Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով


Դիվերսիֆիկացիան առաջին հերթին ու գլխավորապես ենթադրում է տնտեսական բաղադրիչ․ «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ իշխանություններն անընդհատ դիվերսիֆիկացիայի մասին են խոսում։ Եվ նրանց կողմից առաջ քաշվող թեզերից մեկն էլ այն է, թե անվտանգային ոլորտում Արևմուտքի հետ հարաբերությունները զարգացնելով դիվերսիֆիկացնում են մեր անվտանգությունը։ Թվում է՝ արտառոց ոչինչ չկա, նույնիսկ տրամաբանական է դա: Սակայն հարցն այն է, որ իրականում որևէ խոսք չկա տնտեսական դիվերսիֆիկացիայի մասին։ Մեր արտահանման ուղին միայն Լարսով է անցնում, իսկ մեր տնտեսական կախվածությունը Ռուսաստանից ժամանակի ընթացքում ավելի է մեծացել։ Մեր տնտեսության արյունատար անոթները կապված են ռուսական շուկայի հետ։ Ըստ ներկայացվող գնահատականների, հայկական ամբողջ արտահանման կախվածությունը ռուսական շուկայից գերազանցում է 50 %-ը, իսկ ՀՀ-ից պատրաստի արտադրանքի արտահանման ավելի քան 80 %-ի համար իրացման շուկան ևս Ռուսաստանն է։

Մյուս կողմից էլ՝ թերևս ավելորդ է հիշեցնել, թե մեր էներգետիկ մատակարարումների հարցում Ռուսաստանն ինչ հսկայական դերակատարություն ունի։ Բավական է, որ Հայաստան մատակարարվող ռուսական գազը թանկանա, և այն մեր շուկայում թանկացումների ալիք կբարձրացնի։ Ու հետաքրքիրն այն է, որ այս պայմաններում ՀՀ իշխանությունները Արևմուտքի հետ Հայաստանի քաղաքական փոխգործակցությունը ընդլայնում են Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին, օրինակ՝ ՀԱՊԿ նիստերին չեն մասնակցում, ԱՊՀ գագաթաժողովներին չեն մեկնում և այլն։ Իսկ ի՞նչ է խանգարում, որ ռուսական նախաձեռնություններին մասնակցելու հետ մեկտեղ նաև արևմտյան երկրների հետ հարաբերությունները զարգացնել։ Չէ՞ որ նախկինում տարվող արտաքին քաղաքական փորձը վկայում է, որ հնարավոր է միաժամանակ զարգացնել հարաբերությունները և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի, մասնավորապես ԵՄ-ի հետ։ Բայց ՀՀ իշխանությունները որոշել են մտնել ՌԴ-Արևմուտք հակասությունների գոտի, որը շատ վտանգավոր է։ Ու շատ փորձագետներ Ռուսաստանում հայկական բեռների հետ կապված խնդիրների մեջ, երբ «Ռոսսելխոզնադզորը» արձանագրել է ՀՀ-ից բուսական մթերքների մատակարարման խախտումների աճ, նույնիսկ քաղաքական դրդապատճառներ են տեսնում։

Հարցը լուրջ է, քանի որ Վերին Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ բեռնատարների համար, սակայն հայկական բեռներն այդպես էլ չեն կարողանում հատել Ռուսաստանի սահմանը։ Անցակետի երկու կողմում, ընդհանուր առմամբ, տարբեր հաշվարկներով, սպասում է ավելի քան երկու հազար հայկական բեռնատար։ Բայց ռուսական կողմը չի էլ թաքցնում, որ դրանով պատասխանում են ՀՀ իշխանությունների պահվածքին։ Օրինակ՝ քաղաքագետ Դենիս Դենիսովը, Alpha News-ի համար մեկնաբանելով «Ռոսսելխոզնադզորի» հայտարարությունը Հայաստանից ապրանքների մատակարարման խախտումների առումով, նշել է, թե այն ռուսական կողմի պատժամիջոցային քաղաքականության մաս է, քանզի Ռուսաստանը մտահոգված է, որ ՀՀ քաղաքական վերնախավը երկրի վեկտորն ուղղում է դեպի Արևմուտք։ Ըստ Դենիսովի, Ռուսաստանը Հայաստանի վրա ազդեցության գործիքների բավականին մեծ ներուժ ունի, հատկապես սոցիալ-տնտեսական գործոնների, իսկ ավելի քիչ՝ քաղաքական գործոնների առումով:

Բայց նման պայմաններում գլխավոր հարցն այն է, թե ինչո՞ւ ՀՀ իշխանությունները, որոնք իրենց առավել քան արևմտամետ են ցույց տալիս ու հաճույքով մեկնում են արևմտյան տարբեր միջոցառումների ու հանդիպումների, չեն հասնում նրան, որ հայկական ապրանքները արտահանվեն նաև արևմտյան երկրներ։ Եթե Արևմուտքն իսկապես անկեղծ է իր ցանկություններում և նպատակ ունի նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանն ու հայկական տնտեսության դիվերսիֆիկացիային, ապա ինչո՞ւ է ընդամենը մի որոշ չափի օգնություն տրամադրում ու համարում, թե հարցը լուծված է։ Հայաստանին օգնություն պետք չէ, Հայաստանին անհրաժեշտ են ներդրումներ, արտադրության կազմակերպում և մուտք դեպի նոր շուկաներ, որպեսզի մեր տնտեսությունը դառնա ավելի ճկուն ու մրցակցային։ Բայց ՀՀ իշխանություններն հապշտապ միայն վիզաների ազատականացման հարցն են առաջ մղում, որը, իհարկե, լավ նախաձեռնություն է։ Այնինչ, ոչ մի խոսք չկա այն մասին, որ, օրինակ՝ ԵՄ-ն կարող է հեշտացնել հայկական արտադրանքի մուտքը իր շուկա։

ԵՄ-ն այնպիսի մեծ հնարավորություններ բացող շուկա ունի, որ դա կարող է պայմաններ ստեղծել դուրս գալ Հայաստանի՝ արտահանումը մեկ ուղղությունից կախվածության մեջ դնելու իրավիճակից։ Մյուս կողմից էլ՝ արտահանման համար Լարսին այլընտրանք կստեղծվի, և հայկական ապրանքները Վրաստանով, ապա Սև ծովով կարող են հասնել եվրոպական սպառողին։ Ուշագրավ է, որ 2022 թ. հունվարի 1-ից Հայաստանը դուրս եկավ ԵՄ-ի կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+), որը ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6 200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով: Բայց դրանից հետո ՀՀ իշխանություններն այդպես էլ բանակցություններ չեն նախաձեռնել ԵՄ-ի կողմից Հայաստանին նոր արտոնություններ տրամադրելու շուրջ։

Թերևս նրանց բովանդակային քայլերն այնքան էլ չեն հետաքրքրում, որքան հարաբերությունների զարգացման ձևական կողմը, երբ կլուսանկարվեն եվրոպացի պաշտոնյաների հետ ու ցույց կտան, թե հարաբերությունները զարգանում են։ Իսկ Հայաստանի ունեցած յուրահատուկ հնարավորություններն այդպես էլ մնում են չիրացված։ Չէ՞ որ ԵԱՏՄ անդամ երկիր լինելով հանդերձ՝ Հայաստանը կարող է զարգացնել փոխգործակցությունը նաև եվրոպական ուղղությամբ և օգտվել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև կապող օղակի իր կարգավիճակից։ Այնպես որ, դիվերսիֆիկացիան չի կարող սոսկ քաղաքական լինել, այն առաջին հերթին ու գլխավորապես տնտեսական բաղադրիչ է ենթադրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՔաղցկեղի ամենաքիչ հայտնաբերման դեպքերը գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂԱրտատարածաշրջանային ուժերի մուտքը Հայաստան. մարտահրավերներ և սպառնալիքներ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ