Երևան, 27.Հուլիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ալիևը սահմանադրություն փոխելու պահանջի տակ հեռագնա նպատակ է դրել. Ավետիք Չալաբյան Վատիկանը կմիանա արևային էներգիային Թրամփը Նաթանյահուի հետ հանդիպմանն իր պարտության դեպքում 3-րդ համաշխարհային պատերազմ է կանխատեսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտnւթյան սրում չի սպասվում. «Fitch» Եղանակը՝ առաջիկա օրերին Ես Փարիզի խաղերը հայտարարում եմ բացված․ Մակրոն 8 ժամ ջուր չի լինի Չկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետ Երևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Փոխարժեքը հուլիսի 27-ին


«Երեք օր չզանգեմ, ուրեմն չկամ, փնտրեք ինձ». կրտսեր սերժանտ Դավիթ Շահնազարյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դավիթը չորս քրոջ եղբայր է, ամենակրտսերն ընտանիքում: «Ասում էի՝ այնքան աղջիկ կունենամ, մինչև տղա ծնվի: Աստծուն խնդրելով ունեցանք Դավիթ: Շատ սիրված, լավ պահված երեխա էր: Պապիկը լավագույն հեծանիվն իր համար պիտի գներ, լավագույն խաղալիքները պետք է Դավիթինը լինեին, իր ծննդյան օրերը գյուղով էինք նշում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սոնան՝ Դավթի մայրիկը:

Որդու բնավորության մասին խոսելիս ասում է՝ շատ աշխույժ էր, կատակասեր, հետաքրքրասեր, բոլորի հետ սիրով: «Ապրիլի մեկի ծնունդ է Դավիթս, տիպիկ իր օրվա ներկայացուցիչը: Մեր բարեկամներից շատերը չէին հավատացել, որ ասել էին՝ Սոնան տղա է ունեցել, բոլորին թվացել էր, թե ապրիլի մեկն է, ու իրենց խաբում են: Որքան լավ հատկանիշներ կային, դրանք Դավթին տրված էին: Եթե տեսներ՝ գյուղում ինչ-որ մեկը ձեռքին ծանր իր է տանում կամ ձեռքին տոպրակ կա, պետք է վազեր օգնության, մարդուն տուն ուղեկցեր: Գյուղում իրեն բոլորը շատ էին սիրում, անգամ կատակով ասում էին՝ «և՛ պապիկից է լավ տղա, և՛ հայրիկից»:

Հետո ինչ-որ պահից սկսած աշխատում էր: Կանգնում էր խանութում, որքան մարդ մտներ, ամենալավ պաղպաղակը կգներ ու կճանապարհեր տուն: Դպրոցում Հայոց լեզվի և գրականության իր ուսուցչուհին ես եմ եղել: Շատ կիրթ էր, գրագետ, բայց սովորելը չսիրեց»: Դավիթը նաև պատանի երկրապահ է եղել: Աճարկուտի հիմնական դպրոցից հետո 10-րդ դասարանից ուսումը շարունակել է Ներքին Ծաղկավանի դպրոցում: «11-րդ դասարանում Հայոց լեզվից թելադրություն էին գրել, Դավիթը ութ միավոր էր ստացել: Ունակ էր սովորելու, բայց չսովորեց: Սերն ուղղել էր սպորտին: Դպրոցական տարիներին զուգահեռ նաև սամբոյի է հաճախել: Էներգիան այնքան շատ էր, որ որոշեցինք այն սպառելու համար սպորտի տանել, բայց սպորտն էլ դրան «չօգնեց»:

Հայաստանի փոխչեմպիոն էր, բազմաթիվ մրցումների է մասնակցել նաև արտերկրում, մեդալներով տուն վերադարձել: Արցախում ևս շատ մրցումների է մասնակցել: Նույնիսկ իրենց վերջին զանգը Արցախում էին կազմակերպել: Շուշիի պատի մոտ նկար ունի: Միջոցառման ժամանակ էլ Շուշիի հյուրանոցում այնպես է պարում, նկարագրելու չէ»: Իր ապագան Դավիթը սպորտի հետ էր միաձուլել, մայրիկն ասում է՝ մտածում էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ ընդունվելու մասին. «Բայց ամեն ինչ կիսատ մնաց»: 2019 թ.-ին ամառային զորակոչի ժամանակ Դավիթը մեկնում է պարտադիր զինվորական ծառայության: Ուղղությունը՝ Արցախի Հանրապետություն, Հադրութ:

«Ծառայությունը շատ էր սիրում: Հրաշալի էր տրամադրված նախքան մեկնելը, առհասարակ, որտեղ ընկներ, գլուխ էր հանում: Արձակուրդ էր եկել, օրերն էր հաշվում, թե երբ պետք է զորամաս վերադառնա: Վերջին անգամ երեխուս արձակուրդի օրերին եմ տեսել: Դեկտեմբերի 16-ին իր հայրիկի ծննդյան օրն է: 2019 թ.-ի դեկտեմբերի 14-ին զանգեց՝ մա՛մ, պապային չասես, բայց իր ծննդյան օրն արձակուրդ եմ գալու: Մի պահ տեսա, որ հայրիկը ժպտում է, ասաց՝ չգիտեմ, ճիշտ է, թե չէ, բայց Դավոն ասում է, որ քո ծննդին այդտեղ պետք է լինեմ: Երեխես եկավ, ու վերջին անգամ իրեն այդ ժամանակ տեսանք: Ծառայելու ժամանակ մի օր զանգեց հայրիկին՝ ծանոթ գտեք, գնամ Արմավիրում սերժանտական կուրսերի: Իր հայրիկը չի սիրում միջամտել, մերժեց իրեն այսպես՝ Դավի՛թ ջան, չէ, ուզում ենք, որ հանգիստ ծառայես ու տուն վերադառնաս: Մեկ էլ մի օր լսեցինք, որ արդեն Արմավիրի ուսումնական զորամասում է: Հետո՝ Մարտունի 2-ում նորակոչիկներին կարանտին է տարել»:

Դավիթը միշտ ձգտել է օգտակար լինել իր ընկերներին ու օտարներին: «Դավիթից հետո մեր գյուղ մտնող ճանապարհին շատ մեծ պաստառ փակցվեց: Իր ընկերներից մեկը մի օր զանգում է Դավթին, թե՝ հասի օգնության: Հասնում է, բոլոր հարցերը կարգավորում, ընկերոջը ճիշտ «հանում»: Շատ հետո Արթուրը գալիս-գնում էր մեր տուն, նկարներ տանում-բերում, հետո գյուղ մտնող ճանապարհին այդ մեծ պաստառը փակցվեց: Միշտ մտածում էի, թե ինչու է նման բան անում Դավիթիս համար, հետո արդեն այդ պատմության մասին իմացա»: Մայրիկի խոսքով, որդին պատերազմի սկսվելուց երկու օր հետո է տուն զանգել: «Իր հեռախոսը, զինգրքույկը մնացել էին զորամասում: Բոլորն իրենց հեռախոսի համարները տվել էին նորակոչիկներից մեկին, նա զանգում էր իր մամային, հերթով տալիս ծնողների համարները, զանգում էին մեզ, ասում, որ տղաները լավ են, բունկերներում են, բայց, դե, ինչ բունկեր, մարտի դաշտում էին»: Տիկին Սոնան նշում է՝ պատերազմի օրերին արագ արձագանքման խումբ են կազմել Գերազնիկ Տոնոյանի հետ ու ուղևորվել Շուշի:

«Իր ընկերներից ողջ մնացածներն են պատմում սա, հավաստում՝ վիրավորներին Դավիթն է շտապօգնության մեքենան դրել ու ճանապարհել: Մարտի դաշտում վիրավորվել է, ուշքի եկել, բայց իր համար եկած շտապօգնության մեքենայով վիրավոր ընկերոջն է ճանապարհել, իրեն վիրակապել և էլի մտել կռվի դաշտ: Ասում են՝ որտեղ թեժ կռիվ էր, Դավիթն այնտեղ էր: Տարբեր տեղերում է եղել՝ Հադրութում, Քարինտակում, Շուշիում, մի նկար էր ուղարկել, գրել էին՝ ջերմ ժպիտներ Աղդամի քաջերից, ուրեմն, այնտեղ է եղել կռվի ժամանակ: Ու այդպես 43 օր պայքարել է դժոխքի ձորում: Մարտի դաշտում ցանկացել են իրեն լեյտենանտի կոչում տալ, Դավիթը հրաժարվել է՝ պատերազմը կավարտենք, նոր: Բայց ինքը չավարտեց պատերազմը»: Մայրիկը նեղսրտում է մեկ բանի համար՝ պատերազմի դաշտում որդու արածը պետությունն ըստ արժանվույն չգնահատեց:

«Պատերազմի դաշտում չենք եղել, իր ընկերները, որոնք վերադարձել են, շատ բան են պատմում այդ օրերի, Դավիթի կռվի, ուժի, հրամանատարական ձիրքի մասին: Դավիթս պիտի այլ մեդալով ևս պարգևատրվեր: Պետությունը պետք է ճիշտ գնահատեր մեր բոլոր տղաների սխրանքը: Մեզ պետք չէր այն գումարը, որ կտրվեր, բայց ինչու ոչ, մեր Դավիթն արժանի էր «Մարտական խաչի»: Դա մենք չենք ասում, որպես իր ընտանիքի անդամներ, դա ասում են իր զինակից ընկերները: Մի բան պատմեմ: Դավիթի զոհվելու 40-րդ օրը չէր լրացել: Երևանում ցույցեր էին: Մի տղամարդ ասաց՝ էստեղ աթոռի կռիվ եք անում, Շուշիում 20 տարեկան սերժանտն է կռվում, հրամանատարի դեր տանում: Մեր աղջիկները, չգիտես ինչու, ասացին՝ խոսքը մեր Դավիթի մասին է: Գտանք այդ մարդուն, զանգահարեցինք, երբեք այդ մարդու գոռոցը չեմ մոռանա, հետո Դավիթիս ծննդյան օրը եկավ մեր տուն: Այնպիսի բաներ էր պատմում, նկարագրելու չէ:

Դավիթս WarGonzo-ի տեսանյութերում էլ կա՝ հպարտ, իր հայացքով կարծես ասի, որ չենք տալու, պայքարելու ենք»: Նոյեմբերի 7-ին Դավիթը զանգում է քրոջ ամուսնուն՝ «եթե երեք օր չզանգեմ, ուրեմն չկամ, փնտրեք ինձ, այնպիսի տեղ եմ գնում, որ երևի դուրս չգամ»: Նոյեմբերի 10-11-ին Դավիթի հայրիկը Ստեփանակերտում էր, իսկ օրեր անց նրանց որդին արդեն տանն էր: «Որոշեցինք՝ պետությունից ստացված գումարը մեր տուն չի մտնելու: Մեր երեխային չենք վաճառել: Գյուղում փառքի մեծ պուրակ ենք կառուցել Դավիթի կիսանդրիով, անտառում շատ մեծ տաղավար սարքել, խաչքար տեղադրել իր նկարով»: Դավիթն անմահացել է հայկական բերդաքաղաք Շուշիում: Տիկին Սոնայի հետ մեր զրույցն այսպես ավարտվեց. «Դավիթից հետո բոլորս առողջական խնդիրներ ձեռք բերեցինք, մեզ համար շատ ծանր է: Մեռած ապրում եմ, ապրելու ուժ չկա»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Դավիթ Շահնազարյանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Տավուշի մարզի հայրենի Աճարկուտ գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ալիևը սահմանադրություն փոխելու պահանջի տակ հեռագնա նպատակ է դրել. Ավետիք ՉալաբյանՎատիկանը կմիանա արևային էներգիային Թրամփը Նաթանյահուի հետ հանդիպմանն իր պարտության դեպքում 3-րդ համաշխարհային պատերազմ է կանխատեսելՀայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտnւթյան սրում չի սպասվում. «Fitch» Եղանակը՝ առաջիկա օրերին Ես Փարիզի խաղերը հայտարարում եմ բացված․ Մակրոն 8 ժամ ջուր չի լինիՉկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետԵրևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Փոխարժեքը հուլիսի 27-ին Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ ՊետրոսյանԷկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովՕլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներինՀայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում է հորդառատ անձրև Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում Երկրի կառավարման ղեկին դավադրական ճանապարհով հայտնված անձը չի տիրապետում հիմնարար գիտելիքների, եվ այդ ամենը բումերանգի բնույթով հարվածում է երկրի բոլոր բնագավառներին. ԿամենդատյանԻնչպե˚ս տեսակավորել թափոնները. երեխաները սովորում են մանկապարտեզում, հետո նաև կիրառում տանըՍկանդալային մանրամասներ` էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գործունեության մասին Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար Ինչպե՞ս կրճատել կողմնակի ծախսերը․ 5 խորհուրդ IDBank-ից ու Իդրամից Անապատում միլիոնավոր արևային մարտկոցները պետք է մաքրվեն ավազից. ինչպե՞ս է դա տեղի ունենում Ադրբեջանական զինվորականները պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը. Արշակ ԿարապետյանԱրևմտյան սադրանք հայ-իրանական հարաբերությունների դեմ