Երևան, 27.Հուլիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սենսացիոն բացահայտում նախկին ԱԳ նախարարից Երևանը խուսափում է «3+3» ձևաչափով հանդիպումներից Փաշինյանը Գյումրի է գնացել՝ տեղում ճնշելու իշխանություններին Սոչիից 68 կմ հեռավորության վրա երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ի և Հրվ․ Կորեայի միջև միջուկային պլանավորման համատեղ համաձայնագիրը մտահոգիչ է․ Լավրով Ալիևը սահմանադրություն փոխելու պահանջի տակ հեռագնա նպատակ է դրել. Ավետիք Չալաբյան Վատիկանը կմիանա արևային էներգիային Թրամփը Նաթանյահուի հետ հանդիպմանն իր պարտության դեպքում 3-րդ համաշխարհային պատերազմ է կանխատեսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտnւթյան սրում չի սպասվում. «Fitch» Եղանակը՝ առաջիկա օրերին


Ադրբեջանի նոր պահանջը և վարչախմբի վախվորած արձագանքները

Վերլուծական

Մինչ Հայաստանի իշխանությունները հայտարարում են Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ նոր գանգատներ միջազգային դատարաններ ներկայացնելու հնարավորության մասին, Ադրբեջանը Հայաստանից պահանջում է հրաժարվել իր դեմ ներկայացված բոլոր նախկին գանգատներից։

Ապրիլի 15-ից 26-ը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում կանցկացվեն լսումներ՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով»։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի փոխանցմամբ՝ Հայաստանը շարունակում է աշխատանքները Եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանին ներկայացրած պահանջների վերաբերյալ՝ գործողությունների առումով։

Օրեր առաջ, սակայն, հայտնի է դարձել, որ Սահմանադրությունը փոխելուց բացի, Բաքուն նաև պահանջում է Հայաստանից հրաժարվել ՄԻԵԴ ներկայացված հայցերից։ Հայաստանն Ադրբեջանի դեմ 4 միջպետական գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան, ևս մեկ գանգատ էլ քննվում է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում։ Հայկական իշխանություններն, ի դեպ, չեն բացառում, որ հրաժարվեն այդ հայցերից։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարել է, որ եթե ադրբեջանցիները հրաժարվեն իրենց հայցերից, հնարավոր է հայկական կողմն էլ հրաժարվի, ինչը, նշենք, աբսուրդ և անհեթեթ իրավիճակ է։ Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ադրբեջանցիների իրականացրած ռազմական հանցագործությունների, վայրագությունների բազմաթիվ հարցերով, ընդ որում որոշ փաստեր պարտակվել և չեն էլ ներկայացվել։ Հատկապես հաշվի առնելով Արևմուտքի հետ անոնսավորվող հարաբերությունների չափազանց բարձր մակարդակի մասին՝ տրամաբանական կլիներ, որ Հայաստանի իշխանությունները շարունակեին այդ գանգատները ներկայացնել և հասնել որոշակի խնդիրների լուծմանն առնվազն արձանագրելով Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունները։

Հենց այս հանգամանքն է, հիշեցնենք, Հայաստանը ներկայացնում միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը վավերացնելու համար, և այժմ հնարավոր գանգատներից հրաժարվելը հերթական անգամ վկայում է գործող իշխանությունների ապիկար և դավաճան էությունը, որ ոչ միայն Արցախն են ամբողջությամբ հանձնել Ադրբեջանին, այլ նաև ընդհանրապես իրավական ընթացակարգով փակում են երբևէ Արցախը վերադարձնելու հնարավորությունը։

Անի Սարգսյան

Սենսացիոն բացահայտում նախկին ԱԳ նախարարից Երևանը խուսափում է «3+3» ձևաչափով հանդիպումներից Փաշինյանը Գյումրի է գնացել՝ տեղում ճնշելու իշխանություններին Սոչիից 68 կմ հեռավորության վրա երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ի և Հրվ․ Կորեայի միջև միջուկային պլանավորման համատեղ համաձայնագիրը մտահոգիչ է․ Լավրով Ալիևը սահմանադրություն փոխելու պահանջի տակ հեռագնա նպատակ է դրել. Ավետիք ՉալաբյանՎատիկանը կմիանա արևային էներգիային Թրամփը Նաթանյահուի հետ հանդիպմանն իր պարտության դեպքում 3-րդ համաշխարհային պատերազմ է կանխատեսելՀայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտnւթյան սրում չի սպասվում. «Fitch» Եղանակը՝ առաջիկա օրերին Ես Փարիզի խաղերը հայտարարում եմ բացված․ Մակրոն 8 ժամ ջուր չի լինիՉկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետԵրևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Փոխարժեքը հուլիսի 27-ին Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ ՊետրոսյանԷկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովՕլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներինՀայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում է հորդառատ անձրև Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում Երկրի կառավարման ղեկին դավադրական ճանապարհով հայտնված անձը չի տիրապետում հիմնարար գիտելիքների, եվ այդ ամենը բումերանգի բնույթով հարվածում է երկրի բոլոր բնագավառներին. ԿամենդատյանԻնչպե˚ս տեսակավորել թափոնները. երեխաները սովորում են մանկապարտեզում, հետո նաև կիրառում տանըՍկանդալային մանրամասներ` էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գործունեության մասին Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում