Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել


Հայաստանի համար արհավիրքը, արհավիրք ստեղծողն ինքն է` իր տերերի հետ միասին

Հարցազրույց

Օրերս լրագրողը հարց էր տվել Սերժ Սարգսյանին, թե ինչու 2018-ին առաջադրվեց վարչապետի պաշտոնում, երբ նախօրոք հայտարարել էր, որ այլեւս չի ստանձնելու ոչ մի պաշտոն։ Նա պատասխանել էր․ «Ես առաջադրվեցի վարչապետի պաշտոնում, որ տեղի չունենար այն արհավիրքը, որը տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ»։ Այս հայտարարությունը, ըստ ամենայնի, առաջացրել էր ՔՊ-ի վրդովմունքը, եւ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Վահագն Ալեքսանյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, ով հայտարարեց. «Եթե վարչապետի թեկնածու առաջադրվելու պահին Սերժ Սարգսյանը գիտեր մոտեցող արհավիրքի մասին, առնվազն դա զրոյացնում է այդ ընթացքում նրանց այն հայտարարությունները, թե իրենք դիվանագիտական հաղթանակների իրավիճակում են եղել 2017-18 թթ․-ին, որովհետեւ դիվանագիտական հաղթանակների վիճակում գտնվելը չի նշանակում երկիրը հասցրած լինել վերահաս արհավիրքի իրավիճակի։ Բա այդ արհավիրքը 2018 թվականի հունվարի դրությամբ արդեն վերահաս էր, այդ ո՞ւմ գործողությունների ու վարած բանակցությունների արդյունքում էր եկել այդ արհավիրքը, կանգնել Հայաստանի դռան դեմը։ Այստեղ նաեւ ուրիշ նյուանս կար՝ ինչո՞ւ այդ արհավիրքի մասին չի տեղեկացվել ժողովրդին...»: Չեն տեղեկացրել նաեւ իրեն` Փաշինյանին, եւ նա հարցնում է. «Էդ ո՞նց է՝ Սերժ Սարգսյանը պաշտոնանկությունից հետո կարող էր իր կենցաղային հարցերով անընդհատ կառավարությանը նամակը նամակի հետեւից գրեր, չէր կարող գրել, որ՝ կառավարություն, վերահաս արհավիրքի առաջ եք, առաջարկում եմ անել սա»։
2018-ից հետո Սարգսյանի եւ Փաշինյանի միջեւ եղե՞լ է հաղորդակցություն, ի՞նչ կենցաղային նամակագրության մասին է խոսքը՝ հարցրինք ՀՀԿ գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին։

- Մինչ բովանդակային թեմային անդրադառնալը, նշեմ, որ կենցաղային ոչ մի նամակագրություն՝ ոչ մի բան չի եղել, որին կանդրադառնա երրորդ նախագահի գրասենյակը։ Բայց ես ուզում եմ ասել՝ Սերժ Սարգսյանից անձամբ, իր անունով երբեք նամակ չի գնացել, եւ այն, ինչ էլ որ ինքն է նկատի ունեցել, եւ շատերը ենթադրել են, որ այն նամակները բնակարանի համար են եղել, ապա ասեմ, որ այդ հարցը կենցաղային չէ` այն պետական արարողակարգ է։ Հիմա խոսենք այդ վերահաս արհավիրքից, որ ինքը մանիպուլացնում է՝ իր սովորության համաձայն։ Երբ Սերժ Սարգսյանը, մենք ասում էինք՝ «վերահաս արհավիրք», նկատի ունեինք Նիկոլ Փաշինյանին, նրա հեղափոխությունը եւ նրան հովանավորող ուժերին։ Նկատի ենք ունեցել, որ Սերժ Սարգսյանի փոփոխությունը` որպես բանակցողի, Նիկոլ Փաշինյանով, կհանգեցնի արհավիրքի, քանի որ շատ լավ հասկանում էինք, որ գործ ունենք մի մարդու հետ, որը պետականությունից ոչինչ չի հասկանում, բանակցություններից՝ առավել եւս, եւ նա պետական շահ չի կարող սպասարկել, նա շարքային պոպուլիստ է, որի մասին մենք հայտարարել ենք ի սկզբանե՝ նրա վարչապետ դառնալու օրվանից, եւ մեր ասածները, կանխատեսումները ճիշտ դուրս եկան։ Նիկոլ Փաշինյանն է դիվանագիտական պատերազմ հայտարարել ԵԱՀԿ նախագահությանը, երբ գնաց ասեց՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ․ ֆորմատը փոխեց, գնաց Ալիեւի հետ Դուշանբեում հանդիպեց, Շուշիում ինաուգուրացիայի մասնակցեց, Քոչարյանին բռնեց եւ ինչ ասես արեց, որը հանգեցրեց պատերազմի, Արցախի հայաթափմանը։ Որ ելնում հայտարարում է՝ Հանրապետականն իրեն վտանգների մասին չի տեղեկացրել, ինքը կրկին լկտիաբար ստում է։ Առնվազն ես մայիսի 1-ին՝ 2018-ին, ԱԺ-ում, իր ընտրության օրն ասել եմ՝ «գերագույն գլխավոր հրամանատարի գործը հանաք մասխարության գործ չի»։ Արմեն Աշոտյանը՝ եւս, նույն օրն ասել է․ Հայաստանը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջեւ, եւ Նիկոլ Փաշինյանը չի կարող այդ մարտահրավերներին դիմակայել, եւ ինքը չի ուզում, որ Նիկոլը դառնա Հայաստանի վերջին վարչապետը։ Ողջ հանրապետական ֆրակցիան իր ելույթներում՝ մայիսի 1-ին, ասում էր՝ պետության ղեկավար լինելը Նիկոլի խելքի գործը չի՝ դա միտինգ վարել չի։ Այսքանից հետո հայտարարում է, որ չենք զգուշացրել։ Բա ինչի՞ էինք դեմ քվեարկում, հո չէի՞նք ասում` թրաշդ դուրներս չի գալիս։ Պարզ ասում էինք, որ դու չես կարող լինել բանակցող։ Հայաստանը, որը կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ, չի կարող ունենալ պոպուլիստ բանակցող, որը ոչինչ չի հասկանում՝ դաշնակիցներին սարքում է թշնամի, խեղաթյուրում է բանակցային ողջ ժառանգությունը։ Եղավ, չէ՞, որ մենք ճիշտ էինք, Նիկոլը՝ սխալ։ Եվ այսօր, նրա կառավարման 6 տարիների արդյունքում Հայաստանը ոչ թե մենակ է, այլ՝ եթիմի վիճակում։ Երբ խորհրդարանում հայտարարում է. 96-ից` Լիսաբոնից մենք մենակ ենք, ստում է՝ մանիպուլացնում է։ 2015-ին՝ ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, Հայաստանում էին գտնվում 100-ից ավելի երկրների պատվիրակներ։ Այդ օրը Ծիծեռնակաբերդում էին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ 5 երկրներից 2 երկրների նախագահները՝ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի, երբ նույն օրը Թուրքիայում Գալիոպոլի ճակատամարտի 100-ամյակն էր, եւ Թուրքիայում ավելի նոսր էր պատվիրակությունների թիվը, քան այդ օրը Հայաստանում։ Այդ օրը Թուրքիայում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրի նախագահ չի եղել՝ Հայաստանում երկու երկրի նախագահ են եղել։ Այն ժամանակ մենք մենա՞կ էինք։ 2016-ին՝ ապրիլյան պատերազմից հետո, ՀԱՊԿ-ն ընդունեց հռչակագիր՝ Սերժ Սարգսյանի եւ Էդուարդ Նալբանդյանի ջանքերով, որտեղ դատապարտում էր Ադրբեջանի՝ ռազմական ուժով խնդիրներ լուծելու փորձերը եւ ճանաչում էր Արցախի ժողովրդի իրավունքի իրացումը։ 20-ի արցախյան 44-օրյա կործանարար պատերազմից հետո Հայաստանի գլխին 2 անգամ պատերազմ է բերել։ 6 տարի է՝ մեղադրում է սրան-նրան, բայց գոյություն ունի ճշմարտություն՝ 1991-1998 թթ․ Հայաստանի պատասխանատուն եղել է Տեր-Պետրոսյանը, 1998-2008 թթ․՝ Քոչարյանը, 2008-2018-ը՝ Սարգսյանը, 2018-ից մինչ օրս դու ես պատասխանատուն եւ բարի եղիր՝ ընդունի քո սխալները: Չի կարող, օրինակ, Սերժ Սարգսյանն իր կառավարման տարիների սխալները գցի Քոչարյանի վրա, Քոչարյանն էլ՝ Տեր-Պետրոսյանի վրա։ Լավի-վատի համար էլ պատասխանատու է այդ ժամանակվա ղեկավարը։ Ինքն էր ասում՝ Ադրբեջանը կառուցողական է, որ ես բանակցությունները սկսում եմ իմ սեփական կետից, ինքն ու իր թիմն էին ասում՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ», եւ այս արհավիրքը բերեցիր դու՝ քո թիմով։ Պատահական չէ, որ Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները, անկախ իրենց տարաձայնություններից, Նիկոլին համարում են ազգակործան պատուհաս։ 

- 2018-ի իշխանափոխությունից հետո եղե՞լ են դեպքեր, որ Նիկոլ Փաշինյանն աշխատելու առաջարկ անի Սերժ Սարգսյանի կաբինետի անդամներին, որ փորձեին նրան սովորեցնել, թե ինչպես պետք է բանակցել, ղեկավարել երկիրը։

- Նիկոլ Փաշինյանի կառավարման առաջին ժամանակահատվածում արդեն պարզ էր, որ նա թքած ունի 10, 30 տարիների բանակցությունների, տարված աշխատանքի վրա։ Իսկ այս աշխարհում կա՞ նենց մեկը, որ մարտահրավեր նետի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրներից ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Ֆրանսիային եւ մարսի։ Մենք ասում էինք՝ մի արա նման բան, բայց ինքը չէր լսում։ Հայաստանը շատ ծանր աշխատանքների արդյունքում հասել էր նրան, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը հայաստանցի էր` գեներալ Խաչատուրովն էր, մի մարդ, ով մասնակցել է արցախյան հերոսամարտին եւ այդ հաղթանակի հերոսներից մեկն էր։ Այդ ժամանակ Հայաստանը բարդ ճանապարհ անցավ, մինչեւ Խաչատուրովը նշանակվեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար։ Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը` հետ կանչեց, ինչն ազդեց ե՛ւ հայ-ռուսական հարաբերությունների վրա, ե՛ւ կառույցի մնացած անդամ երկրների հետ ունեցած հարաբերությունների վրա։ Երբ այդ բանն արեց, ես, հանրապետականները քննադատում էինք, բայց բանի տեղ չդրեց։ 1000 անգամ ասել ենք՝ Մյունխեն մի գնա, առանց միջնորդների մի հանդիպի Ալիեւի հետ, ղարաբաղյան հարցը թոքշոու չի, այն գոյաբանական հարց է։ Լսե՞լ է մեր ասածները, արձագանքե՞լ է։ Ոչ, ինքը գնում է, Ալիեւի հետ թոքշոու է անում, վերջում էլ հարբում՝ գրում է` մյունխենյան սկզբունքներ. ո՞ւր են այդ սկզբունքները։ Մենք իրեն չենք քննադատել, որ թրաշը վատն է, կոստյում-շալվարը լավը չի, պալտոն լավ գույնի չէ, ձայնը բարակ է։ Ես, մեր կուսակցությունն իրեն քննադատել ենք ըստ էության։ Այսքանից հետո վերկենալ եւ հայտարարել, որ ինձ արհավիրքի մասին ոչինչ չեն ասել, առնվազն անբարոյականություն է։ Հայաստանի համար արհավիրքն ինքն է, արհավիրք ստեղծողն ինքն է՝ իր տերերի հետ միասին։

 

«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից