Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար


«Այնքան էր երազում աղջիկ ունենալ, բայց չկարողացավ տեսնել ու գրկել նրան». կամավոր Տիգրան Ոսկանյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Ջրականում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր Տիգրանս: Երաժշտության հանդեպ մեծ սեր ուներ: Դհոլ էր սիրում նվագել, ինքնուս սովորել էր, գնում էր երաժիշտների մոտ և որոշ ժամանակ հետո տիրապետեց գործիքին: Նվագում էր ընկերական շրջապատում: Ուր գնում էր, իր դհոլն իր հետ էր: Նվագում էր, բոլորին ուրախացնում: Երկրորդից մինչև տասներորդ դասարան ըմբշամարտի է հաճախել: Հաջողություններ է գրանցել այդ սպորտաձևում, պատվոգրեր ու մեդալներ ունի: Մրցումների է մասնակցել Հայաստանում, Վրաստանում, մրցանակային տեղեր գրավել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Տիգրանի մայրիկը՝ տիկին Ռուզաննան:

Դպրոցական տարիներին Տիգրանը մեծ սեր է ունեցել Հայ ժողովրդի պատմության և Հայոց լեզվի նկատմամբ: «Պատմության հանդեպ սերը յուրահատուկ էր, միշտ լսում էր հայրենասիրական երգեր, երգում էր»: Քաղցրաշենում է անցել Տիգրանի մանկությունն ու պատանեկությունը, այնտեղ հանրակրթական դպրոց է հաճախել, նաև գյուղի ըմբշամարտի դպրոցը: Կրթությունը շարունակել է Երևանի հենակետային բժշկական քոլեջում՝ ատամնատեխնիկական բաժնում: «Սովորեց, մեկնեց պարտադիր զինծառայության, վերադարձավ ու շարունակեց ուսումը: Բայց մասնագիտությամբ չաշխատեց՝ մա՛մ ջան, գործիքները թանկ են, աշխատեմ, գումար հավաքեմ, որ իմ սեփական գործիքներն ունենամ: Ամեն ինչ ուզում էր իր ուժերով անել: Շատ էր սիրում իր մասնագիտությունը, դասախոսներից մեկն ասում էր՝ Տիգրա՛ն ջան, մեծ հաջողությունների կհասնես: Իր մասնագիտության մեջ հմտացել էր, տիրապետում էր բոլոր նրբություններին: Արդեն բավականին գործիքներ գնել էր»: Տիգրանի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսն անցել է Աշտարակի Մուղնիի զորամասում՝ հակաօդային պաշտպանության ուժերում: Հետո տեղափոխվել է Կապան, այնուհետև՝ Երիցվանք:

«Ասում էր՝ մամա՛ ջան, սարերից չեմ իջնում: Իրենց կայանը, որը հսկում էր օդը, բարձր սարի վրա էր: Ինձ չէր թողնում իր մոտ գնալ, իր եղբայրներն էին մոտը գնումգալիս: Չէր ուզում՝ իր ունեցած դժվարությունները տեսնեմ»: Սկսվեց 44-օրյա պատերազմը: «Այգիներ ենք մշակում, դաշտում էինք, երբ լսեցինք պատերազմի լուրը: Տիգրանս ու եղբայրը հեռախոսը չէին անջատում, գնում ու գալիս էին: Եկավ ինձ մոտ, ժպիտը դեմքին՝ մա՛մ ջան, գիտես, չէ՞, որ շարունակվի, գնալու եմ: Բարկացա անգամ՝ Տիգրա՛ն, նման բան չասես, ոչ մի շարունակվել չկա, քո գնալու կարիքն էլ չի լինի: Մտածում էինք, որ Քառօրյա պատերազմի պես կարճ կտևի: Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ էր ուզում գնալ: Այդ ժամանակ նշանված էր: Հետո Տիգրանիս կինն ինձ ասաց՝ մա՛մ, գիտե՞ս, այն ժամանակ էլ էր ուզում գնալ, մի քիչ խոսեցինք, համոզեցի, բայց ասաց՝ որ շարունակվի, հաշվի չեմ առնի, որ նշանված եմ, գնալու եմ: Բայց, բարեբախտաբար, այն ժամանակ պատերազմը շուտ ավարտվեց: Այս անգամ արդեն այլ էր:

Սեպտեմբերի 27-ն անցավ, իր տղային վիրահատական փոքրիկ միջամտություն արեցին այդ օրը, իր ձեռքով տղային տարավ բժշկի, համոզվեց, որ ամեն ինչ լավ է: Նույն օրը զանգել էր հայրիկին՝ պա՛պ, գնում եմ: Ամուսինս հուզվեց, գիտեր արդեն, թե ինչ է կատարվում, գիտեր նաև, որ ոչ ոք չի կարող Տիգրանին ստիպել՝ փոխել իր մտադրությունը: Երբ հարցրեցի, թե ինչ է պատահել, ասաց, որ Տիգրանը գնում է… Խառնվել էինք իրար, տղայի մոտից եկավ տուն՝ մա՛մ, իրերս դիր, որ գնամ: Խնդրել եմ, աղաչել՝ գոնե տղայիդ տուն բեր, նոր գնա: Հույս ունեի, որ կկարողանանք միտքը փոխել, բայց չստացվեց: Ու գնաց: Կինն էլ այդ ժամանակ հղի էր: Իրենց աղջկան էին սպասում: Ասում էր՝ մա՛մ ջան, վերջապես աղջիկ կունենանք, մենք երեք եղբայր ենք: Ես էլ կատակով ասում էի՝ իմ աղջիկն է, ձեր համար նորից աղջիկ կունենաք»: Ու Տիգրանը մեկնեց մարտի դաշտ: «Բայց ինձ խաբեց, ասաց, որ գնում է Երիցվանք, պատճառաբանեց, որ ով որտեղ ծառայել է, պետք է նույն տեղը մեկնի:

«Գնում եմ Հայաստանի օդը հսկեմ»: Բայց ես, մեկ է, չէի համաձայնում: Սիրտս վատ բան էր զգում: Ինքն ինձ հակադարձում էր՝ մա՛մ, 18 տարեկան մեր երեխեքը հիմա մենակ են, մեղք են, իրենց մամաներն էլ են մեղք: Որևէ մեկս չկարողացավ իր վրա»: Տիգրանը ոչ թե մնաց Հայաստանի օդը հսկելու, այլ ուղևորվեց Ջրական: «Այդ ընթացքում խոսել ենք իր հետ: Ես հոկտեմբերի 1-ի երեկոյան եմ խոսել իր հետ: Զանգեց՝ մա՛մ, ուզում եմ Ռաֆիս ձայնը լսել: Ռաֆս միայն ասաց՝ «պապա», ուրիշ բան չկարողացավ երեխեն խոսել: Ինքն էլ ասաց՝ կարևորը լսեցի, ուրիշ բան չեմ ուզում խոսի: Երբ հարցնում էի՝ Տի՛կ ջան, որտե՞ղ ես, ասում էր՝ մա՛մ ջան, իմ սարի վրա եմ, ոչ մի տեղ չեմ գնացել, Հայաստանի օդն եմ հսկում: Բայց եղբայրները գիտեին, թե որտեղ է: Ինձ ու հայրիկին խաբում, իր ճիշտ տեղը չէր ասում, այնինչ ամենաթեժ կետերից մեկում է եղել: Ինչպես ասում են, «մեկ րոպե իր տեղում հանգիստ չի նստել»: Խառնաշփոթ է եղել, մարտի դաշտը լքողներ են եղել, վաշտի հրամանատարությունն իր վրա է վերցրել»:

Հոկտեմբերի 2-ին օդային հարձակում է եղել, որի ժամանակ էլ Տիգրանը գլխի շրջանում բեկորային մահացու վիրավորում է ստացել: Զոհվելուց 26 օր հետո Տիգրանը «տանն էր»: Տիկին Ռուզաննան ասում է՝ այդ ընթացքում տարբեր տեսակի լուրեր էին իրենց փոխանցում, ինչը շփոթեցնում էր բոլորին: «Երբ հարցնում էի, թե ինչու Տիգրանը չի զանգում, ինչ նորություն կա նրանից, պատասխանում էին, որ կապ չկա, դրա համար չի զանգում: Երբեմն էլ ասում էին, որ զանգել է, կարճ խոսել, կապը վատն է: Փորձում էին հանգստացնել մեզ, բայց իրականում իրենց տարբեր լուրեր էին հասել, և փնտրում էին Տիգրանին: Սխալ էին ուղղորդել, ասել էին, որ հիվանդանոցում է: Բայց Աբովյանում է եղել: Չնայած, որ ինձ համոզում էին, թե կապ չկա, բայց սիրտս զգում էր, որ մի բան այն չէ: Հոկտեմբերի 2-ին երազ տեսա, Տիգրանս անձրևի տակ պառկած էր: Այդ օրերին անձրև էր գալիս: Դեպքն արդեն եղել էր, երբ ես այդ երազը տեսա: Ճանապարհելիս չկարողացա մի վերջին անգամ տեսնել Տիգրանիս»:

Քաղցրաշենից երեք տղա է զոհվել այս պատերազմում. «Երկու ժամկետային զինծառայող և Տիգրանս, որը կամավոր մեկնեց մարտի դաշտ»: Մայրիկն ասում է՝ միջնեկ որդին, որ ամուսնացած չէր, Տիգրանին համոզում էր նրա փոխարեն գնալ՝ տղա ունես, աղջիկդ էլ շուտով կծնվի: «Իսկ Տիգրանս արձագանքել էր՝ ես հո վախկոտ չեմ, որ իմ տեղը գնաք, դուք ձեր տեղը կգնաք: Ոչ մի բանից վախ չուներ, ընկերոջ համար ոչինչ չէր խնայում: Մարտի դաշտում էլ է այդպիսին եղել: Մի անգամ Տիգրանիս մոտ էի, տեսնեմ երկու հոգի խոսելով գալիս են: Տղաներից մեկը Տիգրանիս մասին էր պատմում, թե ինչ տղա էր նա: Հետո արդեն մոտեցան ինձ, պարզվեց՝ այդ տղան մարտի դաշտում Տիգրանիս հետ է եղել: Ասաց. «Դուք պետք է հպարտանաք, որ այդպիսի տղա ունեք, ես ուզում էի իմանալ, թե Տիգրանը որտեղ է, ու իրեն այցի գայի»:

Հարցրեցի՝ ինչո՞ւ Տիգրանիս դաշտում թողեցիք, «չէինք կարող իրեն դուրս բերել, դուք չեք էլ պատկերացնում, թե ինչ էր կատարվում, իսկական դժոխք էր»: Ես միշտ էի հպարտ իմ Տիգրանով, իմ տղաներով: Զրույցների ժամանակ ինձ իմ որդիներով են ճանաչում, երբեմն անգամ կատակում էի՝ ո՞նց ինձ չեք ճանաչում: Առաջինն էլ Տիգրանիս անունն էի տալիս, մյուս տղաներիս էլ խնդրում էի չնեղանալ ինձանից: Տիգրանիս շրջապատն այնքան մեծ էր, ամեն տեղ մի ընկեր ու ծանոթ ուներ»: Իսկ հիմա մայրիկին ուժ է տալիս իր ընտանիքը, թոռնուհին, որ ծնվել է որդու զոհվելուց մեկ ամիս ու օրեր անց: «Այնքան էր երազում աղջիկ ունենալ, բայց չկարողացավ տեսնել ու գրկել նրան: Ինձ հիմա իմ երեխաներն են ուժ տալիս կյանքը շարունակելու: Ավագ տղաս որդի ունեցավ, հիմա մեր տանը կրկին Տիգրանն է վազվզում: Այնքան նման է հորեղբորը, շարժուձևը, աչքերն ու մազերը: Տիգրանիս մազերը կարծես ոսկեգույն լինեին»:

Հ. Գ. - Տիգրան Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Արարատի մարզի հայրենի Քաղցրաշենի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂԱրտատարածաշրջանային ուժերի մուտքը Հայաստան. մարտահրավերներ և սպառնալիքներ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին