Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ» Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր Կամենդատյան Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա Սողոմոնյան Նա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ» Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք Չալաբյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ» Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»


Ինչի՞ վրա է հույսը դնում Փաշինյանը․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ukraina.ru-ն «Հայաստանը հրաժարվում է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունից. Փաշինյանի ինչի՞ն է պետք բանակը» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Երևանի և Մոսկվայի միջև ռազմատեխնիկական համագործակցության նախկին մակարդակի պահպանումն անհնար է «ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով»։ Ըստ Փաշինյանի, Հայաստանը չի կարող հույսը դնել Ռուսաստանի վրա իր զինված ուժերը բարեփոխելու հարցում: Հայաստանի վարչապետը պնդում է, որ մինչև 2022 թվականը ռուս մասնագետների հետ համագործակցության հիման վրա մշակվել է Հայաստանի զինված ուժերի արդիականացման հայեցակարգ, սակայն հետագա իրադարձությունները «հասկացրել են, որ մենք չենք կարող առաջ գնալ այդ հայեցակարգով», և այժմ պետք է գնահատել դրա իրագործելիությունը։

Մեկ օր անց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ ասել է, որ Հայաստանի իշխանություններին հաջողվել է լուրջ հաջողությունների հասնել սպառազինությունների ձեռքբերման աղբյուրների դիվերսիֆիկացման հարցում։ Նրա խոսքով, այդ աղբյուրներն են Հնդկաստանն ու Ֆրանսիան, ինչպես նաև մի քանի այլ երկրներ, որոնց անունները Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը հրաժարվել է նշել: Որոշ դիտորդներ նշում են, որ Իրանը կարող է լինել այդ երկրներից մեկը։ Հարկ է նշել, որ խոսքը, անկասկած, ոչ թե դեկլարատիվ հայտարարության, այլ լուրջ մտադրությունների մասին է: Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ մի շարք հրթիռային և ՀՕՊ համակարգերի ձեռքբերման շուրջ։ Ֆրանսիան Երևանին մատակարարում է ռադարներ և զրահատեխնիկա:

Ընդ որում, հնդկական բանակի և ռազմարդյունաբերական համալիրի հնարավորությունները, մեղմ ասած, շատ մտահոգիչ քննարկումների թեմա են։ Իր պաշտպանական կարիքների համար Հնդկաստանն ինքը նախընտրում է զենք գնել օտարերկրյա մատակարարներից: Ֆրանսիան, իհարկե, հաճույքով կզիներ Փաշինյանի արևմտամետ ռեժիմին: Էմանուել Մակրոնը Աֆրիկայում ազդեցության կորստի ֆոնին, որն այսօր ավելի ու ավելի է կապում իր անվտանգության խնդիրները Ռուսաստանի հետ, ակնհայտորեն դեմ չէ Մոսկվային որքան հնարավոր է համապատասխան հարվածներ հասցնել։ Սակայն այսօր Փարիզն ավելի ու ավելի է կենտրոնանում Ուկրաինային աջակցելու վրա, որին մատակարարում է տարբեր տեսակի զենքեր՝ դատարկելով սեփական պահեստները։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա հենց իրեն է առաջին հերթին անհրաժեշտ սեփական արտադրության զենք՝ հաշվի առնելով Արևմուտքի հետ բացահայտ առճակատման մշտական սպառնալիքը։ Եվ երկրորդ՝ Հայաստանի ներկա իշխանության օտարերկրյա ընկերները դժվար թե գոհ լինեն Իրանի հետ Հայաստանի նման գործընկերությունից։ Սակայն այս ամենը հետին պլան է մղվում թեկուզ միայն այն պատճառով, որ, հաշվի առնելով պաշտոնական Երևանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները, այնքան էլ պարզ չէ, թե նրանց ընդհանրապես բանակն ինչի՞ համար է պետք։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ հրաժարվել Անկախության հռչակագրից, քանի որ այն պարունակում է բանաձև, որը հիշատակում է Հայաստանի վերամիավորումը Լեռնային Ղարաբաղի հետ։

Ավելի վաղ Փաշինյանը, ինչպես հիշում ենք, առաջարկել էր փոխել Սահմանադրությունը, քանի որ այն հղում է պարունակում այդ հռչակագրին։ Ելնելով վարչապետի խոսքերից, որոնք նա ասել է Հայաստանի հանրային ռադիոյին տված հարցազրույցում, ազգային շահերից հրաժարվելը «օրինական» կդարձնի բանակի վերազինումը, քանի որ այդ դեպքում աշխարհում ոչ ոք չի կասկածի, որ Երևանը պատրաստվում է որևէ հարձակողական գործողության: Իսկ ընդհանրապես, Փաշինյանի այդ հարցազրույցի բովանդակությունը հանգեցնում է նրան, որ անհրաժեշտ է վերանայել 1991-ին հայկական պետության անկախության հիմք դարձած պոստուլատների մեծ մասը, առաջին հերթին՝ որպեսզի Հայաստանի հարևանները չկասկածեն այս կամ այն ագրեսիվ մտադրությունների մեջ: Մինչ այդ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում Բաքվին առաջարկել էր չհարձակման պայմանագիր կնքել։

Իր հերթին՝ Իլհամ Ալիևը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, ասել էր, որ Ադրբեջանը, այնուամենայնիվ, հիմա էլ չի պատերազմում Հայաստանի հետ, և խաղաղության պաշտոնական պայմանագիրը կարող է ստորագրվել Հայաստանի իշխանությունների կողմից Սահմանադրության փոփոխությունից հետո։ Դա, նրա խոսքով, ցույց կտա, որ Երևանը տարածքային պահանջներ չունի Բաքվի նկատմամբ։ Այսպիսով, ադրբեջանական կողմը նոր պայմաններ է առաջադրում Հայաստանի հետ խաղաղություն կնքելու համար։ Դա միանգամայն տրամաբանական է թվում, քանի որ Փաշինյանի բոլոր գործողությունները բառացիորեն վկայում են նրա դիրքի խոցելիության մասին։ Համենայն դեպս, Ադրբեջանի համար իմաստ չունի շտապել համաձայնագիր կնքել, քանի որ Հայաստանը համաձայնում է իր բոլոր պահանջներին։ Հայաստանի վարչապետին ակնհայտորեն վախեցնում է Բաքվի կողմից ռազմական ագրեսիայի նոր փուլի հեռանկարը։

Բանակի մարտունակության վերականգնման խնդիրն ակնհայտորեն մեկ օրվա խնդիր չէ, մանավանդ, եթե հաշվի առնենք այն, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, որն ավարտվեց Ադրբեջանի համոզիչ հաղթանակով, Երևանը իրական գործողություններ չի ձեռնարկել իր զինված ուժերն ուժեղացնելու ուղղությամբ։ «Ֆրանսիան կօգնի մեզ» ոգով խոսակցություններն ակնհայտորեն նպատակ ունեն միայն հանգստացնել հասարակության որոշակի հատվածին։ Եվ դա լավ հասկանում են Բաքվում ու Անկարայում։ Այս իրավիճակում այնքան էլ պարզ չէ, թե ինչի՞ վրա է հույսը դնում Փաշինյանը։ Ժամանակի ձգձգումը, որով նա փորձում է հասնել իրավիճակին Արևմուտքի ավելի լուրջ ներգրավմանը, և միևնույն ժամանակ Ադրբեջանին զիջումները շարունակելը միայն ուժեղացնում են ադրբեջանական և թուրքական ախորժակները: Եվ եթե վաղը, նկատի ունենալով նման միտումները, դրվի Սյունիքի ու Զանգեզուրի կարգավիճակի հարցը, ապա մյուս օրը կարելի է խոսել որպես այդպիսին անկախ Հայաստանի գոյության հեռանկարի մասին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ