Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է


Ի՞նչ են նախապատրաստում Հայաստանն ու Ադրբեջանը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Kommersant.ru-ն «Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության զրույց են նախապատրաստում» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այցելել է Բաքու, որտեղ հունվարի 22-ին հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Շահին Մուստաֆաևի հետ։ Պետք է հիշել, որ պարոնայք Օվերչուկը և Մուստաֆաևը ռուս-ադրբեջանա-հայկական աշխատանքային խմբի մաս են կազմում, որը ստեղծվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցությունը ապաշրջափակելու համար։ Հայկական կողմից խմբի կազմում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ալեքսեյ Օվերչուկը նրա հետ զրուցել է Երևանում 2023 թվականի դեկտեմբերի 15-ին։ Մոսկվայի համար հաղորդակցությունների ապաշրջափակումը կարևոր հարց է, քանի որ կմեծացնի իր ներկայությունը Հարավային Կովկասում։

Բաքվի համար էլ դա չափազանց կարևոր է, քանի որ ենթադրում է «երկրի միացում», այն է՝ հայկական տարածքով հաղորդակցություն իր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման մասին պայմանավորվածությունն ինքնին արձանագրվել է, հիշեցնենք, 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության 9-րդ կետում, ընդ որում, տրանսպորտային հաղորդակցությունների հսկողությունը պետք է իրականացնի Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը։ Այդ վերջին մասն էլ դարձել է գայթակղության քար, քանի որ այն այլևս հարիր չէ Հայաստանին, որն առաջարկել է իր այլընտրանքը, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»: Այդ նախագծում խոսվում է բոլոր տեսակի լոգիստիկ երթուղիների բացման մասին, սակայն շեշտը դրված է հաղորդակցությունների նկատմամբ երկրների ինքնիշխանության վրա։ Եվ, իհարկե, Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության կողմից որևէ վերահսկողության մասին խոսք չկա։ Մոսկվան համաձայն չէ դրա հետ։

«Ես համոզված եմ, որ նման հաղորդակցության վերսկսումն այլընտրանք չունի։ Դրա պարամետրերն ամրագրված են եռակողմ համաձայնագրով։ Երթուղին անցնում է Հայաստանի ինքնիշխան տարածքով՝ Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության հսկողության ներքո»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ըստ Հայաստանի կիրառական քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանի, Երևանը հնարավորություն չունի փոխել այն, ինչ այսօր իրեն ձեռնտու չէ։ «9-րդ կետը չի բխում Հայաստանի շահերից, բայց նա ստորագրել է այն։ Կարելի էր ինչ-որ բան փոխել, բայց դրա համար այլ ձևաչափեր են պահանջվում, սակայն դրանք չեն աշխատում»,- նշել է փորձագետը kommersant.ru-ի հետ զրույցում։ Այլ ձևաչափեր ասելով՝ նա նկատի ունի արևմտյան հարթակները։ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները միմյանց հետ ակտիվորեն շփվել են 2023 թվականի առաջին կիսամյակում՝ հանդիպելով ԵՄ-ում և ԱՄՆ-ում։ Ինչ-որ պահի նույնիսկ սկսեց թվալ, թե խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել ինչ-որ տեղ Արևմուտքում՝ ի դժգոհություն Մոսկվայի։ Բայց տարեվերջին ամեն ինչ քանդվեց։ Իլհամ Ալիևը մեղադրեց Արևմուտքին Երևանի հետ խաղալու մեջ և կտրուկ սահմանափակեց Բաքվի մասնակցությունը արևմտյան միջնորդների հետ բանակցություններին։ «Այլևս չկա եվրոպական բանակցային հարթակը,- ասել է Սերգեյ Մելքոնյանը,- Ալիևը հրաժարվել է հանդիպել անգամ ամերիկյան տարածքում»։

Ըստ վերլուծաբանի, երկու ձևաչափ է շարունակում աշխատել՝ երկկողմանի՝ հայադրբեջանական, և մոսկովյան։ «Հայաստանը չի ցանկանում մասնակցել մոսկով յան ձևաչափին, Ադրբեջանը դաշնակից է գտել Մոսկվային, քանի որ 9-րդ կետում Ադրբեջանի և Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են»,- նշում է kommersant.ru-ի զրուցակիցը։ Դատելով Սերգեյ Լավրովի խոսքերից՝ դա մի կետ է, որի շուրջ Մոսկվան և Բաքուն հասկանում և աջակցում են միմյանց։ Հունվարի 18-ին ռուս նախարարն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի տարածքում։ «Ես չգիտեմ, թե Երևանը որքանով է պատրաստ դրան: Թեև համապատասխան ազդանշանները վաղուց են ուղարկվել Հայաստանի մայրաքաղաք»,- նշել է Լավրովը։

Փորձագետները, սակայն, կարծում են, որ չի կարելի գերագնահատել համաձայնագրի դերը, որի վրա շարունակում են աշխատել Բաքուն և Երևանը։ «Բոլորն արդեն հասկանում են, որ «խաղաղության պայմանագիր» ասելով՝ ոչ ոք նկատի չունի համապարփակ փաստաթուղթ, որը կներառի բոլոր ասպեկտները։ Սահմանազատումն ու սահմանագծումը կարող են տասնամյակներ տևել: Ուստի, որոշվել է երկար հարցերը փակագծերից դուրս դնել։ Փաստաթուղթը կպարունակի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման ստանդարտ սկզբունքներ, որոնք ամրագրվում են ցանկացած փաստաթղթի նախաբանում»,- kommersant.ru-ին ասել է Քաղաքական վերլուծությունների կովկասյան կենտրոնի (Բաքու) տնօրեն Ահմեդ Ալիլին: Նույնը նշել է նաև Սերգեյ Մելքոնյանը: Նրա խոսքով, նրանք, ովքեր ծանոթ են կողմերի քննարկած փաստաթղթին, գիտեն, որ այնտեղ «խաղաղության պայմանագիր» արտահայտությունը չկա։

«Դա փաստաթուղթ է հարաբերությունների կարգավորման սկզբունքների վերաբերյալ։ Ալիևին համաձայնագիր պետք չէ, նա ամեն ինչ ստացել է առանց պայմանագրի (Ղարաբաղը)։ Նա կստանա նաև միջանցքը. ճանապարհ կստանա, հետո միջանցք կդարձնի»,- ասել է kommersant.ru-ի զրուցակիցը։ Այդ առումով պարոն Մելքոնյանը մատնանշել է զիջումների գնալու Երևանի պատրաստակամությունը և որպես օրինակ բերել Հայաստանի նոր Սահմանադրություն ընդունելու Նիկոլ Փաշինյանի մտադրությունը։ Այդ առիթով բոլոր փորձագետները համակարծիք են, որ Փաշինյանը ցանկանում է Սահմանադրությունում փոխել այն դրույթները, որոնք վերաբերում են Ղարաբաղին։ Փաստն այն է, որ գործող Սահմանադրությունը հղում է պարունակում Անկախության հռչակագրին, որտեղ, իր հերթին, խոսվում է Լեռնային Ղարաբաղի հետ Հայաստանի վերամիավորման մասին։ Սերգեյ Մելքոնյանը վստահ է, որ նոր Սահմանադրության գաղափարի հետևում կանգնած է Բաքվի պահանջը, որը պնդում է հրաժարվել ռևանշիզմից: «Սահմանադրության փոփոխության գաղափարը պետք է դիտարկել այդ պահանջի համատեքստում։ Քանի դեռ գոնե ինչ-որ կպչելու բան կա, Բաքուն սպառնալիք է տեսնում: Այլ պատկերացումներ չկան, թե ինչու պետք է փոխել Սահմանադրությունը»,- ամփոփել է փորձագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»