարտեզներում սննդի մատակարարման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքերով բացահայտումների հետքերով․ «Փաստ»«Գոլդեն փելեսի» բացման օրը հայտնի է. ճոխ միջոցառում են նախատեսում․ «Փաստ»««Հայաքվեին» դեմ քվեարկելը նույնականացնում ենք նոր կապիտուլյացիային կողմ քվեարկելուն»․ «Փաստ»Ընտրակաշառքի շինծու դատավարությանը Գ. Ծառուկյանն ու Ս. Առուստամյանը չեն ընդունել մեղադրանքը ՀՀ բյուջեի 6 միլիարդ դոլարից պետք է անհանգստանալ, ոչ թե ուրախանալՉարենցավանում ցանկացած բարեկարգում վերածվում է ծառերի սպանդի․ Անահիտ ԽեչոյանԱյս երկրին ֆեյսբուքյան շոուներն ու պոպուլիզմը կործանեցին ու կործանում են․ Սյուզաննա Ավետիսյան