Երևան, 06.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. Զաքարյան Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան «Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա Սողոմոնյան Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ)


«Ամերիաբանկը» սովորականի պես կշարունակի իր բնականոն աշխատանքը. ի՞նչ կապ ունի Ռուբեն Վարդանյանը BOGG-ի և «Ամերիաբանկի» հնարավոր գործարքի հետ. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Ամերիաբանկը» կշարունակի բիզնեսի ընդլայնումն ու զարգացումն իր բրենդի ներքո և գործող ղեկավար թիմի առաջնորդությամբ` հավատարիմ իր որդեգրած արժեքներին, հռչակած առաքելությանն ու տեսլականին»,- անդրադառնալով BOGG PLC-ի հետ հնարավոր գործարքին` «Փաստի» հետ զրույցում նշեցին «Ամերիաբանկի» հասարակայնության հետ կապերի բաժնից: Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և BOGG PLC-ն համաձայնություն են ձեռք բերել Միացյալ Թագավորությունում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբում «Ամերիաբանկի» ինքնուրույն լիիրավ անդամ դառնալու շուրջ: Այս գործարքը տարակարծությունների տեղիք է տվել համացանցում: Մի շարք հարցերի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ «Ամերիաբանկից»:

Հարցին, թե երբվանից են սկսվել բանակցությունները միջազգային այս խմբի հետ, «Ամերիաբանկից» տեղեկացրին. «Այս գործընթացը սկիզբ է առել դեռ երկու տարի առաջ: Վերջին տարիներին գրանցած նշանակալի հաջողությունների, տեխնոլոգիական զարգացման ներկայիս փուլում «Ամերիաբանկը» BOGG-ի հետ բանակցություններն ու դրանց արդյունքում հնարավոր գործարքը դիտարկում է որպես իր երկարաժամկետ զարգացման ուղիներից մեկը»։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես այս ամենը կարող է ազդել հաճախորդների, բանկի ընդհանուր գործունեության վրա, «Ամերիայից» նշեցին, որ այս հնարավոր գործարքը որևէ կերպ չի անդրադառնա «Ամերիաբանկի» ընթացիկ գործունեության վրա, մասնավորապես` բանկի կողմից գործող ծառայությունների, ներառյալ` տոկոսադրույքների, վճարների և այլ պայմանների վրա։ ««Ամերիաբանկը» սովորականի պես կշարունակի իր բնականոն աշխատանքը։ Այս հնարավոր գործարքը պարզապես բանկի բաժնետիրական կազմում փոփոխություն է ենթադրելու»,- պարզաբանեցին «Ամերիաբանկից»:

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկը» մի քանի բաժնետեր ունի, որից ընդամենը 49 %-ն է պատկանում այժմ գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանին: Մեր ճշտող հարցին, թե որքանով այս գործարքը կապ ունի Ռուբեն Վարդանյանի հետ, «Ամերիաբանկից» ասացին. «Պարոն Ռուբեն Վարդանյանն ուղղակիորեն չի հանդիսանում «Ամերիաբանկի» բաժնետեր։ «Ամերիաբանկի» 48,82 % բաժնետեր է «Իմաստ Գրուպը», որում էլ Ռուբեն Վարդանյանի բաժնեմասը հանձնված է հավատարմագրային կառավարման: «Իմաստ Գրուպն» էլ այնքանով այս գործարքի հետ կապ ունի, որքանով մյուս բաժնետերերը: Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանը վերապահված հարցերի շուրջ որոշումներն ընդունվում են բանկի բոլոր բաժնետերերի կողմից համատեղ։ Յուրաքանչյուր բաժնետեր կարող է որոշումներ կայացնել միայն իր տնօրինության տակ գտնվող բաժնետոմսերի մասով»։

Հիշեցնենք, որ BOGG ԲԲԸ-ն միջազգային ֆինանսական ընկերություն է, որը գրանցված է Միացյալ Թագավորությունում։ Խմբի բաժնետոմսերը ցուցակված են Լոնդոնի ֆոնդային բորսայի շուկայի պրեմիում հարթակում: Գործարքի կապակցությամբ BOGG-ը նաև նախաձեռնելու է Խմբի վերաբրենդավորման և վերանվանման գործընթաց, որն ընդգծելու է իր միջազգային գործունեության ընդլայնման այս նոր փուլը, իսկ «Ամերիաբանկը» շարունակելու է իր գործունեությունը իր անվան ներքո, ներկայիս ղեկավար կազմով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանԵրևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՔաղցկեղի ամենաքիչ հայտնաբերման դեպքերը գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»