Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար


«Շատ եմ զրուցում Խաչիկի հետ, պատկերացնում, թե ինչ-որ քայլ անելուց առաջ նա ինչ կմտածեր. չէր սիրում, որ մարդիկ չարանում էին». Խաչիկ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Շիկահողում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ էր ու չարաճճի: Սիրում էր գրականությունը, հումանիտար առարկաների հանդեպ մեծ հակում է ունեցել: Ազդվում էր մեր էպոսից, մեր մշակույթն իր համար յուրահատուկ տեղ ուներ, բայց, միևնույն ժամանակ, Խաչիկը համամարդկային կերպար էր: Սիրում էր նաև դիցաբանությունը: Գեղեցիկ ձեռագիր ուներ, կարող էր թռչնատառերի նման գրել: Ճկուն մտածելակերպով էր աչքի ընկնում, մի հարցի վերաբերյալ կարող էր մի քանի տեսակետ արտահայտել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսինեն՝ Խաչիկի մայրիկը:

Ասելիքը շատ է, հույզերն՝ անսպառ, այսպիսին են տղաների մասին մեր զրույցները: Մայրիկն ընդգծում է՝ քննարկումների ու զրույցների ժամանակ Խաչիկն ասում էր, որ Աստված պատերազմներ չի ուզում, բայց եթե թշնամին ներխուժում է քո տուն, ի՞նչ է, պետք է ձեռքերդ ծալած նստես ու սպասես, թե ե՞րբ է գլխիդ խփելու: «Ոչ, եթե հարձակվում են քեզ վրա, առաջինը դու պետք է խփես, գլուխդ չկախես: Նաև յուրահատուկ մոտեցում ուներ հերոս կոչման վերաբերյալ: Միշտ շեշտում էր՝ ամեն մեկին հերոս չի կարելի ասել, բոլորին մի հավասարեցրեք իրար»: Տիկին Լուսինեն ասում է՝ չնայած որդին հակումներ ուներ հումանիտար առարկաների նկատմամբ, սակայն տարբեր պատճառներով ընդունվեց Պոլիտեխնիկի քոլեջ՝ ընտրելով ֆիզիկա-մաթեմատիկական ուղղությունը:

«Սովորեց և ավարտեց: Կարծում էր նաև, որ մարդը պետք է նոր տեխնոլոգիաներով զբաղվի: Ասում էր՝ հիմա ինֆորմացիայի դար է, պետք է շատ ինֆորմացված լինես, ինչ էլ անելու լինես, ամեն ինչ պտտվելու է համակարգչի շուրջ: Մտածում էր նաև բիզնես ունենալու մասին, որ լեզուները և տնտեսագիտությունը պետք է կապեր իրար, այնքան մտքեր ուներ: Ասում էր՝ մարդը որքան շատ բան իմանա, այնքան մյուսներն իրենից կախված են լինելու: Մարդն այդ դեպքում լծակներ կունենա»: Խաչիկը զորակոչվել է պարտադիր զինծառայության 2022 թ.-ի հունվարի 19-ին: Ծառայում էր Կապանում՝ Կարմրաքարում գտնվող զորամասում: Տիկին Լուսինեն խոստովանում է՝ 44-օրյա պատերազմից հետո, բնականաբար, ուներ անհանգստություն, անգամ մտածում էր երկրից հեռանալու մասին, քանի որ, իր իսկ խոսքով, «մեր պայքարն արդյունք չէր տալիս, մեկ ստորագրությամբ հանձնում էին»:

«Առաջարկեցի Խաչիկին գնալ երկրից, պատասխանեց՝ ուշացել ես, «սխալ» ես դաստիարակել, ուշացած եկել ես ու սխալ բաներ ես ասում: Եթե ուզում ես, գնա, բայց ես չեմ գալու: Դա եղել է Խաչիկի վճռական խոսքը: Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Խաչիկս արդեն նախազորակոչային էր, 18 տարեկան էր դառնում: Դասընկերները, ընկերները գնացին բանակ: Խաչիկը սովորում էր Պոլիտեխնիկի քոլեջում, բանակ չէին տանում: Պատերազմի օրերին անհանգիստ էր, ընկերներից մեկը վիրավոր էր, մյուսը զոհվել էր: «Իմ տարեկիցները զոհվում են, իսկ ես Երևանում նստած եմ»: Այս հարցն իրեն շատ էր տանջում, մարդ էր փնտրում, որ իրեն տանի Արցախ: Մի անգամ Խաչիկին «պահեցինք»՝ ասելով, որ եթե մեր տնից ինչ-որ մեկը գնա, հայրն է լինելու: Մի անգամ այդպես կանխեցինք: Բանգլադեշում ունենք Արամոյի ջոկատ, ընկերներով գնացել էին, ասել, որ ուզում են մեկնել ռազմի դաշտ: Արամոն ասել էր՝ այո, դուք պետք է գնաք, բայց ձեր ժամանակին: Այդ օրը շատ տխուր եկավ տուն, բայց դադարեցրեց այլևս ճանապարհների փնտրտուքը դեպի Արցախ: Իսկ երբ նոյեմբերի 9-ին «հանձնեցին», հիշում եմ իր բարկությունը, հուզմունքը: Հաճախ էինք միասին գնում Եռաբլուր, շրջում:

Զրուցում էինք, տղաների պատմություններն էի պատմում: Ու չեմ մոռանա իր աչքերի կրակը, սեղմված բռունցքերը, երբ ասաց՝ երանի մի հրաշքով Եռաբլուրի տղաները ոտքի կանգնեին, ու կգնայինք մինչև Արևմտյան Հայաստան: Հարցրեցի՝ դու քեզ ինչո՞ւ իրենց միացրեցիր: «Ինչի՞, կասկածո՞ւմ ես քո տղուն, իրենցից պակա՞ս մեկն եմ»»: Մայրիկն ասում է՝ ծառայության ամիսներին որդին դիրքեր էր բարձրանում: «Չէր սիրում խոսել ծառայության ընթացքից, պատմել, թե որտեղ է լինում՝ լիներ դա հեռախոսով, թե անգամ այն օրերին, երբ արձակուրդ էր գալիս: Այդ հարցում «չի կարելին» էր գործում: Ասում էր՝ մա՛մ, քեզ նման հարցերը չպետք է հետաքրքրեն, կարևորը՝ գիտես, որ ծառայում եմ, լավ եմ: Պատերազմն սկսվելուց ժամեր առաջ եմ խոսել Խաչիկի հետ, դադարեցրեց զրույցը՝ մա՛մ, պետք է դիրքը պահեմ, այլևս իրավունք չունեմ խոսելու»: Սեպտեմբերի 13-ը Խաչիկի զոհվելու օրն է: Մայրիկն ասում է՝ այդ օրը դադարել է բաբախել նրա սիրտը: Զոհվելու վայրը Սյունիքի մարզի Շիկահողի դիրքն է:

«Մինչև հիմա փնտրում եմ Խաչիկին, քանի որ իրեն վերջին հրաժեշտը չեմ կարողացել տալ»: Խաչիկի անունը եղել է անհետ կորածների ցուցակում և ոչ զոհվածների, այդ պատճառով ծնողները ԴՆԹ հետազոտություն չեն հանձնել: Բայց Խաչիկը եղել է այն 35 տղաներից մեկը, որոնք տուն «վերադարձան» օրեր անց: «Շարունակում էինք իրեն փնտրել, ժիր էր, աշխույժ, հույս ունեինք, որ իրեն չէր կարող որևէ վատ բան պատահած լինել: Խաչս ծանր տեխնիկայից է կրակել ու ընդառաջ գնացել ադրբեջանցիներին, թե ինչո՞ւ, այդ հարցի պատասխանը չունենք: Ավելի մոտ է տեղափոխվել, որ ավելի դիպուկ կրակի»: Խաչիկի ընտանիքը բազմաթիվ անպատասխան հարցեր ունի, տարբեր մարդիկ տարբեր պատմություններ են ներկայացնում, և ծնողները այդ բոլոր պատմությունների մեջ փորձում են գտնել ճշմարիտը, իրականությունը: Դա անելը բարդ է, քանի որ, տիկին Լուսինեի խոսքով, նաև պետական մակարդակով իրենց ոչինչ չի ասվում:

«Մի մասն ասում էր, որ Խաչիկը զոհվել է, մյուս մասը՝ որ վերևում վիրավոր է մնացել: Մեկ տարի անց իմացանք՝ ծանր վիրավորում է ունեցել, երբ ադրբեջանցիները վերցրել են իրենց դիրքը: Այդ ժամանակ են իրեն սպանել: Այդ մասին փաստում են դատաբժշկական փորձաքննության արդյունքները»: Քրեական գործի վարույթի շրջանակներում շարունակվում են քննել Խաչիկի զոհվելու հանգամանքները: Ընտանիքը հույս ունի քննության ավարտին ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: «Արդեն մեկ տարի չորս ամիս է, ինչ Եռաբլուրում ենք բնակվում: Մեր օրը սկսվում և վերջանում է այնտեղ: Մի հերթապահություն էլ մենք ենք իրականացնում: Հետպատերազմյան աղետն ավելի սարսափելի է, քան պատերազմյանը»: Խաչիկը կրտսեր եղբայր ունի: «Երբ արձակուրդ էր եկել, մի միտք ասաց՝ ես ամեն ինչ անելու եմ, որ Էրիկը չծառայի: Անակնկալի եկա: Այնպես ստացվեց, որ Էրիկն օրենքով ազատվեց ծառայությունից»: Խուստուփը Խաչիկի սիրելի սարն էր:

«Զրույցների ընթացքում ասում էր՝ Սյունիք ոտք դնելուց ի՞նչ եք զգում: Չե՞ք զգում Նժդեհի շունչը, Նժդեհի, որը պաշտպանել է Սյունիքը: Հիմա շատ եմ զրուցում Խաչիկի հետ: Միշտ պատկերացնում եմ, թե ինչ-որ քայլ անելուց առաջ ինչ կմտածեր Խաչիկը: Չէր սիրում, որ մարդիկ չարանում էին, չար մարդ չէր սիրում: Բարկանում էր, երբ մեր ժողովրդին բան էին ասում, ասենք՝ «մեր հայերը լավը չեն»: Շեշտում էր՝ ժողովուրդը մեզանից է «սկսում», յուրաքանչյուրիցս, ամեն անգամ նման արտահայտություն անելիս պետք է մեր գործողություններին նայենք, եթե ամեն մեկս մեր ներսից լավը լինենք, փոխվենք, մեր երկիրն էլ լավը կլինի: Մեր երկիրը շատ լավն է, գուցե երբեմն մենք ինչ-որ հարցերում լավը չենք: Պիտի փոխվենք: Հիմա, երբ վերլուծում եմ Խաչիկիս մտքերը, մտածում եմ՝ այս ինչպե՞ս այդքան խտացված կյանք ապրեց: Խաչիկի էությունն էր այդպիսին»: Այս սերն է Խաչիկին ու հարյուրավոր տղաների առաջնորդել պատերազմների ծանրագույն օրերին: Այս անձնազոհության արդյունքը պետք է զարգացող ու հզոր հայրենիքը լինի, հակառակ դեպքում ինչպե՞ս ենք նայելու տղաների աչքերին:

Հ. Գ. - Խաչիկ Գրիգորյանը Հայաստանի նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն», իսկ զորամասի կողմից՝ «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂԱրտատարածաշրջանային ուժերի մուտքը Հայաստան. մարտահրավերներ և սպառնալիքներ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը