Երևան, 27.Հուլիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը Գյումրի է գնացել՝ տեղում ճնշելու իշխանություններին Սոչիից 68 կմ հեռավորության վրա երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ի և Հրվ․ Կորեայի միջև միջուկային պլանավորման համատեղ համաձայնագիրը մտահոգիչ է․ Լավրով Ալիևը սահմանադրություն փոխելու պահանջի տակ հեռագնա նպատակ է դրել. Ավետիք Չալաբյան Վատիկանը կմիանա արևային էներգիային Թրամփը Նաթանյահուի հետ հանդիպմանն իր պարտության դեպքում 3-րդ համաշխարհային պատերազմ է կանխատեսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտnւթյան սրում չի սպասվում. «Fitch» Եղանակը՝ առաջիկա օրերին Ես Փարիզի խաղերը հայտարարում եմ բացված․ Մակրոն 8 ժամ ջուր չի լինի


Երեք հայտնի առաջարկությունից բացի, ի՞նչ երկու թաքնված առաջարկ է արվել․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

regnum.ru–ն «Նիկոլ Փաշինյանը Բաքվին տվել է երեք հայտնի և երկու թաքնված առաջարկություն» վերնագրով հոդվածում գրում է, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, համաձայնեցվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները Երևանի առաջարկած երեք սկզբունքների հիման վրա։ Բայց փաստացի Փաշինյանի այդ առաջարկները ոչ թե երեքն են, այլ հինգը։ Փաշինյանի առաջին պաշտոնական սկզբունքը սահմանների փոխադարձ ճանաչումն է։ Սակայն այս սկզբունքի խնդիրն այն է, որ այն միակողմանի է։

«Փաշինյանը հաճախ է բերում թվեր։ Ի վերջո, վարչապետի և նրա թիմի՝ Արցախն այդքան հեշտությամբ (առանց դիմադրության) հանձնելու հիմնական հիմնավորումը հենց այն գաղափարն է, որ դրա շնորհիվ իշխանությունները կապահովեն Հայաստանի այն սահմանների անվտանգությունը, որով նա անկախություն է ձեռք բերել»,– «regnum.ru»–ին ասել է Ռազմավարական հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հայկ Խալաթյանը։ Բայց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երբեք ուղղակիորեն չի խոսել այս քառակուսի կիլոմետրերի մասին, նկատել է Խալաթյանը։ Երկրորդ սկզբունքը անկլավների փոխանակումն է Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա, ընդգծել է Փաշինյանը։ Եվ թվում է, թե այդ փոքր տարածքների փոխադարձ վերադարձը տրամաբանական է, բայց դա անշահավետ է Երևանի համար։ «Նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի անկլավները Հայաստանի տարածքում գտնվում են հայերի համար դեպի Վրաստան և Իրան ռազմավարական նշանակություն ունեցող հաղորդակցությունների վրա»,- նշել է Խալաթյանը։

Իր հերթին, Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական անկլավը՝ Արծվաշենը, որևէ կերպ ռազմավարական նշանակություն չունի, և, բացի այդ, արդեն իսկ մեծ կասկածներ կան, որ Ալիևը կհամաձայնի Արծվաշենը փոխանցել Հայաստանին։ Անկլավների վերադարձը կհանգեցնի նաև փախստականների փոխադարձ վերադարձին, ինչը կրկին կարող է խնդիր ստեղծել Հայաստանի համար։ «Դժվար թե որևէ հայ փախստական վերադառնա Ադրբեջան, իսկ ադրբեջանցի փախստականների վերադարձը կարող է օգտագործվել որպես Հայաստանի վրա ճնշման գործոն»,- շարունակել է Հայկ Խալաթյանը։ Ի վերջո, Փաշինյանի կողմից պաշտոնապես հնչեցված երրորդ սկզբունքը հաղորդակցությունների ամբողջական բացումն է։ Այդ նպատակով ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Այդ նախագիծը Փաշինյանի կողմից դիրքավորվում է գրեթե որպես Հայաստանի տնտեսության աճի կարևորագույն գործիք։ Բայց այդ սկզբունքի վերաբերյալ նույնպես հարցեր կան։

Այսպիսով, անհասկանալի է, թե ո՞վ է ստեղծելու և, ամենակարևորը, ապահովելու ճանապարհների անվտանգությունը։ «Գործնական պայմանավորվածություններ, որպես այդպիսին, չկան։ Եթե ենթադրենք, որ երկու կողմն էլ համաձայն են երկաթգիծ անցնի Մեղրիով, ապա հարց է առաջանում՝ ո՞ւմ օգնությամբ է այն կառուցվելու», - նկատել է Խալաթյանը։ Ռուսական կողմը կարծում էր, որ իր միջնորդությամբ, սակայն այդ դերին հավակնում է նաև ԵՄ–ն։ Եվ դա զուտ բյուրոկրատական խնդիր չէ՝ հաշվի առնելով մի կողմից՝ Արևմուտքի, և մյուս կողմից՝ Իրանի և Ռուսաստանի միջև բարդ հարաբերությունները։ Բացի կարգավորման այս երեք հնչեցրած սկզբունքից, կա նաև երկու չհայտարարված սկզբունք։ Առաջինն այն է, որ բանակցությունները չպետք է վարվեն ռուսական հարթակում:

Փաշինյանի տրամաբանությունը պարզ է. նման կերպ նա Արևմուտքին է ներքաշում հարավկովկասյան գործերի մեջ և, միևնույն ժամանակ, այնտեղից դուրս է մղում Ռուսաստանին, մասամբ ինչի պատճառով էլ Ղարաբաղը հանձնվեց։ Սակայն դրա համար Արևմուտքը պետք է ցույց տա արդյունավետություն և նաև ընդունելի լինի Ադրբեջանի համար։ Սակայն ո՛չ մեկը, ո՛չ մյուսը ներկայում չի նկատվում։ Նախկինում Իլհամ Ալիևը կողմ էր նման միջնորդությանը, սակայն, ստանալով այն ամենը, ինչ ցանկանում էր, նա գնաց ԼՂՀ շրջափակման և էթնիկ զտումների, ասում է Խալաթյանը։ «Միևնույն ժամանակ Ալիևը հրաժարվել է կատարել բոլոր այն խոստումները, որոնք տվել էր Արևմուտքի հետ բանակցությունների ընթացքում»,- ընդգծել է երևանցի քաղաքագետը։ Նրա կարծիքով, Ադրբեջանի ղեկավարն այժմ փորձում է բանակցությունները տեղափոխել ռուսական հարթակ՝ Արևմուտքին շանտաժի ենթարկելու համար (որպեսզի նա ճնշում չգործադրի Բաքվի վրա)։

Երկրորդ չհայտարարված սկզբունքը ադրբեջանական կողմին ընդառաջ գնալն է։ Այն ամենը, ինչ հիմա Փաշինյանը դիրքավորում է որպես երկկողմանի պայմանավորվածություններ, ըստ էության, միակողմանի բնույթի են՝ և՛ սահմանները, և՛ երաշխիքները, և՛ ցանկացած պարտավորություն: «ԼՂՀ-ի հանձնումը, բանակցություններում առաջընթացի մասին հայտարարությունը և, միևնույն ժամանակ, նոր պատերազմ սկսելու ռիսկի մասին հայտարարությունը խոսում է Փաշինյանի արտաքին քաղաքականության անարդյունավետության և բանակցություններում նրա որդեգրած կուրսի սխալ լինելու մասին»,- ամփոփել է Խալաթյանը։ Ստացվում է, որ Արևմուտքի միջնորդությամբ ամեն գնով խաղաղության քաղաքականությունը բերեց նրան, որ Ադրբեջանը ստացավ Ղարաբաղը, իսկ Հայաստանը չհասավ իր նպատակներին։ Միգուցե Հայաստանի վարչապետը հույս ունի, որ Արևմուտքը ճնշում կգործադրի Ալիևի վրա և կստիպի նրան ինչ-որ բան զիջե՞լ։ Սակայն դա չի լինի, Ադրբեջանը Հայաստանից կքամի այն ամենը, ինչ կարող է։

Գուցե Փաշինյանը պարզապես ցանկանում է ոչնչացնե՞լ հայկական պետությունը (ինչպես կարծում են նրա ընդդիմախոսները)։ Սակայն դա հակասում է նրա արևմտյան գործընկերների շահերին։ Նրանց պետք չէ Հայաստանի օկուպացումը Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից, Հայաստանը պետք է որպես տարածաշրջանային կամուրջ՝ ի հակակշիռ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նկրտումների։ Ամենայն հավանականությամբ, միակողմանի զիջումներն անհրաժեշտ են ոչ թե պետությունը կործանելու, այլ այն կրիտիկական կետի հասցնելու համար, կարծում են փորձագետները։ Երբ սպառնալիքներն ակնհայտ են, իսկ դրանք չեզոքացնելու Ռուսաստանի հնարավորությունները՝ նվազագույն, այդ ժամանակ և միայն այդ դեպքում Հայաստանի վարչապետը կունենա հիմք և նույնիսկ ինչ-որ հասարակական աջակցություն դեպի ԱՄՆ և Ֆրանսիա պաշտոնական աշխարհաքաղաքական շրջադարձ կատարելու համար և դրանով իսկ կկատարի այն նպատակը, որի վրա նա աշխատում է այսքան տարի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը Գյումրի է գնացել՝ տեղում ճնշելու իշխանություններին Սոչիից 68 կմ հեռավորության վրա երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ի և Հրվ․ Կորեայի միջև միջուկային պլանավորման համատեղ համաձայնագիրը մտահոգիչ է․ Լավրով Ալիևը սահմանադրություն փոխելու պահանջի տակ հեռագնա նպատակ է դրել. Ավետիք ՉալաբյանՎատիկանը կմիանա արևային էներգիային Թրամփը Նաթանյահուի հետ հանդիպմանն իր պարտության դեպքում 3-րդ համաշխարհային պատերազմ է կանխատեսելՀայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտnւթյան սրում չի սպասվում. «Fitch» Եղանակը՝ առաջիկա օրերին Ես Փարիզի խաղերը հայտարարում եմ բացված․ Մակրոն 8 ժամ ջուր չի լինիՉկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետԵրևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Փոխարժեքը հուլիսի 27-ին Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ ՊետրոսյանԷկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովՕլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներինՀայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում է հորդառատ անձրև Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում Երկրի կառավարման ղեկին դավադրական ճանապարհով հայտնված անձը չի տիրապետում հիմնարար գիտելիքների, եվ այդ ամենը բումերանգի բնույթով հարվածում է երկրի բոլոր բնագավառներին. ԿամենդատյանԻնչպե˚ս տեսակավորել թափոնները. երեխաները սովորում են մանկապարտեզում, հետո նաև կիրառում տանըՍկանդալային մանրամասներ` էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գործունեության մասին Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար Ինչպե՞ս կրճատել կողմնակի ծախսերը․ 5 խորհուրդ IDBank-ից ու Իդրամից