Երևան, 29.Նոյեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինքն իրեն թակարդն է գցել տխրահռչակ «երեք սկզբունքով». «Փաստ» Կողմերը դեռ չեն համարձակվում գնալ արմատական քայլերի. «Փաստ» «Ինձ հերոս պետք չէր, ինձ Դավիթս էր պետք, որ չոր աչքով ու ժպիտը դեմքիս ապրեի». 44-օրյա պատերազմ վերապրած Դավիթ Վարդանյանը զոհվել է խաղաղ պայմաններում՝ թշնամու կրակոցից. «Փաստ» Նոր նախագիծը կառաջացնի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի ընդհանուր չափը տարեկան կարող է կազմել մինչև 6 մլրդ դրամ. «Փաստ» Միևնույնն է՝ դասեր չեն քաղում․ «Փաստ» Երթևեկության կանոնների «գորդյան հանգույցն» ու միանգամյա «խստության» հետևանքները․ «Փաստ» Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են «Խաղաղության խաչմերուկի» իդեաֆիքսը․ «Փաստ» Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ» «Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են»․ «Փաստ»


«Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաթափվող Արցախի կադրերը դիտելիս առաջին հարցերից մեկը հետևյալն է՝ վատագույն կանխատեսումների մեջ պատկերացրե՞լ ենք իրադարձությունների զարգացման նման սցենար: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն ասում է՝ շրջափակման առաջին օրերից այն կարծիքին է եղել, որ դա կարճաժամկետ ակցիա չէ Ադրբեջանի կողմից:

«Ասել եմ, որ սա ուղիղ հետևանք է նրա, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում 2022 թ. հոկտեմբերին Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս: Օրինակ՝ մենք իրավունք և հնարավորություն ունենք Մարգարայում անցակետ տեղադրել, քանի որ դա մեր սահմանն է այլ պետության հետ, նույն կերպ էլ Ադրբեջանն իրեն իրավունք էր վերապահել Արցախի Հանրապետության տարածքում տեղադրել անցակետ: Ակնհայտ էր, որ սա կարճաժամկետ ակցիա չէր: Այս հարցերն ավելի շատ պետք է տալ Հայաստանի քաղաքական վերնախավի այն ներկայացուցիչներին, որոնք կարծես թե ընդդիմադիր շերտի ներկայացուցիչներ են: Այս ընթացքում լսում էինք ձևակերպումներ՝ օդային միջանցք բացենք, Ադրբեջանը, փակելով Լաչինի միջանցքը, բարդ վիճակում է հայտնվել և փորձում է այս իրավիճակից մեղմ դուրս գալու ուղիներ փնտրել և այլն»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Ընդգծում է՝ սեպտեմբերի 19-20-ի մարտերի գլխավոր հետևանքը Պաշտպանության բանակի լուծարումն էր: «Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատեց այն, որ հանդիսանում է Ադրբեջանի ամենագլխավոր զենք մատակարարողը. միլիարդների զենք Փաշինյանը թողեց 44-օրյա պատերազմի օրերին, միլիոնավոր դոլարների զենք էլ հիմա թողեց Ադրբեջանին: Հիմնական նպատակը հենց դա էր: Ի վերջո, պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, որ Հայաստանի ինչ-որ գյուղում լինի զինվորական կառույց՝ իր զինտեխնիկայով: Պարզ է, չէ՞, որ իրավունք կունենայինք քայլեր ձեռնարկելու դրա դեմ: Փաշինյանն այդ լեգիտիմ հնարավորությունը տվել է Ադրբեջանին: Մարդիկ, որոնք ասում էին, թե Լաչինի միջանցքի շրջափակումը ժամանակավոր ակցիա է, և Ադրբեջանն իր դեմքը փրկելու համար ինչ-որ գործողություններ է անելու, հիմա չեն հասկանում, որ հաջորդիվ գալու է Սյունիքը:

Այն մարդիկ, որոնք ռազմահայրենասիրական նկրտումներից ելնելով՝ խոսում են, որ Սյունիքն ընկնելու է, բայց պրակտիկ քաղաքական դաշտում ոչինչ չեն անում, նույն այն մարդիկ են, որոնք հոկտեմբերի 6-ից հետո չէին գիտակցում, որ Փաշինյանը Արցախը ու ՀՀ 120 հազար քաղաքացու հանձնել է Ադրբեջանին: Հիշո՞ւմ եք՝ ասում էր, որ 25-30 հազար հայ է փրկել՝ ստորագրելոլով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: Բայց նա 120 հազար մարդու գերի էր հանձնել և պատրաստ էր դիտել, թե ինչպես են նրանց մատաղ անելու: Կան շատ քաղաքական ուժեր ու գործիչներ, որոնք ունեն բազմաթիվ ռեսուրսներ՝ ազդելու փողոցային գործընթացների վրա, բայց ոչինչ չեն անում՝ հավանաբար կարծելով, որ Ադրբեջանը Հայաստանի տարածք չի մտնելու: Կա նաև անմեղսունակ մի ձևակերպում՝ Հայաստանը ՄԱԿ-ի կողմից իր սահմաններով ճանաչված պետություն է, և որևէ երկիր մեր պետության դեմ ոտնձգություն չի անի: Ինչպես Փաշինյանն է պատասխանատվություն կրում կատարվածի համար, այնպես էլ գալիք աղետների համար այս մարդիկ են պատասխանատվություն կրելու»,-նշում է մեր զրուցակիցը:

Ադրբեջանն առաջ է քաշում այն թեզը, որ արցախցիներն ինքնակամ են հեռանում իրենց տներից, որևէ մեկը նրանց չի ստիպում դա անել: «Եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մի հրաշքով Հայաստանում քաղաքական փոփոխություններ լինեն, անպայման ձևավորվելու են որոշակի կառույցներ, որոնք առնվազն սկզբնական փուլում պետք է զբաղվեն Արցախից բռնի կերպով տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությամբ, այդ թվում՝ միջազգային նորմերին համապատասխան այդ մարդիկ պետք է ստանան փախստականի կարգավիճակ: Ադրբեջանը սա հասկանում է, հեռահար նպատակներ ունի, ինքն իրեն ապահովագրում է, որ հետագայում կարողանա ցույց տալ, թե մարդիկ առանց ստիպելու հեռանում են Արցախից: Այո, այնպես չէ, որ ավտոմատը պահել են մարդկանց գլխին ու ստիպում են հեռանալ, բայց այնպիսի պայմաններ են ստեղծել, որ մարդիկ այլընտրանք չունեն:

Շատերն ուղղակի չեն պատկերացնում, թե Հայաստանի իշխանությունները մեզ ինչ վնաս են տվել: Երբ ադրբեջանցիները փորձում էին կադրեր կորզել, թե ինչպես են հայերն ինքնակամ լքում իրենց պատմական հայրենիքը, նույն պահին ադրբեջանական մեջլիսում քննարկում էր տեղի ունենում, որի հիմնական ասելիքը հետևյալն էր՝ պնդում են, որ ադրբեջանցիները պետք է «վերադառնան» Հայաստանի մոտ 300 բնակավայր, իրենց որոշ հաշվարկներով, Հայաստանն այդ մարդկանց տնտեսություններին պետք է վերադարձնի 20 մլրդ դոլար: Շատերը չեն էլ պատկերացնում, թե ինչ է սպասվում Հայաստանին, եթե այստեղ ադրբեջանցիներ հայտնվեն: Ակնհայտ է նաև, որ այն, ինչ հրապարակայնորեն ասում են ադրբեջանցիները, դա դեռ շատ մեղմ է՝ ի համեմատ նրա, թե ինչ է պատրաստ անել Հայաստանի հետ Փաշինյանը»,-շեշտում է քաղաքագետը:

Չէինք կարող չհարցնել Արցախ վերադարձի հնարավորության, բայց ավելի շատ հույսի մասին: «Արմատներով արցախցի լինելով՝ մեկ բան ասեմ՝ հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունը ապահովելու խնդիր ունենք: Չեք պատկերացնում, թե այս մարդիկ ինչ են արել բոլորիս հետ: Պետք է հիմա ընդամենը մեկ հարց լուծենք՝ նախ և առաջ պահպանենք Հայաստանի գոյությունը: Ձևերը պատկերացնում եմ, բայց անկեղծ չգիտեմ՝ դա հնարավո՞ր է, թե՞ ոչ: Բոլորս կարող ենք երազել վերադարձի մասին, բայց այդ երազանքները կվերածվե՞ն հստակ քաղաքական ու ռազմական գործողությունների, չգիտեմ: Դրա փոխարեն գիտեմ մի պարզ ճշմարտություն՝ եթե Հայաստանում քաղաքական փոփոխություններն ուշանան, Հայաստան ասվածը աշխարհի քաղաքական քարտեզից կարող է վերանալ, և սրանք լոկ խոսքեր չեն»,-հավելում է նա:

Ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և «վախվորած ծայրագավառ» չդառնալու մասին են Փաշինյանի խոսույթի հիմնական թեզերը: «Այս մարդն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը: Ասում են, թե Ռուսաստանի հետ աննախադեպ լավ մակարդակի հարաբերություններ ունեն: Շատ կզարմանա՞ք, եթե մոտակա ժամանակահատվածում հայտնի դառնա, որ Հայաստանի իշխանությունները փաստաթղթերի փաթեթ են նախապատրաստում ՀԱՊԿից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու, Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային պայմանագրերը խզելու և 102-րդ ռազմաբազան ու սահմանապահներին այստեղից դուրս բերելու մասին: Խոսելով Հայաստանի ինքնիշխանությունը պահելու մասին՝ իրականում ասում է, որ Հայաստանն ու նրա ինքնիշխանությունը աշխարհաքաղաքական աճուրդի է հանելու:

Գնորդներ էլ կան. դա Արևմուտքն է Թուրքիայի ու Ադրբեջանի տեսքով մեր տարածաշրջանում: Տեսեք արևմտյան ցինիզմը: Իրենց ձեռամբ ստեղծված բանակցային գործընթացի շրջանակներում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո հանգեցրին նրան, որ Ադրբեջանը, ընդունելով Արցախը որպես իր տարածք, պատերազմ սկսեց նրա դեմ, իսկ հիմա խոսում են ֆինանսական աջակցության մասին, Հայաստան է ժամանում ամերիկացի ինչ-որ պաշտոնյա, հետո գնում Գորիս: Իշխանություններն ասում են, թե չեն ուզում Հայաստանը ծայրագավառ դառնա, բայց իրենք են ձգտում ծայրագավառ դարձնել: Փաշինյանն ակնարկում է Ռուսաստանին՝ խոսելով ծայրագավառության մասին, բայց եթե չեմ սխալվում, թուրքերենից թարգմանաբար վիլայեթն է նշանակում ծայրագավառ: Չէի պատկերացնում, որ հնարավոր է Հայաստանում նման բաց տեքստով բաներ անել և քաղաքականապես անձեռնմխելի մնալ: Ու սա դեռ վերջը չէ»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին տեղի կունենա «Գլոբալ միտումները և Հայաստանը․Հայացք դեպի ապագա» պանելային քննարկումը Չսխալվելու ինչ-որ մղում կա, որ մեզնից յուրաքանչյուրին պարալիզացնում է. Սուրեն Սահակյան ԽԾԲ-ն և դրա հետևանքներն ապօրինի բիզնեսի վրա Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը կոռուպցիայի դեմ պայքարում Լարսի փակումը տնտեսական կոլապսի կարող է հանգեցնել Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովն ընթացիկ տարվա մասշտաբային միջոցառումներից մեկն էՄենուա Սողոմոնյանը գիտաժողովին հանդես է եկել «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ճարտարապետության և դինամիկայի ուսումնասիրության տեսական-հայեցակարգային հենքը» թեմայով գիտական զեկուցմամբԱլեքսանդր Եսայանը «Գիտության և գործարարության օրեր 2023»-ի բանախոսներից է«Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը մի հարկի տակ էր հավաքել ավելի քան 1000 մասնակիցների Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից«Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովն անցկացվելու է դեկտեմբերի 1-2-ին Դպրոցականների արձակուրդների օրերը հայտնի են Աբսուրդը կայանում է նրանում, որ պետության տարեկան բյուջեն 50%-ից ավելի` մինչեւ 80% թերակատարած կառավարությունը շարունակում է մնալ պետության ղեկին. Կոստանյան Արցախցիները կարող են սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ սեփական տուն կառուցել. փոխնախարար Պերովսկիտների միջոցով հաջորդ սերնդի արևային մարտկոցներ ստեղծելու տեխնոլոգիան ավելի էժան է և էկոլոգիապես մաքուր է Երբ Փաշինյանը խոսում է հայտնի 8 գյուղերի հանձնման մասին, շատերը խորությամբ չեն գիտակցում, թե դրա տակ ինչ սպառնալիքներ են թաքնված. Տիգրան Աբրահամյան Յունիբանկը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր հովանավոր «Համահայկական ճակատ» շարժման անդամները որոշակի ինտրիգ են պահպանում Նիկոլը՝ կիսագրագետ է, իսկ սրա նմանները կարող են գնալ գիտակցված սրիկայության հանուն նոր տերերի. Շարմազանով ԶՊՄԿ շահառուները հայտնի են Հայաստանն անկախություն է հռչակել Արցախի հետ միասին, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանաչված սահման երբեք չի եղել. Արամ Օրբելյան Ucom-ը երկու նոր առաջարկ է պատրաստել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար Քննիչ հանձնաժողովի «քեֆը տեղն է». ի՞նչ է պատմելու Սամվել Բաբայանը Ինչպե՞ս են յուրացրել մանկապարտեզների հացը Փաշինյանի օրոք պետական պարտքը աճում է Նայել եմ Փաշինյանի աչքերի մեջ ու ասել՝ պարտված ղեկավար ես, մեծ անհաջողությունների ես տանելու Ձմեռային լող. իսկապե՞ս դա այդքան օգտակար է առողջության համար. «Փաստ»Պարտքն էլ 6 միլիարդից հասցվել է 12 միլիարդ դոլարի․ Նաիրի Սարգսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Մեկնարկել է Թեհրանի կոնֆերանսը. «Փաստ»Ինքն իրեն թակարդն է գցել տխրահռչակ «երեք սկզբունքով». «Փաստ»Կողմերը դեռ չեն համարձակվում գնալ արմատական քայլերի. «Փաստ»Եթե բանակցային սեղանին դնում ես զրո պահանջ, չես ձևակերպում խնդիրը, դա կարող է բերել նոր զիջումների Հայաստանի տնտեսական աճի տեմպերը գնալով թուլանում են «Ինձ հերոս պետք չէր, ինձ Դավիթս էր պետք, որ չոր աչքով ու ժպիտը դեմքիս ապրեի». 44-օրյա պատերազմ վերապրած Դավիթ Վարդանյանը զոհվել է խաղաղ պայմաններում՝ թշնամու կրակոցից. «Փաստ»Նոր նախագիծը կառաջացնի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի ընդհանուր չափը տարեկան կարող է կազմել մինչև 6 մլրդ դրամ. «Փաստ»Միևնույնն է՝ դասեր չեն քաղում․ «Փաստ»Երթևեկության կանոնների «գորդյան հանգույցն» ու միանգամյա «խստության» հետևանքները․ «Փաստ»Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են «Խաղաղության խաչմերուկի» իդեաֆիքսը․ «Փաստ»Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ»«Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են»․ «Փաստ»Լեռնադահուկային համալիրի կառուցման «ոդիսականը» շարունակվում է․ «Փաստ»Նկատված անճշտությունների ողջ ինֆորմացիան փոխանցվել է ԱԱԾ-ին. մանկապարտեզներում սննդի մատակարարման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքերով բացահայտումների հետքերով․ «Փաստ»«Գոլդեն փելեսի» բացման օրը հայտնի է. ճոխ միջոցառում են նախատեսում․ «Փաստ»««Հայաքվեին» դեմ քվեարկելը նույնականացնում ենք նոր կապիտուլյացիային կողմ քվեարկելուն»․ «Փաստ»Ընտրակաշառքի շինծու դատավարությանը Գ. Ծառուկյանն ու Ս. Առուստամյանը չեն ընդունել մեղադրանքը ՀՀ բյուջեի 6 միլիարդ դոլարից պետք է անհանգստանալ, ոչ թե ուրախանալՉարենցավանում ցանկացած բարեկարգում վերածվում է ծառերի սպանդի․ Անահիտ ԽեչոյանԱյս երկրին ֆեյսբուքյան շոուներն ու պոպուլիզմը կործանեցին ու կործանում են․ Սյուզաննա ԱվետիսյանՈւժգին փոթորիկ է սպասվում