Երևան, 29.Նոյեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինքն իրեն թակարդն է գցել տխրահռչակ «երեք սկզբունքով». «Փաստ» Կողմերը դեռ չեն համարձակվում գնալ արմատական քայլերի. «Փաստ» «Ինձ հերոս պետք չէր, ինձ Դավիթս էր պետք, որ չոր աչքով ու ժպիտը դեմքիս ապրեի». 44-օրյա պատերազմ վերապրած Դավիթ Վարդանյանը զոհվել է խաղաղ պայմաններում՝ թշնամու կրակոցից. «Փաստ» Նոր նախագիծը կառաջացնի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի ընդհանուր չափը տարեկան կարող է կազմել մինչև 6 մլրդ դրամ. «Փաստ» Միևնույնն է՝ դասեր չեն քաղում․ «Փաստ» Երթևեկության կանոնների «գորդյան հանգույցն» ու միանգամյա «խստության» հետևանքները․ «Փաստ» Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են «Խաղաղության խաչմերուկի» իդեաֆիքսը․ «Փաստ» Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ» «Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են»․ «Փաստ»


Արևմուտքում ցանկանում են Ռուսաստանը փլուզել ավելի քան 40 մասի. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

ukraina.ru-ն «Յանա Ամելինա. ԱՄՆ-ը Հայաստանի միջոցով ցանկանում է հասնել Ռուսաստանի փլուզմանը 40 մասերի» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը ստիպված է լինելու հաշտվել այն մտքի հետ, որ 5 տարում վերջնականապես դարձել է օբյեկտ, ոչ թե սուբյեկտ։ Նման կարծիք է Ukraina.ru-ին տված հարցազրույցում հայտնել քաղաքագետ, Կովկասյան աշխարհաքաղաքական ակումբի քարտուղար-համակարգող Յանա Ամելինան։

- Յանա Ալեքսանդրովնա, ի վերջո, դադարե՞լ է հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում։

- Եկեք պատրանքներ չունենանք: Պետք է խոստովանել ճշմարտությունը. հակամարտության հիմնական մասն ավարտվել է ադրբեջանական կողմի լիակատար հաղթանակով դեռևս 2020 թվականի աշնանը նոյեմբերյան համաձայնագրի արդյունքներով։ Դեռ այն ժամանակ պարզ էր, որ Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին դե ֆակտո և դե յուրե մոտ ապագայի խնդիր է, և այդ առումով պատրանքներ չպետք է լինեն։ Այն, որ հայկական կողմը և որոշ ռուս փորձագետներ երեք տարի շարունակ աչք են փակել դրա վրա, բացառապես իրենց խնդիրն է։ Այս իրավիճակում ես ցավակցում եմ Ղարաբաղի բնակչությանը, որը, պարզվեց, նույնիսկ սակարկության առարկա չէր, բացարձակապես ոչինչ էր: Ցավում եմ 2020 թվականին և այս տարի զոհված երիտասարդների համար։

- Իրադարձությունների զարգացման ի՞նչ սցենարներ կարելի է ենթադրել։

- Ամեն ինչ արդեն եղել է. ադրբեջանական կողմը հայկական կողմին շարժվելու տեղ չի թողել, ինչքան էլ վերջինս վեր-վեր թռչի։ Ես միտումնավոր եմ օգտագործում նման բառապաշար՝ փորձելով ասել, որ Հայաստանի պահվածքն այս ամենում չափազանց անհաս է թվում, ցույց է տալիս իշխանությունների քաղաքական ինֆանտիլիզմը, նրանց իսպառ անհասկացող լինելը։ Հետևաբար, արդյունքը բնական է։ Այժմ Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես կվերաինտեգրվի Ադրբեջանին, իսկ տարածաշրջանի հայերը ստիպված կլինեն կամ լքել տարածքը, կամ հաշտվել նոր կարգավիճակի հետ։ Համոզված եմ, որ Ղարաբաղի հայերը չեն մնա տարածաշրջանում, ինչ էլ որ ասեն (հարցազրույցը հրապարակվել է սեպտեմբերի 26-ին-«Փաստ»)։

- Ինչո՞ւ եք այդպես կարծում:

- Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ դա անհնար էր դեռ տասնամյակներ առաջ։ Ղարաբաղի հայերն այս հակամարտության այն կողմն են, ովքեր տուժել են ոչ իրենց մեղքով։ Բոլոր չճանաչված հանրապետություններից ղարաբաղցիներն այն մարդիկ են, ովքեր ժամանակին կերտեցին ամենալուրջ պետականությունը և զենքը ձեռքին պայքարեցին դրա համար՝ ապացուցելով, որ դրա իրավունքն ունեն։

- Ինչո՞ւ է Երևանը մեղադրում Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղը հանձնելու մեջ։

- Հիմա բազում դժգոհություններ կան թե՛ հայկական կողմից, թե՛, այսպես կոչված, ռուս հայրենասերների կողմից առ այն, որ Ռուսաստանը ամեն ինչ սխալ է արել, ինչ-որ մեկին դավաճանել է և այլն։ Կարծում եմ, որ Ռուսաստանին դավաճանել է հենց Հայաստանի իշխող վերնախավը և, բնականաբար, ստացել նման տխուր արդյունք։ Դա ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի ուժային էլիտայի խնդիրն է։ Այդ առումով, կարծում եմ, այժմ Մոսկվայի համար տեղին կլիներ առաջին հերթին հումանիտար նկատառումներից ելնելով առաջարկել պետական ծրագիր և Ռուսաստան տանել այն բոլոր ղարաբաղցիներին, ովքեր ցանկանում են վերաբնակվել իր տարածքում։ Մեզ համար դա չնչին ծախս է, իրականում խոսքը մարդկանց Ռուսաստան ռազմատրանսպորտային ինքնաթիռներով տեղափոխելու և այստեղ տեղավորելու մասին է։ Վստահ եմ, որ ղարաբաղցիները լավ կտեղավորվեն ռուսական հասարակության մեջ և չեն պահանջի մշտական հոգատարություն իրենց նկատմամբ։ Հայաստանում այդ մարդիկ փախստականների կարգավիճակով թշվառ գոյություն են պահպանելու ու բողոքելու են քաղաքական վերնախավից, որին, ի դեպ, արդեն ոչինչ չի կարող փրկել, քանի որ Հայաստանը կանգնած է պետականության լիակատար փլուզման եզրին։

- Ի՞նչ առավելություններ կստանա Ռուսաստանը, եթե հյուրընկալի ղարաբաղցիներին։

- Նախ՝ եթե Մոսկվան ընդունի ղարաբաղահայությանը, որը միշտ եղել է ռուսամետ, միայն առավելություններ կբերի մեզ և նրանց։ Բացի այդ, նրանք մեր հավատակից քրիստոնյաներն են: Երկրորդ հերթին՝ քանի որ Ռուսաստանն է Անդրկովկասում խաղաղության պահպանման երաշխավորը, մեր աշխարհաքաղաքական շահերը պետք է պաշտպանվեն նման մարդասիրական գործողություններով։

- Արտաքին քաղաքականությունում Նիկոլ Փաշինյանը գործում է՝ խստորեն համաձայն Միացյալ Նահանգների ցուցումների: Ի՞նչ ճակատագիր է սպասվում նրան։

- Փաշինյանի ճակատագիրը, կարծում եմ, չափազանց աննախանձելի է: Թերևս նա վատ ավարտ կունենա բառիս ամենաուղիղ իմաստով, մի կողմից՝ որպես ազգային շահերի դավաճան, մյուս կողմից՝ որպես իր գործն արած մավր նրան պարզապես «կհեռացնեն»։

- Ի՞նչ է սպասվում Հայաստանի հարաբերություններին Ռուսաստանի հետ։

- Հիմա հայկական ուղղությամբ նկատվում է ռուսական աշխարհաքաղաքական շահերի ակնհայտ թուլացում, գոնե PR տարածքում, ինչը նույնպես կարևոր է։ Հասկանալի է, որ այժմ՝ հայկական պետականության առանցքի՝ Ղարաբաղի կորստից հետո, անխուսափելի է բուն Հայաստանի պետականության կազմաքանդումը։ Ադրբեջանը, անշուշտ, կխփի Զանգեզուրի միջանցքով, և դա կանի իրեն և Թուրքիային հարմար ձևով։ Հայաստանի կարծիքը ոչ մեկին չի հետաքրքրում: Մենք տեսնում ենք, որ համեմատաբար մարդասիրական եղանակով (որքան էլ դա ծիծաղելի է հնչում) հայ բնակչությանը քշում են Ղարաբաղից։ Ճիշտ այդպես կլինի նաև Սյունիքում, որտեղով անցնելու է Զանգեզուրի միջանցքը։ Այսպիսով, Հայաստանը ստիպված կլինի հաշտվել անխուսափելիի հետ. հինգ տարում նա դարձել է ոչ թե սուբյեկտ, այլ օբյեկտ տարածաշրջանային հարթակում, դե ֆակտո նա այլևս ձայնի իրավունք չունի։ Վայ պարտվածներին, ինչպես Հռոմում էին ասում:

- Այն ամենը, ինչ այժմ կատարվում է Անդրկովկասում, անգլո-ամերիկյան պատմություն է։ Նրանց անհրաժեշտ է ցանկացած ապակայունացում։ Ո՞ր ճակատն է ավելի կարևոր Արևմուտքի համար՝ ուկրաինակա՞ն, թե՞ անդրկովկասյան:

- Արևմուտքի համար ամեն ինչ կարևոր է: Նրանք կօգտագործեն բացարձակապես ցանկացած, նույնիսկ ամենափոքր հնարավորությունները՝ խարխլելու Ռուսաստանին, իսկ իդեալականը՝ հասնելու նրա փլուզմանը ավելի քան 40 պետությունների։ Այնտեղ նման գաղափարներ են առաջ քաշվում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Գործող իշխանությունները շարունակում են «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության հանդեպ իրենց կոշտ ու հակաժողովրդավար վարքագիծը 2023 թվականի դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը Արևային էներգետիկան մեծ զարգացում է ապրում Հայաստանում Ինչո՞ւ է թանկացել բենզինը ՀՀ–ում ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանն անդրադառնում է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի անցկացման մանրամասներինՀայաստանին տնտեսական աղետ է սպառնում, իսկ Փաշինյանի հեչ պետքն էլ չէ Սրանք գնացել են գլուխները պատին են տվել, արդյունքում Լարսում կանգնած տնտեսվարողի գլուխն է ցավում Նիկոլի միակ ընտրությունը Թուրքիան է. Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին Նասիմ Թալեբը այցելում է Հայաստան. Ո՞վ է նա «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին տեղի կունենա «Գլոբալ միտումները և Հայաստանը․Հայացք դեպի ապագա» պանելային քննարկումը Չսխալվելու ինչ-որ մղում կա, որ մեզնից յուրաքանչյուրին պարալիզացնում է. Սուրեն Սահակյան ԽԾԲ-ն և դրա հետևանքներն ապօրինի բիզնեսի վրա Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը կոռուպցիայի դեմ պայքարում Լարսի փակումը տնտեսական կոլապսի կարող է հանգեցնել Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովն ընթացիկ տարվա մասշտաբային միջոցառումներից մեկն էՄենուա Սողոմոնյանը գիտաժողովին հանդես է եկել «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ճարտարապետության և դինամիկայի ուսումնասիրության տեսական-հայեցակարգային հենքը» թեմայով գիտական զեկուցմամբԱլեքսանդր Եսայանը «Գիտության և գործարարության օրեր 2023»-ի բանախոսներից է«Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը մի հարկի տակ էր հավաքել ավելի քան 1000 մասնակիցների Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից«Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովն անցկացվելու է դեկտեմբերի 1-2-ին Դպրոցականների արձակուրդների օրերը հայտնի են Աբսուրդը կայանում է նրանում, որ պետության տարեկան բյուջեն 50%-ից ավելի` մինչեւ 80% թերակատարած կառավարությունը շարունակում է մնալ պետության ղեկին. Կոստանյան Արցախցիները կարող են սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ սեփական տուն կառուցել. փոխնախարար Պերովսկիտների միջոցով հաջորդ սերնդի արևային մարտկոցներ ստեղծելու տեխնոլոգիան ավելի էժան է և էկոլոգիապես մաքուր է Երբ Փաշինյանը խոսում է հայտնի 8 գյուղերի հանձնման մասին, շատերը խորությամբ չեն գիտակցում, թե դրա տակ ինչ սպառնալիքներ են թաքնված. Տիգրան Աբրահամյան Յունիբանկը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր հովանավոր «Համահայկական ճակատ» շարժման անդամները որոշակի ինտրիգ են պահպանում Նիկոլը՝ կիսագրագետ է, իսկ սրա նմանները կարող են գնալ գիտակցված սրիկայության հանուն նոր տերերի. Շարմազանով ԶՊՄԿ շահառուները հայտնի են Հայաստանն անկախություն է հռչակել Արցախի հետ միասին, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանաչված սահման երբեք չի եղել. Արամ Օրբելյան Ucom-ը երկու նոր առաջարկ է պատրաստել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար Քննիչ հանձնաժողովի «քեֆը տեղն է». ի՞նչ է պատմելու Սամվել Բաբայանը Ինչպե՞ս են յուրացրել մանկապարտեզների հացը Փաշինյանի օրոք պետական պարտքը աճում է Նայել եմ Փաշինյանի աչքերի մեջ ու ասել՝ պարտված ղեկավար ես, մեծ անհաջողությունների ես տանելու Ձմեռային լող. իսկապե՞ս դա այդքան օգտակար է առողջության համար. «Փաստ»Պարտքն էլ 6 միլիարդից հասցվել է 12 միլիարդ դոլարի․ Նաիրի Սարգսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Մեկնարկել է Թեհրանի կոնֆերանսը. «Փաստ»Ինքն իրեն թակարդն է գցել տխրահռչակ «երեք սկզբունքով». «Փաստ»Կողմերը դեռ չեն համարձակվում գնալ արմատական քայլերի. «Փաստ»Եթե բանակցային սեղանին դնում ես զրո պահանջ, չես ձևակերպում խնդիրը, դա կարող է բերել նոր զիջումների Հայաստանի տնտեսական աճի տեմպերը գնալով թուլանում են «Ինձ հերոս պետք չէր, ինձ Դավիթս էր պետք, որ չոր աչքով ու ժպիտը դեմքիս ապրեի». 44-օրյա պատերազմ վերապրած Դավիթ Վարդանյանը զոհվել է խաղաղ պայմաններում՝ թշնամու կրակոցից. «Փաստ»Նոր նախագիծը կառաջացնի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի ընդհանուր չափը տարեկան կարող է կազմել մինչև 6 մլրդ դրամ. «Փաստ»Միևնույնն է՝ դասեր չեն քաղում․ «Փաստ»Երթևեկության կանոնների «գորդյան հանգույցն» ու միանգամյա «խստության» հետևանքները․ «Փաստ»Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են «Խաղաղության խաչմերուկի» իդեաֆիքսը․ «Փաստ»Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ»«Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են»․ «Փաստ»