Երևան, 29.Նոյեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինքն իրեն թակարդն է գցել տխրահռչակ «երեք սկզբունքով». «Փաստ» Կողմերը դեռ չեն համարձակվում գնալ արմատական քայլերի. «Փաստ» «Ինձ հերոս պետք չէր, ինձ Դավիթս էր պետք, որ չոր աչքով ու ժպիտը դեմքիս ապրեի». 44-օրյա պատերազմ վերապրած Դավիթ Վարդանյանը զոհվել է խաղաղ պայմաններում՝ թշնամու կրակոցից. «Փաստ» Նոր նախագիծը կառաջացնի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի ընդհանուր չափը տարեկան կարող է կազմել մինչև 6 մլրդ դրամ. «Փաստ» Միևնույնն է՝ դասեր չեն քաղում․ «Փաստ» Երթևեկության կանոնների «գորդյան հանգույցն» ու միանգամյա «խստության» հետևանքները․ «Փաստ» Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են «Խաղաղության խաչմերուկի» իդեաֆիքսը․ «Փաստ» Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ» «Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են»․ «Փաստ»


Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վեց հարյուր տարի շարունակ պետականություն չունենալուց հետո մեծ տառապանքների ու մաքառումների գնով 1918 թվականին մեզ բախտ վիճակվեց վերականգնել մեր պետականությունը, որի ժառանգորդն է այսօրվա Հայաստանի Հանրապետությունը։ Բայց եթե պետականության վերականգնման համար մեծ ջանքեր, անզիջում պայքար, բազմաթիվ կյանքեր ու ժամանակ է պահանջվում, ապա մի փոքր սայթաքումը բավարար է պետականության կործանման ճանապարհին։ Եվ դա հենց պատմությունը կարող է վկայել. ցավոք, այդպիսի օրինակներ շատ ունենք մեր բազմադարյա պատմության ընթացքում:

Այսօր կրկին արդիական է մեր պետականության պահպանման հարցը։ Խորհրդային Միության փլուզումից հետո մեզ վիճակվեց ոչ միայն անկախանալ, այլև Արցախյան ազատամարտի արդյունքում ծնվեց Արցախի Հանրապետությունը, որը, չնայած այդպես էլ դե յուրե չճանաչվեց, սակայն իր պետական ապարատով ու համակարգով չէր զիջում արևմտյան ժողովրդավարական երկրներին։ Բայց ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախի պետական ինստիտուտներն այսօր կազմալուծման վտանգի տակ են, իսկ արցախահայությունը բռնագաղթի է ենթարկվում այն բնակավայրերից, որտեղ հայ ժողովուրդը հազարամյակներ շարունակ ապրել է։

Հայաստանի պետականությունը ևս վտանգի տակ է գտնվում։ Մեր երկրի ինքնիշխան տարածքների մի մասն օկուպացված է ադրբեջանական զինված ուժերի կողմից, ու մեծ է սպառնալիքը, որ այլ տարածքներ ևս կարող են օկուպացվել։ Ու այն պարագայում, երբ Հայաստանի իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել սուվերեն իրավունքները, Նիկոլ Փաշինյանը շարունակում է խոսել այն մասին, թե ինքը երկրի անկախության ու ինքնիշխանության կողմնակից է։ Ընդ որում, նա այնպիսի դիլեմա է ներմուծում հանրային դաշտ, որ ովքեր իրեն դեմ են կամ իշխանությունների դեմ բողոքի գործողությունների են դուրս գալիս, ապա նրանք դեմ են երկրի ինքնիշխանությանն ու անկախությանը, քանի որ ինքն է պաշտպանում երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը։

Իրականում լրիվ հակառակն է. Փաշինյանն այն ղեկավարն է, որի օրոք մեր ինքնիշխանությունը արտաքին խաղացողների ձեռքում վերածվել է ֆուտբոլի գնդակի, որին աջից ու ձախից հարվածում են։ Երեք տարում նա հասցրեց Հայաստանի և Արցախի ճակատագրի որոշումների լծակներն ամբողջությամբ փոխանցել ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի և Թուրքիայի ձեռքը՝ հիմնովին քանդելով Հանրապետության սուբյեկտիվությունը։ Զարմանալի է, բայց փաստ, որ Հայաստանին վերաբերող հարցերը արտաքին խաղացողները քննարկում և որոշում են առանց Հայաստանի։ Միշտ կարելի է օտարներից բողոքել, թե նրանք մեզ չեն աջակցում, բայց հարցն այն է, թե արդյոք Հայաստանը տեր կանգնո՞ւմ է իր իրավունքներին, պատրա՞ստ է պայքարել իր իրավունքների համար։

Փաշինյանը հայտարարում էր, թե Սև լճի 30 տոկոսի համար հո չե՞նք կռվելու, կամ սարի ծայրին, որտեղ տարվա կեսը ձյուն է, ինչների՞ս է պետք զինվոր։ Այսպիսով նա ցույց էր տալիս, թե պատրաստ չէ պայքարել Հայաստանի սուբյեկտայնության համար։ Կամ՝ ԱԺ ամբիոնից Փաշինյանը հայտարարում էր, թե «միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում ասում է` խնդրում եմ, մեզ վրա հույս չդնեք»։ Արցախի կարգավիճակի հարցում Փաշինյանն իջեցրեց նշաձողը, և ի՞նչ ստացավ՝ Արցախի հոշոտում, արցախահայության նկատմամբ պատերազմական հանցագործություններ ու բռնագաղթ։ Միջազգային հանրությունը որևէ քայլ ձեռնարկե՞ց Ադրբեջանի դեմ, չձեռնարկեց, իսկ Հայաստանի իշխանություններն ընդամենը դիտորդի դերում էին։

Մի օր էլ նույն ձևով Փաշինյանը կարող է գալ ու ԱԺ ամբիոնից հայտարարել, թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Հայաստանի սուբյեկտայնության աստիճանը, ու որ դա արվում է մեր ինքնիշխանության պահպանման համար։ Ի վերջո, ինչպե՞ս կարող է մի մարդ հանդես գալ մեր ինքնիշխանության և պետականության պաշտպանության դիրքերից, որն անարգում է մեր անկախության սիմվոլները՝ զինանշանը, օրհներգը, Անկախության հռչակագիրը։ Ու պատահական չէ, որ Փաշինյանին հատուկ անհանգստացնում է մեր պետականության շղթայական կապը։

Դրա համար էլ նշում էր, թե հայկական չորս թագավորությունների զինանշանները 1991 թվականին հիմնված պետության հետ կապ չունեն։ Փաստորեն, Ադրբեջանում չեղածից, բացարձակ զրոյից, չունեցածից կեղծ պատմություն է հորինվում՝ ցույց տալու համար, որ իրենք անցյալում ևս պետականություն են ունեցել, իսկ Հայաստանում ղեկավարի մակարդակով անտեսվում է մեր հազարամյակների պետականության շղթան։ Ինչպես երևում է, նրան հանգիստ չի տալիս Հերոստրատի փառքը, որին այդպես հետևողականորեն ձգտում է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչո՞ւ է թանկացել բենզինը ՀՀ–ում ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանն անդրադառնում է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի անցկացման մանրամասներինՀայաստանին տնտեսական աղետ է սպառնում, իսկ Փաշինյանի հեչ պետքն էլ չէ Սրանք գնացել են գլուխները պատին են տվել, արդյունքում Լարսում կանգնած տնտեսվարողի գլուխն է ցավում Նիկոլի միակ ընտրությունը Թուրքիան է. Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին Նասիմ Թալեբը այցելում է Հայաստան. Ո՞վ է նա «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին տեղի կունենա «Գլոբալ միտումները և Հայաստանը․Հայացք դեպի ապագա» պանելային քննարկումը Չսխալվելու ինչ-որ մղում կա, որ մեզնից յուրաքանչյուրին պարալիզացնում է. Սուրեն Սահակյան ԽԾԲ-ն և դրա հետևանքներն ապօրինի բիզնեսի վրա Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը կոռուպցիայի դեմ պայքարում Լարսի փակումը տնտեսական կոլապսի կարող է հանգեցնել Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովն ընթացիկ տարվա մասշտաբային միջոցառումներից մեկն էՄենուա Սողոմոնյանը գիտաժողովին հանդես է եկել «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ճարտարապետության և դինամիկայի ուսումնասիրության տեսական-հայեցակարգային հենքը» թեմայով գիտական զեկուցմամբԱլեքսանդր Եսայանը «Գիտության և գործարարության օրեր 2023»-ի բանախոսներից է«Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը մի հարկի տակ էր հավաքել ավելի քան 1000 մասնակիցների Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից«Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովն անցկացվելու է դեկտեմբերի 1-2-ին Դպրոցականների արձակուրդների օրերը հայտնի են Աբսուրդը կայանում է նրանում, որ պետության տարեկան բյուջեն 50%-ից ավելի` մինչեւ 80% թերակատարած կառավարությունը շարունակում է մնալ պետության ղեկին. Կոստանյան Արցախցիները կարող են սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ սեփական տուն կառուցել. փոխնախարար Պերովսկիտների միջոցով հաջորդ սերնդի արևային մարտկոցներ ստեղծելու տեխնոլոգիան ավելի էժան է և էկոլոգիապես մաքուր է Երբ Փաշինյանը խոսում է հայտնի 8 գյուղերի հանձնման մասին, շատերը խորությամբ չեն գիտակցում, թե դրա տակ ինչ սպառնալիքներ են թաքնված. Տիգրան Աբրահամյան Յունիբանկը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր հովանավոր «Համահայկական ճակատ» շարժման անդամները որոշակի ինտրիգ են պահպանում Նիկոլը՝ կիսագրագետ է, իսկ սրա նմանները կարող են գնալ գիտակցված սրիկայության հանուն նոր տերերի. Շարմազանով ԶՊՄԿ շահառուները հայտնի են Հայաստանն անկախություն է հռչակել Արցախի հետ միասին, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանաչված սահման երբեք չի եղել. Արամ Օրբելյան Ucom-ը երկու նոր առաջարկ է պատրաստել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար Քննիչ հանձնաժողովի «քեֆը տեղն է». ի՞նչ է պատմելու Սամվել Բաբայանը Ինչպե՞ս են յուրացրել մանկապարտեզների հացը Փաշինյանի օրոք պետական պարտքը աճում է Նայել եմ Փաշինյանի աչքերի մեջ ու ասել՝ պարտված ղեկավար ես, մեծ անհաջողությունների ես տանելու Ձմեռային լող. իսկապե՞ս դա այդքան օգտակար է առողջության համար. «Փաստ»Պարտքն էլ 6 միլիարդից հասցվել է 12 միլիարդ դոլարի․ Նաիրի Սարգսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Մեկնարկել է Թեհրանի կոնֆերանսը. «Փաստ»Ինքն իրեն թակարդն է գցել տխրահռչակ «երեք սկզբունքով». «Փաստ»Կողմերը դեռ չեն համարձակվում գնալ արմատական քայլերի. «Փաստ»Եթե բանակցային սեղանին դնում ես զրո պահանջ, չես ձևակերպում խնդիրը, դա կարող է բերել նոր զիջումների Հայաստանի տնտեսական աճի տեմպերը գնալով թուլանում են «Ինձ հերոս պետք չէր, ինձ Դավիթս էր պետք, որ չոր աչքով ու ժպիտը դեմքիս ապրեի». 44-օրյա պատերազմ վերապրած Դավիթ Վարդանյանը զոհվել է խաղաղ պայմաններում՝ թշնամու կրակոցից. «Փաստ»Նոր նախագիծը կառաջացնի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի ընդհանուր չափը տարեկան կարող է կազմել մինչև 6 մլրդ դրամ. «Փաստ»Միևնույնն է՝ դասեր չեն քաղում․ «Փաստ»Երթևեկության կանոնների «գորդյան հանգույցն» ու միանգամյա «խստության» հետևանքները․ «Փաստ»Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են «Խաղաղության խաչմերուկի» իդեաֆիքսը․ «Փաստ»Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ»«Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են»․ «Փաստ»Լեռնադահուկային համալիրի կառուցման «ոդիսականը» շարունակվում է․ «Փաստ»Նկատված անճշտությունների ողջ ինֆորմացիան փոխանցվել է ԱԱԾ-ին. մանկապարտեզներում սննդի մատակարարման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքերով բացահայտումների հետքերով․ «Փաստ»«Գոլդեն փելեսի» բացման օրը հայտնի է. ճոխ միջոցառում են նախատեսում․ «Փաստ»