Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից


«Չեմ հավատում, որ Արամս էր, սպասում եմ, որ գալու է, դա է ուժ տալիս». բժիշկ Արամ Ստեփանյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին Ջրականում, ամփոփվել Եռաբլուրում 11 ամիս անց. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բարև, Սասունցի Դավիթ: Դու շատ համարձակ, ներողամիտ, ազնիվ և քաջ ես: Ես կցանկանայի, որ իմ ընկերը լինեիր, սովորեիր մեր դասարանում: Ես կսովորեցնեի քեզ գրել, կարդալ, և դու կիմանայիր, որ Մսրա Մելիքի նման խարդախները միշտ պարտվում են: Եվ դու չէիր ընկնի Մսրա Մելիքի ծուղակը: Այսպիսով, ավարտում եմ նամակս: Քեզ հարգող, միշտ հիշող Ստեփանյան Արամ»: Արամը 2005 թ.-ին՝ երրորդ դասարանում նամակ է գրել Սասունցի Դավիթին: Նամակի վերջում ավելացրել է ամսաթիվն ու հայրենի քաղաքի՝ Արտաշատի անունը: Տարիներ անց մայրիկը գտել է նամակը, մասունքի պես պահում է այն: Աշխույժ ու ակտիվ Արամը հայրենասեր էր, ընկերասեր, արդարամիտ, ճշմարտության համար պայքարող: «Չնայած աշխուժությանը, ամեն ինչի մեջ չէր ընկնում, փորձում էր շատ լսել, երբ պետք էր, խոսում էր: Կռվարար չէր, հակառակը՝ սիրում էր բոլորին հաշտեցնել: Դպրոցում լավ էր սովորում: Եվ անգամ կարող էր ուղղումներ անել: Օրինակ՝ մի օր քիմիայի ուսուցչուհուն ասել էր, որ խնդիրը սխալ է գրել, պատասխանն էլ սխալ է ստացվելու: Դե, ուսուցիչներն էլ չեն սիրում, երբ իրենց ուղղում են»,զրույցի ժամանակ ասում է տիկին Ջավահիրը՝ Արամի մայրիկը:

Նրա խոսքով, ինչպես ուսուցիչները ներկայացնում էին դասը, նույն կերպ Արամը մատուցում էր, գիրքը կարող էր չբացել: «Առարկաներից սիրում էր Հայոց պատմությունը: Շատ էր սիրում, երբ իր համար ընթերցում էի, ավելի լավ էր ընկալում: Հովհաննես Թումանյան, Պարույր Սևակ էի ընթերցում, հաճույքով լսում էր: Սիրում էր մաթեմատիկան: Հինգ տարեկանում մինչև իննի աղյուսակը գիտեր: Պապիկն էր սովորեցրել: Անգիր անել չէր սիրում, պետք է հասկանար այն, ինչի մասին գրում էր, այն, ինչ պատմում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արամի մայրիկը:

Դպրոցին զուգահեռ Արամը նաև սպորտի է հաճախել, բայց ըմբշամարտից հրաժարվել է և ստիպել ծնողներին իրեն շախմատի տանել: «11 տարեկան էր, ուսուցիչն ասաց, որ ավելի վաղ տարիքից պետք է շախմատի հաճախել: Հետո հավելեց՝ երկու հարց կտամ, եթե հասկանամ, որ ընդունակ է, կվերցնեմ իրեն որպես աշակերտ: Արդյունքում Արամը սկսեց հաճախել շախմատի դասերի: Արտաշատի Արարատ Գոլեցյանի անվան դպրոցի անունից մասնակցել են շախմատային մրցաշարերի, իրենց՝ երեք տղայից և մեկ աղջկանից կազմված խումբը երեք անգամ մեդալի է արժանացել: Վերջին անգամ մրցումների էին մասնակցում Արցախում: Բժշկական համալսարանում սովորելու տարիներն էլ շախմատային մրցումների էր մասնակցել, մեդալի արժանացել»: Դեռ ատամհատիկին է Արամն ընտրել բժշկի մասնագիտությունը: Տիկին Ջավահիրի խոսքով, որդին նաև շատ էր ազդվել, երբ տարիներ առաջ սխալ վիրահատության հետևանքով պապիկը կուրացել էր:

«Ասում էր՝ այնքան լավ բժիշկ պետք է լինեմ, որ նման սխալներ թույլ չտամ»: Արամն ընդունվում է Բժշկական համալսարան, ինչն ընտանիքի համար մեծագույն ուրախություն էր: «Սիրում էր բարձր կուրսերի հետ դասի նստել, երբ իրեն ասում էի, որ չի կարելի, դժգոհում են, պատասխանում էր՝ մա՛մ, ինձ հետաքրքիր է»: Արամը սովորում էր ռազմաբժշկական ֆակուլտետում: «Ամեն տարի ռազմաբժիշկներին 2 ամսով տանում էին զորամասեր: Արդարություն էր ուզում հաստատել ամենուր, զորամասերից մեկում զինվորներին տրված ուտելիքի գույնն այլ էր եղել, իրեն դուր չէր եկել: Արամն ընդդիմացել էր, առհասարակ, փորձում էր օգտակար լինել զինվորներին ինչով կարող էր»: Տիկին Ջավահիրի խոսքով, 2019 թ.-ի քննություններից մեկի պատասխանները դասախոսը լիարժեք չի համարում, քննությունը չի նշանակում:

«Արամին զորակոչեցին ծառայության: Կարգն էր այդպիսին: Ծառայելուց հետո պետք է վերադառնար, հանձներ իր քննությունը: Մեկնեց Ջրական՝ որպես ռազմաբժիշկ: Արամս տարված էր վնասվածքաբանությամբ: Ընտրել էր այդ մասնագիտացումը: Վնասվածքաբան-օրթոպեդ Լևոն Ժամագործյանի հետ երեք անգամ մասնակցել է վիրահատությունների: Տղաները պատմում են, որ եթե ձեռքի տակ գործիքներ ունենար, հենց մարտի դաշտում վիրահատություններ կաներ, կապում էր, ֆիքսում վնասվածքները, օգնում բոլորին»: Սկսվեց պատերազմը: «Նախքան պատերազմական օրերի մասին պատմելը, նշեմ, որ Արամս պետք է արձակուրդ գար, սակայն օրերը «հավաքում» էր, որպեսզի եղբոր նշանդրեքին տանը լիներ: Ինձ հետ զրույցում նաև հասկացրեց, որ իր ընկերուհու տուն էլ պիտի գնանք: Ուրախությանս չափ չկար: Օգոստոսին զանգեց, ասաց, որ ուզում է հետախուզության դասակում ծառայությունը շարունակել: Հարցրեցի, թե ինչու, ասաց, որ դեռ մտածում է, բայց օրդինատուրա ընդունվելու ժամանակ դա արտոնություն կդառնա անվճար սովորելու համար: Ընթացքում զրուցում էինք, իրեն ավագ սերժանտի կոչում էին տալու, հրամանը գալու էր սեպտեմբերի 25-ին, այդ ժամանակ էլ սերժանտի կոչումով պետք է տուն գար:

Սեպտեմբերի 23-ին զանգեց՝ մա՛մ, շատ խառն եմ, կզանգեմ: Բայց գլխի չէի ընկնում, թե ինչ է կատարվում: Հետո արդեն իմացանք, որ սեպտեմբերի 25-ին իրենց զորամասից հրետանին դուրս են բերել, թաքցրել, բայց դրա տեղը թշնամին ևս իմացել է: Սեպտեմբերի 27-ին արդեն եղբորն է զանգել՝ ապե՛ր, կռիվը սկսվել է, մամայենց լավ կնայես: Երբ եղբայրը հարցրել է, թե որտեղ է, արձագանքել է՝ տարբեր տեղեր, չեմ կարող ասել: Մեծ տղաս ասել է, որ ջոկատով կմիանան իրենց, իսկ Արամը խորհուրդ է տվել՝ ապե՛ր, զգույշ կլինես: Արամը վստահ էր, որ եղբայրը գնալու է իր մոտ»: Երկրապահների խմբով տիկին Ջավահիրի ավագ որդին սեպտեմբերի 30-ին արդեն Ջրականում էր: «Տղաներն անտառներում են եղել, թփերում, Արամն իր ընկերներին ասել է՝ եթե մեզ ձայն տան, մինչև եղբայրս անունը չտա, դուրս չենք գալու, գիտեմ, որ եղբայրս ջոկատով գալու է: Եվ միայն Զորոյի անունը լսելուց հետո են տղաները թաքստոցից դուրս եկել: Սեպտեմբերի 29-ին ինձ հետ խոսել է՝ մա՛մ, հեռախոսիս քարտը և իմ բանկային քարտը անվավեր ճանաչիր, որովհետև դուրս ենք եկել զորամասից ու ամեն ինչ թողել այնտեղ, թող օտարի ձեռքը ոչինչ չընկնի: Արամն ասաց, որ թշնամին մտել է զորամաս, իսկ զինվորները կարողացել են հակառակ կողմից դուրս գալ: Կարող ենք, չէ՞, կասկածներ ունենալ, որ թշնամին հստակ իմացել է, թե ուր է գալիս»:

Հոկտեմբերի 1-ին մայր ու որդի զրուցել են: Տիկին Ջավահիրն ասում է՝ որդու ոգին տեղն էր, մեկ րոպե անգամ չի մտածել նահանջի մասին: Արամի ավագ եղբայրը շրջափակման մեջ է հայտնվել 12 օր, իսկ Արամի ուղղությունը դեպի Ջրական էր, նշել է, որ շատ լավ տղաների հետ է ծանոթացել: Նախքան այդ հասցրել է լինել Կարմիր շուկայում և այլ վայրերում, օգնություն ցույց տալ զինվորներին: Կյանքեր է փրկել, իր ձեռքերի վրա նաև զինվոր է մահացել, ինչն ընկերների խոսքով մեծագույն ցավ էր Արամի համար, որ չկարողացավ փրկել, որ ինչ-որ բան անելն իր ուժերից վեր էր: Ճակատագի՞ր է, թե՞ ինչ, բայց երկու եղբայր իրար մոտ են եղել, մի քանի դիրք այն կողմ, բայց անտեղյակ եղել դրանից: Մայրիկի խոսքով, չեն ունեցել ռացիա, անհրաժեշտ իրեր, զենք:

Հոկտեմբերի 3-ի լուսադեմին Արամը Ջրականում անմահանում է, ասում են, որ ձեռնամարտի են բռնվել թշնամու հետ: Արամը տուն է «վերադառնում» 11 ամիս անց: Մի քանի ԴՆԹ հետազոտություն է իրականացվել, բայց, ի վերջո, ընտանիքը Սևանի դիահերձարանում է «գտել» որդուն: Արամը ճանաչելի չի եղել, մայրիկի խոսքով, ասել են. «Ձեր որդին է, եթե «չվերցնեք», եղբայրական գերեզմանատանը կհուղարկավորենք»: Բժիշկ Արամի մասին զրույցը լուսավոր, ցավոտ, բազում անպատասխան հարցերով ստացվեց: «Մինչև հիմա չեմ հավատում, որ Արամս էր, սպասում եմ, որ գալու է, երևի դա է ուժ տալիս: Չգիտեմ՝ մայրական սի՞րտս է, թե՞ ինչ, բայց չեմ հավատում: Անընդհատ խոսում եմ իր հետ, բայց կարոտը խեղդում է: Մի խոսք ուներ, ասում էր՝ մեր երկիրը դեպի լավը պետք է փոխեմ, չգիտեմ, թե ինչո՞ւ էր նման բան ասում»:

Հ. Գ. - Արամ Ստեփանյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և ԵԿՄ-ի «Հայրենիքի պաշտպան» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Աշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման Խուդոլի