Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. Սողոմոնյան Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին


«Եթե շարունակենք անընդհատ սոցիալական բեռ սպասարկել, ամբողջությամբ ենք տապալելու ամեն ինչ». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որոնց թիվն անցնում է հարյուր հազարը, հաստատվել են Հայաստանում: Ունեն բնակարանային ու կենցաղային բազում խնդիրներ, և եթե այս օրերին բացառապես գլխին տանիք ունենալու առաջնահերթությունն է, ապա օրեր անց առաջ է գալու աշխատանքի տեղավորվելու հարցը, իրենց մասին հիշեցնելու են նաև մյուս խնդիրները: Հայաստանի պետական բյուջեն կկարողանա՞ սպասարկել առաջ եկող ֆինանսական ծախսերը՝ իր քաղաքացիներին արժանապատիվ կյանք ապահովելու առաջնահերթությունը նկատի ունենալով: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ընդգծում է՝ այս պահին բյուջեն կարող է բավարարել:

«Տարիներ շարունակ Հայաստանի բյուջեից և՛ վարկի, և՛ աջակցության տեսքով Արցախի Հանրապետությանը տրամադրվել է գումար: Ընդամենը պետք է բյուջեում վերաձևակերպում իրականացնել և արցախահայության՝ Հայաստանում արժանապատիվ կյանքի պայմաններն ապահովել: Այստեղ ուղղակի կա ծախսման ուղղությունների և, ինչպես ասում են, ծախսային հոդվածների արդյունավետության և երկարաժամկետության խնդիրը: Այս պահի դրությամբ բնական է, որ Հայաստանն առաջիկա մի քանի ամիսներին պետք է սոցիալական բեռ սպասարկի, այսինքն՝ բնակարանային ֆոնդով ապահովի, շատ դեպքերում վարձավճարները վճարի և այլն:

Սրանով երկու հարց պետք է լուծի: Նախ՝ տեսնի՝ արցախահայությունն ապրելո՞ւ է Հայաստանում, թե՞ արտագաղթելու է, սա շատ կարևոր հարց է, պետությունն ամեն ինչ պետք է անի, որ չարտագաղթեն և մնան Հայաստանում, երկրորդ՝ ծախսային քաղաքականությունն ուղղի նրանց համար երկարաժամկետ կայունության հիմնասյուներ ստեղծելուն: Ի՞նչ է սա նշանակում: Ոչ թե պետք է, ինչպես արդեն հայտարարում են, որոշակի չափով գումարային օժանդակություն տրամադրի, խոսքը 100 և 40 հազարների մասին է, այլ այս ընթացքում պետք է ձեռքները ծալած չնստեին և՛ Արցախի, և՛ Հայաստանի իշխանությունները: Գիտեին, որ իրենց քաղաքականությունը տանում է սրան, արդեն մեկ տարի բացահայտ քննարկվում էր Արցախից ընդհանրապես հրաժարվելու հարցը, տրամաբանական էր, որ սրանց գործողությունների արդյունքում սա է լինելու: Պետք է խնդիրների ամբողջական գույքագրում իրականացնեին, առաջին հերթին սկսեին մարդկանց հմտությունների արձանագրություններ կազմելուց: Օրինակ՝ մեր 100 հազար հայրենակիցների որքան հատվածն է որպես ֆինանսիստ աշխատելու, քանիսն ունեն իրավաբանական գիտելիքներ, քանիսը գյուղատնտեսական աշխատանքների հմտություններ ունեն և այլն: Սա չեն կատարել և մնացած ամեն ինչը չեն կատարել, որ հայրենազրկվել ենք»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սարգսյանը:

Ընդգծում է՝ առաջիկա առավելագույնը 10-20 օրվա ընթացքում այս արձանագրությունները պետք է կազմեն և սկսեն մեր հայրենակիցներին Հայաստանի ամբողջ տարածքում բնակեցնելու կամ վերաբնակեցնելու գործընթացը՝ ըստ հմտությունների, մասնագիտությունների և այլն:

«Պետությունը պետք է լծվի մասնավոր՝ տնտեսության իրական հատվածի հետ համատեղ այդ մարդկանց աշխատանքի խնդիրն ապահովելու հարցին: Եթե շարունակենք անընդհատ սոցիալական բեռ սպասարկել, ամբողջությամբ ենք տապալելու ամեն ինչ: Այս գումարները կարող ենք ծախսել պետության հաշվին որոշակի խավին բնակֆոնդով ապահովելու նպատակով, լրացուցիչ աշխատատեղեր, գործարաններ ստեղծելու կամ գյուղատնտեսական նշանակության հողերը մշակելի դարձնելու ուղղությամբ: Եթե այդ գումարները ծախսվեն թիրախային, և դրանցից հաշվարկվի մարդկանց հատուցվող զուտ եկամուտը աշխատավարձի, շահաբաժնի տեսքով և այլն, պետությունն արդեն կարող է շատ հեշտությամբ սոցիալական ծրագիր իրականացնել: Օրինակ՝ տարբեր մարզերում բնակֆոնդի շինարարություն սկսի հենց արցախահայության համար՝ հաշվարկելով, որ նրանց աշխատավարձի մի մասն ուղղվելու է այդ բնակարանի գումարի՝ հիփոթեքի կամ պետությանը երկարաժամկետ մարման տեսքով ծախսերի սպասարկմանը, մնացածն ուղղվի մարդկանց մյուս ծախսերին: Այս ուղղությամբ պետք է գնան ծախսերը, եթե ցանկանում ենք հաջողել: Եթե չենք ցանկանում հաջողել, իսկ վաղն ասելու են, թե ինչ անենք, բյուջեն չբավարարեց, պետք է այդ սոցիալական քաղաքականությունը շարունակեն, մարդիկ մեկ տարի հետո կհիասթափվեն Հայաստանից, կարտագաղթեն, և կկանգնենք նոր աղետի առաջ»,-նշում է մեր զրուցակիցը:

Սարգսյանի խոսքով, այս ամենը պետք էր սկսել «երեկվանից»: «Այսօր բոլորիս, ոչ միայն պետության խնդիրն է մարդկանց տանիքով ապահովելը: Բայց անորոշությունն ամենավատ բանն է մարդու կյանքում: Այսօր մարդուն ապահովում ենք տանիքով, բայց նա չգիտի, թե որքան ժամանակ է այդ բնակարանում ապրելու, որքան ժամանակ հետո է վարձակալության վճար վճարելու, որքան ժամանակ է շարունակվելու պետության աջակցությունը: Այս պահի դրությամբ բոլորս պետք է մոբիլիզացնենք մեր ուժերը, եթե ունենք սեփական տարածքներ, դրանք անվճար հատկացնենք մեր հայրենակիցներին և այլն, չնայած, ավաղ, մեր հայրենակիցների ոչ մեծ հատվածն է այդպես մտածում:

Պետության կառավարիչները, որոնք բոլոր հմտություններից զուրկ են, պետք է այս առումով ականջալուր լինեն հասարակության ավելի հասկացող և տրամաբանող հատվածին և ապահովեն այսրոպեական խնդիրը, բայց զուգահեռ մարդկանց չթողնեն անորոշության մեջ, չթողնեն, որ նրանք հայրենազրկված, տնազրկված ու կաշկանդված վիճակի մեջ մնան, այլ անմիջապես լուսավորեն նրանց և ասեն, որ, օրինակ՝ 10 օրից աշխատանք կունենաք, 20 օրից բնակարանային շինարարությունը կսկսվի և այլն: Համայնքապետարաններ, գյուղապետարաններ, սոցիալական ծառայություններ, բոլորը պետք է 24-ժամյա ռեժիմով աշխատեն մեր հայրենակիցների հետ: Պատգամավորներն Ազգային ժողովում քննարկում էին, ասենք, Հռոմի ստատուտը և զավզակություններ անում, անբովանդակ խոսակցություններ վարում: Բայց նրանք պետությունից աշխատավարձ են ստանում, սա համարվում է պետության միջոցների վատնում: Կարող էին այդ հարցի քննարկումը հետաձգել քսան օրով, և այդ նույն պատգամավորները 24-ժամյա ռեժիմով աշխատեին սոցիալական ծառայությունների ու համայնքապետարանների հետ և լուծեին արցախահայության խնդիրները: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս նրանց անկարողությունը, դիլետանտությունը, անհայրենիքությունը և այլն»,-ընդգծում է Աուդիտորների պալատի նախագահը:

Ամփոփում ենք զրույցը հարցով՝ Արցախի հանձնումը ի՞նչ հետևանքներ է ունենալու Հայաստանի տնտեսության վրա: «Հացահատիկային մշակաբույսերից սկսած՝ Արցախում աճեցվում կամ արտադրվում էր այնքան, որ բավարարում էր ներքին պահանջարկը և մեկ քառորդի չափով միջինացված արժեքով արտահանվում էր Հայաստան: Այն ուներ և՛ տեղական արտադրություն, և՛ Արցախից ներմուծում, այդ առումով Ռուսաստանից շատ կախված չէր: Հիմա ամբողջությամբ կախվածություն ենք ձեռք բերում Ռուսաստանից, ընդ որում՝ զուգահեռ Ռուսաստանին դարձնում ենք մեր թշնամին: Եթե արդեն նրանց դիվանագետներն են սկսել օգտագործել թշնամի տերմինը, ուրեմն հարցը շատ լուրջ է: Տնտեսության մասին խոսելիս հաջորդ գործոնը անվտանգությունն է, Արցախը Հայաստանի անվտանգության դարպասն էր: Հիմա այդ դարպասի կորստով տնտեսությանը և ներդրումներին լուրջ վնաս ենք հասցնում:

Սահմանամերձ հատվածներում կորցնում ենք, վերահսկողությունից դուրս ենք պահում, նորից անվտանգության նկատառումներից ելնելով՝ չենք սկսում մշակաբույսերի մշակմամբ և անասնապահությամբ զբաղվել: Մեր խոտհարքները, արոտավայրերը կրճատվում են, և գյուղատնտեսության առանց այն էլ աղետալի վիճակում էլ ավելի մեծ խնդիրներ են առաջանում: Կրճատվում է մսի արտադրությունը, բուսաբուծությունը և այլն: Հետևաբար կախվածություն ենք ձեռք բերում աշխարհից: Նախատեսվում է բացել Թուրքիայի հետ սահմանը, Հայաստանում գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելու փոխարեն թուրքական էժան բանջարեղենն ենք ներմուծելու Հայաստան՝ մեր երկրի տնտեսական անվտանգությունն էլ ավելի վտանգելով: Այսօր Հայաստանում ավելանալու է սպառումը և աշխատուժը, որը երբևիցե չի կարող համեմատվել հայրենիքի, տնտեսական անվտանգության, գյուղատնտեսական պոտենցիալի կորստի հետ»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Աշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»