Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան


«Պարտված լիդերին ոչ ոք բանի տեղ չի դնում. նա պետք է ընդամենը գլուխը կախ կատարի այն, ինչ իրեն պարտադրում են». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օրերս հայտարարեց, թե Հայաստանի ղեկավարությունը գիտակցված որոշում է կայացրել ու Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ուղին է ընտրել, նշեց նաև, որ սպասում են ՀԱՊԿ-ի մասով Հայաստանի վերջնական որոշմանը: Լավրովը նաև անդրադարձել է 44օրյա պատերազմի հետ կապված Ռուսաստանին ուղղված մեղադրանքներին, դրանք անհիմն որակել և ընդգծել՝ Ռուսաստանը կարող էր պատերազմն ավելի շուտ կանգնեցնել, նման առաջարկ է արվել Նիկոլ Փաշինյանին, որը նա մերժել է: Տարօրինակ չի լինի, եթե նման սուր հայտարարություններին նաև հստակ գործողություններ հաջորդեն: Հայաստանի իշխանությունը գիտակցո՞ւմ է, թե հակառուսական նման հայտարարությունների և գործողությունների պատճառով երկու բաց պետական սահման ունեցող Հայաստանի Հանրապետությունն ինչ ճգնաժամի մեջ կարող է հայտնվել: Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է՝ ամենազավեշտալին այն է, որ մտածում ենք՝ եթե ՀԱՊԿ-ից դուրս գանք, մեզ թույլ են տալու մնալ ԵԱՏՄ-ում:

«Մարդը որքան պրիմիտիվ կարող է լինել և մտածել, որ կապիտուլացված, թուրքերի կողմից նվաստացված Հայաստանին, ասենք, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը պետք է թույլ տան, որ մնա ԵԱՏՄ-ում: Եթե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս եկավ, ԵԱՏՄ-ից մեզ դուրս կանեն: Եթե Նիկոլը որոշել է ՀԱՊԿ-ից դուրս գալ, բա ո՞վ է մտածելու միայն Ռուսաստանում բնակվող 3,5 միլիոն հայերի մասին: Էլ չասենք, որ բավականին մեծ հայկական համայնք կա Բելառուսում, մեծ թվով հայեր կան Ղազախստանում: Համոզված եմ, որ ՌԴ-ն անպայման կդիմի իր գործընկերներին Բելառուսում և Ղազախստանում, որ նրանք ևս հայերի համար խնդիրներ ստեղծեն: Բայց մի կողմ թողնենք Բելառուսում և Ղազախստանում ապրող հայերին: Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է մտածում՝ Պուտինը 3,5 միլիոն հայերի հետ ի՞նչ կանի: Նիկոլը չի՞ տեսել 2008 թ.-ի օգոստոսի 8-ի վրաց-ռուսական կարճատև պատերազմի հետևանքները Ռուսաստանում բնակվող վրացական համայնքի համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը

Նրա խոսքով, այսպիսի քայլեր ձեռնարկող Հայաստանը, որը փորձում է կտրուկ փոխել իր արտաքին քաղաքական վեկտորը, հիանալի հասկանալով, որ այդ պարագայում փոխվելու է նաև արտաքին առևտրային և տնտեսական վեկտորը, պետք է պատրաստվեր, թե ինչ կլինի դրանից հետո: «Պետք է հասկանային, թե այդ 3,5 միլիոն հայից քանի՞սը կվերադառնան: Հայաստանի գործող իշխանությունները պետք է շատ լավ հասկանան, որ այդ հայերը, որոնք վերջին 10-15 տարվա ընթացքում ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն, ևս վտանգի տակ են: Ռուսները ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո տասը տարվա կտրվածքով Ռուսաստանի քաղաքացիություն ստացած վրացիներին ուղղակիորեն դուրս շպրտեցին այնտեղից: Էլ չեմ ասում, որ ռուսաստանաբնակ վրացի դոլարային միլիարդատերեր զրկվեցին իրենց ունեցվածքից:

Եթե 3,5 միլիոն հայից թեկուզ կես միլիոնին արտաքսեն Ռուսաստանից Հայաստան, մեր երկրում սոցիալական պայթյուն կլինի: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե Ռուսաստանը մեկ շաբաթով արգելափակի տրանսֆերտները դեպի Հայաստան: Տրանսֆերտների 95 տոկոսը Հայաստան Ռուսաստանից է գալիս: Նիկոլ Փաշինյանը ծաղրում է Ռուսաստանին, հանդես է գալիս հակառուսական հռետորաբանությամբ, փորձում գոհացնել Արևմուտքին, նույն բառապաշարով մեղադրում է Ռուսաստանին, բայց նա հասկանո՞ւմ է, որ Հայաստանը Մերձբալթյան երկրներից մեկը չի, որը շրջապատված է քաղաքակիրթ եվրոպական պետություններով և ունի ելք դեպի ծով: Հայաստանը շրջապատված է երկու թշնամական պետության կողմից, որոնք պահի են սպասում, որ ընդհանրապես ոչնչացնեն հայերին այս 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքում»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա դիտարկմամբ, Լավրովի հայտարարությունը սպառնալիք էր: «Նա պարզ հասկացրեց՝ եթե որևէ մեկը մտածում է, որ Հայաստանը դառնալու է Արևմուտքի պլացդարմ Ռուսաստանի դեմ, ապա իրենք կնախընտրեն, որ Հայաստանը դառնա թուրքական տարածք, Թուրքիայից էլ կկորզեն չեզոքություն՝ ապագայում ռուս-եվրոպական ավելի գլոբալ հակամարտության պարագայում, քան թույլ կտան, որ Հայաստանը դառնա գլխացավանք իրենց համար: Չի բացառվում, որ այս տեսակետին հակվի նաև հարևան Իրանը: Նա պարզ հասկացրել է, որ իր համար անընդունելի է ֆրանսիացիների, բրիտանացիների, ամերիկացիների ներկայությունն իր հյուսիս-արևմտյան սահմանին և մի տարածաշրջանի կողքին, որը պայթյունավտանգ է էթնիկ առումով: Հյուսիս-արևմտյան Իրանը կոմպակտ բնակեցված է ադրբեջանցիներով, և Արևմուտքը երբևիցե չի թաքցրել, որ ադրբեջանցիներին ժամանակին կօգտագործի Իրանի դեմ՝ որպես հինգերորդ շարասյուն Իրանը ներսից պայթեցնելու, քանդելու համար: Այս իրավիճակում Նիկոլի հիստերիկ դրսևորումները զարմանք են առաջացնում:

Նիկոլի իշխանությունը մի քանի անգամ փրկվել է ռուսների կողմից, ինչը փաստագրված է: 44-օրյա պատերազմից հետո Նիկոլի իշխանությունը փրկել է անձամբ Պուտինը: 2020 թ.-ի նոյեմբերի 17-ին ռուսական РТР հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Նիկոլն, իր կարծիքով, դավաճան չէ: Սա ցնծություն առաջացրեց Նիկոլի թիմակիցների և նիկոլականների մոտ: Նիկոլի իշխանության փրկության վերաբերյալ հայտարարություններ են արել նաև պրոկրեմլյան գործիչներ, ինչպես, օրինակ՝ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, որը պարզ բացահայտեց՝ 2021 թ.-ի փետրվարին Հայաստանի բանակի գլխավոր շտաբի ըմբոստացումը Նիկոլի դեմ կանխվել է ռուսների կողմից, Կոնստանտին Զատուլինն էլ հեռավար կարգով իր հարցազրույցներից մեկում Sputnik Armenia-ի տաղավարում ասաց, որ ռուսները մի քանի անգամ փրկել են Նիկոլի իշխանությունը: Հիմա ինձ մոտ արդեն շատ խիստ կասկածներ են առաջանում, որ Նիկոլը դիտավորյալ իր քայլերով շատ թուլացնում է Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի վերջում Ռուսաստանը, որը մի քանի անգամ փրկել է իր իշխանությունը, շատ հեշտությամբ կլանի Հայաստանի Հանրապետությունը: Կամ՝ Նիկոլ Փաշինյանը տարրական անգրագետ, արկածախնդիր է, որն այսպիսի քայլերով, իրոք, հակառուսական տրամադրություններ ունենալով, ուղղակի տանում է մեզ կործանման՝ թույլ տալով, որ այս պարագայում Ռուսաստանը սկուտեղի վրա մեզ ծախի թուրքերին»,-ընդգծում է քաղաքագետը:

Ամենուր քննարկումներ ու բանակցություններ են մեր տարածաշրջանում իրավիճակի հետ կապված: Տպավորություն է, թե բոլորը մեզ են քննարկում, իսկ Հայաստանը մի անկյունում կանգնած հետևում է և ուղղակի պարբերաբար ասում, որ կկնքի «Խաղաղության պայմանագիր»: Դիտորդի կարգավիճակո՞ւմ ենք հայտնվել: «Դա այդպես էլ պետք է լիներ: Եթե հայաստանյան հասարակությունը մտածում էր, որ իր զարհուրելի ու զավեշտալի քայլով աշխարհին պետք է ինչ-որ բան պարտադրի, չարաչար սխալվում էր: Աշխարհը դեռ չէր տեսել մեկ դեպք, երբ պարտված լիդերը, որը տանում էր սեփական ժողովրդին սպանդի և տանում է խայտառակ պարտության, պատերազմից ամիսներ անց վերընտրվում է: Մենք արեցինք դա, իսկ հիմա պետք է ամբողջությամբ «ըմբոշխնենք» մեր արածի հետևանքները: Պարտված երկրին ոչ ոք չի հարգում, պարտված լիդերին ոչ ոք բանի տեղ չի դնում, պարտված լիդերը պետք է ընդամենը գլուխը կախ կատարի այն, ինչ իրեն պարտադրում են հաղթածները և աշխարհի գերտերությունները, որոնք մեր պարագայում ունեն շահեր:

2020 թ.-ի նոյեմբերի 9-ից հետո ոչ թե բանակցային սեղանի շուրջ ենք, այլ բանակցային սեղանի վրա ենք: Հայ ժողովուրդը, Նիկոլ ընտրելով, մտածում էր, որ դա մեր ընտրությունն է, Նիկոլն ունի պողպատե մանդատ: Այդ մարդիկ չարաչար սխալվում են, դա իրենց խայտառակությունն է: Նիկոլը իր ներսի պողպատե մանդատով դրսում արհամարհված լիդեր է, որի պողպատե մանդատը դրսում դառնում է ընդամենը թղթե շերեփ: Ամեն քայլափոխի թութակի նման անընդհատ կրկնել «Խաղաղության պայմանագիր» կնքելու մասին՝ ուղղակի նվաստացուցիչ է: Մի քանի օր առաջ Անթալիայի դիվանագիտական ֆորումում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Արարատ Միրզոևին ընդհատեց նույն նախադասությունն ասելուց և նշեց, որ խաղաղություն կնքելը պանացեա չէ, այսինքն՝ երաշխիք չէ ձեզ համար, որ խաղաղություն լինելու է: Ադրբեջանը քանի՞ անգամ պետք է կրկնի Հայաստանի գործող իշխանությունների և հատկապես հայաստանյան հասարակության համար՝ որքան ուզում եք խաղաղություն մուրացեք, խաղաղություն չեք ստանալու, պետք է անեք այն ամենը, ինչը ձեզ պարտադրում ենք: Ի դեպ, այս նախադասությունը գրեթե նույն բովանդակությամբ օրեր առաջ հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հայաստանը պետք է անի այն ամենը, ինչ ասում ենք: Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի նույն տեմպերով, նույն բովանդակությամբ, Հայաստանից ոչինչ չի մնալու»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է