Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներ Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Վարժանքներ` հետևանքները բացառելու նպատակով. «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունից Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի


Ո՞ւր է մղվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ «տարածաշրջանայնացմա՞ն», թե՞ «արևմտականացման»․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

iarex.ru-ն «Ինչու՞ Թուրքիան չի շտապում բացել Հայաստանի հետ սահմանը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը «Խաղաղության խաչմերուկ» համաժողովում ասել է, թե «հույս կա, որ մոտ ապագայում կբացվի հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար»։ Նա նաև նշել է, որ «հայ-թուրքական սահմանի բացումը վճռորոշ նշանակություն ունի», և, հավանաբար, «մոտ ապագայում այդ շոշափելի քայլը կիրականացվի»։

Մենք ուշադրություն դարձրինք այդ հատվածի վրա հետևյալ պատճառներով: Սաֆարյանը կրկնել է այն, ինչ նախկինում ասել էր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2024 թվականի բյուջեի նախագծի լսումների ժամանակ. «Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք կյանքի կոչել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների բանակցություններից հետո ձեռք բերված՝ երկրների միջև սահմանի բացման մասին պայմանավորվածությունները»։ Ավելի վաղ, ելույթ ունենալով Երևանում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում, նա հստակեցրել էր իր դիրքորոշումը, որ «նախկինում էլ է եղել նման ակտիվ երկխոսություն, չնայած այն հանգամանքին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով հաջողություններ չեն գրանցվել»։

Բայց փաստն այն է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ երկրների միջև սահմանի բացման բանակցություններից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները փաթեթային բնույթ են կրում։ Այդ գործողությունը՝ սահմանի բացումը, պայմանավորված է երկու կողմերի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին համաձայնագրի ստորագրմամբ։ Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 1-ին 35 տարվա մեջ առաջին անգամ սահմանը ժամանակավորապես բացվեց, որպեսզի Հայաստանից մարդասիրական օգնությունը հասնի Թուրքիայի երկրաշարժից տուժածներին։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որն այդ ժամանակ այցելեց Անկարա, վստահեցրեց, որ կողմերը պայմանավորվել են «արագացնել հարաբերությունները կարգավորելու միջոցառումները»։ Դրանից հետո Հայաստանը վերանորոգել և վերազինել է Մարգարայի անցակետը, և նշվել է, որ սահմանը կարող է բացվել 2023 թվականի ամռանը «զբոսաշրջային սեզոնի ամենաթեժ պահին»։ Սակայն երկու երկրների սահմանը դեռ փակ է։

Ըստ Փաշինյանի, ստացվում է, որ Թուրքիան, որը որոշել էր մինչ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը բացել սահմանը, նահանջել է նախկին պայմանավորվածություններից։ Պաշտոնական մակարդակով Անկարան իր դիրքորոշումը բացատրել է այսպես. «Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ սահմանի բացումը, ամբողջությամբ կախված է պաշտոնական Երևանի քայլերից: Տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել, համագործակցության լայն հնարավորություններ կան։ Եթե խելամիտ մոտեցում լինի, ապա այդ գործընթացում կոնկրետ առաջընթաց կլինի, ընդհուպ մինչև սահմանի բացումը»։ Բայց տարածաշրջանում ի՞նչ «նոր իրավիճակի» մասին են խոսում Անկարայում: Եթե փակագծերը բացենք, մի՞թե խոսքը Ադրբեջանի համար հաղթական երկրորդ Ղարաբաղյան պատերազմի արդյունքների, նախկինում կորցրած շրջաններն իր վերահսկողության ներքո վերադարձնելու, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված խնդիրների և նույնիսկ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ քննարկումների մասին է։

Համենայն դեպս, հենց այդ համատեքստում է կառուցվում Հայաստանի դիվանագիտությունը թուրքական ուղղությամբ, երբ Երևանը հայտարարում է, որ Հայաստանի հետ սահմանը փակ պահելու որևէ պատճառ չկա։ Սակայն Թուրքիայի դիրքորոշումն է փոխվել: Նախկինում Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը փաստացի տեղի էին ունենում Ռուսաստանի միջնորդությամբ։ Այժմ Թուրքիայի հետ սահմանները բացելու Հայաստանի ցանկությունը պետք է դիտարկել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հետ նրա բարդ հարաբերությունների, ինչպես նաև դեպի Արևմուտք շեղվելու համատեքստում։ Ներկա իրավիճակում, կապված հատկապես Մերձավոր Արևելքում Իսրայելի և Համասի պատերազմի հետ, Թուրքիային ձեռնտու չէ հայկական «խաղաքարտը» խաղարկել Ռուսաստանի և Իրանի դեմ։

Հետևաբար, Անկարան Երևանի բոլոր ակնկալիքները շրջում է ոչ թե դեպի Արևմուտք և ՆԱՏՕ-ի կառույցներ, այլ «3+3» ձևաչափ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան), ընդ որում՝ առանց որևէ ձևով Արևմուտքի միջամտության։ Հենց այդ ուղու վրա է հնարավոր ստորագրել և՛ խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև, և՛ համաձայնագիր Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Բայց իրադարձությունների այս զարգացումը նախատեսում է Հայաստանի արտաքին քաղաքականության որոշակի վեկտորների փոփոխություն։

Ի դեպ, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նոյեմբերի 27-ին Բաքու կատարած այցի ժամանակ ասել էր, որ Հայաստանը չի կարողանում պատշաճ գնահատել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հեռանկարները՝ հավելելով, որ «3+2» հարթակը «լավ ձևաչափ է տարածաշրջանում խնդիրների լուծման և խաղաղության հասնելու համար»։ Նման կարծիք է հնչել նաև Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հանդիպման ժամանակ։ Ավելին, առաջարկվող նոր աշխարհաքաղաքական մոդելը խոստանում է բաց և տնտեսական համագործակցություն տարածաշրջանի երկրների և համաշխարհային խոշոր խաղացողների, այդ թվում՝ Չինաստանի միջև։ Պատահական չէ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Հայաստանը պետք է իր անվտանգությունը փնտրի ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ հարևանների հետ համագործակցելով»։

Այսինքն, Հայաստանն այժմ չունի որոշումների ընտրության լայն շրջանակ և մղվում է արտաքին քաղաքականության «տարածաշրջանայնացման», այլ ոչ թե «արևմտականացման»։ Եվ այդ ամբողջ ընթացքում Թուրքիայի հետ սահմանը կողպված է մնալու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Վարժանքներ` հետևանքները բացառելու նպատակով. «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ամուսնացել է«շեֆի» քենու հետ և ստեղծել նոր, առավել կատարյալ գինիներ. «Փաստ»Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը. «Փաստ»Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանՆրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»«Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար