Երևան, 02.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կապանի օդանավակայանի մոտ բախվել են GAZ և Howo բեռնատարները. վիրավոր կա Օդեսայի գրոհից հետո Զելենսկին գործընկերներին կոչ է արել ավելի շատ ՀՕՊ համակարգեր տալ Ուկրաինային Ուկրաինան հայտարարել է ռուսական Սու-34 կործանիչ խոցելու մասին Երևանը համագործակցում է իր բարեկամների թշնամիների հետ․ Լավրով Պուտինը և Լուկաշենկոն մոտ մեկ ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել Լավրովը չի հաստատել, որ Երևանը քննարկում է «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների ներկայության հարցը Հայաստանը և Թուրքիան որոշել են նոր հանդիպում անցկացնել հարաբերությունները կարգավորելու համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա Մտքեր «ՀայաՔվեի» համաժողովից. Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան Եվրոպայում ստեղծվել է «աշխարհի ամենաարդյունավետ» արևային մարտկոցը


Ծիծաղելի է գրել նույն տողում և կողք կողքի Փաշինյանի և Պապ թագավորի անունները. Անժելա Հարությունյան

Հասարակություն

Մանկավարժ «Trésors d’Arménie» հայկական ասոցիացիայի ուսումնական մասի տնօրեն Անժելա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պապ թագավոր և նիկոլ փաշինյան

Ծիծաղելի է գրել նույն տողում և կողք կողքի, բայց, ինչևէ, անդրադառնանք։

ՀՀ վարչապետը ասաց․«Եթե պատմությունը գրի նույն ձեռքը, ինչ գրել է Պապ թագավորի մասին, պարզ է` ես կլինեմ հերթական նեռը, դավաճանը, հողատուն, ինչ ուզեք, իսկ եթե կգրի մեկ ուրիշ ձեռք, որի համար առանցքային արժեքը ՀՀ-ն է, կասի` մարդ էր, որ ուզում էր և բոլոր ջանքերը գործադրեց, որ ՀՀ-ն լինի ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական պետություն.

Պատասխան՝ Հայոց պատմության և ոչ մի դասագրքում Պապ թագավորը ներկայացված չէ որպես նեռ, դավաճան, կամ առավել ևս հողատու, ճիշտ հակառակը՝ նշված է, որ նա խելամիտ ու հաստատակամ երիտասարդ թագավոր էր։ Օտար պատմիչներից Ամմիանոսը Պապին բնութագրում է որպես եռանդուն, խիզախ և խելոք՝ խելամիտ իշխողի։ Ահա, թե ինչ է արել Պապ թագավորը, այն էլ շատ համառոտ՝

Հայոց գահը ստանձնելուց հետո ձեռնարկում է Հայաստանի անջատված երկրամասերի միավորման գործը։
Կարճ ժամանակում վերականգնում է Մեծ Հայքի պետության նախկին սահմանները։ Ամբողջ Մեծ Հայքի նահանգները նորից միավորվում են, ինչպես եղել էր Տիգրան Մեծի և Արտաշես Բարեպաշտի ժամանակաշրջանում։
Սանձահարում, հնազանդեցնում է անջատողական քաղաքականություն վարող կենտրոնախույս ուժերին՝ անհնազանդ նախարարներին։
Ուժեղացնում է բանակը։
Կրճատում է հոգևորականության թիվը, վերացնում եկեղեցուն առանձին տրվող հարկերը՝ տասանորդի և պտղի հարկերը, որոնք ռամիկներից տրվում էին եկեղեցուն՝ հաստատելով, որ եկեղեցին ԿԱՊԻՏԱԼԻ ԱՆԿՅՈւՆ չպիտի լինի, այլ քրիստոնեական բարոյագիտության տարածման։
Փակում է բազմաթիվ կուսանոցներ և մենաստաններ, որովհետև կուսանոցների պատճառով կրճատվում էր բնակչության աճը։
Պապը սկսում է կրճատել Տրդատ Գ-ի ժամանակ եկեղեցիներին շնորհված ահռելի հողերը և տալ զինվորականներին։
Տղամարդկանց պարտադրում է անցնել զինվորական ծառայության։
Հայ նոր կաթողիկոսին սկսում է ձեռնադրել Հայաստանում՝ դրանով բարձրացնելով Հայաստանի եկեղեցու դիրքը և ամրապնդելով եկեղեցու անկախությունը։
Պապը սպանել է տալիս երկու հայ դավաճաններ Կիրալին և Արտավանին,ովքեր առաջնորդել էին պարսկական բանակը դեպի Հայոց երկիրը և ուղարկում է Շապուհին։
Ձգտում էր լինել լիովին անկախ, ուստի սկսում է կապ հաստատել Պարսկաստանի հետ՝ փորձելով արտաքին ուժեր Պարսկաստանին ու Հռոմին հավասարակշռության մեջ պահելով՝ հասնել իր ցանկալի լիովին ակնախությանը։
Սպանվում է Հռոմի կայսեր՝ Հայաստանում գտնվող զորավարի միջոցով, ով խնջույքի ժամանակ թմրեցնելով Պապի զգոնությունը՝ սպանում է վերջինիս (քանի որ Հռոմի կայսրը վտանգ էր տեսնում Պապի գործելաոճի մեջ, ով սկսել էր հարաբերություններ հաստատել Պարսկաստանի հետ, ում հենց իր միջոցով կարողացավ հաղթել Պապը ու ամրապնդել արքայի իր դիրքերը)։
---------------------------------------------------------------------

Պապ թագավորի մասին արժանահավատ հիշատակումները կատարել է Փավստոս Բուզանդը իր «Հայոց պատմություն երկում։

‼️Ֆրանսիացի հայագետ Անտուան-Ժան Սեն-Մարտենը, գերմանացի գիտնական Ալֆրեդ Գուտշմիդը և ուրիշներ Բուզանդի երկը գնահատել են որպես կարևոր պատմագիտական աղբյուր։

Երկը ունեցել է բազմաթիվ թարգմանություններ՝

‼️1730 թ. «Բիւզանդարան պատմութիւն» վերնագրով հրատարակվել է Կ.Պոլսում,

‼️ Ֆրանսերեն լույս է տեսել Մմկրտիչ Էմինի թարգմանությամբ՝ 1867թ.,

‼️ գերմաներեն՝ Մ.Լաուերի թարգմանությամբ՝ 1879թ.։

Հետաքրքիր է, սմբատ հովհաննիսյանը նշվածների աշխատություններն էլ է միֆ անվանում, թե ոչ։

Իսկ ինչ է արել ՀՀ վարչապետ նիկոլ փաշինյանը իր կառավարման ժամանակ՝

Ստանալով ժողովրդի աջակցությունը՝ 2018 թ․-ի հեղափոխության արդյունքում ստանձնեց Հայաստանի Հանրապետության ղեկը Արցախյան առաջին պատերազմում հաղթած երկրի դիրքերից։
Երկրի ղեկավարումը, մասնավորապես՝ դիվանագիտական հարաբերությունները սկսեց իր զրոյական կետից։
Որպես գերագույն գլխավոր հրամանատար՝ ղեկավարեց 2020 թ․ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը՝ Արցախի դեմ, մինչև վերջ՝ ընդհուպ նոյեմբերի 8-ը, իրեն հավատացող ժողովրդին պաշտոնապես հայտարարելով, որ հաղթում ենք, իսկ նոյեմբերի 9-ին գաղտնի ստորագրեց անվերապահ կապիտուլյացիա։
Կապիտուլյացիա ստորագրելուց հետո փակվեց բունկերում՝ վախենալով համաժողովրդական ցասումից։
Առանց կրակոցի հանձնեց Ադրբեջանի կողմից չգրավված Քարվաճառը, Ակնան (Աղդամ) ։
Հարյուրավոր հայ զինվորներ գերեվարվեցին Ադրբեջան և մինչ օրս ռազմագերի են, ում մասին ասաց՝ գերիները կսպասեն։
Պատերազմի ժամանակ հանգանակված գումարը, որը ուղարկվել էր Համահայկական պետական հիմնադրամին, փոշիացավ։
Պատերազմից հետո սկսեց խաղաղության դարաշրջան բացել Ադրբեջանի հետ, ով պատերազմից հետո բացեց հայ խոշտանգված զինվորների մոմե արձաններով թանգարան, իսկ իր երկրում հարսանեկան անգամ սովորույթ դարձրեց Հայաստանի դրոշի վրա նորապսակների կողմից ոտքերը մաքրելը։
Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք թողեց և ռազմավարական դիրքեր զիջեց թշնամուն՝ ասելով, թե մի քանի կմ համար չենք պայքարելու, էդ սարի գլուխը, որ տարին 7-8 ամիս ձյուն է, մեզ պետք չէ։
Պատերազմից առաջ գոչեց՝ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ պատերազմից հետո ուրացավ՝ գոչելով՝ Շուշիում ավելի շատ ադրբեջանցիներ էին ապրում, հիմա, ինչ, Շուշին հայկական է՞։
Պն նշանակեց բանակում երբևէ չծառայած և ռազմական արվեստի հետ կապ չունեցող պատմության մասնագետի։
Ընդունեց օրենք՝ ըստ որի զինվորական ծառայությունից կարելի է ազատվել գումար վճարելով։
Երբ Ադրբեջանը 2023 թ,-ի սեպտեմբերի 19-ին Արցախում սկսեց հակաահաբեկչական գործողություն անունով հայաթափման օպերացիան, և երբ այդ օրերին Հայաստանի արտգործնախարարը ՄԱԿ-ում բարձրաձայնում էր ադրբեջանցիների կողմից հայ երեխաների սպանությունների ու կանանց բռնաբարության մասին, վարչապետը պաշտոնապես հայտարարեց, որ արցախահայերին ուղիղ սպառնալիք չկա, ինչն էլ հիմք և արդարացում ներկայացրեց Ադրբեջանի խոսնակը։
Նիկոլի օրոք Արցախը պատմության մեջ առաջին անգամ ամբողջությամբ հայաթափվեց։
Արտաքին հարաբերություններում շարունակեց վարել ոչ հստակ, արկածային, մանիպուլատիվ քաղաքականություն՝ խուսափելով ներկայանալ կարևոր համաժողովների և այլն։
Խստացրեց և համալրեց պարեկային և ոստիկանական ծառայությունը։
Առաջարկեց վերացնել պատվավոր-ի և վաստակավոր-ի կոչումները։
Առաջարկեց փակել թանգարանները, եթե այցելու չկա, այլ ոչ թե մշակել թանգարան այցը խթանող քաղաքականություն։
Քանդվեցին, հետո անորակ սարքվեցին, նորից քանդվեցին ու անորակ սարքվեցին սարքին փողոցները։
Շարունակելի․․․
Վերը թվարկածից ո՞ր մեկում է երևում, որ վարչապետի համար առանցքային արժեքը ՀՀ-ն է, ո՞ր մեկում է երևում, որ նա ուզում էր և բոլոր ջանքերը գործադրեց, որ ՀՀ-ն լինի ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական պետություն։ Ավերելով վերացնում են, ոչ թե կառուցում։

Հիմա ինչ ձեռք էլ նիկոլ վարչապետի մասին ինչ էլ գրի,

 չի կարող ասել, որ Պապի պես նիկոլ փաշինյանը զարկ տվեց սերունդների աճին, ճիշտ հակառակը, նա զոհեր տվեց գիտակցաբար և մեծացրեց Եռաբլուրը։

 չի կարող ասել, որ նիկոլ փաշինյանը Պապ թագավորի պես վերականգնեց իր պետության սահմանները, ճիշտ հակառակը, նա իր երկրի սուվերեն տարածքում ու ռազմաստրատեգիական վայրերում տեղ տվեց թշնամուն,

 չի կարող ասել, որ նիկոլ փաշինյանը Պապ թագավորի պես ձեռնարկեց Հայաստանի երկրամասերի միավորման գործը, ճիշտ հակառակը,նիկոլ փաշինյանը հայտարարեց, որ ինքը չգիտի, թե որն է թշնամուն զիջելու կարմիր գիծը,

 չի կարող ասել, որ խստացրեց զինվորական ծառայությունը, ճիշտ հակառակը՝ գումարի դիմաց այսօր կարող են չծառայել։

--------------------------------------------------------------

Ուստի մնում է մեկ բան վարչապետ փաշինյանին՝ բուծել սմբատ հովհաննիսյանի պես պատմագետների, ովքեր կհեղինակեն դասագիրք՝ իբրև թե գրված այսպես կոչված նոր մետեցումներից և ԿԳՄՍ նախարարի ասած՝ ուռա հայրենասիրությունից ազատելով, այսինքն՝

 զարգացնել սովորողների վերլուծական ունակությունները, քննադատական մտածողությունը, նպաստել անձնական դիրքորոշման ձևավորմանը,

 վեր հանել պատմական ճշմարտությունը, քանի որ, ըստ նրա, մինչ ինքը եղած հայ պատմագիտական միտքը միայն առասպելների և միֆերի արտահայտություն է, կեղծ է,

 դասագիրքը ազատել գաղափարական և կուսակցական կրիչ լինելու հանգամանքից,

 դասագրքերից հանել հերոսի և դավաճանի գաղափարը, քանի որ պատմական երևույթները և իրադարձությունները պիտի հասկանալ զուտ որպես ծրագրեր և մոդելներ, այլ ոչ թե այդ ժամանակ գործող անձին կոչել հերոս կամ դավաճան։

ԱԿՆՀԱՅՏ Է ԿԱՊԸ վարչապետի խոսքի և սմբատ հովհաննիսյանի՝ հերոս և դավաճան գաղափարը հանելու միջև։

⚠Պարզ է, թե ինչու ԿԳՄՍ նախարարը ԱԺ ամբիոնից մատ թափ տվեց և ասաց՝ համակերպվեք, ծնողները չպիտի որոշեն դասագրքի բովանդակությունը։

⚠Պարզ է, թե ինչու բազմիցս նույն հաղորդավարի մոտ հյուր կանչվեց գրքի հեղինակը, բայց ոչ գոնե 1 հակառակ հայացքի պատմագետ։

⚠ Պարզ է, թե ինչու են ատամներով պահում պատմագիտական հանրույթի կողմից ակադեմիական, գիտական տասնյակ սխալներ, խեղաթյուրումներ արձանագրած այս դասագիրքը։

Իսկ ինչու՝

‼️քանի որ դասագիրքը հեղինակի նշած մոտեցումների առումով կատարյալ ՍՈւՏ է։

‼️քանի որ հեղինակ սմբատ հովհաննիսյանը ոչ ավել, ոչ պակաս իր իսկ քննադատած պետական ու կուսակցական գաղափարի ու պատվերի կրիչ է։

‼️քանի որ գլոբալիզմ ախտը, որը շատ շռայլ է գրանտ տալու տեսանկյունից, դրա դիմաց քեզնից ուզում է քո պատմական ինքնությունը, հետո այն ջնջելով՝ ջնջում է նաև քեզ։

‼️քանի որ դասագիրքը պարզապես ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ Է՝ պատմության էջերում նիկոլին դավաճան չհիշելու, այլ զուտ իր պատկերացրած ձևով այդ ժամանակ երկրի կառավարումը իրականացնող և երկրի առջև ծառացած խնդիրները ուղղակի այդ ձևով լուծող մեկը։

Հ,Գ,

?Հերոսի և դավաճանի առումով կարդացեք սմբատ հովհաննիսյանի հեղինակած Հայոց պատմություն 7-րդ դասարանի նոր դասագրքի էջ 118, որտեղ գրված է՝

Արշակ 2-րդին հաջորդած երիտասարդ Պապ արքան (70-74) գահ է բարձրանում շատ ծանր պայմաններում։ Պատերազմական գործողությունների արդյունքում ավերվել էին հայոց քաղաքային կենտրոնները՝ Արտաշատը, Երվանդաշատը, Տիգրանակերտը, Դվինը, Վաղարշապատը, Վանը և այլն։

Չկա բացատրություն, հարցադրում՝ արդյոք միայն պատերազմական գործողություններն էին պատճառը, որ մեծաթիվ հայկական քաղաքներ ավերվել էին, թե այլ նպաստավոր գործոններ կային։ Հին դասագրքերում նշված է, որ պարսիկները կարողացան անարգել ներթափանցել Հայաստան և լայնամասշտաբ ավերիչ գործողություններ կատարել, քանի որ այդ հարցում նրանց օգնեցին հայ իշխաններ Վահան Մամիկոնյանն ու Մերուժան Արծրունին, ում էլ անվանում են ԴԱՎԱՃԱՆ։ Այսինքն՝ սովորողը հասկանում է, որ երկրում կատարվող իրադարձությունները հենց էնպես չեն զարգանում, այ թե ինչու հենց այս կերպ զարգացան, ոչ թե մեկ այլ ձևով, պատճառն այն էր, որ դրա հիմքում կային այս կամ այն անձանց հենց այս կամ այն քայլերը՝ դրական կամ բացասական։ Եթե քայլերի արդյունքում թշնամին ավելի է խորանում ու ավերում քո երկիրը, ուրեմն այդ հարցում նրա հետ դաշնակցողին ասում են ԴԱՎԱՃԱՆ, իսկ եթե այդ քայլերի արդյունքում թշնամին նահանջում է ու հրաժարվում պայքարելու մտքից, այդ քայլերը գործողին ասում են՝ ՀԵՐՈՍ, քանի որ նա իր ազգի համար առանցքային ու կարևոր դրական բան է արել։

Իսկ քանի որ նիկոլ փաշինյանը իր ազգի ու երկրի համար գովելի ոչինչ չի արել, ուստի նրան մնում է մեկ բան, ոչ թե պայքարել թշնամու դեմ, այլ պայքարել հերոս անվան դեմ, ջնջել այդ հասկացությունը, քանի որ եթե չլինի հերոսը, չի լինի նաև հակառակը՝ դավաճանը։ Կլինեն պարզապես սմբատ հովհաննիսյանի ասած պատմական մոդելները և անձինք։

?Նիկոլ փաշինյանին մնաց նաև պայքարել Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևի դեմ, ով նիկոլին ասել է ՀԱՅ ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆ․ «Մենք հարգում ենք հայ ժողովրդին, ում հետ ունենք բազմադարյա բարեկամական հարաբերություններ, բայց մեզ չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը ծանր վիճակում թողած Հայաստանի վարչապետի կարծիքը, որը դավաճանել է սեփական ժողովրդին, հիմնականում՝ ազգությամբ հայերին, ովքեր օգնություն էին սպասում Հայաստանից: Փաշինյանը համարձակություն չունեցավ ճանաչելու Արցախի անկախությունը, նման քաղաքական գործիչների կարծիքը մեզ չի հետաքրքրում»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Գագլոևը։

Այսքան բան»:

Մեր պետությունը կորցրել է ինքնիշխանությունը և կանգնած է անհետացման եզրին․ Աբրահամ Գասպարյան Միակ ճիշտ քայլը՝ ինստիտուցիոնալ արագ հակազդեցություն Դարչնագույն զազրախոսությունը՝ որպես երդվյալ նիկոլականների վերջին «փաստարկ» Կապանի օդանավակայանի մոտ բախվել են GAZ և Howo բեռնատարները. վիրավոր կա Հայաստանի համար արհավիրքը, արհավիրք ստեղծողն ինքն է` իր տերերի հետ միասինՕդեսայի գրոհից հետո Զելենսկին գործընկերներին կոչ է արել ավելի շատ ՀՕՊ համակարգեր տալ ՈւկրաինայինՈւկրաինան հայտարարել է ռուսական Սու-34 կործանիչ խոցելու մասին Երևանը համագործակցում է իր բարեկամների թշնամիների հետ․ ԼավրովՊուտինը և Լուկաշենկոն մոտ մեկ ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել Լավրովը չի հաստատել, որ Երևանը քննարկում է «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների ներկայության հարցը Հայաստանը և Թուրքիան որոշել են նոր հանդիպում անցկացնել հարաբերությունները կարգավորելու համար Օդի ջերմաստիճանը կբարձրանաՄտքեր «ՀայաՔվեի» համաժողովից. Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս ԳալստանյանԵվրոպայում ստեղծվել է «աշխարհի ամենաարդյունավետ» արևային մարտկոցը ՖԻՖԱ-ն լիովին դեմ է կապույտ քարտերին․ ՖԻՖԱ-ի նախագահ Լիբանանյան «Հեզբոլլահը» հարվածել է Իսրայելի հրամանատարական կենտրոնինԵրշիկեղենի նախահայրը. «սև ապո՞ւր», թե՞ երշիկ․ «Փաստ»Թուրքիայի անակնկալ առաջարկը Հայաստանի իշխանությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՐՏԻ). Առաջին անկանգառ շուրջերկրյա թռիչքը ինքնաթիռով․ «Փաստ»Միտումնավոր զրկում է Հայաստանին նրա անվտանգությունը երաշխավորող վահանից․ «Փաստ»Փաշինյանը փակ հանդիպում է անցկացրել ԱԺ-ում ԱԽ քարտուղարը շարունակում է վնասել հայ-ռուսական հարաբերություններին Բանկային գաղտնիքի խախտումը հեղինակազրկելու է Հայաստանը Հայաստանը կանգնած է տնտեսության կոլապսի և աղետի առաջ. Արշակ Կարապետյան Ինքներդ պարզեք ձեր հարցերը․ «Փաստ»Կառավարությունն օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանցից պետության կարիքների բավարարման նպատակով պետական գաղտնիք պարունակող գնումների կատարման դեպքերը և պայմանները սահմանելու լիազորություն կունենա․ «Փաստ»«Սպասում եմ հրաշքի, այդ սպասումն է ապրեցնում, թե չէ մարդը կարող է խելագարվել». Մեսրոպ Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարանդայում․ «Փաստ»Հիմա գնդակը ԵՄ-ի ու առանձին վերցրած երկրների դաշտում է․ «Փաստ»Պետությունն իր գործառույթն անբավարար չափով է անում, հետո փորձում դա ջարդել առանձին զինծառայողների վրա․ Աբրահամյան Ինչո՞ւ են պատերազմ հայտարարել եկեղեցուն․ «Փաստ»Հայոց անկախ պետականության հիմնասյան՝ անկախության հռչակագրի պաշտպանությունը կարող է դառնալ և պետք է դառնա համազգային համախմբման օրակարգը. «ՀայաՔվե»Թշնամին պահանջում է չեղարկել Անկախության հռչակագիրը, մեր անմիաբանության պատճառով կորսվեց հայրենիքը. Չալաբյան Ինչպե՞ս «հաղթահարել» կոռուպցիան ու... ընկղմվել դրա մեջ․ «Փաստ»Նալբանդյանը գնել է «Օազիս» սուպերմարկետների ցանցը, հիմա էլ բանակցում է «Քարֆուրի» և «Զովքի» հետ «Եվրախորհրդարանի բանաձևերը սոսկ բարոյական աջակցություն են. մեզանից էլի սպասելիքներ ունեն»․ «Փաստ»Փաշինյանը շնորհավորել է Էրդողանի հոբելյանը․ «Փաստ»Ի՞նչ հակահայկական քայլերով է աչքի ընկել Վլադիմիր Զելենսկին․ «Փաստ»Սկսում են գործողությունների շարք, որի նպատակը երկրում նոր իշխանություն ձևավորելն է․ «Փաստ»Արաբկիրի նախկին թաղապետը քաղաքականություն է վերադառնում․ «Փաստ»Վախեցած են. խնդրել են, որ իրենց էլ զենք տրամադրեն․ «Փաստ»Որքանո՞վ կարող է Հայաստանը «տեղավորվել» համաշխարհային պահանջարկի բավարարման գործում․ «Փաստ»Հայաստանը առաջիկա օրերին Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ կներկայացնի. «Փաստ»16 տարի շարունակ «մարտի 1-ի» տասը զոհի անուններն անգիր արած` փող, պաշտոն, իշխանություն ու հարստություն ձեռք գցեցին, դրամաշնորհներով ֆիլմեր նկարահանեցին․ Դավիթ ՍարգսյանԽաչիկ Ասրյանի գլխավորած «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը «Համահայկական ճակատ» շարժմանը միանալու մասին հայտարարություն է տարածել «Համահայկական ճակատ» շարժումը փաստեր է հավաքում Նիկոլ Փաշինյանի դավաճանության մասին Նավալնիի հոգեհանգստին ներկա են եղել ԱՄՆ-ի և ԵՄ երկրների դեսպանները (լուսանկարներ, տեսանյութեր) Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում միջուկային զենք տեղակայել տիեզերքումՀայաստանն ու Ադրբեջանը պետք է ապավինեն Ալմա-Աթայի 1991թ.-ի հռչակագրին. Տոյվո Կլաար Լոնդոնի էլիտար թաղամասում հրդեհ է բռնկվել. 130 մարդ տարհանվել է, 11-ը` տեղափոխվել հիվանդանոց Վառելիքի քարտերը՝ հարմարավետության գործիք․ idplus