Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներ Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Վարժանքներ` հետևանքները բացառելու նպատակով. «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք


Ջրբաժան, ճամփաբաժան և... «բաժանաջուր». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ճամփա փակելու «փոխանցիկ դրոշը» Վարդենիսից անցել էր Մարտունի: Եթե Վարդենիսում մարդկանց հուզել էր «պասպորտ սեղանի» կամ՝ ոստիկանության անձնագրային բաժնի փակումը, ապա Մարտունիում հուզումները պայմանավորված էին արտագնա աշխատանքի մեկնածներին հարկելու Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ:

Դե, երևի Փաշինյանը ցանկանում է «հերոսացնել» մարտունեցի «խոպանչիներին», դրա համար էլ նրանց հարկի տակ է դնում: Իսկ մարդիկ էլ չեն գնահատում, որ իրենց ուզում են հերոսացնել: Բողոքում են:

Սա, ինչպես ասվում է, ընթացիկ-լրահոսային շղարշը: Իսկ եթե այդ շղարշը կամ քողը անշտապ բարձրացնենք, ապա կարող ենք նկատել նաև այլ խնդիրներ: Օրինակ՝ կարող ենք նկատել, որ 2021 թվականի հունիսին թե՛ վարդենիսցիների, թե՛ մարտունեցիների մեծ մասը ընտրել է Նիկոլ Փաշինյանին: Հարկավ, հիմա որ այդ նույն ընտրողներին հարցնես, նրանք կասեն, որ չեն ընտրել, որպեսզի իրենց քաղաքում անձնագրային բաժինը փակվի կամ թշնամին գա ու Վարդենիսի գլխին «թառի», չեն ընտրել, որ կառավարությունը նույնիսկ «խոպանչիների» գրպանը մտնի: Կասեն, որ իրենք լավ մտադրություններ ունեին, լավ ցանկություններ, չգիտես, թե է՛լ ինչ...

Մյուս կողմից՝ ծանր մտորումների առիթ է տալիս, որ փողոց դուրս գալու առիթ են անձնագրայինը փակելը, «խոպանչիներին» հարկելը, ձուկ բռնելն արգելելը, մեքենաների մաքսատուրքերի հետ կապված խնդիրները, բայց ոչ այն հանգամանքը, որ Հայրենիքի մի հատված կորցրեցինք, որ Հայրենիքի մնացյալ հատվածն է վտանգի տակ: Բայց սա այլ խոսակցության, այլ նյութի թեմա է:

Ուղղակի այստեղից ձգվեց այլ մտորումների, այլ դիտարկումների քարավանը: Նիկոլ Փաշինյանին 2018-ին չէին ճանաչում շատերը. նույնիսկ նրանք, ովքեր նրա ընտանեկան թերթի մշտական ընթերցողներն էին, չէին կարող ասել, թե ճանաչում են նրան: Քիչ թե շատ ճանաչողները, որոնց թիվը, հասկանալի է, շատ փոքր էր, ասում, զգուշացնում էին, բացատրում էին, որ նրան չի կարելի ոչ միայն երկիր, այլև, առհասարակ, որևէ կառույց վստահել: Ասում էին՝ կործանելու է, աղետի է մատնելու: Հասկանալի է, որ նույնիսկ ճանաչողները չէին կարող պատկերացնել աղետի այսպիսի մասշտաբները, բայց ձախողումների, ավերումների մասին զգուշացնում էին:

Բայց տասնյակ ու տասնյակ հազարավորների, հարյուր հազարավորների՝ էյֆորիայի մեջ ընկած «Նիկոլ վարչապետ» վանկարկումների տակ այդ զգուշացումները հաճախ չէին էլ լսվում: Ավելի ստույգ՝ անտեսվում էին: Սա չենք նշում որևէ մեկին, այսպես ասած, «երեսով տալու» կամ մեղադրելու համար: Ամենևին: Պարզապես հիշեցնում ենք, որ այդպիսին էր վիճակը «թավշահեղափոխական» 2018-ին:

Դե, չէին ճանաչում Նիկոլ Փաշինյանին, չգիտեին՝ ինչերի է ընդունակ, չէին պատկերացնում: Նույն 2018-ին արտահերթ էլ ընտրեցին...

Կարո՞ղ էին մարդիկ սխալվել նույն Փաշինյանի հարցում: Իհարկե: Կարող էին մոլորվել: Այն էլ՝ ինչպե՜ս: Ի վերջո, մարդիկ ինչ-որ բան էին փնտրում, նորություն, արդարություն, էլի բաներ...

Բա՛յց: Դա՝ մինչև 2020-ի նոյեմբերի 9-ը: Փաշինյանական պարտության, կապիտուլ յացիոն հայտարարության ստորագրման օրը՝ 2020-ի նոյեմբերի 9-ը, շատ կոնկրետ ու դաժան ջրբաժան է: Այն ջրբաժանը, որ ակնարկել ենք վերնագրում: Ու այն ջրբաժանը, որն անուղղակի ակնարկել էինք նաև էկոնոմիկային նախկին նախարար, այժմ՝ «տնային կալանավոր» Քերոբյանի մասին անդրադարձում:

Մինչև այդ, իհարկե, այլ խնդիր է, շրջադարձելի, «փոշմանելի», ինչ-որ տեղ՝ հասկանալի:

Բայց 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնելը, նրան սատարելը, նրան ընտրելը, առավել ևս նրա կառավարության կամ իշխանության մաս կազմելը արդեն շատ կոնկրետ ցուցիչ է, թե ում հետ կամ ինչ երևույթի հետ գործ ունենք:

Բայց նրանք կա՛ն, կա՛ն այդ մարդիկ:

Մարդիկ, որոնք շարունակեցին մնալ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ նա հրապարակավ ուրացավ Արցախը, այն հռչակեց թշնամապատկան:

Մարդիկ, որոնք շարունակեցին մնալ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ նա Արցախը հանձնեց մարդակեր ու հակահայ թշնամու հոշոտմանը, երբ հրաժարվեց պաշտպանել Արցախի հայությանը:

Մարդիկ, որոնք նույնիսկ այդքանից հետո 2021 թվականին քվե տվեցին Նիկոլ Փաշինյանին: Բայց այս թեման առանձին քննելիք է:

Ուրեմն, ինչո՞ւ վերոնշյալ մարդիկ մնացին ու դարձան Նիկոլ Փաշինյանի հենարանը: Ավելին, ինչո՞ւ ոմանք նոր եկան «համալրելու» նրա իշխանությունը: Չգիտեմ, իսկապես անհնար է որևէ ողջամիտ բացատրություն գտնել դրան:

Գուցե փո՞ղը, ի մասնավորի՝ պարգևավճարները, մի քանի օրով կամ մի քանի ամսով ինչ-որ պաշտոն ունենա՞լը, մանդա՞տը՝ հաշվի առնելով նրանց մեծ մասի անցյալը, գուցե վա՞խը, գուցե «մեկ նպատակով շղթայված լինե՞լը», «կոլեկտիվ մեղքի զգացողությո՞ւնը»... Տարբերակները քիչ չեն:

Այ, այստեղ էլ ի հայտ է գալիս ճամփաբաժանը: Այն բոլորիս է վերաբերում, անշուշտ: Բայց հիմա այն ամենից շահ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հետ մնացած կարծեցյալ «յուրայիններին»: Նրանք պետք է ընտրություն կատարեն: Գուցե դեռ ուշ չէ, չնայած, կրկնենք, մինչ 2020 թ. նոյեմբերի 9-ը այլ է, հետոն՝ այլ...

Եվ մի փոքր էլ՝ «բաժանաջրի» մասին:

Ակնհայտ է, որ Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի Հայաստանը շանս ունենա: Դա արդեն 3 ու ավելի տարի է ակնհայտ: Փաշինյանը չի հեռանում: Նա որոշել է մինչև վերջ կառչած մնալ վարչապետի աթոռին: Ակնհայտ է, որ բոլոր ոչ իշխանական շրջանակները պետք է միավորեն ջանքերը, պետք է մի կողմ դնեն իրենց բոլոր տարաձայնությունները, որպեսզի կարողանան հեռացնել Փաշինյանին, որը, հենց ընդդիմախոսների, ընդդիմադիրների, պարզապես իրականությունը լիարժեք ընկալողների տեսանկյունից, ուղղակի սպառնալիք է Հայոց պետականության ու հայության հետագայի համար:

Բայց ահա հենց այդ կետում արդեն մի քանի տարի «բուքսավատ» է, այն է՝ տեղապտույտ: Ավելին, ժամանակ առ ժամանակ սկսում են տարաբնույթ քննարկումներ՝ «տիտղոսային ընդդիմությունն այսպես, տիտղոսային ընդիմությունն այնպես» (որտեղից էլ պեղում են նման ձևակերպումներ), «ո՞վ բերեց Նիկոլին», «ո՞վ քվեարկեց խորհրդարանում Նիկոլի օգտին», «ո՞վ կար Հանրապետության հրապարակում», «ո՞վ է ժպտացել Նիկոլի ընտրվելու օրը» և այլն, և այսպես շարունակ:

Կրքեր են բորբոքվում, սոցցանցերում լուրջ դեմքով քննարկումներ են ընթանում:

Այ, դա էլ «բաժանաջուրն» է: Այսինքն, դա այն «ջուրը» կամ դատարկ թեման է, որն ասպարեզ նետելով՝ տորպեդահարվում են միավորման, պայքարելու, արդյունքի հասնելու նախնական իմպուլսները, ավելին՝ խորացվում են տարաձայնությունները, իսկ դա միայն ձեռնտու է իշխանությունից կառչած Փաշինյանին:

Հենց «բաժանաջուրը» մի կողմ դնենք, Փաշինյանից «բաժանվելը» կդառնա «տեխնիկայի հարց»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Վարժանքներ` հետևանքները բացառելու նպատակով. «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ամուսնացել է«շեֆի» քենու հետ և ստեղծել նոր, առավել կատարյալ գինիներ. «Փաստ»Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը. «Փաստ»Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանՆրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»«Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել