Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան Սարգսյան Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին «Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին


«Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկու ավագ քույրերի կրտսեր եղբայրներն են Բորիկն ու Նարեկը: «Բորիկի հայացքում կարծես խստություն լիներ, բայց հոգին նուրբ ու զգայուն էր: Ծնողասեր էր, հայրենասեր, ընկերասեր: Մինչև 13-14 տարեկանը շատ շարժուն երեխա էր: Չնայած Բորիկն ու Նարեկը զույգ եղբայրներ են, բայց բնավորությամբ ծայրահեղություններ են: Նարեկը հանգիստ էր, իսկ Բորիկը՝ հակառակը: Նարեկից հինգ րոպե շուտ էր ծնվել Բորիկը և կարծես առաջնորդի հատկանիշներն իրեն էր վերցրել: Երբեմն անգամ այդ թեմայով կատակում էին եղբոր հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լենան՝ Բորիկի մայրիկը:

Վերհիշում է՝ Բորիկն ընդունակ էր, բայց սովորելու հետ սեր չուներ: «Շատ էր սիրում «Հայոց պատմություն», «Ռազմագիտություն» առարկաները: Իրենց հետ միշտ զրուցել եմ հայոց պատմության մասին, ասում էին՝ մա՛մ, այնքան լավ ես պատմում: Պատմում էի մեր հերոսներից, մեր ազգից, մեր պատմության դավաճանության էջերից: Բորիկի մեջ կարծես վրեժն էր արթնացել: Մի օր ասաց՝ մա՛մ, կռիվ է լինելու, հանգիստ չի մնալու: Ապրիլ յան պատերազմի իրադարձությունները շատ ծանր տարավ: «Երբ որ գնանք ծառայության, թող պատերազմն այդ ժամանակ լինի, որ իմ անելիքն անեմ, որ մեզանից հետո բանակ գնացողները հանգիստ գնան, մայրերը գլուխները հանգիստ բարձին դնեն, մեր քույրերի ու մեր երեխաները խաղաղության մեջ ծառայեն»: Իրենից հետո սկսել եմ հիշողությունս փորփրել, թե ինչու էր Բորիկն այս կամ այն միտքն արտահայտում»:

Բորիկը շրջապատում շատ սիրված էր, սիրում էր ֆուտբոլը, տղաներով թիմ էին հավաքում և հարևան գյուղերի հետ մրցում՝ հաղթում ու պարտվում: Դպրոցն ավարտելուց հետո բուհ չի ընդունվում, բայց մտքեր ուներ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սովորելու: Մայրիկի խոսքով, երկու եղբայրն էլ ուզում էին զինվորական դառնալ: Տղաները բանակ են զորակոչվում 2020 թ. հունվարի 20-ին, ծառայում էին Հադրութում: «Երբեք չեն տրտնջացել, որևէ դժվարությունից բողոքել: Ու միշտ ցանկացել են Արցախում ծառայել: Երբ Երևանում վիճակահանությանն էին մասնակցում, Բորիկը թուղթը բացեց՝ Արցախի Հանրապետություն, քարացա, ներքուստ շատ անհանգիստ էի, բայց Բորիկն ուրախությունից պարում էր՝ մա՛մ, Արցախ եմ գնում, եթե Հայաստանն ընտրեի, միևնույնն է, ամեն ինչ անելու էի, որ Արցախ գնանք ծառայելու: Բորիկը սովորել էր ԴՕՍԱԱՖ-ում և զորակոչվել բանակ որպես վարորդ-մեխանիկ: Հիմա էլ երբեմն Նարեկը պատմում է ծառայության օրերից, ժպտում ենք, ուրախանում, ինձ թվում է, որ Բորիկը դեռ ծառայում է, շուտով վերադառնալու է, բայց հետո հայտնվում ենք փշոտ ու դառը իրականության մեջ»: Սկսվում է պատերազմը:

«Տավուշի հուլիսյան դեպքերից հետո մի տեսակ անհանգիստ էի: Տղաներին տեսել էինք երդմնակալության արարողությանը՝ փետրվարի 22-ին, հետո սկսվեց համավարակը: Սեպտեմբերի 27-ի առավոտյան արթնացա պատերազմի լուրով: Զանգում եմ տղաներիս, չեն պատասխանում, բոլոր հեռախոսահամարներն անհասանելի են: Սեպտեմբերի 27-ին ժամը 2-ի կողմերը Բորիկը զանգեց հայրիկին՝ պա՛պ, լավ ենք, իջել եմ ներքև, տղերքին պետք է վերև բարձրացնեմ: Բորիկի հետ շատ ուշ-ուշ եմ խոսել, Նարեկի հետ՝ երբեմն անգամ ամեն օր: Երկու եղբայր եղել են տարբեր հատվածներում: Պատերազմի սկսվելու պահից իրար չեն տեսել, հեռախոս չեն ունեցել իրենց մոտ: Բորիկի հետ խոսում էի, հարցնում էի՝ Նարեկին տեսե՞լ ես, ասում էր հա, իր մոտ եմ եղել: Նարեկի մասին լուր չուներ, բայց մեզ համոզում էր, թե տեսել է: Օրեր շարունակ իրարից անտեղյակ լինելով՝ մեզ հակառակն էին համոզում»:

Սեպտեմբերի 29-ին Բորիկի մեքենան պայթում է ԱԹՍ-ի հարվածից: «Երբ իմացա, առաջին հարցը, որ տվել եմ՝ զոհ ունե՞նք: Ասաց՝ չէ, փառք Աստծո: Իրեն միշտ ասում էի, որ մեքենայի թափքում նստած բոլոր զինվորների կյանքը քո ձեռքում է, պետք է շատ զգույշ ու ուշադիր լինես: Դրանից հետո Բորիկը տեղափոխվում է այլ գումարտակ: Հրամանատարն ասում է՝ արի, քեզ ուղարկեմ Նարեկի մոտ, բայց Բորիկը չի համաձայնել, «միևնույնն է, նույն պատերազմն է, ամեն մեկս թող մեր տեղում մնանք»: Չգիտեմ՝ Աստվա՞ծ էր այնպես արել, որ տարբեր տեղերում լինեն, ու Նարեկը Բորիկի զոհվելը չտեսներ»: Մայրիկի խոսքով, որդին զենք է վերցրել ու հայրենիքի պաշտպանությունը շարունակել խրամատից: «Երբ զոհվելուց հետո հրամանատարը եկավ մեր տուն, իր անկյունում կանգնած լալիս էր՝ իմ ամենահամարձակ, ամենախելացի, ամենակազմակերպված զինվորներից էր Բորիկը: Տանկը թիրախավորել և հարվածել է Բորիկիս, հրամանատարի շնորհիվ մեզ նրանից մասունք է հասել, եթե հրամանատարն այնտեղ չլիներ, գուցե մինչև հիմա ԴՆԹ-ի պատասխանի սպասեինք: Երբ զրուցում էինք, ասում էի՝ ախր, լուրեր կան, որ թշնամին Հադրութում է, դուք ինչո՞ւ եք մնացել, դուրս եկեք, արձագանքում էր՝ գիտե՞ս, թե որքան բան ունենք այստեղ թողած:

«Ընկերնե՞ր, Բորիկ», այդ պահին, կարծես կոկորդը սեղմած, հառաչանքով, պատասխանեց՝ «հա, մա՛մ, մեր տղերքից շատերն էլ չկան, ուզում ենք նրանց դուրս բերել»»: Մայրիկն ասում է՝ գոհ է նաև որդիների հրամանատարներից, նրանք կյանքեր են փրկել, հրամանատարի շնորհիվ է նաև, որ Բորիկը տուն է «վերադարձել»: Հոկտեմբերի 19-ին մայրիկը վերջին անգամ զրուցել է Բորիկի հետ: Հաջորդ օրը նա զոհվել է: Ընտանիքին տարբեր լուրեր էին հասնում՝ որ ուժեղ գրոհ է եղել, որ լավ լուրի սպասել պետք չէ, բայց Բորիկի անունը չկար նաև գերիների ու զոհվածների ցուցակներում: Օրեր անց Բորիկը, ավելի պարզ ասած՝ նրա մասունքը «հասնում է» ծնողներին: «Բորիկս ինձ միշտ ասում էր՝ մա՛մ, դու ուժեղ ես: Մտածում եմ՝ երևի սրան էր պատրաստում, որ ուժեղ լինեմ: Ու ինքս ինձ ասացի՝ «իմ երեխեն ուժեղ է, հերոս, պետք է ուժեղ լինեմ, նստեմ իր կողքին ու ճանապարհեմ իրեն, որ իմ փոխարեն չամաչի»»:

Նարեկը Բորիկի հուղարկավորության օրը տուն է հասնում: «Պատմում է՝ գիտեի, որ Բորիկի հետ ամեն բան կարգին է, բայց այդ օրը ներսս սկսեց տաքանալ, կարծես ինչ-որ բան շարժվեր, թույլ էի: Վաշտի հրամանատարին ասում է՝ կապ տուր, խոսեմ Բորիկի հետ, բայց նա արդեն տեղյակ է լինում, թե ինչ է պատահել, ու ասում է, թե կապ չկա: Նարեկի սրտում արդեն կասկածներ են արթնանում: Նարեկին ուղարկում են տուն, ասում, թե Բորիկը վիրավոր է: Նարեկը պետք է հաց տեղափոխող մեքենայով իջներ, բայց վերջին պահին ասում են՝ «ուազով» կգնաս: Հացի մեքենան պայթեցնում են, երկու հոգի զոհվել էր, մեկը՝ վիրավորվել: Ամբողջ ճանապարհին Նարեկս Աստծուն միայն մեկ բան է խնդրել, որ Բորիկը ողջ լինի՝ թող ոտքեր չունենա, իր ոտքերը կլինեմ, թող ձեռքեր չունենա, իր ձեռքերը կլինեմ»:

Նարեկը եղբոր մահն անասելի ծանր է տանում, բայց կարողանում է իր սիրելի ընտանիքի օգնությամբ հաղթահարել ցավը, չնայած մայրիկին հաճախ է ասում՝ իմ կեսը չկա: «Բորիկը սիրում էր կյանքը, նպատակներ ուներ, պետք է դրանք կյանքի կոչենք: Ամեն ինչից զատ, պետք է թիկունք լինենք Նարեկիս:Միշտ ասում էինք՝ Բորիկը Նարեկին թիկունք կլինի, հիմա այդ պատասխանատվությունը մնաց իմ ու ամուսնուս ուսերին: Աստծուն խնդրում եմ՝ երկար ապրեմ, որ Բորիկի փոխարեն Նարեկի կողքին լինեմ: Իրենց ծննդյան օրն ինձ մոտ երկակի զգացողություն է, ինչպես Բորիկիս հուղարկավորության օրն էր: Ամենադժբախտն էի, որ Բորիկս զոհվել էր, բայց ամենաերջանիկն էի, երբ Նարեկս տուն եկավ: Այս օրերին նորից վերապրեցի իմ ցավը, անգամ կրկնակին: Հույս էի փայփայում, որ կգնամ Արցախ, մի բուռ հող կբերեմ տուն, որի մեջ Բորիկիս միս ու արյունն է, շունչն ու հոտը»,-ասում է տիկին Լենան:

Հ. Գ. - Բորիկ Մուսինյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է հայրենի Գարգառ գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Աշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ