Երևան, 27.Հուլիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փոխարժեքը հուլիսի 27-ին Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ Պետրոսյան Էկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը


Հայաստանի տնտեսական աճի տեմպերը գնալով թուլանում են

Տնտեսություն
Այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանի տնտեսական աճը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ կազմել է 7,4 %: Վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսական աճի տեմպերը գնալով թուլանում են։ Առաջին եռամսյակում դա 12,1 % էր կազմում, երկրորդում՝ 9,1 %։ Ըստ տարբեր վերլուծաբանների՝ այս պրոցեսն օբյեկտիվ է, և հենց այդպես էլ պետք է լիներ՝ հաշվի առնելով, թե՛ ռելոկանտների հեռացումը Հայաստանից և թե՛ բազմաթիվ այլ ֆակտորներ։
 
Միակ ոչ օբյեկտիվը Հայաստանի տնտեսության մեջ իշխանությունների գեր ուշադրությունն է այն ոլորտներին, որտեղ իսկապես լուրջ փող և ստվերի հնարավորություն կա և, ընդհակառակը, առանձին ոլորտների հետևողական տոռպեդահարումը։
 
Հայաստանի տնտեսության կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը շարունակում են ունենալ առևտուրն ու ծառայությունները։ Երրորդ եռամսյակում համախառն ներքին արդյունքի 57,9 %-ը բաժին է ընկել նշված ոլորտներին։ Քանի որ ծառայություններն էական կշիռ ունեն տնտեսության մեջ, ապա տարբեր ենթաոլորտներում աճի տեմպերի թուլացումն ազդում է տնտեսության ընդհանուր վիճակի վրա։ Ամենավատ իրավիճակն արդյունաբերությունում է, ոչ միայն ծանր, այլ նաև թեթև և միջին արդյունաբերությունում։ Արդեն երկրորդ եռամսյակն է արդյունաբերության ոլորտում անկում է գրանցվում։ Երրորդ եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 2,6 %-ով, չնչին աճ է գրանցվել գյուղատնտեսության ոլորտում, անգամ շինարարության ոլորտում է աճի տեմպերի նվազում նկատվում, թեպետ դեռևս չափազանց բարձր է նախորդ տարվա համեմատ։ Հատկապես այս տարի շինարարության և ճանապարհների վերակառուցման ոլորտները կարող էին ավելի ցածր աճի տեմպեր ցուցաբերել, եթե վերակառուցման պետական ծրագրերին ահռելի միջոցներ չհատկացվեին։
 
Երկրում մեծ քանակությամբ շինարարություն է ընթանում բոլոր ոլորտներում, թե՛ մասնավոր և թե՛ պետական, ընդ որում մասնավորն էլ օգտվում է պետական աջակցությունից և թույլտվությունները դակվում են փաթեթներով։
 
Իշխանությունն իր կողմից հսկայական միջոցներ է վատնում տարբեր շինություններ կառուցելու համար՝ չհաշված ճանապարհների վերակառուցումը։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, Հայաստանում ամենամեծ քարոզչական արշավն էլ իրականացվել է ճանապարների ասֆալտապատման վրա, իսկ վերջին ամիսներին ընդհանրապես գործող իշխանություններն ասֆալտում են հնարավոր ամեն ինչ, ընդ որում նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ այդ աշխատանքներն իրականացնում են ոչ բավարար որակով, ինչը հնարավորություն է տալու նույն այդ իշխանություններին մեկ անգամ ասֆալտած ճանապարհը վերանորոգել մեկ կամ երկու տարի անց՝ կրկին հսկայական միջոցներ վատնելով։ Հարցրեք յուրաքանչյուր տնտեսագետի և նա կասի, որ հատկապես շինարարության և ճանապարհների վերակառուցման ոլորտներում ամենամեծ ստվերն է հնարավոր և ամենամեծ գումարները կարելի են յուրացնել հենց այս ոլորտներում, ուստի բնավ զարմանալի չէ Հայաստանի գործող իշխանությունների ակնհայտ հետաքրքրվածությունն այս ոլորտների նկատմամբ։ Ժամանակին ճանապարհների ասֆալտապատման գործն իր ձեռքն էր վերցրել ներկայումս Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Փոխվարչապետ նշանակվելուց հետո ճանապարհների վերակառուցման գրասենյակը՝ Ճանապարհային դեպարտամենտ անվանումով, կցվեց հենց փոխվարչապետին՝ հանվելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմից։ Այդ կերպ Պապիկյանը ցանկանում էր ֆինանսական հոսքերը վերահսկել միանձնյա՝ առանց Տարածքային կառավարման նախարարի խառնվելու։
 
Փորձագետները նշում են, որ տնտեսության կառուցվածքի ներկայիս իրավիճակը բնավ լավ հետևանքներ չի կարող ունենալ, փոխարենը 2024 թվականին գործող իշխանությունները կրկին հիմնական շեշտը դնում են այս ոլորտների վրա, մինչդեռ շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե իշխանությունը փորձեր աջակցել արդյունաբերության զարգացմանը, հատկապես թեթև և միջին արդյունաբերության զարգացմանը, առավել ևս, որ Թուրքիայի հետ սահմանի բացվելու դեպքում հայկական արդյունաբերությունը հայտնվելու է ծանրագույն դժվարությունների առջև՝ չկարողանալով մրցակցել թշնամի երկրների արտադրանքի հետ։
 
Հայկ Առաքելյան
Փոխարժեքը հուլիսի 27-ին Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ ՊետրոսյանԷկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովՕլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներինՀայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում է հորդառատ անձրև Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում Երկրի կառավարման ղեկին դավադրական ճանապարհով հայտնված անձը չի տիրապետում հիմնարար գիտելիքների, եվ այդ ամենը բումերանգի բնույթով հարվածում է երկրի բոլոր բնագավառներին. ԿամենդատյանԻնչպե˚ս տեսակավորել թափոնները. երեխաները սովորում են մանկապարտեզում, հետո նաև կիրառում տանըՍկանդալային մանրամասներ` էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գործունեության մասին Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար Ինչպե՞ս կրճատել կողմնակի ծախսերը․ 5 խորհուրդ IDBank-ից ու Իդրամից Անապատում միլիոնավոր արևային մարտկոցները պետք է մաքրվեն ավազից. ինչպե՞ս է դա տեղի ունենում Ադրբեջանական զինվորականները պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը. Արշակ ԿարապետյանԱրևմտյան սադրանք հայ-իրանական հարաբերությունների դեմ Ի՞նչ են խոստացել Շիրինյանին՝ «ժողովրդավարական ուժերի հարթակը» լքելու դիմաց Ռուսաստանը զգուշացնում է Հայաստանին Ուկրաինայի ճակատագրով Կոռուպցիան պոզով-պոչով չի լինում Հայաստանի շախմատի հավաքականը ներկայացրել է առաջիկա օլիմպիադայի մասնակիցներին Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Ալիևը հասկանում է, որ հայ ժողովուրդը չի հաշտվելու Բաքվի և Նիկոլի համատեղ ծրագրված ռազմա-քաղաքական ավանտյուրայի անարդար հետևանքների հետ. ԶաքարյանՊղնձե լեռան տիրուհին. ԶՊՄԿ-ի հավակնոտ նպատակները Հարկավոր է համախմբել հայերին, պայմաններ ստեղծել ավելի քան մեկ միլիոն մարդ Հայաստան վերադառնալու համար․ Արշակ Կարապետյան Նոր սահմանադրության նախագիծը գրվում է Բաքվում. Մենուա Սողոմոնյան