«Ստեղծագործական ուղի»
Հասարակություն![«Ստեղծագործական ուղի»](/timthumb.php?src=disc/23-11-23/c859e73208c8b06d828c909e85348c2f.jpg&w=780)
2023թ-ի նոյեմբերի 20-ին ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի դեկան Գևորգ Թադևոսյանը հանձնեց
ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության,գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի
ուսանողներին և շրջանավարտներին Խրախուսական մրցանակներ «Ստեղծագործական ուղի»
խորագրով ցուցահանդեսի գեղարվեստական լուսանկարների լավագույն վերնագրման համար։Բացման
խոսքով հանդես եկավ ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության,գեղարվեստական
լուսանկարչության ամբիոնի դասախոս, ցուցահանդեսի կազմակերպիչ Արմեն Խաչատրյանը ։ Բացման
խոսքում Արմեն Խաչատրյանը կարևորեց գեղարվեստական լուսանկարչության դերը արդի
ժամանակներում, քանի որ լուսանկարչությունը չափազանց տարածված է,ուստի անհրաժեշտ է
պահպանել գեղագիտական և էթիկայի նորմերը ` լուսանկարը հրապարակելու պարագայում։
ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի փոխդեկան,ցուցահանդեսի ժյուրիի նախագահ Արտաշես Մարտիրոսյանը իր
խոսքում կարևորեց լուսանկարի գրագետ վերնագրման փաստը: Պարոն Մարտիրոսյանը նշեց,որ
լուսանկարի վերնագիրը պետք է արտահայտի հեղինակի հույզերը ստեղծագործությունում, այլ ոչ թե
պարզապես կրկնի այն, ինչ պատկերված է լուսանկարում։ Լուսանկարչական ցուցահանդեսների
կարևորության մասին խոսեց ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության,գեղարվեստական
լուսանկարչության ամբիոնի վարիչ Ռուբեն Երզինկյանը ։ Պարոն Երզինկյանը կարևորեց,որ
գեղարվեստական լուսանկարչական ցուցահանդեսները կազմակերպված ամբիոնի կողմից խթանում են
ուսանողների և երիտասարդների շրջանում գեղեցիկի ընկալումը, իսկ բովանդակալից ու գրագետ
վերնագրումը ամբողջացնում է գեղարվեստական ստեղծագործությունը։Ժյուրի անդամները իմի
բերելով հանրային քվեարկումը` որոշեցին Խրախուսական մրցանակներ շնորհել ցուցահանդեսի
մասնակիցներին։
Հեղինակ`Լիլիթ Պետրոսյան
![](disc/23-11-23/b353260340e61bf6224ae526b6d60798.jpg)
![](disc/23-11-23/babe1cce51dc77afacb0e8136c39049c.jpg)
![](disc/23-11-23/e9f9bc89d4f30987ea275deef9251d4f.jpg)