Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող են Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան


«Իմ ցավն այնքան մեծ է, ինձ ոչինչ չի սփոփում, ինձ միայն իմ Արմանն է պետք». Արման Ղուլյանը զոհվել է Սղնախում, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բնավորությամբ հանգիստ էր Արմանը, բայց նաև աշխույժ: Հետաքրքրասեր էր, ամեն տեսած առարկայից պետք է պարտադիր հարցներ, իսկ այն իրերի դեպքում, որոնց մասին տեղեկություն ուներ, ինքը հարցերը տալիս էր, ինքը պատասխանում»,- «Փաստի» հետ զրույցում որդու մանկության օրեր է տեղափոխվում տիկին Հերմինեն՝ Արմանի մայրիկը:

Մինչև Արմանի 3,5 տարեկան դառնալն ընտանիքն ապրել է Օձունում, հետո տեղափոխվել Ալավերդի: Դպրոցում գերազանց առաջադիմությամբ է սովորել Արմանը: Մայրիկի խոսքով, դպրոցում ցույց չէր տալիս իր գիտելիքները, հատկապես ավելի բարձր դասարաններում:

«Երբ հարցնում էի, թե ինչ է ստացել, արձագանքում էր՝ մա՛մ, պե՞տք է ձեռք բարձրացնեմ ու պատասխանեմ: Յուրահատուկ սեր ուներ «Ես և շրջակա միջավայրը» առարկայի հանդեպ, որը հետագայում դարձավ աշխարհագրություն, առարկայի յուրացման հարցում օգնում էր նաև հայրիկը, միասին շատ էին զբաղվում: Բայց բոլոր առարկաները սիրել ու սովորել է հավասարաչափ: Սա նաև մեծ խնդրի առաջ կանգնեցրեց, երբ 9-րդ դասարանն ավարտելուց հետո պետք է հոսք ընտրեր: Մեր խորհուրդների ու զրույցների արդյունքում ընտրեց բնագիտական հոսքը, իրեն ասում էի՝ երեք տարում արդեն կհասկանաս, թե ինչ մասնագիտություն ես ընտրելու: Երբ մաթեմատիկայի լրացուցիչ պարապմունքների էր հաճախում, ուսուցիչը, հաշվի առնելով երեխաների ընդունակությունները, նրանց նաև ուղղորդում էր մասնագիտական ընտրության հարցում: Արմանի պարագայում դա ծրագրավորումն էր, քանի որ մաթեմատիկայից զատ նաև հրաշալի տիրապետում էր ֆիզիկային: Իր տեսակից ու բնավորությունից ելնելով՝ սկզբում ամաչում է անգամ դասախոսին ասել, որ ծրագրավորումն իրենը չի: Չէր կարող ժամեր շարունակ նստել համակարգչի առաջ, հակառակը՝ թուղթ ու գրիչով կարող էր մաթեմատիկայի ու ֆիզիկայի խնդիրներ լուծել: Իմ խորհրդին հետևելով՝ դասախոսին «խոստովանեց», որ ծրագրավորող դառնալ չի ուզում: Հետո հստակ որոշեց՝ ճանապարհաշինարար է դառնալու»,-ասում է մայրիկը:

Հետո ձայնի մեջ ժպիտով վերհիշում է որդու խոսքերը. «Քանի որ մեզ մոտ ճանապարհները միշտ քանդված են լինում, փոսերով, ասում էր՝ գնամ, սովորեմ ու գամ Ալավերդու ճանապարհները սարքեմ»: Արմանն ընդունվում է Ճարտարապետության և շինարարության համալսարանի «Ճանապարհաշինություն» բաժինը: Նա հասցրել է մեկ տարի ուսանող լինել, քանի որ մեկ տարի շուտ է դպրոց գնացել: «Շատ էր սիրում իր ուսանողական կյանքը, երբեմն մտածում եմ՝ երևի ի վերուստ էր տրված, որ հասցնի ամեն ինչից մի փոքր վայելել: Ծառայության հետ կապված էլ շատ լավ էր տրամադրված, ասում էր՝ թողե՛ք՝ ինչ լինելու է իր հերթականությամբ լինի, իմ հասակակիցների հետ ծառայեմ ու վերադառնամ: Բացի դա, մտածում էր, որ իր աշխատանքային գործունեության համար շատ կարևոր է լինելու զինգրքույկ ունենալը, ներքին վստահություն ուներ, որ հաճախ է արտերկիր մեկնելու, և չէր ուզում որևէ խանգարող հարց լինի: Իր համար հետաքրքիր էին նաև համալսարանի՝ ուսանողների համար անցկացվող վերապատրաստման կուրսերը Եվրոպայում, ցանկանում էր մասնակցել դրանց լավ մասնագետ դառնալու նպատակով: Ամեն անգամ զրույցներում նաև ասում էր՝ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել: Իր այդ խոսքերն ինձ շատ էին ուրախացնում»:

2020 թ. օգոստոսի 11-ին Արմանը զորակոչվում է բանակ, ծառայում էր Ասկերանում: Երբ ծառայության շատ կարճ ժամանակահատվածի տպավորությունների մասին եմ հարցնում, մայրիկն ասում է՝ Արմանը շատ զուսպ էր, պատմել շատ չէր սիրում: «Երբ հարցնում էի, թե ինչն է պակասում, ասում էր՝ քաղցր-մաղցրը, մա՛մ: Հասկանում էի՝ այդ պահին իմ թխվածքների մասին է խոսում»: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: Տիկին Հերմինեն ասում է՝ պատերազմը սկսվելուց առաջ ամեն օր ներսում տագնապ կար, կարծես սպասեր պատերազմի լուրին: «Աղջիկս խնդրել էր և այդ օրը նրա համար խմորեղեն էի թխում, ամուսինս զանգեց ու հայտնեց պատերազմի բոթը՝ ասելով, որ Արմանից լուր ունի ու ամեն ինչ նորմալ է»: Արմանը զանգում էր երեկոյան իննի կողմերը, մայրիկի խոսքով, ժամը 7-ից իր մոտ արդեն տագնապ էր սկսվում: Արմանի կռիվը տևում է մեկ ամիս:

«Զինակից ընկերն է պատմում՝ երբ բունկերում էինք և գալիս էին զինվորներին Ջրական կամ այլ ուղղությամբ տեղափոխելու, Արմանն անընդհատ հրամանատարին ասում էր, որ իրենք երեք նորակոչիկով ուզում են գնալ: Բայց հրամանատարը մերժում էր: Ընկերն ասում է, որ մեկ ամիս պայքարել են, այո, առաջին գիծ չէին, բայց սնունդ և այլ անհրաժեշտ իրեր էին հասցնում տղաներին»: Հոկտեմբերի 25-ին Արմանին և նրա խմբին տեղափոխում են Սղնախի դիրքեր: «Այդ օրը հրամանատարն ասել է, որ նորակոչիկները հնարավորություն ունեն և կարող են չգնալ: Բայց Արմանը համառում է և բարձրանում դիրքեր: Հրամանատարները հետ են եկել, չեն մնացել իրենց հետ: Տղաները 6-7 հոգանոց խմբերով կանգնել են տարբեր դիրքերում: Հոկտեմբերի 26-27-ին բավականին ծանր մարտեր են մղել այդ դիրքից: Տղաներին չեն էլ զգուշացրել, որ Ավետարանոցն արդեն գրավել են, և թշնամին այդքան մոտ է: Հոկտեմբերի 27-ին՝ ցերեկը ժամը 3-4-ին, թշնամու նահանջ են նկատել»:

Հոկտեմբերի 28-ի լուսադեմին կապ են տալիս Արմանին, նախազգուշացնում է, որ թշնամու մեծաթիվ ուժեր իրենց են մոտենում: «Հետո նկատում են անօդաչուներին, սկզբում չեն էլ կողմնորոշվում՝ մերն է, թե թշնամունը: Հետները հրամանատար չի լինում, չեն զգուշացնում, թե ինչ է կատարվում: Ժամը 11-ին սկսվել է հարձակումը թիկունքից: Տղաները կապ են տվել, որ իրենց վրա կրակում են, պատասխան չեն ստացել, երկրորդ անգամ են կապ տվել, նոր ասել են՝ դուք էլ կրակեք: Արմանենց խմբին սղնախցի կամավորականն է մոտենում՝ մի քանի պատերազմ տեսած Սպարտակը, ոգևորում տղաներին, բայց մինչև մոտենալը վիրավորվում է»: Սպարտակը զոհվել է: Հինգ տղաները հեռանում են դիրքից, Արմանը ևս զոհվում է: Արմանի զոհվելու հանգամանքների մասին ամեն մեկն իր վարկածն ունի: Մայրիկն ասում է՝ որևէ մեկին չի մեղադրում, որովհետև տղաներից որևէ մեկի զգացածը չի զգացել, որևէ մեկի փոխարեն չի եղել, բայց գուցե որոշ ժամանակ հետո հանդիպի նրանց և իրեն տանջող հարցերի պատասխանը ստանա:

Պատերազմն ավարտվում է, և Արմանի ընտանիքը երկար ճանապարհ է անցնում մինչև իրենց որդին տուն է «վերադառնում»: Առաջին որոնողականի ժամանակ գտնում են Սպարտակին և էլի չորս կամավորականների Սղնախից: Հետո էլի երեք անգամ մտնում են Սղնախի դիրքեր, մտքեր կային անգամ, որ գուցե Արմանին գերեվարել են, քանի որ գտնում են նրա գոտին և զրահաբաճկոնը: «2021 թ. մարտի 29-ի առավոտյան ամուսինս ասաց, որ Սղնախում կրկին որոնողական աշխատանքներ են լինելու: Այդ օրը տունը փլվեց գլխիս, քանի որ հասկացա՝ եթե Սղնախ են մտնում, ուրեմն կրկին գնում են Արմանին փնտրելու: Թշնամին ցույց էր տվել Արմանի գտնվելու կոնկրետ տեղը, խրամատում էին պահել»: Արմանը զոհվել է հոկտեմբերի 28-ին, տուն «վերադարձել»՝ ապրիլի 8-ին: «Երբ զանգում էր ինձ, հարցնում էր իր ընկերներից՝ մա՛մ, խոսե՞լ ես, ի՞նչ նորություն կա, այսինքն՝ ամեն օր պետք է նորություն ունենայի տղաներից, որ երբ զանգեր, ընկերների անունները տար, հերթով իրեն ասեի, թե ով ինչպես է: Ինքն էլ հեռախոսահամարը փոխանցեց և խնդրեց, որ ընկերները իրեն զանգեն: Վերջին օրերն էին, նրանք այդպես էլ չկարողացան կապ հաստատել Արմանի հետ»:

Արմանի ընկերներն այսօր էլ իրենց ընկերոջ տան մշտական հյուրերն են: «Եթե գալ չեն կարողանում, պետք է զանգեն, հետաքրքրվեն, մենք դա շատ գնահատում ենք, որ չեն մոռանում մեզ ու ամենակարևորը՝ Արմանին: Իրեն միշտ ասում էինք, որ մեծ մարդ է դառնալու, բայց ոչ այս գնով: Չգիտեի, որ այսքան ուժեղ տղա եմ մեծացրել, որ մահվանն ընդառաջ է գնացել: Իմ ցավն այնքան մեծ է, ինձ ոչինչ չի սփոփում: Ինձ միայն իմ Արմանն է պետք: Արժեք չունի նյութական և որևէ իր մեզ համար: Շոյվում ես, երբ մեկը մի գրառում է անում, որտեղ Արմանի անունն է, որտեղ նրա նկարն է, գրքեր են հրատարակվում: Կարևոր է, որ մեր տղաներին հիշում են, ոչ միայն Արմանին, այլ բոլորին: Որքան շատ ժամանակ է անցնում, այնքան այս ցավը խորանում է, կրծում է ներսից, ուղղակի սովորում ենք ցավի հետ համընթաց քայլել»: Արմանին ապրեցնում են նաև նրա ընտանիքի կառուցած մատուռն ու հուշաղբյուրը, ինչպես Արմանի ժպիտն է ապրեցնում բոլորին, հույս ու լույս փոխանցում:

Հ. Գ. - Արման Ղուլ յանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Օձունի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

 

Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Աշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք Չալաբյան