Երևան, 29.Նոյեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինքն իրեն թակարդն է գցել տխրահռչակ «երեք սկզբունքով». «Փաստ» Կողմերը դեռ չեն համարձակվում գնալ արմատական քայլերի. «Փաստ» «Ինձ հերոս պետք չէր, ինձ Դավիթս էր պետք, որ չոր աչքով ու ժպիտը դեմքիս ապրեի». 44-օրյա պատերազմ վերապրած Դավիթ Վարդանյանը զոհվել է խաղաղ պայմաններում՝ թշնամու կրակոցից. «Փաստ» Նոր նախագիծը կառաջացնի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի ընդհանուր չափը տարեկան կարող է կազմել մինչև 6 մլրդ դրամ. «Փաստ» Միևնույնն է՝ դասեր չեն քաղում․ «Փաստ» Երթևեկության կանոնների «գորդյան հանգույցն» ու միանգամյա «խստության» հետևանքները․ «Փաստ» Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են «Խաղաղության խաչմերուկի» իդեաֆիքսը․ «Փաստ» Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ» «Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են»․ «Փաստ»


«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի կողմից իրականացվող էթնոցիդի քաղաքականության արդյունքում Արցախում ստեղծված աղետալի վիճակը օրեցօր ավելի է ահագնանում. հազարավոր արցախահայեր կյանքին սպառնացող իրական վտանգի ներքո հարկադրաբար թողնում են իրենց հազարամյա տունն ու հայրենիքը: Ըստ այդմ, հաշվի առնելով նաև Հայաստանի իշխանությունների անգործությունը, շատ կարևոր է, որ տարբեր կազմակերպություններ, հեղինակավոր անհատներ ճշմարտությունը հասցնեն միջազգային հանրությանը: Նախօրեին նման մի հայտարարություն էին տարածել մոտ հինգ տասնյակ իրավագիտության դոկտորներ, թեկնածուներ, ասպիրանտներ և ուսանողներ:

Մանրամասն, փաստարկված նշելով Ադրբեջանի կողմից իրականացվող հանցագործ, ցեղասպան գործողությունների մասին՝ իրավաբանները շեշտում են, որ, ցավոք, միջազգային հանրությունը, առաջնահերթ համարելով ադրբեջանական ծագում ունեցող էներգետիկ աղբյուրների շահը, այս ամենը դիտարկում է իբրև տվյալ երկրի ներքին խնդիր՝ անտեսելով, որ անգամ այդ դեպքում դրանց լուծումները ևս կանոնակարգված են մարդու իրավունքների միջազգային նորմերով։ «Ներկա պահին լրջորեն վտանգված է ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև Հայաստանի Հանրապետության պետական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու բնակչության կյանքի իրավունքը»,-նշված է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, իրավագետները խոր տագնապով և անհանգստությամբ արձանագրում են նաև «այս իրողությունների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների ոչ համարժեք, ազգային և պետական շահերի հետ աղերս չունեցող արձագանքները, ձեռնարկվող անհրաժեշտ քայլերի բացակայությունը, որոնք ոչ միայն չեն նվազեցնում Հայաստանի և Հայ ժողովրդի վրա կախված գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ»: «Բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ նշված իրողությունների համատեքստում` ՀՀ իշխանությունների կողմից աղետալի իրավիճակի առերևույթ բարելավմանն ուղղված քայլերի ակնկալիքը դառնում է վերացական և առարկայազուրկ»,-նշված է հայտարարության մեջ։ Հայտարարության հեղինակները պահանջում են ՀՀ իշխանություններից՝ անհապաղ ձեռնամուխ լինել Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը՝ ապահովելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և իրենց պատմական հայրենիքում անվտանգ ու բարեկեցիկ ապրելու հայ ժողովրդի անքակտելի իրավունքը:

«Նշված հիմնավոր պահանջները կատարելու ցանկության բացակայության կամ անկարողության պարագայում առաջարկում ենք դրսևորել անհրաժեշտ կամք և պատասխանատվություն` հանուն Հայաստանի և Արցախի ժողովրդի ապագայի, հրաժարվելու իշխանությունից` բացառելով մեր երկրի համար կործանարար սոցիալ-քաղաքական ցնցումները»,-գրված է հայտարարության մեջ, որտեղ նաև կոչ է արված աշխարհի բոլոր պետություններին, միջազգային բոլոր կազմակերպություններին, գիտակրթական հաստատություններին ու կառույցներին՝ այսուհետ զերծ մնալ ձևական կոչերից ու հորդորներից և իրական ջանքեր գործադրել ճանաչելու իր պատմական տարածքում բնակվող հայ ազգաբնակչության ինքնորոշման իրավունքը և դադարեցնելու Արցախում տեղի ունեցող ողբերգությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

2023 թվականի դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը Արևային էներգետիկան մեծ զարգացում է ապրում Հայաստանում Ինչո՞ւ է թանկացել բենզինը ՀՀ–ում ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանն անդրադառնում է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի անցկացման մանրամասներինՀայաստանին տնտեսական աղետ է սպառնում, իսկ Փաշինյանի հեչ պետքն էլ չէ Սրանք գնացել են գլուխները պատին են տվել, արդյունքում Լարսում կանգնած տնտեսվարողի գլուխն է ցավում Նիկոլի միակ ընտրությունը Թուրքիան է. Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին Նասիմ Թալեբը այցելում է Հայաստան. Ո՞վ է նա «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին տեղի կունենա «Գլոբալ միտումները և Հայաստանը․Հայացք դեպի ապագա» պանելային քննարկումը Չսխալվելու ինչ-որ մղում կա, որ մեզնից յուրաքանչյուրին պարալիզացնում է. Սուրեն Սահակյան ԽԾԲ-ն և դրա հետևանքներն ապօրինի բիզնեսի վրա Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը կոռուպցիայի դեմ պայքարում Լարսի փակումը տնտեսական կոլապսի կարող է հանգեցնել Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովն ընթացիկ տարվա մասշտաբային միջոցառումներից մեկն էՄենուա Սողոմոնյանը գիտաժողովին հանդես է եկել «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ճարտարապետության և դինամիկայի ուսումնասիրության տեսական-հայեցակարգային հենքը» թեմայով գիտական զեկուցմամբԱլեքսանդր Եսայանը «Գիտության և գործարարության օրեր 2023»-ի բանախոսներից է«Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը մի հարկի տակ էր հավաքել ավելի քան 1000 մասնակիցների Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից«Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովն անցկացվելու է դեկտեմբերի 1-2-ին Դպրոցականների արձակուրդների օրերը հայտնի են Աբսուրդը կայանում է նրանում, որ պետության տարեկան բյուջեն 50%-ից ավելի` մինչեւ 80% թերակատարած կառավարությունը շարունակում է մնալ պետության ղեկին. Կոստանյան Արցախցիները կարող են սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ սեփական տուն կառուցել. փոխնախարար Պերովսկիտների միջոցով հաջորդ սերնդի արևային մարտկոցներ ստեղծելու տեխնոլոգիան ավելի էժան է և էկոլոգիապես մաքուր է Երբ Փաշինյանը խոսում է հայտնի 8 գյուղերի հանձնման մասին, շատերը խորությամբ չեն գիտակցում, թե դրա տակ ինչ սպառնալիքներ են թաքնված. Տիգրան Աբրահամյան Յունիբանկը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր հովանավոր «Համահայկական ճակատ» շարժման անդամները որոշակի ինտրիգ են պահպանում Նիկոլը՝ կիսագրագետ է, իսկ սրա նմանները կարող են գնալ գիտակցված սրիկայության հանուն նոր տերերի. Շարմազանով ԶՊՄԿ շահառուները հայտնի են Հայաստանն անկախություն է հռչակել Արցախի հետ միասին, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանաչված սահման երբեք չի եղել. Արամ Օրբելյան Ucom-ը երկու նոր առաջարկ է պատրաստել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար Քննիչ հանձնաժողովի «քեֆը տեղն է». ի՞նչ է պատմելու Սամվել Բաբայանը Ինչպե՞ս են յուրացրել մանկապարտեզների հացը Փաշինյանի օրոք պետական պարտքը աճում է Նայել եմ Փաշինյանի աչքերի մեջ ու ասել՝ պարտված ղեկավար ես, մեծ անհաջողությունների ես տանելու Ձմեռային լող. իսկապե՞ս դա այդքան օգտակար է առողջության համար. «Փաստ»Պարտքն էլ 6 միլիարդից հասցվել է 12 միլիարդ դոլարի․ Նաիրի Սարգսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Մեկնարկել է Թեհրանի կոնֆերանսը. «Փաստ»Ինքն իրեն թակարդն է գցել տխրահռչակ «երեք սկզբունքով». «Փաստ»Կողմերը դեռ չեն համարձակվում գնալ արմատական քայլերի. «Փաստ»Եթե բանակցային սեղանին դնում ես զրո պահանջ, չես ձևակերպում խնդիրը, դա կարող է բերել նոր զիջումների Հայաստանի տնտեսական աճի տեմպերը գնալով թուլանում են «Ինձ հերոս պետք չէր, ինձ Դավիթս էր պետք, որ չոր աչքով ու ժպիտը դեմքիս ապրեի». 44-օրյա պատերազմ վերապրած Դավիթ Վարդանյանը զոհվել է խաղաղ պայմաններում՝ թշնամու կրակոցից. «Փաստ»Նոր նախագիծը կառաջացնի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի ընդհանուր չափը տարեկան կարող է կազմել մինչև 6 մլրդ դրամ. «Փաստ»Միևնույնն է՝ դասեր չեն քաղում․ «Փաստ»Երթևեկության կանոնների «գորդյան հանգույցն» ու միանգամյա «խստության» հետևանքները․ «Փաստ»Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են «Խաղաղության խաչմերուկի» իդեաֆիքսը․ «Փաստ»Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ»«Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են»․ «Փաստ»Լեռնադահուկային համալիրի կառուցման «ոդիսականը» շարունակվում է․ «Փաստ»