Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներ


Արևմուտքը չի վտանգի իր էներգետիկ անվտանգությունը և Բաքվի հետ ընկերությունը՝ հանուն Հայաստանի շահերի

Վերլուծական

Հայաստանի  դեմ ծառացած լուրջ անվտանգային մարտահրավերների ֆոնին քաղաքական և հասարակական խոսույթում մշտապես շրջանառվում է ՀՀ քաղաքական վեկտորն ամբողջովին դեպի Արևմուտք ուղղելու թեզը: Սակայն, պետք է շեշտել, որ կարծիքը, թե Արևմուտքը պաշտպանելու է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի կամ, Հայաստանի շահերից ելնելով, փչացնելու է հարաբերություններն Ադրբեջանի հետ, աշխարհաքաղաքական իրադրության թերի ընկալումների հետևանք է: 

Արևմուքն ավանդաբար վարում է առաջին հերթին իր տնտեսական և անվտանգային շահերին նպաստող քաղաքականություն։ Մինչ Ադրբեջանի  հետ հարաբերությունների օրինակով դա ցույց տալը, բերենք մեկ այլ՝ ուկրաինական քեյսի օրինակը: Դիցուք, ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը շաբաթներ առաջ անկեղծացել էր, որ եթե նայենք Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության մեջ ԱՄՆ ներդրումներին, ապա կհասկանանք, որ դրանցից առավելապես շահել է հենց Վաշինգտոնը, քանի որ դրանով խթանվել է ԱՄՆ տնտեսությունը, տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր են ստեղծվել ռազմաարդյունաբերական ոլորտում։  Ավելին՝ Վաշինգտոնում գործող Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի զեկույցի համաձայն՝ Ուկրաինայում ձգձգվող հակամարտությունից ԱՄՆ-ին ուղղակի ֆինանսական օգուտը կկազմի առնվազն 21,7 միլիարդ դոլար:  Բայց սա էլ դեռ ամենը չէ: Ամերիկյան սպառազինության պատվերների առաջիկա հոսքից և արտադրության անխուսափելի ընդլայնումից կարևոր օգուտը՝ հենց Պենտագոնի կողմից գնումների համար ռազմական արտադրանքի վերջնական արժեքի նվազումն է: Այսինքն՝ հենց ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հնարավորություն կստանա ավելի էժան գնով զենք ձեռք բերել: Կարծում ենք՝ այս օրինակն արդեն իսկ ապացուցում է, որ Արևմուտքը, իսկ այս դեպքում՝ կոնկրետ ԱՄՆ-ն, առաջնորդվում է միայն ու միայն սեփական շահերով:

Իսկ այժմ գանք Ադրբեջանին: Արևմուտքի համար Ադրբեջանի կարևորությունը չի նվազում, դեռ ավելին՝ շարունակ  աճում է: 1999թ.-ին Լոնդոնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցման համար միջազգային կոնսորցիումի ստեղծման շուրջ պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հայտարարեց' «այս խողովակաշարով ոչ թե նավթ է հոսելու, այլ քաղաքականություն»: Ամրագրվեց Ադրբեջանի քաղաքականության հիմնական դրույթը, որի համաձայն՝ վերջինս իր նավթային գործոնն օգտագործում է ուժեղացնելու արտաքին քաղաքականությունը' փորձելով ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում:  Այսօր ևս Ադրբեջանն ԱՄՆ-ի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է Հարավային Կովկասում։ Երկու երկրների տնտեսական հարաբերությունների ցուցանիշներից մեկն այն է, որ տարեցտարի ավելանում է ապրանքաշրջանառության ծավալը։ Այսպես, օրինակ, 2022 թ.-ին ԱՄՆ ներկրումներն Ադրբեջանից կազմել են 173 միլիոն դոլար՝ 2020 թ.-ի 37 միլիոնի փոխարեն:

Ադրբեջանի դերն Արևմուտքի համար ավելի է ընդգծվել ուկրաինական պատերազմի առաջացրած ճգնաժամի և Արևմուտքի կողմից այլընտրանքային էներգիայի փնտրտուքների ֆոնին: Այսպես, եվրոպայի համար ռուսական գազի այլընտրանքը հենց ադրբեջանական գազն է:  Եվրամիության երկրներից Իտալիան, Հունաստանը և Բուլղարիան 2022 թվականին Ադրբեջանից 15 մլրդ 598 միլիոն 852 հազար եվրոյի բնական գազ են ներկրել՝ համաձայն Եվրոստատի նյութերի: Ըստ վիճակագրության՝ 2021 թվականին Ադրբեջանից ԵՄ երկրներ ներկրվել է 3 մլրդ 892 մլն 233 հազար եվրոյի գազ՝ չորս անգամ պակաս 2022-ի համեմատ: Արդյո՞ք ինչ-որ մեկը հավատում է, որ նույն ԵՄ-ն պատրաստ է հարվածի տակ դնել իր էներգետիկ անվտանգությունը՝ հանուն Հայաստանի շահերի լոբբինգի:

Այո, շաբաթներ առաջ ԱՄՆ-ն դադարեցրել է ռազմական եւ այլ բնույթի աջակցությունն Ադրբեջանին, սակայն պետք է հասկանալ, որ Բաքուն այդ աջակցության կարիքը բնավ էլ չունի: Այն ժամանակ, երբ երկիրը միլիարդավոր դոլարների պաշտպանական ծախսեր է նախատեսում, Վաշինգտոնից ստացվող միլիոնները գործնականում ոչ մի նշանակություն չունեն:  Իսկ ԱՄՆ-ն ունի Ադրբեջանի աջակցության կարիքը, հակառակ դեպքում՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն օրեր առաջ չէր շեշտի, որ Վաշինգտոնը երբեք չի հայտարարել Ադրբեջանի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին՝ ընգծելով, որ դա կհակասեր Միացյալ Նահանգների շահերին։ Իր հերթին՝ ԵՄ-ն էլ, որը Եվրախորհրդարանի մակարդակով սաստում է Ադրբեջանին, անմիջապես դրանից հետո ամենաբարձր մակարդակով պայմանավորվում է թարմացնել Բաքվի հետ ռազմավարական էներգետիկ համագործակցության ճանապարհային քարտեզը:

Եվ այսպես՝ ո՞ւմից ավելի մեծ շահ ունի Արևմուտքը։ Պատասխանը պարզ է՝ Ադրբեջանից, իսկ Հայաստանը ոչինչ չունի առաջարկելու ԵՄ-ին։ Ըստ էության, պաշտոնական Երևանին պատրաստվում են կերակրել միայն պաթոսախառն հայտարարություններով և ամորֆ խոստումներով, իսկ այն բանից հետո, երբ Հայաստանի օգնությամբ դուրս կմղեն ՌԴ-ին տարածաշրջանից, մեր երկիրն ընդհանրապես կկորցնի իր նշանակությունն Արևմուտքի համար, քանի որ, ինչպես նշեցինք, Արևմուտքն առաջնորդվում է միայն ու միայն իր տնտեսական շահերով: Ի դեպ, այդ հանգամանքը քաջ գիտակցում են նաև ՌԴ-ում, ինչի մասին ոչ երկիմաստ կերպով օրերս ակնարկել էր նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Վարժանքներ` հետևանքները բացառելու նպատակով. «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ամուսնացել է«շեֆի» քենու հետ և ստեղծել նոր, առավել կատարյալ գինիներ. «Փաստ»Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը. «Փաստ»Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանՆրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»«Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ