Երևան, 27.Հուլիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանում մշտական բնակչության թիվը․ նոր տվյալներ Արա Սադոյանը՝ Հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 28-ին «Fitch»-ը պատերազմ չի կանխատեսում Սենսացիոն բացահայտում նախկին ԱԳ նախարարից Երևանը խուսափում է «3+3» ձևաչափով հանդիպումներից Փաշինյանը Գյումրի է գնացել՝ տեղում ճնշելու իշխանություններին Սոչիից 68 կմ հեռավորության վրա երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ի և Հրվ․ Կորեայի միջև միջուկային պլանավորման համատեղ համաձայնագիրը մտահոգիչ է․ Լավրով Ալիևը սահմանադրություն փոխելու պահանջի տակ հեռագնա նպատակ է դրել. Ավետիք Չալաբյան


Փաշինյանն ու ՔՊ-ն՝ ապագայի այլասերման ճանապարհին

Քաղաքական

Մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ցանկանում է առաջիկայում քաղաքական դպրոց հիմնադրել։ Այդ տեղեկությունները ՔՊ-ից չեն հերքվել, ինչպես որ չեն հերքվել լուրերն այն մասին, որ այդ գաղափարի իրագործմամբ խիստ շահագրգիռ է անձամբ Նիկոլ Փաշինյանը։

Առաջին հայացքից այս մտադրության մեջ արտառոց ոչինչ չկա, իշխող կուսակցություն է, տիրապետում է անսպառ ռեսուրսների և ցանկանում է քաղաքական նորաձևությունից հետ չմնալով՝ քաղաքական դպրոց հիմնադրել։ Ֆորմալ առումով դա հենց այդպես էլ կա։ Բայց խորքային հարթությունում Նիկոլ Փաշինյանի այս ցանկությունը պայմանավորված է շատ հեռահար ու վտանգավոր նպատակներով, որոնց մասին, բնականաբար, չի բարձրաձայնվում։

Կուսակցություններին կից կամ նրանց հետ փոխկապակցված քաղաքական դպրոցների, ակադեմիաների մոդելը նորություն չէ, տասնամյակներ շարունակ գործում է արևմտյան երկրներում և ինչ-որ իմաստով հանդիսանում է ապագա սերնդի քաղաքական կադրերի պատրաստման դարբնոց։ Այդ առումով քաղաքական դպրոցների առկայությունն ինքնին ոչ միայն բացասական չէ, այլ նաև խիստ դրական է։ Միանգամայն այլ է պատկերը, սակայն, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի գործող իշխանության, Նիկոլ Փաշինյանի կողմից երիտասարդներին քաղաքականություն ուսուցանելու հեռանկարին։

Ցանկացած քաղաքական գործիչ, քաղաքական կուսակցություն ապագայում քաղաքական ու պետական գործիչներ դառնալ ցանկացողներին փորձելու է փոխանցել սեփական փորձը, գիտելիքները, հմտությունները, աշխարհայացքը, վերաբերմունքը պետության, հասարակության, ազգայինի ու համամարդկայինի նկատմամբ։ Հենց դրանում է ՔՊ-ի կողմից քաղաքական դպրոց հիմնադրելու ողջ վտանգավորությունը։

Հայրենիքի, պետության, հասարակության, ազգայինի ու արժանապատվության մասին ի՞նչ փորձառություն կարող է փոխանցել երիտասարդներին մեկը, ով իր գործունեության ողջ ընթացքում քարկոծում է պատմական հիշողությունն ու անցյալի նվաճումները, ով իր տապալումներն արդարացնելու համար ամենանողկալի կերպով կեղծում է անգամ ամենաթարմ պատմական իրադարձությունները, մեկը, ով պետության մասին ինչ-որ զառանցակոնցեպտ հայտնագործած լինելով՝ վարկաբեկում է հայրենիքի ու հայրենասիրության գաղափարն ընդհանրապես, և մեկը, ով պետականության լինելիությունն իջեցրել է՝ «կադաստրի վկայականի», իսկ պետության ապագայի նշաձողը՝ հարևանների հետ առևտուր անելու ամոթալի մակարդակի։

Սարսափելի է անգամ պատկերացնել, որ ապագայում Հայաստանում քաղաքականությամբ զբաղվել ու պետական այրեր դառնալ ցանկացողները կարող են դավանել այն նույն արժեքները, կրել այն նույն մտածողությունը, ունենալ այն նույն աշխարհայացքը՝ ինչ Նիկոլ Փաշինյանը։ Բայց վերջինս հենց դա պատկերացնելով ու կանխատեսելով է ցանկանում հիմնել քաղաքական դպրոց։

Դա շատ չոր ու կեղտոտ հաշվարկ է։ Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, հասկացել է, որ այսօրվա Հայաստանում ինքը չի կարող մաքրվել դավաճանի, պարտվածի, հանձնածի, անարժանապատիվի խարանից, որովհետև ժամանակակիցներն ունեն գոնե այնքան հիշողություն, որը բավարար է նրա պատճառած աղետները չմոռանալու համար։ Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանին պետք է, որպեսզի մոտ ու հեռու ապագայում Հայաստանի քաղաքական դաշտում լինեն այնպիսի դերակատարներ, որոնք արդեն այսօր՝ երիտասարդ տարիքում, ներարկված լինելով անհայրենիքությամբ, կարդարացնեն իրեն կամ գոնե չեն գնա իր հետևից։

Այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ոչ թե քաղաքականապես կրթել, այլ կրտել երիտասարդներին, այսինքն՝ քաղաքականապես այլասերել ապագա սերնդին, որպեսզի վաղվա Հայաստանում շարունակեն իշխել ինքնությունը ստամոքսով փոխարինած դեմքեր՝ դրանից բխող բոլոր հակապետական և անպետական հետևանքներով։

Հարություն Ավետիսյան

Եվրոպական ստանդարտները նախընտրանքով են գործում թե՛ քաղաքականությունում, թե՛ սպորտում, և թե՛ քաղաքական բանտարկյալների վերաբերյալ գնահատականներ տալուց. Հենրիխ Դանիելյան Հայաստանում մշտական բնակչության թիվը․ նոր տվյալներ Արա Սադոյանը՝ Հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 28-ին «Fitch»-ը պատերազմ չի կանխատեսում Սենսացիոն բացահայտում նախկին ԱԳ նախարարից Երևանը խուսափում է «3+3» ձևաչափով հանդիպումներից Փաշինյանը Գյումրի է գնացել՝ տեղում ճնշելու իշխանություններին Սոչիից 68 կմ հեռավորության վրա երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ի և Հրվ․ Կորեայի միջև միջուկային պլանավորման համատեղ համաձայնագիրը մտահոգիչ է․ Լավրով Ալիևը սահմանադրություն փոխելու պահանջի տակ հեռագնա նպատակ է դրել. Ավետիք ՉալաբյանՎատիկանը կմիանա արևային էներգիային Թրամփը Նաթանյահուի հետ հանդիպմանն իր պարտության դեպքում 3-րդ համաշխարհային պատերազմ է կանխատեսելՀայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտnւթյան սրում չի սպասվում. «Fitch» Եղանակը՝ առաջիկա օրերին Ես Փարիզի խաղերը հայտարարում եմ բացված․ Մակրոն 8 ժամ ջուր չի լինիՉկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետԵրևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Փոխարժեքը հուլիսի 27-ին Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ ՊետրոսյանԷկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովՕլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներինՀայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում է հորդառատ անձրև Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը