Երևան, 29.Նոյեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինքն իրեն թակարդն է գցել տխրահռչակ «երեք սկզբունքով». «Փաստ» Կողմերը դեռ չեն համարձակվում գնալ արմատական քայլերի. «Փաստ» «Ինձ հերոս պետք չէր, ինձ Դավիթս էր պետք, որ չոր աչքով ու ժպիտը դեմքիս ապրեի». 44-օրյա պատերազմ վերապրած Դավիթ Վարդանյանը զոհվել է խաղաղ պայմաններում՝ թշնամու կրակոցից. «Փաստ» Նոր նախագիծը կառաջացնի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի ընդհանուր չափը տարեկան կարող է կազմել մինչև 6 մլրդ դրամ. «Փաստ» Միևնույնն է՝ դասեր չեն քաղում․ «Փաստ» Երթևեկության կանոնների «գորդյան հանգույցն» ու միանգամյա «խստության» հետևանքները․ «Փաստ» Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են «Խաղաղության խաչմերուկի» իդեաֆիքսը․ «Փաստ» Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ» «Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են»․ «Փաստ»


Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երիտթուրքերի կողմից գործնական հիմքերի վրա դրված պանթուրքական ծրագրերն ավելի քան հարյուր տարի անց կրկին նոր շունչ են ստանում։ Խնդիրն այն է, որ հնարավորություններ են բացվել, որպեսզի Թուրքիան ուղիղ ցամաքային կապ հաստատի Ադրբեջանի, ապա Միջին Ասիայի թյուրքախոս երկրների հետ, ու ժամանակի ընթացքում ինտեգրացիայի միջոցով ձևավորվի թուրք ազգայնականների երազանքի Մեծ Թուրանը։ Բայց թուրքական առավելապաշտական ծրագրերի իրականացմանը խանգարում են գլխավորապես Հայաստանն ու Արցախը։ Եվ քանի որ Արցախի բռնազավթման հարցն Ադրբեջանի կողմից լուծվեց, ապա մնում է Սյունիքի թեման, որի տարածքով «միջանցք» ստանալու միջոցով էլ թուրքական աշխարհը «կմիավորվի»։

Եվ պատահական չէ, որ երբ Արցախում հայկական զինված ուժերը սկսեցին զինաթափվել, ու Ադրբեջանն էլ դրան զուգահեռ հայկական բնակավայրերի նկատմամբ իր վերահսկողությունը հաստատեց, թուրքական լրատվամիջոցներն իրենց գլխագրերում սկսեցին միահամուռ գրել, թե հաջորդ քայլը պետք է լինի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Թուրքիայի նախագահ Էրդողանը շտապեց օրեր անց մեկնել Նախիջևան, որտեղ մասնակցեց արդիականացված ռազմական համալիրի բացման և Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի արարողություններին: Այցի շրջանակներում համաձայնություն ձեռք բերվեց Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցման մասին։ Պարզ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը նախատեսում են, որ ԻգդիրՆախիջևան գազատարը և Կարս-Նախիջևան երկաթուղին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» պետք է շարունակվեն դեպի Ադրբեջանի բուն տարածք։

Դրա համար էլ այդ այցի շրջանակներում և՛ Էրդողանը, և՛ Ալիևը հատուկ անդրադարձան «Զանգեզուրի միջանցքի» թեմային։ Էրդողանը նշեց, թե այն ռազմավարական խնդիր է Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Ընդ որում, Թուրքիայի նախագահը հավասարության նշան դրեց Զանգեզուրի ու Լաչինի միջանցքների միջև այն պարագայում, երբ որ Լաչինի միջանցքի ստեղծումը կոնկրետ նախատեսված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ Էրդողանն ընդգծեց, որ եթե Հայաստանը հրաժարվի բացել «Զանգեզուրի միջանցքը», ճանապարհը կանցնի Իրանով։ Այս դեպքում հարց է ծագում, որ եթե «միջանցքը» կարող է Իրանով անցնել, ապա ի՞նչ են ուզում Հայաստանից, թող Իրանով էլ կառուցեն, եթե իսկապես իրանական կողմը սիրով կհամաձայնի: Դա, իհարկե, այն դեպքում, եթե տեղափոխվող բեռները կկարողանա վերահսկել։ Կամ ինչո՞ւ էր պետք հիմա մեծ թափով օրակարգ մղել «Զանգեզուրի միջանցքի» թեման, չէ՞ որ Թուրքիան ու Ադրբեջանը կարող էին արդեն կառուցած լինել Իրանով անցնող ճանապարհը։

Մյուս կողմից էլ, եթե Իրանով անցնող ճանապարհի տարբերակը կա, ապա ինչո՞ւ են ադրբեջանական ու թուրքական բարձրաստիճան ներկայացուցիչները անընդհատ Հայաստանից միջանցք պահանջում։ Իրականում «Զանգեզուրի միջանցքի» իրանական տարբերակի շրջանառումը ընդամենը բլեֆ է, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմին պետք չէ, որ իրենց համար այդ կարևոր ճանապարհը վերահսկի Իրանը, իրենց Հայաստանի տարածքով անցնող սուվերեն միջանցք է պետք, որպեսզի հայկական կողմը դրա վրա որևէ վերահսկողություն չունենա, ու ինչ բեռներ ցանկանան, տեղափոխեն, այդ թվում՝ սպառազինություններ։ Արդյունքում կկտրվի Իրան-Հայաստան ճանապարհը, ու Հայաստանն ավելի խոր շրջափակման մեջ կհայտնվի, քան հիմա է, իսկ Ադրբեջան տեղափոխված սպառազինություններն էլ մի օր կարող են կիրառվել Իրանի դեմ՝ այս անգամ Հարավային Ադրբեջանն այդ երկրից բռնազավթելու մտադրությամբ։

Արցախի տարածքում միանգամից երեք օդանավակայանի կառուցումը ևս հիմնավորում է այն ենթադրությունը, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայի թիրախում հաջորդն Իրանն է լինելու՝ մանավանդ որ Իսրայելը մեծապես շահագրգռված է Իրանին հարվածելու հարցում ու անընդմեջ զինում է Ադրբեջանին։ Բայց մինչ այդ Հայաստանի հետ է պետք հարցերը լուծել։ Դրա համար էլ Բաքվից արդեն սկսել են հիմքեր ստեղծել Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա սկսելու ու դրա ֆոնին միջանցք բացելու համար, որքան էլ Ալիևի խորհրդական Հաջիևը նշի, թե Բաքուն մտադիր չէ ուժային գործողություններ ձեռնարկել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ցամաքային միջանցք ստեղծելու համար: Ի վերջո, ակնհայտ է, որ ո՛չ թուրքի, ո՛չ ադրբեջանցու խոսքին մի փոքր անգամ հավատալ չի կարելի: Նրանք ստում են ամենօրյա ռեժիմով: Դրա թարմ օրինակը ցեղասպանություն իրականացրած երկրի ղեկավար Էրդողանի հերթական հայտարարությունն է, թե իրենց «պատմության մեջ նման դեպք չի եղել», իսկ նույն Հաջիևը դժգոհություն է հայտնել էթնիկ զտման վերաբերյալ Ադրբեջանին ուղղված մեղադրանքների հետ կապված՝ ասելով. «Ադրբեջանի պատմության մեջ նման դեպքեր չեն եղել»:

Դե երևի, Բաքվի, Սումգայիթի ջարդերը, այս օրերին քաղաքացիական անձանց սպանությունները Արցախում, բազմաթիվ այլ օրինակներ այլ երկրներից են եկել ու իրականացրել Ադրբեջանում: Այն, որ Հաջիևը ստում է, վկայում է նաև այն, որ կրկին ակտիվացել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող արհեստածին կազմավորումը, որը պահանջում է, թե իբր տեղահանված ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, ու նաև քննարկվում է նրանց իրավունքների հարցով ադրբեջանական մեջլիսում հատուկ որոշում ընդունելու հարցը։ Փաստացի իրավականորեն պայմաններ են ստեղծում նոր ագրեսիայի համար, որպեսզի հայկական տարածքները բռնազավթեն ու հետո հայտարարեն, թե հեռացած ադրբեջանցիներին են վերադարձնում, նրանց իրավունքներն են պաշտպանում։ Բայց պետք է նկատի ունենալ, որ այս ամենը կարող է տեղի ունենալ ոչ թե շատ արագ, ինչպես շատերն են կանխատեսում, այլ տևական ժամանակ անց, ինչպես եղավ Արցախի դեպքում։

Սկզբից Ադրբեջանը համաձայնեց, որ խաղաղապահները տեղակայվեն Արցախում, իրենց բնակավայրերից հեռացածները վերադառնան ու երկու տարի շարունակ Արցախը դե ֆակտո անկախ մնա, ապա արցախցիներին 9 ամիս շարունակ շրջափակման մեջ պահելուց հետո միանգամից գրոհեց ու մի օրում Արցախը բռնազավթեց։ Չպետք է բացառել, որ նմանատիպ իրավիճակ կարող է ստեղծվել նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստանալու համար։ Ուստի ցանկացած պահի հնարավոր չափով պետք է պատրաստ լինել յուրաքանչյուր զարգացման։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արևային էներգետիկան մեծ զարգացում է ապրում Հայաստանում Ինչո՞ւ է թանկացել բենզինը ՀՀ–ում ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանն անդրադառնում է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի անցկացման մանրամասներինՀայաստանին տնտեսական աղետ է սպառնում, իսկ Փաշինյանի հեչ պետքն էլ չէ Սրանք գնացել են գլուխները պատին են տվել, արդյունքում Լարսում կանգնած տնտեսվարողի գլուխն է ցավում Նիկոլի միակ ընտրությունը Թուրքիան է. Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին Նասիմ Թալեբը այցելում է Հայաստան. Ո՞վ է նա «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին տեղի կունենա «Գլոբալ միտումները և Հայաստանը․Հայացք դեպի ապագա» պանելային քննարկումը Չսխալվելու ինչ-որ մղում կա, որ մեզնից յուրաքանչյուրին պարալիզացնում է. Սուրեն Սահակյան ԽԾԲ-ն և դրա հետևանքներն ապօրինի բիզնեսի վրա Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը կոռուպցիայի դեմ պայքարում Լարսի փակումը տնտեսական կոլապսի կարող է հանգեցնել Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովն ընթացիկ տարվա մասշտաբային միջոցառումներից մեկն էՄենուա Սողոմոնյանը գիտաժողովին հանդես է եկել «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ճարտարապետության և դինամիկայի ուսումնասիրության տեսական-հայեցակարգային հենքը» թեմայով գիտական զեկուցմամբԱլեքսանդր Եսայանը «Գիտության և գործարարության օրեր 2023»-ի բանախոսներից է«Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը մի հարկի տակ էր հավաքել ավելի քան 1000 մասնակիցների Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից«Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովն անցկացվելու է դեկտեմբերի 1-2-ին Դպրոցականների արձակուրդների օրերը հայտնի են Աբսուրդը կայանում է նրանում, որ պետության տարեկան բյուջեն 50%-ից ավելի` մինչեւ 80% թերակատարած կառավարությունը շարունակում է մնալ պետության ղեկին. Կոստանյան Արցախցիները կարող են սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ սեփական տուն կառուցել. փոխնախարար Պերովսկիտների միջոցով հաջորդ սերնդի արևային մարտկոցներ ստեղծելու տեխնոլոգիան ավելի էժան է և էկոլոգիապես մաքուր է Երբ Փաշինյանը խոսում է հայտնի 8 գյուղերի հանձնման մասին, շատերը խորությամբ չեն գիտակցում, թե դրա տակ ինչ սպառնալիքներ են թաքնված. Տիգրան Աբրահամյան Յունիբանկը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր հովանավոր «Համահայկական ճակատ» շարժման անդամները որոշակի ինտրիգ են պահպանում Նիկոլը՝ կիսագրագետ է, իսկ սրա նմանները կարող են գնալ գիտակցված սրիկայության հանուն նոր տերերի. Շարմազանով ԶՊՄԿ շահառուները հայտնի են Հայաստանն անկախություն է հռչակել Արցախի հետ միասին, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանաչված սահման երբեք չի եղել. Արամ Օրբելյան Ucom-ը երկու նոր առաջարկ է պատրաստել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար Քննիչ հանձնաժողովի «քեֆը տեղն է». ի՞նչ է պատմելու Սամվել Բաբայանը Ինչպե՞ս են յուրացրել մանկապարտեզների հացը Փաշինյանի օրոք պետական պարտքը աճում է Նայել եմ Փաշինյանի աչքերի մեջ ու ասել՝ պարտված ղեկավար ես, մեծ անհաջողությունների ես տանելու Ձմեռային լող. իսկապե՞ս դա այդքան օգտակար է առողջության համար. «Փաստ»Պարտքն էլ 6 միլիարդից հասցվել է 12 միլիարդ դոլարի․ Նաիրի Սարգսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Մեկնարկել է Թեհրանի կոնֆերանսը. «Փաստ»Ինքն իրեն թակարդն է գցել տխրահռչակ «երեք սկզբունքով». «Փաստ»Կողմերը դեռ չեն համարձակվում գնալ արմատական քայլերի. «Փաստ»Եթե բանակցային սեղանին դնում ես զրո պահանջ, չես ձևակերպում խնդիրը, դա կարող է բերել նոր զիջումների Հայաստանի տնտեսական աճի տեմպերը գնալով թուլանում են «Ինձ հերոս պետք չէր, ինձ Դավիթս էր պետք, որ չոր աչքով ու ժպիտը դեմքիս ապրեի». 44-օրյա պատերազմ վերապրած Դավիթ Վարդանյանը զոհվել է խաղաղ պայմաններում՝ թշնամու կրակոցից. «Փաստ»Նոր նախագիծը կառաջացնի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի ընդհանուր չափը տարեկան կարող է կազմել մինչև 6 մլրդ դրամ. «Փաստ»Միևնույնն է՝ դասեր չեն քաղում․ «Փաստ»Երթևեկության կանոնների «գորդյան հանգույցն» ու միանգամյա «խստության» հետևանքները․ «Փաստ»Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են «Խաղաղության խաչմերուկի» իդեաֆիքսը․ «Փաստ»Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ»«Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են»․ «Փաստ»Լեռնադահուկային համալիրի կառուցման «ոդիսականը» շարունակվում է․ «Փաստ»Նկատված անճշտությունների ողջ ինֆորմացիան փոխանցվել է ԱԱԾ-ին. մանկապարտեզներում սննդի մատակարարման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքերով բացահայտումների հետքերով․ «Փաստ»