Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները


Ե՞րբ պատասխանատվության կկանչվեն Բաքվի լկտի շովինիստները. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Realtribune.ru-ն «Ադրբեջանը ագրեսիվ պատերազմ է նախապատրաստում Հայաստանի դեմ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցությունները կանխատեսելիորեն փակուղում են: Սկզբում այդ մասին ակնարկել է Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ բանակցային գործընթացում կա հետընթաց։ Իսկ հունվարի 24-ին այդ մասին բացահայտ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ասելով, որ «Ադրբեջանը մտադիր չէ խաղաղության պայմանագիր ստորագրել և ամեն ինչ անում է այդ գործընթացը խաթարելու համար»։ Ինչպես պարզվում է Հայաստանի ղեկավարության ուղերձներից, Բաքուն շարունակում է ավելի ու ավելի նոր նախապայմաններ դնել։ Հենց հայկական կողմը համաձայնում է թեկուզ չնչին զիջման, Ադրբեջանն անմիջապես լրացուցիչ պահանջներ է առաջ քաշում։ Բանն արդեն հասել է նրան, որ սկսել են Հայաստանից պահանջել փոխել սեփական Սահմանադրությունը։

Ադրբեջանին դուր չի գալիս հղումը Հայաստանի անկախության հռչակագրին, Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակմանը, անգամ Արարատ լեռան տեսքով Հայաստանի պետական խորհրդանիշները։ Ըստ ամենայնի, շուտով կարելի է սպասել, որ Բաքուն կպահանջի, որ Հայաստանի տարածքում ուղղակիորեն Ադրբեջանի օրենքները կիրառվեն, և այնտեղ կարգուկանոն պահպանեն ադրբեջանցի ոստիկանները։ Բաքվի վարչակարգն ակնհայտորեն զգացել է անպատժելիության համը և փորձում է առավելագույնս օգտագործել միջազգային բարենպաստ իրավիճակն իր տարածքային ձեռքբերումներն ավելացնելու համար։ Եվ եթե նախկինում Ադրբեջանը թաքնվում էր «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի» դեմագոգիկ հայտարարության հետևում, ապա այժմ Բաքվի ախորժակը արդեն տարածվել է միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքի վրա։

Հայաստանի դեմ ագրեսիվ պատերազմի նախապատրաստվելու նպատակով Ադրբեջանի իշխանությունները սկսել են հզոր քարոզչական արշավ, որի նպատակն է հիմնավորել Բաքվի նոր տարածքային պահանջները։ Այդ նպատակով ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան համայնքը», ինչը շատ է հիշեցնում սուդետա-գերմանական կուսակցությունը, որը ստեղծվել էր 1933 թվականին գերմանացի նացիստների կողմից Չեխոսլովակիայի դեմ տարածքային պահանջներն արդարացնելու համար։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ Ադրբեջանում, ինչպես նախկինում Ուկրաինայում, Հիտլերի համախոհներին հռչակում են ազգային հերոսներ։ Այդ կապակցությամբ հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 30ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել Մամեդ Ռասուլզադեի ծննդյան 140-ամյակի միջոցառումներ անցկացնելու մասին։ Նշենք նաև, որ այդ միջոցառումների ամսաթիվը հունվարի 19-ն է:

Այսինքն, հենց այն նույն օրը, երբ Ռուսաստանում սկսվել է Լենինգրադի պաշարման ճեղքման 80-ամյակի տոնակատարությունը, Ադրբեջանում նշվել է հիտլերական ռուսաֆոբի տարեդարձը։ Բայց Լենինգրադը խորհրդանիշ է Ալիևների ընտանիքի համար։ Դա այն նույն քաղաքն է, որտեղ գործող նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը, 1949-50 թվականներին սովորել է ԽՍՀՄ պետական անվտանգության դպրոցում։ Լավ եմ հիշում, թե ինչպես Հեյդար Ալիևը երախտագիտության զգացումով Վլադիմիր Պուտինի ձեռքից ընդունեց այդ դպրոցի իր աշակերտական գրքույկը։ Եվ հիմա՝ նման ցուցադրական անհարգալից վերաբերմունք Լենինգրադի, շրջափակումը վերապրածների և անձամբ նախագահ Պուտինի նկատմամբ, որի համար Լենինգրադի շրջափակումը անձնական ողբերգություն է եղել։ Նախագահ Ալիևի այդ որոշումը, ըստ ամենայնի, պատահականություն չի եղել։ Դա ցուցիչ գործողություն է, որի նպատակն է երկու ազդանշան ուղարկել:

Ազդանշաններից մեկն Արևմուտքին հավատարմության ցուցադրումն է, որը վերջերս ուժեղացրել է Ալիևի և նրա շրջապատի քննադատությունը: Երկրորդը առաջին հերթին իր բնակչության համար Ռուսաստանի հրապարակային նվաստացումն է ու սեփական գերազանցության և մեծության ցուցադրումը։ Այսպիսով, եթե Ռուսաստանում որևէ մեկը դեռ Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերություններ կառուցելու պատրանքներ ունի, ապա ժամանակն է արխիվացնել այդ պատրանքները: Նույնը վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման Հայաստանի ղեկավարության հույսերին։ Բաքվի ներկայիս ռեժիմի հետ սկզբունքորեն չի կարող լինել խաղաղ կարգավորում։ Ալիևը չի կատարել հայկական կողմի հետ նախկինում ստորագրված համաձայնագրերից և ոչ մեկը, իսկ հիմա բացահայտ ագրեսիվ ծրագրեր է առաջ քաշում Հայաստանի նկատմամբ։

Նա, մասնավորապես, կոչ է արել «ազատագրել» «բուն ադրբեջանական հող» Զանգեզուրը։ Իսկ վերջերս հայտարարել է, որ Երևանը հնագույն ադրբեջանական քաղաք է։ Նախկինում դրանով զբաղվում էին միայն ադրբեջանցի պատմաբանները, իսկ այժմ Ադրբեջանի իշխանություններն են ակտիվորեն քարոզում այն թեզը, որ ժամանակին ողջ Հայաստանը եղել է ադրբեջանցիների բնակության տարածք, չնայած դեռ հարյուր տարի առաջ ադրբեջանցիներ չեն էլ եղել։ Հայ ազգին սատանայացնելու և որպես ադրբեջանցիների սկզբնական թշնամի ներկայացնելու համար Բաքվի ռեժիմը անհիմն մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և հասարակական գործիչներին, որոնք գերեվարվել են անցյալ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների ժամանակ։

Ռուբեն Վարդանյանին ուղղված մեղադրանքներն են հատկապես ծիծաղելի թվում, նա մեկ տարուց էլ քիչ է ապրել Լեռնային Ղարաբաղում և ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև որևէ ռազմական գործողության մասնակից չի կարող եղած լինել։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի գլխավոր դատախազության համար բոլորովին սովորական բան է ահաբեկչության մեղադրանք առաջադրել բոլոր ոչ ցանկալիների նկատմամբ, նույնիսկ Ռուսաստանի քաղաքացիների, ովքեր երբեք չեն եղել Ադրբեջանում: Էլ ի՞նչ խոսենք Ղարաբաղի հայերի մասին: Առայժմ ոչինչ անել հնարավոր չէ Ադրբեջանի իշխանությունների այս անօրինականությունների դեմ, քանի որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքը պատրաստ չեն պատասխանատվության կանչել Բաքվի լկտի շովինիստներին։ Բայց ես վստահ եմ, որ կգա ժամանակ, երբ բոլոր այդ գործիչները, այդ թվում՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության գործիչները, մարդկության դեմ գործած հանցագործությունների համար կկանգնեն դատարանի առաջ: Ոչինչ հավերժ չէ այս աշխարհում: Փոխվում են ժամանակները, փոխվում են աշխարհաքաղաքական իրավիճակները և մեծ տերությունների շահերը։ Այնպես որ, վաղ թե ուշ, դրանցում ներգրավված բոլորը պետք է պատասխան տան կատարված հանցագործությունների ու անօրինությունների համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ