Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար


«Եթե եկող տարի Հայաստանում քաղաքական փոփոխություններ չլինեն, պետականության լուծարումը տեսանելի է լինելու»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական գործընթացների, որոշումների և իրականության մասին խոսելիս 2023 թ.-ը դժվար է ուղղակի բարդ տարի կոչելը: Տարվա ընթացքում հարցազրույցների ու վերլուծությունների միջոցով անդրադարձել ենք զգայուն ու կարևոր թեմաների՝ Արցախի կորուստ, բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքներ, Հայաստանին սպառնացող վտանգներ և այլն:

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ զրույցում փորձեցինք ամփոփել 2023 թ.-ը և խոսել հաջորդ տարվա սպասելիքներից ու անելիքներից: «2023 թ.-ը հայոց պատմության ամենածանր տարիներից մեկն էր, որովհետև մենք մեր ձեռքերով ոչնչացրեցինք Հայկական երկրորդ պետությունը: Իհարկե, Ադրբեջանն ու Թուրքիան վաղուց էին պլանավորում դա անել, այլ խնդիր է, որ մենք ամեն ինչ արեցինք, որ նպաստեինք դրան: Մենք ասելով՝ իրականում նկատի ունեմ և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը, և՛ հասարակական այն շերտին, որը, հայտարարելով, թե «մենք չենք զբաղվում քաղաքականությամբ», աչք է փակում կատարվածի վրա կամ իր մասնակցությունը քաղաքական գործընթացներին սահմանափակվում է նրանով, որ Գրին քարտերի հերթերում է կանգնում:

Մենք նպաստեցինք նրան, որ Հայկական երկրորդ պետականությունը ոչնչացվեց, իսկ հաշվի առնելով Ադրբեջանից եկող ազդակները, օրինակ՝ դեկտեմբերի 26-ին իրենց Միլլի մեջլիսում հայտարարություն է ընդունվելու, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների վերադարձի մասին, կարող եմ ասել, որ 2023 թ.-ի արդյունքները բերելու են նրան, որ 2024 թ.ին Ադրբեջանի ու արտահերթ ընտրությունների գնացող Ալիևի քաղաքական նախագծի արանքում լինելու է Հայաստանը: Ավելի կոնկրետ՝ նախագիծն է՝ անել Հայաստանի հետ այն, ինչ իրենք արեցին Արցախի Հանրապետության հետ: Հիշո՞ւմ եք՝ Փաշինյանը վերջերս մելամաղձոտ ձայնով ասում էր, որ Արցախի պետականության լուծարումն այլընտրանք չուներ, մենք փորձում էինք պետություն կառուցել Հայաստանի հաշվին և այլն: Ձեզ վստահեցնում եմ, որ նույն տեքստը նա կարող է հետագայում կարդալ նաև Հայաստանի մասին, հայտարարել, որ մենք փորձեցինք, բայց ոչինչ չստացվեց: Շատ հստակ քայլերով ենք գնում դեպի պետականության լուծարում: Եթե 2024 թ.-ին Հայաստանում քաղաքական փոփոխություններ չլինեն, պետականության լուծարումը շատ տեսանելի է լինելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Ստացվում է, որ 2024 թ.-ից դրական ակնկալիքներ չենք կարող ունենալ, եթե երկրում չլինեն քաղաքական փոփոխություններ: «Հայաստանի և Սփյուռքի՝ քաղաքական, տնտեսական և այլ տիպի ռեսուրսներն ինչոր ֆորմատով պետք է մեկտեղել, հակառակ դեպքում՝ հույս ունենալ, որ Իրանն ու Ռուսաստանը քաստինգ կանեն Հայաստանում և իրենց համար նախընտրելի ղեկավար կընտրեն, որը մեզ կփրկի, ապա սա մեզ համար աղետալի հետևանքներ է ունենալու: Արցախը Պրահայում ձեռք բերված համաձայնությունից հետո մոտ մեկ տարի դիմացավ, հետո լուծարման մասին փաստաթուղթ ստորագրվեց: Վստահ չեմ, որ Հայաստանն այդ մեկ տարին կդիմանա: Չէ՞ որ Գրանադայում էլ է որոշակի փաստաթուղթ ստորագրվել, որը բովանդակային առումով Հայաստանին վերաբերող մասով նույնն է, ինչ 2022 թ.ին Պրահայում Արցախի մասով ստորագրված փաստաթուղթն էր: Ադրբեջանցիները դա չեն թաքցնում: Եթե քաղաքական փոփոխություններ չլինեն, մենք ձեզ հետ երևի էլ բարոյական իրավունք էլ չենք ունենա խոսել այն մարդկանց մասին, որոնք իմ նշած հերթերում Գրին քարտ ստանալու և երկրից մեկնելու գործողություններ են անում: Մարդիկ, ենթագիտակցաբար զգալով վտանգը, այս կերպ էլ արձագանքելու են դրանց»,-նշում է մեր զրուցակիցը:

Բայց քաղաքական փոփոխություններ անել, կարծես թե, չի ստացվում: «Նախկինների» չվերադառնալու ցանկությունից դրդված քաղաքացիները ներկաներին էլ չեն կարողանում մերժել, նոր դեմքեր են փնտրում, որոնք, սակայն, չկան: «Ոչ ոք լուսնից չի իջնելու: Ունենք քաղաքական այն էլիտան, որն ունենք, ունենք այն գործարարներն ու քաղաքական գործիչները, որոնք ունենք՝ լինի դա Հայաստանում, թե Սփյուռքում: Մեր ընտրությունը պետք է կատարենք դրանից: Հույս ունենալ, որ լուսնից ինչ-որ մեկը կգա, նման բան չի լինելու: Խնդիրը նաև այն է, որ Հայաստանում ներէլիտար պայքարը ոչ պակաս անողոք է, ոչ պակաս անողոք պայքար են իրար դեմ մղում, քան Հայաստանն Ադրբեջանի դեմ: Դա է պատճառներից մեկը, որ չենք կարողանում փոփոխությունների հասնել: Սա առաջին և զուտ գետնի վրա իրականությունն է: Երկրորդ՝ որքան էլ ցավալի լինի, լավ թե վատ, բայց Նիկոլ Փաշինյանը քաղաքական կոնցեպտ ունի, նախագիծ: Սկզբից «խաղաղության դարաշրջանն» էր, հիմա էլ «խաղաղության խաչմերուկն» է: Չեմ խոսում այն մասին, թե որքանով է դա իրատեսական կամ ոչ, խաղաղության կոնցեպտի տակ մի ամբողջ համակարգ է կառուցված: Խոսք են տալիս մարդկանց, թե լավ կապրեք, սա կլինի, նա կլինի և այլն, այսինքն՝ նա կոնցեպտ է առաջարկում: Իսկ ո՞րն է ընդդիմության կոնցեպտը:

Երբ լսում եմ ընդդիմությանը ներկայացնող մարդկանց, ինձ մոտ տպավորություն է, որ 2020 թ.-ի սեպտեմբերի 26-ն է: Նույնիսկ իրականությունը նկարագրելու լեզուն վերջին երեք տարվա ընթացքում չի փոխվել:Մեր սահմանը Աղդամից ու Ջաբրայիլից եկել ու հասել է Վարդենիս, Սիսիան, Թուրքիայի նշանակությունը Ռուսաստանի համար շատ է փոխվել, Ռուսաստանը ներգրավվել է պատերազմի մեջ ու, կարծես թե, պատերազմում արդեն հաղթում է, իսկ եթե դա այդպես է, ապա այն պետությունը, որտեղ կա ռուսական ռազմաբազա, այս պայմաններում նույնպես մաս է դառնում այն պետության, որը հաղթանակ է տարել պատերազմում ու դու դրան համապատասխան պետք է մշակես քո ներքին ու արտաքին քաղաքական կոնցեպտները: Մենք այս ամեն ինչը չունենք: Չունենք պատասխան նրան, թե ինչպիսի սահմանազատում և սահմանագծում պետք է լինի, թե ինչպես ենք պատկերացնում կոմունիկացիաների ապաշրջափակումը զուտ քարտեզի վրա և այլն: Խնդիրը, բացի ներէլիտար պայքարից, նաև այն է, որ կոնցեպտուալ առումով Փաշինյանի՝ այդ մեռելածին «խաղաղության խաչմերուկ» ասվածի այլընտրանքը չկա: Իսկ մարդիկ քվեարկում են կոնցեպտների օգտին:

2018 թ.-ին Նիկոլ Փաշինյանին հնարավոր է իր շենքի բնակիչներն անգամ չճանաչեին, բայց մարդիկ գնացին «մերժենք»-ի կոնցեպտի հետևից: 2018 թ.-ից այս կողմ էլ տնտեսական-սոցիալական վիճակը, մեղմ ասած, այնքան չի բարելավվել, որ ասենք, թե 2018 թ.-ին առկա խնդիրները լուծվել են: Այս ամենի լուծման կոնցեպտը չկա: Երբ լինի, այդ ժամանակ հնարավոր է, որ մարդիկ որոշեն, որ քվեարկում են ոչ թե այնպես, որ հետո գնում են Գրին քարտ ստանալու, այլ կգնան իքս քաղաքական գործչի օգտին քվեարկելու: Մարդկանց հետ շփումը չկա, կոնցեպտուալ առումով առաջարկ չկա, մարդիկ էլ թմբիրի մեջ են, բայց այդ կոնցեպտուալ առաջարկը չկա նաև այն պատճառով, որ մեր երկրում ներէլիտար պայքար է ընթանում»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂԱրտատարածաշրջանային ուժերի մուտքը Հայաստան. մարտահրավերներ և սպառնալիքներ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է