ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Գործարկվել է աշխարհի առաջին հիդրոէլեկտրակայանը, մարտական հերթապահության է անցել առաջին ատոմային սուզանավը. «Փաստ»
Հասարակություն
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Թարգմանչի համաշխարհային օր, Աբխազիա՝ Անկախության օր, Բոտսվանա՝ Անկախության օր, Ղազախստան՝ Արդարադատության համակարգի աշխատողների օր, Ուկրաինա՝ Որդեգրման օր և Գրադարանների օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1139 –11 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել հայկական Գանձակում (այժմ՝ Գյանջա), որին զոհ է գնացել մոտ 230 հազար մարդ։
1808- ռուս գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը գրավել է Էջմիածինը և ընդհուպ մոտեցել Երևանին։
1915– Թուրքիայում Ուռհայի ինքնապաշտպանության ժամանակ թուրքական զինված ուժերը հարձակվել են հայկական թաղամասի վրա և, մոտ 400 զոհ տալով, նահանջել։
1919– ծնվել է նշանավոր գրող, բանաստեղծ Գևորգ Էմինը։
1930– ծնվել է թատրոնի ճանաչված դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը։
1934– ծնվել է ճանաչված կինոռեժիսոր, սցենարիստ Հենրիկ Մալյանը։
1985– վախճանվել է հայ խորհրդային աստղագետ, Միջազգային աստղագիտական միության «Գալակտիկաներ» հանձնաժողովի նախագահ Բենիամին Մարգարյանը։
2003 –վախճանվել է ամերիկահայ իրավաբան Ռոբերտ Քարդաշյանը։
2006-Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությունը և «Շառլ Ազնավուրը և իր ընկերները» բացօթյա համերգը:
2010-Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարությունը «Ազգայնական շարժում» կուսակցության Կարսի տարածքային կառույցի ղեկավար Օքթայ Աքթաշին պաշտոնապես թույլատրել է հոկտեմբերի 1-ին նամազ անել Անիի Մայր տաճարում:
2011- ՀԱԿ-ը ազդարարել է իր շուրջօրյա հանրահավաքների մեկնարկի մասին։
2020-ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:
ԱՇԽԱՐՀ
1207 –ծնվել է պարսիկ կանոնիկ բանաստեղծ-սուֆիստ Ջալալեդին Ռումին։
1399 –Հենրիխ 4-րդը դարձել է Անգլիայի թագավոր։
1452 –գերմանական Մայնցում Յոհաննես Գուտենբերգի կողմից առաջին անգամ տպագրվել է «Աստվածաշունչը»։
1630 –Ամերիկայում կայացվել է առաջին մահվան դատավճիռը Ջոն Բիլլինգտոնի նկատմամբ, և նրան կախել են սպանության համար։
1715 –ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա Էտիեն դե Կոնդիլ յակը՝ ասոցիատիվ հոգեբանության հիմնադիրը։
1791– տեղի է ունեցել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի առաջնախաղը։
1799 –ռուս զորահրամանատար Սուվորովի՝ Շվեյցարական արշավանքի ժամանակ տեղի է ունեցել ճակատամարտ Գլարուսի մոտ։
1809 –ԱՄՆ-ի Ուեյն ամրոցում տեղի է ունեցել պայմանագրի ստորագրում հնդկացիների հետ, ըստ որի, հնդկացիները ամերիկացիներին են զիջել 3 միլիոն ակր հող։
1846 – Չարլտոնում (ԱՄՆ, Մասաչուսեթս նահանգ) բժիշկ Ուիլ յամ Մորտոնը աշխարհում առաջին անգամ ատամ է հեռացրել՝ որպես անզգայացում օգտագործելով դիէթիլ եթերը։
1882 –Էպլտոնում (ԱՄՆ, Վիսկոնսին նահանգ) Ֆոքս գետի վրա գործարկվել է աշխարհի առաջին հիդրոէլեկտրակայանը, որը սկսել է հոսանք մատակարարել բազմաթիվ սպառողների, կայանի հզորությունը կազմել է 12,5 կիլովատտ։
1895 - Մադագասկարը անցել է Ֆրանսիայի ենթակայության տակ։
1897 –վախճանվել է միանձնուհի, կաթոլիկ սուրբ Թերեզ Լիզյոացին՝ այն չորս կանանցից մեկը պատմության մեջ, որն արժանացել է Եկեղեցու դոկտորի կոչման։
1901 –Ֆրանսիայում մտցվել է 36 կիլոմետր/ժամ արագությունը գերազանցող ավտոմեքենաների պարտադիր գրանցում։
1902 –արտոնագրվել է առաջին արհեստական մետաքսը (վիսկոզա)։
1928- անգլիացի մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգը հայտարարել է, որ հայտնագործել է առաջին հակաբիոտիկը՝ պենիցիլինը։
1929-Ֆրանկֆուրտ-Մայնում գերմանացի ավտոկոնստրուկտոր Ֆրից ֆոն Օփելը, որը հանրահայտ Ադամ Օփելի թոռն է, իրականացրել է թռիչք հրթիռային շարժիչով ինքնաթիռով. 75 վայրկյանի ընթացքում նա անցել է 3 կիլոմետր։
1954 –անցնելով բոլոր փորձարկումները՝ մարտական հերթապահության է անցել առաջին ատոմային սուզանավը՝ «Նաուտիլուսը» (ԱՄՆ)։
1964 –ծնվել է իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին։
1975– հայտնաբերվել է Յուպիտերի արբանյակ Ֆեմիստոն։
1994- Կանադայի գերագույն դատարանը որոշել է, որ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող տղամարդը որպես մեղմացուցիչ հանգամանք կարող է ներկայացնել իր հարբած լինելու փաստը։
1999 –սկսվել է Երկրորդ չեչենական պատերազմը։
2005– դանիական «Jyllands-Posten» թերթում տպագրվել են իսլամի հիմնադիր Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները, ինչը բողոքի մեծ ալիք է բարձրացրել մահմեդական աշխարհում։
2009 –Եվրամիության հանձնաժողովը եզրակացրել է, որ Հարավային Օսիայում պատերազմը սկսել է Վրաստանը, սակայն նաև մեղադրվել է Ռուսաստանը՝ հակամարտությանը սադրելու և ոչ համարժեք պատասխան տալու մեջ։
2015 –Սիրիայում սկսվել է Ռուսաստանի զինված ուժերի ռազմական օպերացիան։
2022 –Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ Ռուսաստանը, ըստ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում անցկացված հանրաքվեի արդյունքների, այդ մարզերն ընդգրկել է ՌԴ կազմում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում