Արցախի էջը բաց պահելու համար կարևոր եմ համարում իմ հոդվածներում առաջարկված «Պետություն՝ առանց տարածքի» կոնցեպտի մշակումը եւ կիրառումը․ Արմեն Աշոտյան
Բլոգ![Արցախի էջը բաց պահելու համար կարևոր եմ համարում իմ հոդվածներում առաջարկված «Պետություն՝ առանց տարածքի» կոնցեպտի մշակումը եւ կիրառումը․ Արմեն Աշոտյան](/timthumb.php?src=disc/02-12-23/03ff919a37ab279d0854fcd53b03dad4.jpg&w=780)
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Արցախի էջը բաց պահելու համար կարեւոր եմ համարում իմ հոդվածներում առաջարկված «Պետություն՝ առանց տարածքի» կոնցեպտի մշակումը եւ կիրառումը: Իսկ իշխանափոխությունից հետո այդ հիմքի հիման վրա կարիք կլինի վերակառուցել արտաքին քաղաքականությունը եւ անվտանգային հայեցակարգը: Ցավոք, այս ձեւաչափով ավելի շատ մանրամասներ չեմ կարող ներկայացնել, սակայն իմ հնարավոր ազատ արձակումից հետո կփորձեմ ուղիղ եթերում շարադրել այդ հարցի հետ կապված առաջարկներս: