Երևան, 27.Հուլիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երևանը խուսափում է «3+3» ձևաչափով հանդիպումներից Փաշինյանը Գյումրի է գնացել՝ տեղում ճնշելու իշխանություններին Սոչիից 68 կմ հեռավորության վրա երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ի և Հրվ․ Կորեայի միջև միջուկային պլանավորման համատեղ համաձայնագիրը մտահոգիչ է․ Լավրով Ալիևը սահմանադրություն փոխելու պահանջի տակ հեռագնա նպատակ է դրել. Ավետիք Չալաբյան Վատիկանը կմիանա արևային էներգիային Թրամփը Նաթանյահուի հետ հանդիպմանն իր պարտության դեպքում 3-րդ համաշխարհային պատերազմ է կանխատեսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտnւթյան սրում չի սպասվում. «Fitch» Եղանակը՝ առաջիկա օրերին Ես Փարիզի խաղերը հայտարարում եմ բացված․ Մակրոն


Ովքե՞ր են «Հայաքվեի» հարցով որոշում կայացնողները․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է «Հայաքվեի» ներկայացրած օրինագիծը: Իշխող քաղաքական թիմի վերաբերմունքից, նաև կառավարության ներկայացրած կարծիքից ակնհայտ է դառնում, թե ինչպիսին է լինելու հանձնաժողովի 12 պատգամավորից ութի քվեարկությունը: Խոսքն, իհարկե, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մասին է: Ճիշտ է, անկախ նրանից, թե ինչպիսի եզրակացություն կտա հանձնաժողովը, հարցը մտնելու է ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, այդուամենայնիվ, հետաքրքիր է, թե ովքեր են եզրակացություն տալու Արցախի հետ կապված օրինագծին, ու ընդհանրապես, ովքեր են որոշումներ կայացնում «պետաիրավական» հարցերով:

Հանձնաժողովի նախագահը Վլադիմիր Վարդանյանն է, որը ժամանակին աշխատել է ՍԴ աշխատակազմում, երբ աշխատակազմի ղեկավարը Հրայր Թովմասյանն էր, ապա նշանակվել է Գագիկ Հարությունյանի խորհրդական՝ մինչև իրավական փորձաքննության վարչության պետ լինելը: Հետո, երբ Հրայր Թովմասյանը նշանակվել է ՍԴ նախագահ, նա Վարդանյանին նշանակել է ՍԴ աշխատակազմի ղեկավար: Լինելով այս պաշտոնում՝ Վարդանյանը 2018 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ արագ «կողմնորոշվում» և ընդգրկվում է ՔՊ կուսակցության համամասնական ցուցակում:

«Չար լեզուներն» ասում են, որ քավորական գործոնը էական դեր է խաղացել այս «անցման» մեջ: Ի դեպ, շատերը ժամանակին, մեղմ ասած, զարմացել էին, որ երբ ՍԴ-ում արշավ սկսվեց Հրայր Թովմասյանի դեմ, մինչև օրենքում սահմանադրական փոփոխություններ անելը, ԱԺ ՔՊ խմբակցությունը նախաձեռնել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցումը ընդհուպ պաշտոնապես դիմելով ՍԴ-ին, որն այդ գործը վարույթ չընդունեց, իսկ ԱԺ-ում այդ գործի կոորդինացումն իրականացնում էր հենց Վլադիմիր Վարդանյանը: Իսկ զարմանքի պատճառն այն է, որ փաստացի ՍԴ-ում Վարդանյանի կարիերային մեծապես նպաստել է հենց Հրայր Թովմասյանը, բայց պատգամավոր դառնալով՝ նա նախաձեռնեց Հրայր Թովմասյանի՝ ՍԴ դատավորի պաշտոնից զրկելու գործընթաց:

Հանձնաժողովի մյուս անդամը Տրդատ Սարգսյանն է: Խոսքը Վայոց ձորի նախկին մարզպետի մասին է, որն իր մարզպետության ժամանակ հայտնվեց սկանդալի մեջ՝ կապված գյումրեցի փոխգնդապետ Արա Մխիթարյանի հետ: Հիշեցնենք, որ 2019 թ.ին փոխգնդապետը ծեծի էր ենթարկվել, կոմայի մեջ հայտնվել, իսկ 2023 թ.-ի հուլիսին նա մահացավ: Մամուլը գրեց, որ մարզպետ Տրդատ Սարգսյանը անմիջական մասնակցություն է ունեցել ծեծկռտուքին, սակայն քրեակատարողական հիմնարկում հայտնվեց նրա օգնականը: Սարգսյանն ազատվեց մարզպետի պաշտոնից, իսկ հանրությունն ակնկալում էր, թե նա պատասխանատվության կենթարկվի: Սակայն դրանից հետո Տրդատ Սարգսյանը նշանակվեց ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար, ապա՝ 2021 թ. ընտրությունների արդյունքում՝ դարձավ ԱԺ պատգամավոր:

Ի դեպ, Տրդատ Սարգսյանն աչքի չի ընկել ելույթներով ու օրենսդրական նախաձեռնություններով: Արփինե Դավոյանը և Ալխաս Ղազարյանը ներկայում սովորում են ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության բաժնի մագիստրատուրայում: Արփինե Դավոյանը կրթությամբ մանկավարժհոգեբան է, իսկ Ալխաս Ղազարյանը 2021 թ.-ից եղել է Մ.Գ. Մանվել յանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող: Ի դեպ, հիշեցնենք, որ Արփինե Դավոյանի անունը շրջանառվեց, օրինակ՝ երբ նա ՔՊ-ի վարչության ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի նախագահն էր, իսկ ընտրությունների արդյունքները միանշանակ չընդունվեցին, մամուլը գրեց տեղի ունեցած կեղծիքների մասին:

Կարեն Սարուխանյանը Շիրակի մարզից է, կրթությամբ կենսաֆիզիկոս է, աշխատել է որպես ուսուցիչ, 2018 թ.-ի իշխանափոխությունից հետո նշանակվել է Շիրակի մարզպետ, նա ևս իրավաբանության հետ որևէ կապ չունի: Հանձնաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանը հայտնի է սորոսական ծրագրերին ակտիվ մասնակցությամբ, ինչն արտացոլված է նաև նրա կենսագրության մեջ: Անուշ Քլոյանը «Մարտի 1»-ին զոհված Գոռ Քլոյանի քույրն է: Նա ընտրվել էր Երևանի ավագանու անդամ, բայց նաև ՔՊ համամասնական ցուցակում էր, և պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվանից հետո դարձավ պատգամավոր: Դե, այստեղ ամեն ինչ պարզ է, այդ թվում՝ պատգամավոր դառնալու «շարժառիթները»:

Հավելենք, որ այս քպականների մեծ մասի վերաբերյալ մամուլում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, թե միանգամից ինչպիսի ունեցվածքի ու կարողությունների տեր են դարձել, կարելի է ասել՝ զրոյից, այդ թվում՝ զգալի գումարներ, մեքենաներ, բնակարաններ նորակառույցներում և այլն... Իհարկե, ԱԺ խմբակցություններն են առաջադրում, թե որ պատգամավորը որ հանձնաժողովում ընդգրկվի՝ հաշվի առնելով նրանց մասնագիտական կրթությունը, փորձառությունը, գիտելիքները, եթե, իհարկե, կան: Ուղղակի հարկ համարեցինք ներկայացնել, թե ովքեր, ինչ կենսագրություն, ինչ ճանապարհ անցած, ինչ «պատմություններով» հայտնի մարդիկ են որոշելու 58 հազար քաղաքացու նախաձեռնության ճակատագիրը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանը խուսափում է «3+3» ձևաչափով հանդիպումներից Փաշինյանը Գյումրի է գնացել՝ տեղում ճնշելու իշխանություններին Սոչիից 68 կմ հեռավորության վրա երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ի և Հրվ․ Կորեայի միջև միջուկային պլանավորման համատեղ համաձայնագիրը մտահոգիչ է․ Լավրով Ալիևը սահմանադրություն փոխելու պահանջի տակ հեռագնա նպատակ է դրել. Ավետիք ՉալաբյանՎատիկանը կմիանա արևային էներգիային Թրամփը Նաթանյահուի հետ հանդիպմանն իր պարտության դեպքում 3-րդ համաշխարհային պատերազմ է կանխատեսելՀայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտnւթյան սրում չի սպասվում. «Fitch» Եղանակը՝ առաջիկա օրերին Ես Փարիզի խաղերը հայտարարում եմ բացված․ Մակրոն 8 ժամ ջուր չի լինիՉկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետԵրևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Փոխարժեքը հուլիսի 27-ին Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ ՊետրոսյանԷկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովՕլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներինՀայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում է հորդառատ անձրև Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում Երկրի կառավարման ղեկին դավադրական ճանապարհով հայտնված անձը չի տիրապետում հիմնարար գիտելիքների, եվ այդ ամենը բումերանգի բնույթով հարվածում է երկրի բոլոր բնագավառներին. ԿամենդատյանԻնչպե˚ս տեսակավորել թափոնները. երեխաները սովորում են մանկապարտեզում, հետո նաև կիրառում տանըՍկանդալային մանրամասներ` էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գործունեության մասին Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար