Երևան, 07.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ» Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ» Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ» Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ)


Պետական պարտքի ծանրաձողի ավելացող կշռաքարերը․ «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր, որպես կանոն, դեմ էր արտահայտվում արտաքին պարտքի ավելացմանը։ Ընդ որում, իրեն հատուկ պաթետիկ, ծայրահեղական գնահատականներով: Օրինակ՝ 2016 թվականին նա ահազանգում էր, որ պետական պարտքի ցուցանիշը գերազանցում է 5 մլրդ դոլարի սահամանագիծը, և 1 մլրդ դոլարի չափ գումար Հայաստանը պետք է ծախսի միայն պարտքի սպասարկման համար։ Ավելին, նա առաջ էր քաշում նաև ՀՀ արտաքին պարտքի վերակառուցման թեման։ «Հայաստանը պետք է արտաքին պարտքի վերակառուցման հարց առաջ քաշի և բանակցի, որ միջազգային կազմակերպությունները մասնակի կամ ամբողջությամբ վերակառուցեն ՀՀ արտաքին պետական պարտքը»,- հայտարարում էր ընդդիմադիր Փաշինյանը։

Բայց, ինչպես տեսնում ենք, երբ արդեն իշխանության ղեկին է, Փաշինյանը ոչ միայն չի հետևում իր նախկին դիրքորոշմանը, այլև պետական պարտքի ավելացման հարցում մեկը մյուսի հետևից ռեկորդներ է ապահովում։ Պետական պարտքն արդեն կրկնակի գերազանցում է 2016 թվականի ցուցանիշները։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ մեծ ֆինանսական բեռ է իր վրա վերցրել Հայաստանը։ Բայց այսքանից հետո Փաշինյանի կառավարությունը ոչ միայն կանգ չի առնում, այլև շարունակում է խրախուսել նոր վարկերի ներգրավումը։ Ավելին, Փաշինյանն այս ամենը նույնիսկ գնահատում է որպես դրական երևույթ՝ ասելով. «Պարտքից եկեք չվախենանք, երկրներ կան, իրենց ՀՆԱ-ի 200 % պետական պարտք ունեն»:

Բայց պետք է նկատի ունենալ, որ ԱՄՆ-ի, Իտալիայի կամ Ճապոնիայի պես զարգացած երկրները կարող են իրենց թույլ տալ ՀՆԱ-ն գերազանցող պարտք ունենալ, քանի որ իրենց տնտեսությունն ի վիճակի է կրել այդ բեռը, թեև պարտքի մեծ ծավալը էական բեռ է նաև նրանց համար։ Ու չնայած նույն ԱՄՆ-ը ունի աշխարհում ամենախոշոր տնտեսությունը, այդուամենայնիվ, Վաշինգտոնում լուրջ քննարկման թեմա է պետական պարտքի բեռը, դրա համար էլ ԱՄՆ Կոնգրեսում միշտ դժվարությամբ է հաստատվում ամեն տարվա պետական բյուջեն։ Ու օրակարգային հարց է դարձել այն թեման, որ ԱՄՆ վարչակարգերը պետք է կրճատեն իրենց ծախսերը, դադարեն նոր պարտքեր ներգրավելուց ու անցնեն խնայողական ռեժիմի։ Բայց Հայաստանում պետական պարտքը կրճատելու թեման ոչ միայն ընդհանրապես օրակարգից դուրս է իշխանությունների համար, այլև վերջին շրջանում նրանք առավել մեծ արագությամբ են մեկը մյուսի հետևից վարկեր ներգրավում։

Միայն նոյեմբերի 9-ի նիստի ժամանակ կառավարությունը հավանություն տվեց միանգամից երկու վարկի ձեռքբերմանը: Առաջինով ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է ստորագրել Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր վարկային համաձայնագիրը՝ 60 միլիոն եվրո արժողությամբ: Երկրորդը վերաբերում է ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի վավերացմանը, որով նախատեսվում է մինչև 12 միլիոն եվրոյի ֆինանսական օժանդակության վարկ տրամադրելուն։ Մյուս կողմից էլ՝ այս ընթացքում ԱՄՀ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել, որով Հայաստանի համար հասանելի կդառնա լրացուցիչ 24,3 մլն դոլարի գումար։

Իսկ ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը այդքան շտապում նոր վարկեր ներգրավելու հարցում։ Թերևս քպական իշխանությունները վարկերի հաշվին մի շարք նախագծեր իրականացնելու միջոցով փորձում են խլացնել հանրության շրջանում գեներացվող դժգոհությունները։ Արցախի կորստի արդյունքում միլիարդավոր դոլարների վնասներ ենք կրել, ինչի հետևանքները դեռ տարիներ շարունակ զգացվելու են։ Սակայն մեր կառավարությունը մի քանի միլիոն դոլարի ծրագրերով՝ դպրոցներ, մանկապարտեզներ կառուցելով, ճանապարհներ ասֆալտապատելով կամ արցախցիներին որոշակի աջակցություն տրամադրելու միջոցով փորձում է ցույց տալ, թե յուրահատուկ ոչինչ տեղի չի ունեցել, իսկ տնտեսությունը զարգանում է։ Բայց ամենավատն այն է, որ ներգրավված վարկերը ուղղվում են միայն ամենապրիմիտիվ ծրագրերի ուղղությամբ և միտված չեն տնտեսության որոշակի ճյուղերում երկարաժամկետ զարգացման հեռանկար ապահովելուն։

Այսինքն, վարկերը միտված են միայն տվյալ պահին կարճաժամկետ արդյունքներ ապահովելուն, և եթե պետք լինի, հետագայում արդեն նոր վարկեր կարող են վերցնել։ Մյուս կողմից էլ՝ նոր պարտքեր ու վարկեր վերցնելու եղանակը գործողությունների ամենահեշտ տարբերակն է, որը հատուկ ջանքեր չի պահանջում և չի ենթադրում եղած ֆինանսական հոսքերի ել քերի ու մուտքերի խիստ վերահսկողություն, ռեսուրսների արդյունավետ, թիրախային օգտագործում՝ բացառելով վատնումներն ու չարաշահումները։ Ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, Հայաստանի պետական պարտքը 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 11,322 մլրդ դոլար՝ տարեկան աճը արագացնելով 9,9 %-ից մինչև 14 %։

Իսկ մեկ շնչի հաշվով պարտքի տեսակարար բեռը 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ավելացել է մինչև 3,8 հազար դոլար՝ նախորդ տարվա 3,4 հազար դոլարի դիմաց։ Եթե այսպիսի պատկերին գոնե մոտ պատկեր լիներ նախկինում, երբ Նիկոլ Փաշինյանը աղմկոտ ընդդիմադիր էր, ապա դժվար չէ պատկերացնել, թե նա ԱԺ ամբիոնից ինչպիսի հաճույքով անարգանքի սյունին կգամեր հանրության հաշվին պարտք վերցնողներին։ Սակայն այդ նույնն արդեն իրեն կարելի է, չէ՞ որ ինքը առանձնաշնորհյալ է։ Ու այսքանից հետո իշխանությունների համար արդարացում է այն պնդումը, թե կանխատեսում են, որ, իրենց հաշվարկներով, պետական պարտքը 2024 թվականին ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ լինելու է ընդամենը 48,4 տոկոսի մակարդակում։

Բայց պետք է հաշվի առնել, որ ներկայում դրամը դոլարի նկատմամբ արժևորված է, և եթե հանկարծ դրամը սկսի հետ վերադառնալ իր նախկին վիճակին, ապա պետական պարտքի մասնաբաժինը կտրուկ կավելանա, ու կբարդանա պարտքի մարումը։ Իսկ պետական պարտքի մարման դժվարությունները հետագայում լուրջ խոչընդոտներ կարող են ստեղծել տնտեսական աճի ապահովման համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ»Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ»Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ»Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան ԱվինյանՎալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»«Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանըՀայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանԵրևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան