Երևան, 03.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կապանի օդանավակայանի մոտ բախվել են GAZ և Howo բեռնատարները. վիրավոր կա Օդեսայի գրոհից հետո Զելենսկին գործընկերներին կոչ է արել ավելի շատ ՀՕՊ համակարգեր տալ Ուկրաինային Ուկրաինան հայտարարել է ռուսական Սու-34 կործանիչ խոցելու մասին Երևանը համագործակցում է իր բարեկամների թշնամիների հետ․ Լավրով Պուտինը և Լուկաշենկոն մոտ մեկ ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել Լավրովը չի հաստատել, որ Երևանը քննարկում է «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների ներկայության հարցը Հայաստանը և Թուրքիան որոշել են նոր հանդիպում անցկացնել հարաբերությունները կարգավորելու համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա Մտքեր «ՀայաՔվեի» համաժողովից. Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան Եվրոպայում ստեղծվել է «աշխարհի ամենաարդյունավետ» արևային մարտկոցը


Արհեստական պետական կազմավորման համար ստելն ու կեղծելը սովորական կենսակերպ է․ «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Ադրբեջան կոչվող արհեստական պետական կազմավորումը ի սկզբանե հիմնված է կեղծիքի, զեղծարարության, ստի ու արյան վրա, պատմությունից քիչ թե շատ տեղյակներին հայտնի է: Այն, որ ադրբեջանական քարոզչությունը, քաղաքականությունը, հայության նկատմամբ ցեղասպանական ոճրագործ ծրագրերը ուղեկցվում են աղաղակող ստերով ու կեղծարարական, հորինովի հայտարարություններով, նույնպես հանրահայտ է ու ակնհայտ: Առհասարակ, լինի խոսքը «ադրբեջանական ժողովրդի» մասին հեքիաթների, թե, օրինակ՝ Աղվանքի, Գարդմանքի ու Արցախի պատմամշակութային ժառանգությունը «սեփականելու» և ոչնչացնելու, այս կամ այն պարսիկ հեղինակին «ադրբեջանականացնելու» կամ այլ, ավելի անմեղ թվացող բանի մասին (ասենք՝ տոլմա կերակրատեսակի, «Սարի աղջիկ» երգի կամ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի), ադրբեջանական իշխանությունների թելադրանքով ու ֆինանսավորմամբ տիրաժավորվում են բացահայտ հորինվածքներ ու ստեր ու... տարածվում, տարածվում, տարածվում:

Ադրբեջանական գործելակերպն անփոփոխ է: Ավելին, ներկա փուլում, չստանալով Հայաստանի անվանական իշխանությունների կողմից որևէ հակադարձում, ադրբեջանական քարոզչաքաղաքական ակտորներն ավելի ու ավելի են ոգևորվել և լկտիացել: Նրանք ոգևորվել են մինչև այնտեղ, որ Հայաստանը հռչակում են «Արևմտյան Ադրբեջան», Հայաստանի մայրաքաղաքը՝ 2800-ամյա Էրեբունի-Երևանը, թրքաբար հնչյունախեղելով, հռչակում են՝ «Իրիվան», Հայոց պատմական մայրաքաղաքներից Վաղարշապատը հռչակում են «Ուչմուձին», հրապարակում ու տարածում են ՀՀ քարտեզ, որտեղ բոլոր մարզերը գրված են «ադրբեջանական» անվանումներով: Համարելով, որ արդեն իսկ գործած մի շարք պատերազմական հանցագործությունները լիովին մարսել են, ադրբեջանական իշխանությունները լծվել են կեղծարարության նոր ծրագրի՝ նպատակ ունենալով միջազգային ասպարեզում Արցախի հայաթափման ցեղասպանական ծրագրի մեղքը բարդել Հայաստանի ու Արցախի վրա:

Ահավասիկ, պատերազմական հանցագործ ու առաջիկայում անկասկած իր արժանին ստանալու ենթակա ադրբեջանական ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «Ադրբեջանից հայ բնակիչների հեռանալու համար պատասխանատվություն են կրում Հայաստանը և նրա վերահսկողության տակ գտնվող անջատողական ռեժիմը»: Խոսքը, կռահելի, է Արցախի բռնի հայաթափման մասին է: Արցախի, որը հազարամյակներով եղել է բնիկ հայկական, որը երբեք չի եղել ադրբեջանական անկախ պետության կազմում, իսկ հիմա անցել է ադրբեջանական տիրապետության տակ, որն իրականացնում է Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության հետևողական ոչնչացում, ինչը ևս համարվում է ցեղասպանական ոճրագործություն:

Ի դեպ, նկատենք, որ, այո, Հայաստանի ներկայիս իշխանությունն իսկապես մեղավոր է Արցախի հայաթափման համար: Իհարկե մեղավոր է: Բայց մեղավոր է նրանում, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարել է, թե Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ինչով լիովին ազատություն է տվել պատերազմական հանցագործ Ալիևին՝ Արցախի հայության դեմ ցեղասպանություն իրականացնելու հարցում: Բայց այս մեղավորությունը չի «ջրում» մյուսի՝ ադրբեջանական արհեստական կազմավորման իշխանությունների մեղավորությունը, ցեղասպանական հանցանք գործելու փաստը, ընդհանրապես բոլոր հանցագործությունները: Ի դեպ, Բայրամովը, երկրորդելով Էրդողանին, նույն հանդիպման ժամանակ նաև հայտարարել է. «Հակառակ կողմը տեղեկացվել է այս տարվա սեպտեմբերին 24 ժամվա ընթացքում մեր երկրի կողմից իրականացված հակաահաբեկչական միջոցառումների մասին՝ Հայաստանի կողմից իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքներից դուրս բերելու ձախողման ֆոնին՝ հակառակ Հայաստանի ստանձնած պարտավորություններին»:

Այստեղ արդեն ավելի վաղ հորինած կեղծիքի վրա է հիմնվում մնացյալ պնդումը: Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը ադրբեջանական իշխանության ներկայացուցիչը, կրկնենք՝ երկրորդելով թուրքական ղեկավարությանը, մեղադրում է այն բանի մեջ, որ նախքան սեպտեմբերի 19-ը նրանք տեղեկացված են եղել, որ Ադրբեջանը հարձակում է սկսում Արցախի շրջափակված հայության վրա՝ կոտորելու, կանանց, երեխաներին, ծերերին մորթելու, ծվատելու, Արցախը հայաթափելու նպատակով: Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանավորները թերևս պիտի ինչ-որ կերպ փորձեն հակադարձել, պատասխանել, մի խոսքով՝ արձագանքել (գոնե մինչև թերթի՝ տպարան ուղարկելը նման արձագանք չկար):

Բայց դա իշխանությունների գործն է, նաև՝ պարտավորությունը: Նախօրոք տեղեկացված են եղել, թե ոչ, փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը բացեիբաց հայտարարեց, որ ուրանում է Արցախը, որ մատը մատին չի տալու՝ Արցախի հայությանը, ինչպես ինքն է հիմա սրտաճմլիկ պաթոսով արտասանում՝ «մեր քույրերին ու եղբայրներին» պաշտպանելու համար: Ու ոչինչ էլ չարեց: Թե ինչ աններելի ծանր մեղքեր է գործել Փաշինյանի իշխանությունը, շատ է խոսվել ու դեռ կխոսվի: Բայց դա մեր խնդիրն է: Իսկ այն, որ ադրբեջանական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչը միջազգային կառույցներում հանդիպումների ժամանակ բացահայտորեն ստում է, իսկապես պետք է որոշակի պատասխանի արժանանա: Բայրամովի ու, առհասարակ, ալիևյան իշխանությունների ամենամեծ ստերից մեկն այն է, թե Հայաստանը «ադրբեջանական տարածքներից» զինված ուժերը դուրս չի բերել:

Բոլորը, ըստ որում, հրաշալի տեղյակ են, որ խոսքը Արցախի պաշտպանության բանակի մնացորդների մասին է, որի շարքերում առնվազն վերջին 2 տարիներին եղել են բացառապես Արցախի բնակիչներ, ամեն պարագայում՝ չեն եղել ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներ, ավելին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ավելի վաղ զինաթափել էր Արցախը՝ այնտեղից դուրս բերելով ծանր սպառազինությունն ու հրետանային միջոցները: Այսքանից հետո Բայրամովը դեռ մի բան էլ խոսում է «հակաահաբեկչական գործողության» ու այն մասին, թե «քաղաքացիական անձանց նկատմամբ» բռնություն չի գործադրվել: Սա՝ այն դեպքում, երբ կան կոնկրետ փաստեր՝ կանանց, երեխաների, ծերերի սպանությունների ու վիրավորվելու վերաբերյալ:

Ըստ որում, խաղաղ բնակչության դեմ ռազմական ագրեսիայի փաստերն արձանագրվել են ոչ միայն սեպտեմբերին կատարված ոճրագործության ընթացքում, այլև Արցախի՝ 9 ամիս տևած շրջափակման ամբողջ շրջանում, այդ թվում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող հողագործների վրա հարձակումներով ու ոչ միայն: Հայաստանի իշխանությունը պարտավոր է միջազգային ատյաններում շարունակաբար բարձրացնել այդ հարցերն ու նշել այդ սահմռկեցուցիչ փաստերը: Եթե դա չանի փաշինյանական իշխանությունը, դա պարտավոր է անել հաջորդող իշխանությունը, պարտավոր են անել հասարակական կառույցներն ու ակտիվիստները, կազմակերպված Սփյուռքը: Բոլորս:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միայն լաստանավի գործարքի համար Քերոբյանն ու Փաշինյանն էլ նրա ձեռքը բռնած պիտի դատվեն․ Նաիրի ՍարգսյանՔվանտային կետային արևային մարտկոցները արդյունավետության ռեկորդ են սահմանել, չնայած սիլիցիումին հասնելուց դեռ հեռու են Մեր պետությունը կորցրել է ինքնիշխանությունը և կանգնած է անհետացման եզրին․ Աբրահամ Գասպարյան Միակ ճիշտ քայլը՝ ինստիտուցիոնալ արագ հակազդեցություն Դարչնագույն զազրախոսությունը՝ որպես երդվյալ նիկոլականների վերջին «փաստարկ» Կապանի օդանավակայանի մոտ բախվել են GAZ և Howo բեռնատարները. վիրավոր կա Հայաստանի համար արհավիրքը, արհավիրք ստեղծողն ինքն է` իր տերերի հետ միասինՕդեսայի գրոհից հետո Զելենսկին գործընկերներին կոչ է արել ավելի շատ ՀՕՊ համակարգեր տալ ՈւկրաինայինՈւկրաինան հայտարարել է ռուսական Սու-34 կործանիչ խոցելու մասին Երևանը համագործակցում է իր բարեկամների թշնամիների հետ․ ԼավրովՊուտինը և Լուկաշենկոն մոտ մեկ ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել Լավրովը չի հաստատել, որ Երևանը քննարկում է «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների ներկայության հարցը Հայաստանը և Թուրքիան որոշել են նոր հանդիպում անցկացնել հարաբերությունները կարգավորելու համար Օդի ջերմաստիճանը կբարձրանաՄտքեր «ՀայաՔվեի» համաժողովից. Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս ԳալստանյանԵվրոպայում ստեղծվել է «աշխարհի ամենաարդյունավետ» արևային մարտկոցը ՖԻՖԱ-ն լիովին դեմ է կապույտ քարտերին․ ՖԻՖԱ-ի նախագահ Լիբանանյան «Հեզբոլլահը» հարվածել է Իսրայելի հրամանատարական կենտրոնինԵրշիկեղենի նախահայրը. «սև ապո՞ւր», թե՞ երշիկ․ «Փաստ»Թուրքիայի անակնկալ առաջարկը Հայաստանի իշխանությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՐՏԻ). Առաջին անկանգառ շուրջերկրյա թռիչքը ինքնաթիռով․ «Փաստ»Միտումնավոր զրկում է Հայաստանին նրա անվտանգությունը երաշխավորող վահանից․ «Փաստ»Փաշինյանը փակ հանդիպում է անցկացրել ԱԺ-ում ԱԽ քարտուղարը շարունակում է վնասել հայ-ռուսական հարաբերություններին Բանկային գաղտնիքի խախտումը հեղինակազրկելու է Հայաստանը Հայաստանը կանգնած է տնտեսության կոլապսի և աղետի առաջ. Արշակ Կարապետյան Ինքներդ պարզեք ձեր հարցերը․ «Փաստ»Կառավարությունն օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանցից պետության կարիքների բավարարման նպատակով պետական գաղտնիք պարունակող գնումների կատարման դեպքերը և պայմանները սահմանելու լիազորություն կունենա․ «Փաստ»«Սպասում եմ հրաշքի, այդ սպասումն է ապրեցնում, թե չէ մարդը կարող է խելագարվել». Մեսրոպ Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարանդայում․ «Փաստ»Հիմա գնդակը ԵՄ-ի ու առանձին վերցրած երկրների դաշտում է․ «Փաստ»Պետությունն իր գործառույթն անբավարար չափով է անում, հետո փորձում դա ջարդել առանձին զինծառայողների վրա․ Աբրահամյան Ինչո՞ւ են պատերազմ հայտարարել եկեղեցուն․ «Փաստ»Հայոց անկախ պետականության հիմնասյան՝ անկախության հռչակագրի պաշտպանությունը կարող է դառնալ և պետք է դառնա համազգային համախմբման օրակարգը. «ՀայաՔվե»Թշնամին պահանջում է չեղարկել Անկախության հռչակագիրը, մեր անմիաբանության պատճառով կորսվեց հայրենիքը. Չալաբյան Ինչպե՞ս «հաղթահարել» կոռուպցիան ու... ընկղմվել դրա մեջ․ «Փաստ»Նալբանդյանը գնել է «Օազիս» սուպերմարկետների ցանցը, հիմա էլ բանակցում է «Քարֆուրի» և «Զովքի» հետ «Եվրախորհրդարանի բանաձևերը սոսկ բարոյական աջակցություն են. մեզանից էլի սպասելիքներ ունեն»․ «Փաստ»Փաշինյանը շնորհավորել է Էրդողանի հոբելյանը․ «Փաստ»Ի՞նչ հակահայկական քայլերով է աչքի ընկել Վլադիմիր Զելենսկին․ «Փաստ»Սկսում են գործողությունների շարք, որի նպատակը երկրում նոր իշխանություն ձևավորելն է․ «Փաստ»Արաբկիրի նախկին թաղապետը քաղաքականություն է վերադառնում․ «Փաստ»Վախեցած են. խնդրել են, որ իրենց էլ զենք տրամադրեն․ «Փաստ»Որքանո՞վ կարող է Հայաստանը «տեղավորվել» համաշխարհային պահանջարկի բավարարման գործում․ «Փաստ»Հայաստանը առաջիկա օրերին Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ կներկայացնի. «Փաստ»16 տարի շարունակ «մարտի 1-ի» տասը զոհի անուններն անգիր արած` փող, պաշտոն, իշխանություն ու հարստություն ձեռք գցեցին, դրամաշնորհներով ֆիլմեր նկարահանեցին․ Դավիթ ՍարգսյանԽաչիկ Ասրյանի գլխավորած «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը «Համահայկական ճակատ» շարժմանը միանալու մասին հայտարարություն է տարածել «Համահայկական ճակատ» շարժումը փաստեր է հավաքում Նիկոլ Փաշինյանի դավաճանության մասին Նավալնիի հոգեհանգստին ներկա են եղել ԱՄՆ-ի և ԵՄ երկրների դեսպանները (լուսանկարներ, տեսանյութեր) Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում միջուկային զենք տեղակայել տիեզերքումՀայաստանն ու Ադրբեջանը պետք է ապավինեն Ալմա-Աթայի 1991թ.-ի հռչակագրին. Տոյվո Կլաար