Երևան, 27.Հուլիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ Պետրոսյան Էկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն Մանվելյան


«Խաղաղության խաչմերուկի» իդեաֆիքսը․ «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռևս 2021 թվականի հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի՝ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվեց համատեղ հայտարարություն, որտեղ նշվում էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ եռակողմ աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը զբաղվելու էր Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների տարածաշրջանային ապաշրջափակման հարցերով։ Եվ պարբերաբար փոխվարչապետների մասնակցությամբ հանդիպումներ էին տեղի ունենում, սակայն ճանապարհների ապաշրջափակման մտադրությունն այդպես էլ մնում էր քննարկումների մակարդակում։ Իսկ այդ ընթացքում Փաշինյանն ու իր թիմը փորձեցին հանրությանը ներկայացնել, որ ճանապարհների ապաշրջափակումը Հայաստանին ահռելի օգուտներ է բերելու։

Նույնիսկ խոսվում էր այն մասին, որ ճանապարհների ապաշրջափակման արդյունքում Հայաստանի ՀՆԱ-ն կարճ ժամանակամիջոցում 30 %-ի աճ կարձանագրի։ Ու ճանապարհների բացման ծրագրին ինստիտուցիոնալ տեսք հաղորդելու համար Փաշինյանը ներկայացրեց նոր նախագծի իրականացման գաղափարը, որը միախառնվեց «Հյուսիս-Հարավ» նախագծին և ստացավ «Հյուսիս-Հարավ/Արևելք-Արևմուտք», կամ՝ «Հայկական խաչմերուկ» անվանումը։ Փաշինյանն իր ելույթներում ներկայացնում էր, որ «Հայկական խաչմերուկը» նոր հորիզոններ է բացում ոչ միան Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հաղորդակցություն հաստատելու, այլև Ռուսաստանի ու Իրանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար։ Բայց պետք է նկատի ունենալ, որ խաչմերուկի նախագիծը նշանակում է խաչվող ճանապարհներ, իսկ դրանում Վրաստանի ու Իրանի հետ մեր ուղիղ հաղորդակցության բարելավման մասին խոսք չկա, այնինչ Հայաստանը սահման ունի այդ երկրների հետ։

«Հյուսիս-Հարավ» մայրուղին էլ, որ պետք է բարելավի Հայաստանի հաղորդակցությունն Իրանի ու Վրաստանի հետ, տարիներով կառուցում են, բայց չեն վերջացնում։ Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի ու Ադրբեջանի միջոցով Իրանի, Վրաստանի ու Ռուսաստանի հետ նոր հաղորդակցության ուղիների ստեղծմանը, ապա այս պլանն անիրատեսական է թվում։ Դրա համար Թուրքիան ու Ադրբեջանը նախ պետք է թողնեն, որ իրենց տարածքով ՀՀ քաղաքացիները, հայկական բեռներն ու ապրանքներն անխոչընդոտ անցնեն։ Բայց ժամանակն անցնում է, իսկ Փաշինյանի խոստացած «Հայկական խաչմերուկի» նախագիծը շատ հեռու է իրականություն դառնալուց։ Թերևս պատճառը պարզ է՝ Թուրքիան ու Ադրբեջանը չեն ցանկանում Հայաստանի հետ իրենց սահմանները բացել, որպեսզի հաղորդակցության ուղիները գործեն։ Այլ կերպ ասած՝ եթե Թուրքիան ու Ադրբեջանը շահագրգռված լինեին ճանապարհների ապաշրջափակմամբ, ապա արդեն այդ քայլին գնացած կլինեին։

Թուրքական և ադրբեջանական իշխանություններին պետք է, որ Հայաստանը շրջափակման մեջ մնա, նրանց ձեռնտու չէ, որ սահմանները բացվեն, ու Հայաստանը տնտեսական զարգացման հնարավորություններ ստանա։ Պատահական չէ, որ Բաքվից ու Անկարայից անընդհատ հայտարարություններ են հնչում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ըստ էության, Թուրքիան ու Ադրբեջանը ցանկանում են իրենց վերահսկողության տակ գտնվող միջանցք ստանալ Հայաստանից, իսկ այդ դեպքում Հայաստանի հետ սահմանները բացելու կարիք էլ չկա։ Այնպես որ, Փաշինյանը կարող է ճանապարհների ապաշրջափակումն անվանել «Հայկական խաչմերուկ», «Խաղաղության խաչմերուկ», այդ նախագծի մասին բրյոշուրներ կամ նույնիսկ գրքեր տպել, ներկայացնել մեր միջազգային գործընկերներին, դրանից ոչ մի բան չի փոխվի։

Միևնույնն է, ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ էլ մեր գործընկեր պետությունները հետամուտ չեն լինելու այս նախագծի իրականացմանը այն ձևաչափով, ինչպես Հայաստանն է պատկերացնում։ Իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ իշխանություններն ընդամենը ժամավաճառությամբ են զբաղված։ «Խաղաղության խաչմերուկն» ընդամենը հանրության ուշադրությունը շեղելու ու փիառվելու նպատակ է հետապնդում, ինչպես որ խաղաղության դարաշրջանի թեզն էր։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ ՊետրոսյանԷկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովՕլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներինՀայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում է հորդառատ անձրև Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում Երկրի կառավարման ղեկին դավադրական ճանապարհով հայտնված անձը չի տիրապետում հիմնարար գիտելիքների, եվ այդ ամենը բումերանգի բնույթով հարվածում է երկրի բոլոր բնագավառներին. ԿամենդատյանԻնչպե˚ս տեսակավորել թափոնները. երեխաները սովորում են մանկապարտեզում, հետո նաև կիրառում տանըՍկանդալային մանրամասներ` էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գործունեության մասին Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար Ինչպե՞ս կրճատել կողմնակի ծախսերը․ 5 խորհուրդ IDBank-ից ու Իդրամից Անապատում միլիոնավոր արևային մարտկոցները պետք է մաքրվեն ավազից. ինչպե՞ս է դա տեղի ունենում Ադրբեջանական զինվորականները պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը. Արշակ ԿարապետյանԱրևմտյան սադրանք հայ-իրանական հարաբերությունների դեմ Ի՞նչ են խոստացել Շիրինյանին՝ «ժողովրդավարական ուժերի հարթակը» լքելու դիմաց Ռուսաստանը զգուշացնում է Հայաստանին Ուկրաինայի ճակատագրով Կոռուպցիան պոզով-պոչով չի լինում Հայաստանի շախմատի հավաքականը ներկայացրել է առաջիկա օլիմպիադայի մասնակիցներին Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Ալիևը հասկանում է, որ հայ ժողովուրդը չի հաշտվելու Բաքվի և Նիկոլի համատեղ ծրագրված ռազմա-քաղաքական ավանտյուրայի անարդար հետևանքների հետ. ԶաքարյանՊղնձե լեռան տիրուհին. ԶՊՄԿ-ի հավակնոտ նպատակները Հարկավոր է համախմբել հայերին, պայմաններ ստեղծել ավելի քան մեկ միլիոն մարդ Հայաստան վերադառնալու համար․ Արշակ Կարապետյան Նոր սահմանադրության նախագիծը գրվում է Բաքվում. Մենուա ՍողոմոնյանԳենոֆոնդ ենք կորցնում. Արշակ Կարապետյան