Երևան, 27.Հուլիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ Պետրոսյան Էկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն Մանվելյան Ադրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ


Ինքն իրեն թակարդն է գցել տխրահռչակ «երեք սկզբունքով». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

vz.ru-ն «Փաշինյանն իրեն նոր տարածքային կորուստների ծուղակն է գցել» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջին մի քանի օրերին Հայաստանի վարչապետը մի քանի զարմանալի հայտարարություններ է արել Հայաստանի ապագայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը «վստահ չէ», որ Ադրբեջանը մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել՝ հիմնված մի շարք համաձայնեցված սկզբունքների վրա։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետը, ընդհակառակը, պնդում էր, որ այդ նույն «երեք սկզբունքները» համաձայնեցվել են Բաքվի հետ։ Սկզբունքները, ըստ Փաշինյանի, այն են, որ երկու երկրներն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29800 քառակուսի կմ տարածքը, իսկ Հայաստանը` Ադրբեջանի 86600 քառակուսի կմ-ը: Այդ հաշվարկները կատարվել են Երևանում` հիմնվելով 1970-ականների Խորհրդային Միության Գլխավոր շտաբի քարտեզների վրա։

Երկրորդ սկզբունքը սահմանազատումն է` հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Երրորդը ինքնիշխանության և իրավահավասարության հիման վրա «տարածաշրջանային հաղորդակցությունների» բաց լինելն է, որը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ Բայց խնդիրն այն է, որ այդ «սկզբունքները» հնչում են բացառապես Փաշինյանի ելույթներում։ Բաքվում ոչինչ չեն ասում այդ սկզբունքների մասին։ Եվրոպայում լուրջ են վերաբերվում Փաշինյանի «երեք սկզբունքներին», քանի որ այդ ծրագիրը քննարկվել է եվրոպացիների հետ, այնուհետև տարվել Վաշինգտոն։ Փարիզն ու Բրյուսելը փորձում են ամեն կերպ ստիպել ադրբեջանական կողմին երկխոսության, իսկ Բաքուն ուղղակի անտեսում է այդ փորձերը։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում նույնիսկ Վաշինգտոնն է անտեսվել Բաքվի կողմից։ Արևմուտքի համար դա ցավալի հարված է, քանի որ Փարիզն իր անձնական արժանիքն է համարում «երեք սկզբունքը», իսկ ծրագրի չկատարումը նման կլինի եվրոպական դիվանագիտության հրապարակային ձախողման։

Միակ կետը, որի շուրջ Բաքվի և Երևանի միջև բանակցությունները դեռ շարունակվում են, տարածքների փոխանակումն է։ Խոսքը հին անկլավների մասին է։ Վերջերս Փաշինյանն ասել է, որ «քննարկվում է անկլավների փոխանակման հարցը»։ Խոսքը, մասնավորապես, Հայաստանի տարածքում գտնվող Տիգրանաշեն գյուղի մասին է, որով անցնում է Իրան տանող ռազմավարական ճանապարհը։ Տիգրանաշենի դիմաց Հայաստանը կարող է ստանալ Ադրբեջանում գտնվող հայկական անկլավը՝ Արծվաշենը։ 30 տարվա ընթացքում այն ամբողջությամբ ավերվել է, լավագույն դեպքում այնտեղ ապրում է մոտ հարյուր ադրբեջանցի փախստական, նույնիսկ հայկական գերեզմանոցն է ավերվել։ Փոխանակումը, կարծես թե, համարժեք չէ, բայց Փաշինյանն ինքն իրեն թակարդն է գցել տխրահռչակ «երեք սկզբունքով»: Մասնավորապես տարածքային ամբողջականությունը՝ ըստ 1991 թվականի սահմանների և ըստ Փաշինյանի հայտարարած տարածքային թվերի, հստակ նշանակում է, որ պետք է անկլավների փոխանակում իրականացվի։

Այդ դեպքում Հայաստանը լիովին կմեկուսացվի, և կտրվի արտաքին աշխարհից, նրա կարևորագույն հաղորդակցությունները կփակվեն Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանին ոչինչ չարժե պարզապես այդ փոքր տարածքները ֆիզիկապես, ռազմական ուժով օկուպացնելը։ Բայց Բաքվում, ըստ երևույթին, ուզում են տեսնել, թե ինչպես է Փաշինյանը դուրս գալու այդ ամենի տակից։ Եվ Հայաստանի վարչապետը ստիպված է երկրի ներսում բացատրություններ տալ և ամպագոռգոռ հայտարարություններ անել: Կարելի է ենթադրել, որ Փաշինյանը եվրոպական կառույցների հետ համաձայնեցմամբ Հայաստանը արտահերթ ընտրությունների ճանապարհով է տանում։ Ենթադրվում է, որ նրա կուսակցությունը կարող է ջախջախիչ հաղթանակ տանել, որն այնուհետև թույլ կտա փոխել երկրի Սահմանադրությունը։ Նման ընտրական հաղթանակի հիմքը Փաշինյանի՝ Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու և դեպի Եվրոպա վերակողմնորոշվելու նոր ուղղվածությունն է։ Գաղափարական առումով դա բացատրվում է նրանով, որ «Ռուսաստանը մեզ լքեց», իսկ ֆրանսիացիները, ասում են, կպաշտպանեն մեզ։

Լրիվ հնարավոր է, որ Հայաստանի հասարակությունը կողմ քվեարկի դրան, բայց պայմանով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանվեն տնտեսական դաշտում։ Այստեղից էլ դժկամությունը ՀԱՊԿից և հետխորհրդային այլ կազմակերպություններից անհապաղ դուրս գալու հարցում, ինչը և հանգեցրել է համատեղ միջոցառումների գրեթե ծաղրանկարային սաբոտաժին։ Հասկանալի է, որ Ադրբեջանը հավերժ չի սպասելու: Թերևս Բաքուն պարզապես սպասում է Հայաստանում արտահերթ ընտրություններին, որպեսզի գործ ունենա այն Փաշինյանի հետ, որն ավելի շատ իշխանություն կունենա, քան հիմա է։ Թող հաղթի, ավելի շատ լիազորություններ ավելացնի իրեն, թող գոնե դրոշն ու զինանշանը փոխի, եթե դա է ուզում։

Իսկ հետո Բաքվից նորից նրան զգուշորեն կհարցնեն՝ ի՞նչ կա Զանգեզուրի հետ կապված, ի վերջո, դա այն հողն է, որտեղ պատմականորեն ապրել են ադրբեջանցիները, ինչո՞ւ եք այդ լիճը կոչում Սևան, չէ՞ որ դա կոչվում է Գոյչա, հնուց թուրքերը միշտ ապրել են նրա ափերին... և այդպես՝ ըստ ցուցակի: Այդ համատեքստում անկլավների մասին Փաշինյանի հայտարարությունները երևի թե ոչ մեկին չեն հետաքրքրում, բացի, թերևս, փախստականներից։ Դա ընդամենը բանակցային ծուղակ է, որը ստեղծվել է հենց Փաշինյանի կողմից: Հայաստանի տարածքային ամբողջականությունը, չնայած այն բանին, որ Բաքուն դեռ խոսքերով ճանաչում է այն, վաղուց է դադարել անսասան լինել։ Ղարաբաղի կորուստն իրականում դոմինոյի քարերից առաջինն էր, որ ընկավ։ Բայց, ինչպես գիտենք, առաջինն ամենակարևորն է դոմինոյի քարերի շղթայում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ ՊետրոսյանԷկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովՕլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներինՀայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում է հորդառատ անձրև Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում Երկրի կառավարման ղեկին դավադրական ճանապարհով հայտնված անձը չի տիրապետում հիմնարար գիտելիքների, եվ այդ ամենը բումերանգի բնույթով հարվածում է երկրի բոլոր բնագավառներին. ԿամենդատյանԻնչպե˚ս տեսակավորել թափոնները. երեխաները սովորում են մանկապարտեզում, հետո նաև կիրառում տանըՍկանդալային մանրամասներ` էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գործունեության մասին Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար Ինչպե՞ս կրճատել կողմնակի ծախսերը․ 5 խորհուրդ IDBank-ից ու Իդրամից Անապատում միլիոնավոր արևային մարտկոցները պետք է մաքրվեն ավազից. ինչպե՞ս է դա տեղի ունենում Ադրբեջանական զինվորականները պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը. Արշակ ԿարապետյանԱրևմտյան սադրանք հայ-իրանական հարաբերությունների դեմ Ի՞նչ են խոստացել Շիրինյանին՝ «ժողովրդավարական ուժերի հարթակը» լքելու դիմաց Ռուսաստանը զգուշացնում է Հայաստանին Ուկրաինայի ճակատագրով Կոռուպցիան պոզով-պոչով չի լինում Հայաստանի շախմատի հավաքականը ներկայացրել է առաջիկա օլիմպիադայի մասնակիցներին Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Ալիևը հասկանում է, որ հայ ժողովուրդը չի հաշտվելու Բաքվի և Նիկոլի համատեղ ծրագրված ռազմա-քաղաքական ավանտյուրայի անարդար հետևանքների հետ. ԶաքարյանՊղնձե լեռան տիրուհին. ԶՊՄԿ-ի հավակնոտ նպատակները Հարկավոր է համախմբել հայերին, պայմաններ ստեղծել ավելի քան մեկ միլիոն մարդ Հայաստան վերադառնալու համար․ Արշակ Կարապետյան Նոր սահմանադրության նախագիծը գրվում է Բաքվում. Մենուա ՍողոմոնյանԳենոֆոնդ ենք կորցնում. Արշակ Կարապետյան Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը Արգելե՛լ ամերիկյան բանակի ներկայացուցչի մուտքը Հայաստանի Պաշտպանության նախարարություն. Խաչիկ ԱսրյանԱՄՆ յոթ խոշորագույն ՏՏ ընկերությունների շուկայական արժեքը մեկ օրում նվազել է 770 մլրդ դոլարով