2023 թվականի դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը
Հասարակություն![2023 թվականի դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը](/timthumb.php?src=disc/29-11-23/9a3516b1f9fcef8ce2ffc18fbf4e4379.jpg&w=780)
2023 թվականի դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը, որին մասնակցելու համար Հայաստան կժամանի հայտնի գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը։ Համաժողովն անցկացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ և ամենամյա բնույթ ունի:
Համաժողովի ընթացքում կկայանան մի շարք պանելային քննարկումներ՝ «Գլոբալ միտումները և Հայաստանը․Հայացք դեպի ապագա», «Գիտական համակարգը՝ որպես Հայաստանի տնտեսության մրցակցության գրավական» և այլ խորագրերով: Պանելային քննարկումների բանախոսներից է նաև «Լիկվոր» ընկերության հիմնադիր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը:
Համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2022 թվականին:
Միջոցառման մանրամասներն՝ այստեղ :